Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դե ժանեյրոն և Սան Պաուլուն։ 1857-ից Ռիո դե ժանեյրոյում գործում է Ազգային օպերային թատրոնը, 1841-ից՝ կոնսեր– վատորիան (1937-ից Բրազիլական հա– մալսարանի երաժշտության ազգային դըպ– րոց), 1909-ից՝ Դրամայի ն երաժշտության կոնսերվատորիան (Սան Պաուլու), 1942-ից՝ Խմբերգեցողության ազգային կոն– սերվատորիան, 1945-ից՝ Երաժշտական ակադեմիան (Ռիո դե ժանեյրո)։ 1950-ա– կան թթ․ կազմակերպվել են Երաժիշտների միությունը, «Բրազիլական երաժշտական երիտասարդություն» ընկերությունը, 1960-ին՝ «Բրազիլիայի երաժիշտների օր– դեն»-^ XVI․ Դրամատիկական թատրոնը Առաջին թատերական ներկայացումնե– րը կազմակերպել են միսիոներները։ XVI^ Ռիո դե ժանեյրոյում կառուցվել է երկրի առաջին թատերական շենքը։ Անկախու– թյան հռչակումից (1822) հետո ձևավորվել է ազգային դրամատուրգիան։ XIX դ․ խո– շոր դրամատուրգն է Կ․ Մարտինս Պենան։ XIX դ․– XX դ․ սկզբի ականավոր դերա– սաններից են ժ․ Կաետանու դուս Սան– տուսը, Ա․ Պինտուն, Ա․ Ֆ․ դի Աոզա Մար– տինսը։ 1920-ական թթ․ ստեղծվել են մշտա– կան գործող դրամատիկական խմբեր։ Թատերական մշակույթի առաջընթացին առանձնապես նպաստել են ռեժիսոր Զ․ Զեմբինսկու «Կատակերգակներ» թատ– րոնը (հիմն․ 1938), Ա․ Մորինոյի, Ա․ Չել– լիի, Զ․ Ռատտոյի խմբերը և Պեռնամբու– կու ուսանողական թատրոնը։ 1960-ական թթ․ թատերական խմբերից են Կոմեդիա– յի բրազիլական թատրոնը, «Տեատրու դի արենա»-ն, «Օֆիսինա»-ն, «Օպինիան»-ը, «Նեգրական փորձարարական թատրոն»-ը։ XVII․ Կինոն 1903-ից Բ–ում սկսվել է ազգային ֆիլմե– րի թողարկումը։ Առաջին հնչուն կինոնը– կարներում նկարահանվել են հայտնի եր– գիչներ, լայնորեն օգտագործվել են ազ– գային մեղեդիներ (սամբա ևն)։ 1941-ին և 1949-ին հիմնադրվել են «Ատլանտիկա» (Ռիո դե ժանեյրո) և «Վերա–Կրուս» (Աան Պաուլու) կինոստուդիաները, ուր 1950– 1953-ին աշխատել է ռեժիսոր Ա․ Կավալ– կանտին։ 50–60-ական թթ․ բրազ․ կինոյի վրա ազդել է իտալ․ նեոռեալիզմը։ 1962-ին ստեղծվել է առաջադեմ կինոգործիչներին միավորող «նոր կինոյի» խումբը։ Առավել նշանակալից ֆիլմերից են՝ «Ռիո 40°» (1955), «Հյուծված կյանքեր» (1964, երկու ֆիլմերի ռեժիսոր՝ Ն․ Պերեյրա դուս Սանտուս), «Երդում» (1962, ռեժիսոր՝ Ա․ Դուարտի)։ XVIII․ Հայերը Բրագիլիայում Հայերը Բ–ում երևացել են դեռևս XIX դ․ վերջերին։ Ավելի ստվար խմբերով ներ– գաղթել են առաջին համաշխարհային պատերազմից և Կիլիկիայի հայերի բըռ– նագաղթից (1921–22) հետո։ Բ–ում հաշվ– վում է շուրջ 16 հզ․ հայ (1976), որոնք բնակվում են հիմնականում Աան Պաու– լու, ինչպես նաև Ռիո դե ժանեյրո, Պոր– ւոու Ալեգրի քաղաքներում և Մինաս ժե– րաիս, Մատու Դրոսու, Սեարա նահանգ– ներում։ Զբաղվում են հիմնականում առևտրով, արհեստներով, կան բիզնես– մեններ, մտավորականներ։ Բրազիլահայ համայնքի գերագույն մարմինը Կենտրո– նական վարչական խոր– հուրդն է, որն ընտրը– վում է համայնքի 40 ներկայացուցիչների ժո– ղովում։ Համայնքի կազ– մավորումից ի վեր տար– բեր տևողությամբ գոր– ծել են զանազան հա– սարակական և մշակու– թային միություններ ու կազմակերպություններ («Հայ գաղութային միություն», «Հայ երի– տասարդաց միություն», «Արշալույս», «Ուսանո– ղական միություն», «ՉՈՄ»՝ «Չափահաս որ– բերի միություն», «Հայ կարմիր խաչ», «Հայ ազ– գային տուն», «Հայ մարմնամարզական» և «Արարատ» մարզական միությունները, «Արմե– նիա», «Դուսան» երգչա– խմբերը), ինչպես նաև «Կիլիկիա», «Նուբարյան», «Աահակ–Մես– րոպյան» վարժարանները։ Այժմ բրազիլահայերի հասարակական և մշակութային կյանքը կազմակերպում և ղեկավարում են «Բրազիլահայ մշակութա– յին միությունը», «Բրազիլիա–Արմենիա միությունը», ՀԲԸՄ, ՀՕՄ մասնաճյուղե– րը, Մարաշի, Զեյթունի, Այնթապի, Ասի և շրջակայից, հաճընցիների, ադանացի– ների, ուրֆացիների հայրենակցական միությունները։ Գործում են հայկ․ երեք եկեղեցիներ (Ռիո դե ժանեյրո, Աան Պաու– լու, Պրեզիդենտե Ալտինո), «Դուրյան ազ– գային վարժարանը» (ամենօրյա դպրոց Աան Պաուլուում, հիմնվել է 1931-ին), «Աա– յաթ–Նովա» երգչախումբը։ Տարբեր ժա– մանակ բրազիլահայերը հրատարակել են «Կայծ», «Վերելք», «Հայաստանի ձայն», «Արմենիա», «Տրիբունա Արմենիա» (պոր– տուգ․) և այլ պարբերականներ։ Աան Պաուլուի հայերն ունեն երկու ռադիո– ժամ։ Բրազիլահայ համայնքն իր մաս– նակցությունն է բերել համազգային ձեռ– նարկներին, կազմակերպել է օգնություն գաղթականներին ու որբերին, օժանդա– կել 1946–47-ի հայրենադարձությանը։ 1962–ի սեպտեմբերից Աան Պաուլուի հա– մալսարանում գործում է հայագիտական ամբիոն (հիմնադիր–վարիչ՝ պրոֆեսոր Եսայի Գռուզյան)։ Աան Պաուլուում գոր– ծում է «Արարատ» անունով հիվանդա– նոց։ Ռ․ Մարւոիրոսրսն Պատկերազարդումը տես 496–497 էջե– րի միջև՝ աղյուսակ XXVIII–XXIX։ Գրկ․ Джемс И․, Латинская Америка, пер․ с англ․, М․, 1949; Лукашова Е․ Н․, Южная Америка, М․, 1958; Бразилия․ Эко– номика․ Политика․ Культура, М․, 1963; Борисов В․ И․, Экономические и по– литические проблемы в историографии и публицистике Бразилии (1960 – 1966 гг․), «Но– вая и новейшая история», 1968, № 2; С и- волобов А, М․, Аграрные отношения в современной Бразилии, М․, 1959; Глин– кин А․ И․, Новейшая история Бразилии (1939–1959 гг․), М․, 1961; Очерки истории Бразилии, М․, 1962; Роша Помбу, Ис– тория Бразилии, пер․ с португ․, М․, 1962; Фако Р․, Бразилия XX столетия, пер․ с португ», М․, 1962; Коваль Б․ И․, Ис– тория бразильского пролетариата (1857 – 1967), М․, 1968; История философии, т․ 2, М․, 1957, с․ 551–69; Круз Коста X․, Обзор истории философии Бразилии, пер․ с португ․, М․, 1962; Историография нового времени стран Европы и Америки, М«, 1967, с․ 611 – 16; Выставка современной графики Бразилии, Каталог, М․, 1959; Полевой В․ М․, Искусство стран Латинской Амери– ки, М․, 1967; Брандао О․, Бразилия․ Литература, в кн․։ Страны Латинской Амери– ки, М․, 1949; Тертерян И․ А․, Бра– зильский роман XX века, М․, 1965; Նույնի, Образы фольклора в современном реализме Бразилии и модернизм, в кн․։ Современные проблемы реализма и модернизм, М․, 1965․ ԲՐԱ&ԻԼԻԱ (Brasilia), Բրազիլիայի մայ– րաքաղաքը (1960-ից)։ Գտնվում է Բրազի– լական սարահարթում, ավելի քան 1000 մ բարձրության վրա, արհեստական ջրամ– բարի ափին։ Տարածությունը 15 հզ․ հա է։ 800 հզ․ բն․ (1974)։ Ձմռան միջին ջեր– մաստիճանը 19°C է, ամռանը՝ 22°C, տե– ղումները՝ մոտ 1300 մւէ։ Երկաթուղային կայարան է, օդանավակայան, ավտոխճու– ղիների հանգույց է։ Բ․ միայն վարչական կենտրոն է, պրեզիդենտի և կառավարու– թյան նստավայրը։ Վարչականորեն առանձ– նացվում է որպես ինքնուրույն ֆեդերալ օկրուգ։

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԲԿԿ), ստեղծվել է Ռիո դե ժանեյրո և Նիտերոյ քաղաքներում, 1922-ի մարտի 25–27-ին, I կուսակցական համագումարում։ 1930-ական թթ․ կեսե– րին ԲԿԿ հանդես է եկել Բրազիլիայի ֆաշիզացման դեմ, ղեկավարել Ազգային– ազատագրական ալյանս (ԱԱԱ) կազ– մակերպությունը, ապա 1935-ին բռնկված ապստամբությունները։ ԱԱԱ–ի ջախջա– խումը, կոմունիստների մասսայական ձեր– բակալությունները 1940-ին թուլացրին կու– սակցությունը, սակայն խոր ընդհատակում էլ այն շարունակեց պայքարել ընդդեմ երկրի ֆաշիզացման և բրազ․ ժողովրդի ստրկացման։ 1943-ին Մանտիկեյրայում