հային տատերազմի նախօրյակին և պա– տերազմի ժամանակ նպաստել է Անտան– տի ամրապնդմանը։ Հակասովետական ինտերվենցիայի ձախողումից հետո կողմ– նակից էր սովետական պետության նկատ– մամբ ճկուն քաղաքականության։ 1925– 1931 ին հանդես էր գալիս Գերմանիայի հետ «հաշտվելու օգտին»։ P․ Լոկառնոյի կոնֆերանսի (1925), Կելլոգ–Բրիանի պակ– տի (1928) նախաձեռնողներից և <Պան– Եվրուցայի (1929–31) նախագծի հեղի– նակներից էր։ Իմպերիալիստական քա– ղաքականությունը քողարկում էր պացի– ֆիստական խոսքերով և «խաղաղարարի» համբավ ուներ Արևմուտքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արևմտահայության բռնագաղ– թի և բնաջնջման ժամանակ Բ․ հանդես էր գալիս հայ ժողովրդի «պաշտպանի» դե– րում, խոստանում բավարարել հայերի օրինական պահանջները և ապահովել նրա «գոյությունը, առաջադիմությունն ու խա– ղաղությունը»։ Սակայն 1921–22-ին մեծ ջանքեր գործադրեց ֆրանս–թուրք․ մեր– ձեցման ուղղությամբ, անջատ դաշնագիր կնքեց քեմալական կառավարության հետ (տես Թուրք–ֆրանսիական համաձայնա– գիր 1921) և ֆրանս․ զորքերը դուրս բերեց Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայ, ինչպես և հույն բնակչությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ վայրերը և հեռանալ երկրից։ Ռ․ Սահակյան
ԲՐԻԳԱԴ (ֆրանս․ brigade, < իտալ․ bri- gata – ընկերություն, ռազմ, ջոկատ), հա– տուկ զորքերի գումարտակների կամ գըն– դերի միավորում ցամաքային զորքերում։ Կարող է լինել մոտոհրաձգային, տանկա– յին, հրթիռային, հրետանային, օդա–դե– սանտային, ծովային, հետևակային ևն։ Ռազմածովային ուժերում P․ միևնույն կարգի ռազմանավերի տակտիկական միա– վորում է։
ԲՐԻԳԱԴ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, արտադրական սկզբնական օղակ, միավորում է համատեղ աշխատանքով միասնական արտադրական առաջադրանք կատարելու համար միա– նման կամ տարբեր մասնագիտության բանվորների։ Բ․ ա․ աշխատանքի կազմա– կերպման ձև է, ըստ որում բրիգադի ամեն մի անդամ անձնապես պատասխանա– տու է աշխատանքի վերջնական արդյունքի համար։ P․ ա․ կարող է լինել մասնագի– տացված և համալիր։ Մ ա ս Ն ա գ ի– տ ա ց վ ա ծ ը կազմված է միևնույն մաս– նագիտության, համալիրը՝ տար– բեր մասնագիտության բանվորներից։ Բ․ ա․ գյուղատնտեսության մեջ հիմնական մշտական արտադրա– կան միավորն է կոլտնտեսություններում և սովխոզներում։ Որպես աշխատանքի կազ– մակերպման ձև առաջ է եկել 1929-ին։ Բ․ ա․ բաժանվում, է օղակների, կազմա– կերպվում ըստ տնտեսության առանձին ճյուղերի՝ դաշտավարական, այգեգործա– կան, անասնաբուծական ևն։ Սովխոզնե– րում, կոլտնտեսությունների համեմա– տությամբ, բարձր է արտադրության մաս– նագիտացման, համակենտրոնացման, մե– քենայացման մակարդակը, ուստի և P․ ա․ կազմակերպվում է ըստ մասնագիտաց– ված ճյուղերի։ P․ ա․ աշխատանքները գլխավորում է բրիգադիրը։ Խոշոր հա– մալիր բրիգադներում կարող են լինեւ բրիգադիրի օգնականներ և հաշվառողներ։ P․ ա․ կազմակերպվում է կոլտնտեսության տարեկան առաջադրանքներին համապա– տասխան։ Մի շարք տնտեսություններում գործում են բրիգադային խորհուրդներ, որոնք քննարկում են P․ ա–ի գործունեու– թյունը։ ԲՐԻՏ1 (ֆրանս․ brise – թույլ քամի), ծովերի և մեծ լճերի ափերին փչող օրական պարբերական քամիներ։ Ընդգրկում է մի քանի հարյուր մ Ուղղաձիգ հզորության շերտ, որից վեր դիտվում է օդի հակառակ հոսանք (հակաբրիզ)։ Ցերեկը փչում է ծո– վից (լճից) դեպի տաքացած ցամաքը, գի– շերը՝ սառած ցամաքից՝ ծով (լիճ)։ Բ․ տարածվում է տասնյակ կմ։ Ունենում է հիմնականում 1–5 մ/վրկ արագություն։ Բ․ լավ է արտահայտվում ամառային կա– յուն եղանակներին։ ՀՍՍՀ–ում դիտվում է Սևանա լճի ափին։ ԲՐԻ&ԲԵՆ (Brisbane), քաղաք Ավստրա– լիական Միության արևելքում, Քվինսլենդ նահանգի վարչական կենտրոնը։ 911 հզ․ բն․ (1973, արվարձաններով)։ Արդ․ խո– շոր կենտրոն է, երկաթուղային հանգույց և նավահանգիստ Բրիզբեն գետի վրա։
ԲՐԻԼՈՒԵՆ Ի ԳՈՏԻՆ ԵՐ, տես Գոտիների տեսություն։
ԲՐԻԿԵՏԱՑՈՒՍ’ (<ֆրանս․ briquette< brique – աղյուս), մամլման միջոցով նյու– թի վերամշակումը երկրաչափորեն կանո– նավոր ձև ունեցող և միատեսակ զանգվա– ծով կտորների՝ բրիկետների։ P-ման նպա– տակն է, հիմնականում, մանր նյութերից (հանքաքար, վառելիք ևն) լրացուցիչ ռե– սուրսային պաշարների ստեղծումը։ Նա– յած սկզբնանյութին, Բ․ կատարվում է կապակցանյութով (ցեմենտող, սոսըն– ձող)՝ միջին ճնշման տակ (10–50 Մն/մ2) և առանց կապակցանյութի՝ բարձր ճընշ– ման տակ (100–200 Մն/մ2)։ Հանածո վա– ռելիքը (քարածխի և գորշ ածխի մաղվածք, տորֆ) բրիկետացվում է կոմունալ–կեն– ցաղային տնտեսության, ինչպես նաև արդ․ վառարանների ու էներգետիկայի համար։ Անտրացիտը, հին գորշ ածուխը, կիսակոքսը բրիկետացվում են կապակ– ցանյութով (նավթային բիտում, քարածխա– յին պեկ)։ Հանքաքարի բրիկետների սկզբնանյութը երկաթաքարի մանրուքն է, գունավոր մետաղների մանր ու փոշե– նման հանքաքարերը, իսկ կապակցանյու– թը՝ կիրը, տարբեր ցեմենտները, հեղուկ ապակին ևն։ P․ կատարվում է գրտնակման կամ դրոշմակային մամլիչներում։ Արդյու– նավետ է մետաղատաշեղի և սև ու գունա– վոր մետաղների թափոնների Բ․, որոնց անմիջական օգտագործումը կապված է դժվարությունների հետ (ժանգոտում, տե– ղափոխման անհարմարություն ևն)։ Այս դեպքում Բ․ կատարվում է հիդրավլիկա– կան և մեխանիկական մամլիչներով։ Սնըն– դի խտանյութի և կերի Բ․ կիրառվում է սննդի արդյունաբերության և գյուղատըն– տեսության մեջ։ Սալերի ձևով բրիկետաց– ված կերը լավ է պահվում և հարմար է տե– ղափոխման համար։ P․ XIX դ․ 30-ական թթ․ առաջարկել է ռուս գյուտարար Ա․ Պ․ Վեշնյակովը։ Գրկ․ Лурье Л․А․, Брикетирование в черной и цветной металлургии, М․, 1963․
ԲՐԻՆԵԼԻ ՄԵԹՈԴ, նյութերի (առավելա– պես մետաղների) կարծրությունը (Н„) որոշելու եղանակ։ Մշակել է շվեդ ինժեներ Ցու․ Ա․ Բրինելը (1900)։ Տես Կարծրու– թյուն մետաղների։
ԲՐԻՆՁ (Orysa), հացազգիների ընտանի– քի միամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոա 23 տեսակ, որից մշակվում է միայն Orysa sativa-ն։ Բ–ի ցողունն ունի 60–150 սմ բարձրություն։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Թեփուկներից մա– քըրված հատիկը պարունակում է 14% ջուր, 75,2 % ածխաջրեր, 7,7% հում սպի– տակուցներ, 0,4% ճարպեր, 2,2% թաղան– թանյութ, 0,5% մոխիր։ Ինքնափոշոտվող, երբեմն՝ խաչաձև փոշոտվող։ Ւփաո պա– հանջկոտ է ջրի նկատմամբ, մշակվում է /․Քիստավոր բրնձի հուրանը, 2․ անքիսա բրնձի հուրանը անընդհատ և ընդհատ ոռոգման պայման– ներում։ Բ–ի ձավարը սննդարար է, դյու– րամարս, օգտագործվում է որպես դիե– տիկ սնունդ։ Ծղոտից պատրաստվում են բարձրորակ թուղթ և ստվարաթուղթ, ամառային գլխարկներ, զամբյուղներ, խսիրներ։ Բ–ի ցանքատարածություններն աշխարհում 125 մլն հա են։ Մշակ– վում է հիմնականում Հնդկաստանում, Չինաստանում, Բիրմայում, Ինդոնեզիա– յում, Ցեյլոնում, ճապոնիայում, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում, Անդրկովկասում, Կու– րանում, Դոն, Դնեպր, Բուգ գետերի ցած– րադիր վայրերում, Հեռավոր Արևեւքում, Հյուսիսային Կովկասում։ Բ–ի մշակու– թյունը Հայաստանում կենտրոնացված է եղել Արաքսի ափին՝ Արարատյան դաշ– տում, 1958-ից հանվել է։ Ա․ Մաթևոսյան ԲՐԻՉ, 1․ ք լ ու ն գ, ս ա կ ու ր, երկա– րավուն մուրճաձև մետաղե գործիք, մի ծայրը (կամ երկուսը) սուր, մյուսը՝ տա– փակ, կոթառը՝ մեջտեղից։ Կիրառվել է հնագույն ժամանակներից՝ երկրագործու– թյան և լեռնագործության ասպարեզում, այժմ փոխարինվում է նոր գործիքներով։ 2․ Հողը փխրեցնելու, տունկի բուկը լըց– նելու, մոլախոտերը ոչնչացնելու գործիք՝ տափակ, քիչ կորացած բերանով, փայտե երկար կոթով։ Կոչվում է նաև թ ա ք ու– ջակ, քաղհանիչ, մարկեղ, հ ո ղ ու ր ա գ։ Առաջավոր Ասիայում կի– րառվել է դեռևս նեոլիթի դարաշրջանում։ Վաղ շրջանի բրիչների բանող մասը պատ– րաստվել է ամուր փայտից, քարից, ոսկո– րից․ եղջյուրից։ Արդի Բ․ պողպատից է։ Աֆրիկայի և հվ–արլ․ Ասիայի որոշ ժողո–