Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


«Երեք գրոշանոց օպերան» բեմադրվել է Երևանի Հ․ Պարոնյանի անվ․ երաժշտա– կան կոմեդիայի թատրոնում (1966)։ P․ ընտրվել է ԳԴՀ «Արվեստների ակադե– միայի» անդամ (1950), արժանացել է ԳԴՀ ազգային մրցանակի (1949), «ժողո– վուրդների միջև խաղաղության ամրա– պնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1954)։ Երկ․ Հերետիկոսի թիկնոցը, Ե․, 1965։ Լուկուլլոսի դատը, Ե․, 1973։ Стихотворения․ Рассказы․ Пьесы, пер․ с нем․, М․, 1972․ Գրկ․ Фрадкин И․ М․, Б․ Брехт, Путь и метод, М․, 1965; Волгина А․ А․, Б․ Брехт․ Библиографический указатель, М․, 1969․ Ա․ Գաացարյան

ԲՐԵԿՉԻԱ (իտալ․ breccia), ցեմենտացած բեկորային ապար՝ կազմված միևնույն (մոնոմիկտային) կամ տարբեր (պոլիմիկ– տային) կազմի անկյունավոր 1 սմ Կ․ ավելի չափսի բեկորներից։ Ըստ ծագման P-ները լինում են հրաբխային, նստվածքային և տեկտոնական։ Հրաբխայինը առա– ջանում է առավել հեղուկ լավայի կողմից՝ լավային բեկորների, տուֆային և բեկո– րային այլ նյութերի ցեմենտացման ժամա– նակ։ Նստվածքայինը առաջա– նում է ցամաքում և ծովում՝ ապարների մեխանիկական և քիմ․ հողմնահարման, սողանքների և փլվածքների ժամանակ գոյացած բեկորային նյութի ցեմենտացու– մից։ Տեկտոնական P․ առաջա– նում է վերնետվածքների, վարնետվածք– ների և ծալքավոր պրոցեսների ժամանակ, որպես հետևանք խզման հարթություննե– րում ապարների մանրացման և նրանց հետագա ցեմենտացման։ Կ․ Շիրինյան ԲՐԵՄ (Brehm), Ա լ ֆ ր և դ է դ– մ ու ն դ P․ [2․2․1829, Ռենտենդորֆ – 11․11․1884, Ռենտենդորֆ (Թյուրինգիա)], գերմանացի կենդանաբան։ Աովորել է Ենայի համալսարանում։ ճանապարհոր– դելով Եգիպտոսում, Աուդանում, Հաբեշ– ստանում, Իսպանիայում, Նորվեգիայում, Արևմտյան Աիբիրում՝ P․ հավաքել է հա– րուստ նյութ կենդանիների կենսաբանու– թյան վերաբերյալ և ընդհանրացրել «Կեն– դանիների կյանքը պատկերազարդ» (1–6, հ․, 1863–69, գերմ․) հանրամատչելի աշ– խատության մեջ։ Քրիստիան Լ յ ու դ վ ի գ P․ (24․1․1787, Շյոնաու– 23․6․1864, Ռենտենդորֆ), թռչնաբան, Ալֆ– րեդ էդմունդ P-ի հայրը։ Զբաղվել է եվրո– պական թռչունների կենսաբանության և միջտեսակային փոփոխականության հար– ցերով։ տ;․ Դևորգյան

ԲՐԵՄԵՆ (Bremen), քաղաք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, գե– տային և ծովային նավահանգիստ Վեգեր գետի ափին, խճուղային հանգույց։ 607 հզ․ բն․ (1970)։ Բրեմերհաֆեն քաղաքի հետ կազմում է ԳՖՀ Բրեմեն երկիրը (տա– րածությունը՝ 404 կմ2, 756 հզ․ բն․, 1970)։

ԲՐԵՄՍԲԵՐԳ (գերմ․ Bremsberg, Bremse– արգելակ և Berg – լեռ), դեպի երկրի մակերևույթ անմիջական ելք չունեցոււ ստորգետնյա թեք հանքափորվածք։ Ծա– ռայում է օգտակար հանածոն վագոնիկնե– րով կամ փոխարկիչներով վերին հորիզո– նից ստորինը իջեցնելու համար։

ԲՐԵՅԳԵԼ (P ր յ ո գ և լ) Ավագ, կամ «Ռամիկ» (Bruegel de Oude, Boeren Brueg– hel), Պիտեր (մոտ 1525–30, Բրեդա կամ գ․ Բրյոգել – 5․9․1569, Բրյուսել), նիդեր– լանդացի նկարիչ, ֆլամանդական և հո– լանդական ռեալիստական արվեստի հիմ– նադիրներից։ Աշխատել էtԱնտվերպե– նում, 1563-ից՝ Բրյոաելում։ Հետևելով ազգային ավանդույթներին և ժողովրդա– կան բանահյուսությանը՝ ստեղծել է խոր ազգային կերպարներ («Մանկական խա– ղեր», 1560, Գեղարվեստական թանգա– րան, Վիեննա, «Ծույլերի երկիրը», 1567, Հին պինակոտեկա, Մյունխեն)։ P․ ազ– գային բնանկարի ստեղծողն է («Որսորդ– ները ձյան վրա», «Ամպամած օր», երկու– սըն էլ՝ 1565, Գեղարվեստա–պատմական թանգարան, Վիեննա)։ Գրկ․ Климов Р․, Питер Брейгель, М․, 1959․

ԲՐԵՅՏՈՎՏԱՆ ԻՈՋ, խառը մթերատվու– թյան խոզերի ցեղ։ Ատեղծվել է Ցարոսլավ– լի մարզում, տեղական ուշահաս խոզերի խոշոր սպիտակ, միջին սպիտակ, լիտվա– կան սպիտակ և դանիական խոզերի ցե– ղերի տրամախաչմամբ։ Բ․ խ․ մսաճարպա– յին տիպի է, ունի ամուր մարմնակազմ։ Գույնը՝ սպիտակ։ Հարմարված է տեղա– կան պայմաններին, արագ բտվում է հատ– կապես կարտոֆիլի ու մյուս հյութալի կե– րերով կերակրեւիս։ Վարազների կենդա– նի քաշը 300–350 կգ է, մերուններինը՝ 220–260 կգ։ Բուծվում է ՌԱՖՍՀ 30 մար– զերում։

ԲՐԵՆՆԵՐ (Brenner) Հենրիկ (1669, Վեստ– Բոտնի – 1732, Ատոկհոլմ), շվեդացի հա– յագետ։ 1697-ին մեկնել է Պարսկաստան և, վերադառնալու ժամանակ, երբ սկսվել էր ռուս–շվեդական պատերազմը (1700– 1721), ձերբակալվել որպես շվեդահպա– տակ և տարվել Մոսկվա։ Գերության մեջ գրել է մի տեղեկագիր Պետրոս Մեծի՝ Պարսկաստան կատարած արշավանքնե– րի մասին։ Բ․ առաջինն է, որ ամբողջու– թյամբ լատիներենի է թարգմանել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը՝ ծա– նոթագրություններով (հրտ․ 1723, Ատոկ– հոլմ)։ 1721-ին վերադարձել է Շվեդիա և աշխատել որպես արքունի մատենադա– րանապետ։ Գրկ• Շ ր ու մ պ ֆ Գ․ Ա․, Ուսումնասի– րութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարևմուտս (ԺԴ–ԺԹ դար), թրգմ․ և լրց․ Գ․ Զարբհանալյան, Վնտ․, 1895։

ԲՐԵՆՆԵՐ (Brenner), լեռնանցք Արևելյան Ալպերում, էցտալյան և Ցիլերտալյան Ալպերի միջև, Ավստրիայի և Իտալիայի սահմանագլխին։ Բարձրությունը 1371 մ է։ P․ Ալպերի միակ ցածր և հարմար լեռ– նանցքն է, որով անցնում է Բոլցանո (Իտա– լիա)–Ինսբրուք (Ավստրիա) երկաթուղին և ավտոխճուղին։

ԲՐԵՆՏԱՆՈ (Brentano) Կլեմենս (8․9․1778, էրենբրայթշթայն – 28․7․1842, Աշաֆֆեն– բուրգ), գերմանացի գրող։ Լ․ Ա․ Առնի– մի հետ հրատարակել է գերմ․ ժող․ հե– քիաթների և երգերի ժողովածու՝ «Տղայի կախարդական փողը» (1806–08)։ ճա– նաչվել է որպես ժող․ ոգով գրված բալ– լադների ու պատմվածքների հեղինակ։ Գրել է նաև հեքիաթներ, վեպ։ Բ–ի պատ– կերման ռեալիզմը գուգորդվում է միստի– կական մոտիվներով, որոնք հատուկ են գերմ․ ռոմանտիզմին։

ԲՐԵՉՉԻԱ ՖՐԱՏԱԴՈԿԿԻ Տոմմազո (Brec– cia Fratadocchi Tommaso, ծն․ 9․3․1936, Հռոմ), իտալացի ճարտարապետ, արվես– տաբան։ 1962-ին ավարտել է Հռոմի հա– մալսարանի ճարտ․ ֆակուլտետը։ «Պատ– մական վայրերի և հուշարձանների պահ– պանության Համաշխարհային կենտրոն»-ի անդամ է։ Որպես ճարտ․ պատմության մասնագետ մասնակցել է Թունիս, Ալժիր, Մարոկկո, Աֆղանստան, Իրաք, Իրան, Թուրքիա, Սիրիա (1963–70-ին), Սովետա– կան Հայաստան (1966-ին և 1968-ին), Արև– մըտյան Հայաստան և Կիլիկիա (1967-ին, 1969-ին, 1970-ին) կատարված գիտական արշավներին, հավաքել և համակարգել է հարուստ նյութ հայկական ճարտ․ պատ– մության վերաբերյալ (չափագրություն– ներ, լուսանկարներ, պատմա՜ժամանա– կագրական տվյալներ)։ Իտալիայի «Գի– տահետազոտական Ազգային խորհրդի» («Consiglio Nazionale delle Ricerche») S․ Բրեչչիա Ֆրատադոկկի օժանդակությամբ Հռոմի համալսարանի «Միջնադարյան և արդի արվեստների պատմության ինստիտուտում» 1963-ին ճարտ–ներ Պ․ Կունեոյի (Հռոմ) և Ա․ Զար– յանի (Երևան) հետ հիմնադրել է «Միջնա– դարյան Հայկական ճարտարապետության հետազոտական կենտրոնը» («Studi di architettura medioevale armena»)։ 1968-ին կազմակերպել է «Միջնադարյան Հայկա– կան ճարտարապետություն» առաջին ցու– ցահանդեսը (Հռոմ, Վենետիկ)։ Հայ ճարտ․ վերաբերյալ գրել է աշխատություններ, դասախոսություններ կարդացել Հռոմում, Վենետիկում, Փարիզում (1968–70)։ Երկ․ La chiesa di S․ Ejmiacin a Soradir, Roma, 1971; Le Basiliche Armene a tre na- vale e cupola, Ravenna, 1974; La Cattedrale di S․ Giovanni a Mastara, Ravenna, 1974; Gli ejemi di Lim, Ktuz, Arter, Sul lagc Van, Bregamo, 1975․ Ա․ Զարյան

ԲՐԵՍՏ, քաղաք Բելոռուսական ԱԱՀ–ում, Բրեստի մարզի կենտրոնը։ Երկաթուղա– յին, ավտոխճուղային հանգույց է, գետա– յին նավահանգիստ ԱԱՀՄ և Լեհաստանի սահմանագլխին։ 150 հզ․ բն․ (1974)։ Բ–ում կան սարքաշինական, թեթև, սննդի ար– դյունաբերության ձեռնարկություններ, մանկավարժական, ինժեներա–շինարարա– կան ինստ–ներ, երկաթուղային և շինարա– րական տեխնիկումներ, բժշկ․ և երաժշտա– կան ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, Բրեստի ամրոցի պաշտպանու– թյան և հայրենագիտական թանգարան– ներ։ P․ առաջին անգամ հիշատակվել է 1017-ի տարեգրությունում։ 1319-ին Լիտ– վան զավթել է Բ․, որը 1795-ին միացվել է Ռուսաստանին։ Քաղաք է դարձել 1796-ին։ 1917-ի դեկտեմբերից 1918-ի մարտը Բ–ում