Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ւոանքն ու հողի համար նրանց պայքարը պատկերող է․ դա Կունիի «Սերտաննե– րը» (1902) վեպր, Ա․ Ռանջելի «Կանաչ դժոխք» (1908) ժողովածուն, Կ․ դի Վաս– կոնսելուսի, Ա․ Մայիի պատմվածքները։ Ռեալիզմի մի նոր աստիճան դարձավ Ա․ է․ դի Լիմա Բարետուի ստեղծագործու– թյունը, որը պսիխոլոգիզմը միացրեց գրո– տեսկային երգիծանքի հետ։ Հակաֆեոդալական, հակաիմպերիա– լիստկան պայքարի շրջանի (30-ական թթ․) արձակում առանձնացավ ռեալիստա– կան դպրոցը, որը բարձրացնում էր ազգա– յին կյանքի սուր խնդիրներ (Գ․ Ռամուս, ժ․ Լինս դու Ռեգու, ժ․ Ամադու, Ռ․ դի Կեյրուս)։ Երկրորդ համաշխարհային պա– տերազմից հետո ռեգիոնալիստական ավանդույթը խորացվեց ժ․ Գիմարաինս Ռոզայի ստեղծագործության մեջ («Մեծ սերտանով անցնող ուղիներ», 1956)։ Սո– ցիալիստական ռեալիզմի ոգով են ստեղ– ծագործում ժ․ Ամադուն, Մ․ Ա․ Բարոզուն, Ա․ Պաիմը, Դ․ ժուրանդիրը և ուրիշներ։ Սոցիալական վեպեր ստեղծեցին Ս․ Մար– տինսը («Նոր ճանապարհ», 1954), Ա․ Կա– լադուն («Սալվիանուի համբարձումը», 1954, «Կվարուպ», 1967), Մ․ Պալմերիուն, Մ․ Լոպիսը։ Բանաստեղծներից աչքի ըն– կան Վ․ դի Մորայսը, Կ․ Դրումոնդ դի Անդրադին, ժ․ Կարրալ դի Մելու Նետուն, նովելիստներից՝ Մարկիս Ռեբելուն, Մ․ դի Ալկանտարա Մաշադուն։ Առանձնապես հարուստ է ժամանակակից բրազիլ․ դրա– մատուրգիան (Նելսոն Ռոդրիգիս, Գ․ Ֆի– գեյրեդու, Պ․ Բլոխ)։ Երիտասարդ դրա– մատուրգները (Ա․ Դիաս Գոմիս, Ա․ Սուա– սունա, Ա․ Բոալ) հաճախ են դիմում ֆոլկ– լորային շրջիկ թատրոնին։ Գրողների միասնական կազմակերպու– թյուն չկա երկրում, գործում է միայն Սան Պաուլու քաղաքի գրողների և դրամա– տուրգների միությունը։ XIV․ ճարտարապետությունը U կերպ– արվեստը ճարտարապետությունը։ XVI դ․ երկրի առափնյա մասերում պորտուգալացիները հիմնադրել են Ռեսիֆի, Սալվադոր, Ռիո դե ժանեյրո քաղաքները։ XVIII դ․ Օրու Պրետու, Կոնգոնյաս դու Կամպու, Սան ժուան դել Ռեյ քաղաքներում ձևավորվել է բրազ․ բարոկկոյի ինքնատիպ ճարտա– րապետությունը (Մ․ Ֆ․ դի Լիսբոայի, նրա որդի Ալեյժադինյուի կառուցած եկեղեցի– ները)։ XIX դ․ սկզբին, հատկապես անկա– խության հռչակումից (1822) հետո, ֆրանս․ ազդեցությամբ ճարտ․ մեջ հաստատվել են կլասիցիզմի սկզբունքները (Օ․ Գրանժան դե Մոնտինյի)՝ միահյուսվելով բարոկկոյի ավանդույթներին։ XIX դ․ 2-րդ կեսին և XXդ․ սկզբին քաղաքներըկառուցապատվել են եվրոպական էկլեկտիկայի ոգով, ավելի ուշ՝ «մոդեռն» ոճով։ 1930-ական թթ․ վեր– ջին կազմավորվել է ժամանակակից ճարտ․ բրազ․ ինքնատիպ դպրոցը (լուսավորու– թյան և առողջապահության մինիստրու– թյան շենքը Ռիո դե ժանեյրոյում, 1937– 1943, ճարտ․ Լ․ Կոստա, Օ․ Նիմեյեր, Ա․ է․ Ռեյդի և ուրիշներ)։ Հին քաղաքների վե– րակառուցմանը զուգընթաց ստեղծվել են նոր քաղաքներ, վարչական կենտրոններ՝ Բելու Հորիզոնտի, Գոյանիա, Բրազիլիա (ճարտ․ Լ․ Կոստա, Օ․ Նիմեյեր և ուրիշներ)։ Մարականա մարզադաշտը Ռիո դե ժանեյ– րոյում (200 հզ․ տեղանոց, 1950, Պ․Պ․ Բ Puiu- տուս, Ա․ Ա․ Դիաս Կառնեյրու և ուրիշներ) Պորտուգալական լծից Բրազիլիայի ազատա– գըրմանը նվիրված հուշարձանը Ռիո դե ժա– նեյրոյում Կլիմայական պայմանների հաշվառմամբ ազատ, ռացիոնալ հատակագծումը, ճարտ․ սրամիտ լուծումը, շենքերի և համալիրնե– րի վարպետ միահյուսումը բնությանը, կառույցների բարձր գեղարվեստա–պլաս– տիկական արտահայտչականությունը Բ–ի արդի ճարտ․ բնորոշ գծերն են։ ճարտա– րապետները լայնորեն կիրառում են եր– կաթբետոն, ապակի, հախճասալ, շարժա– կան պատեր, պատշգամբներ, լոջիաներ, պարտեզները (ճարտ․ Ռ․ Բուռլե Մարքս), քանդակագործության, մոնումենտալ գե– ղանկարչության երկեր՝ ժամանակակից ձևերը հաճախ զուգորդելով ավանդական և ժող․ շինարվեստի տարրերին։ Սակայն հիանալի շենքերի կողքին բնակարանային ճգնաժամի պատճառով քաղաքներում աճում են ետնախորշերի շրջանները։ Կերպարվեստը։ Հնդկացիների հնա– գույն մշակույթից պահպանվել են քարե արձաններ, զարդանախշ խեցեղեն և ժայ– ռապատկերներ։tXVIII դ․ զարգացել են դեկորատիվ գեղանկարչությունն ու քան– դակագործությունը (Ալեյժադինյուի ար– ձաններն ու արձանախմբերը), քարերի և փայտի փորագրությունը։ Անկախության հռչակումից հետո (1822) գեղանկարչու– թյունը (պատմանկարչություն, մարտա– նկարչություն, դիմանկար, բնանկար) ձևա– վորվել է ֆրանս․ կլասիցիզմի ու ռոման– տիզմի ազդեցությամբ (Ն․ Ա․ Տոնե, որ– դին՝ Ֆ․ է․ Տոնե)։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին գեղանկարիչներ Վ․ Մեյ– րելիս դի Լիման և Պ․ Ամերիկու դի Ֆիգեյ– րեդու–ի–Մելուն պատկերել են ազգային կերպարներ, ժանրիստ ժ․ Ֆ․ դի Ալմեյդա ժունիորը, դիմանկարիչ է․ Վիսկոնտին՝ ժող․ իրական կյանքը։ Բ–ի նոր արվեստը կազմավորվել է 1920-ական թթ․։ Գեղա– նկարիչներ Կ․ Պորտինարիի, է․ դի Կա– վալկանտիի ռեալիստական, ժող․ կեր– պարների, Տարսիլի դու Ամարալի և ինք– նուս նկարչուհի Ջանիրայի ժող․ վառ դե– կորատիվ նկարների կողքին տեղ են գտել էքսպրեսիոնիզմը (Լ․ Սեգալ), աբս– տրակցիոնիզմը և նորագույն մոդեռնիս– տական ուղղությունները։ Արտահայտչա– կանությամբ առանձնանում է դեմոկրա– տական գրաֆիկան (Օ․ Գոէլդի, Կ․ Սկլի– ար, Ռ․ Կաց)։ Քանդակագործությանը (Բ․ Ջորջի, Վ․ Բրեշերե) բնորոշ է տատա– նումը ազգային իրական կերպարների և վերացական ֆանտաստիկ հորինվածք– ների միջև։ Բազմազան են ժող․ (նեգրա– կան և հատկապես հնդկացիների) ար– վեստի տեսակները։ XV․ Երաժշտությունը Բ–ի երաժշտության մեջ յուրօրինակ կեր– պով միաձուլված են եվրոպական (հիմ– նականում պորտուգ․), աֆրիկյան և հընդ– կացիների երաժշտության տարրերը։ ժող․ երաժշտությունը ունի իմպրովիզա– ցիոն լայն հնարավորություններ։ Երգերն ու պարերը, ամենամյա կառնավալները ժող․ կենցաղի անքակտելի մասն են։ ժող․ երաժշտությունը յուրացրել է նաև եվրո– պական վալսը, քայլերգը, պոլկան ևն։ ժող․ գործիքներից են՝ վիոլանան, վիո– լան, կավակինիոն (լարային), ատաբե– կեն, կուիկան, գաբումբան, պանդեյրոն, ռեկո–ռեկոն (հարվածային)։ XVIII դ․ 1-ին կեսին զարգացել է պրոֆեսիոնալ երա– ժըշտությունը։ Բրազ․ առաջին խոշոր կոմպոզիտորն է ժ․ Ն․ Գարսիան․ նրա աշակերտ Ֆ․ Մ․ դա Սիլվան ազգային հիմնի (1831) հեղինակն է։ XIX դ․ 2-րդ կեսին ստեղծագործել են կոմպոզիտորներ Կ․ Գոմիսը, Ա․ Նեպոմուսենոն, Ա․ Լևին, է․ դի Կ ա վ ա լ– կ ա ն տ ի․ «Կա– նաչ հագուստով կինը» (1955) Ֆ․ Բրագան և ուրիշներ։ XX դ․ կոմպոզի– տորները ավելի հաճախ են դիմում երա– ժըշտական բանահյուսությանը, միաժա– մանակ դրսևորվում են եվրոպական երա– ժըշտական նոր հոսանքների ազդեցու– թյունները։ Երաժշտության զարգացմանը մեծապես նպաստել են է․ Վիլա Լոբոսը, Ֆ․ Մինիոնեն, Օ․ Լ․ Ֆեռնանդիսը, Մ․ Կ․ Գուառնիերին, ժ․ Սիկեյրան։ Երաժշտա– կան հիմնական կենտրոններն են Ռիո