վուրդներ P․ դեռևս կիրառում են հողը մշակեւու համար։
ԲՐԻՉԱՅԻՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈԻԹՅՈհՆ, հողա– գործության երկարատև համակարգ, որի արտադրամիջոցները բրիչներն են (բհիր– ներ, բահեր) և հարվածող գործիքները։ P․ ե–յանը նախորդել է հին քարի դարի հավաքչությունը։ Նոր քարի դարի վաղ շրջանում Բ․ ե–յան գործիքներն էին ձեռքի և որովայնի ճնշմամբ գործածվող փայտե բհիրները։ Միջին և ուշ շրջաններում առա– ջացան ձեռքի հարվածով փորող գործիքնե– րը՝ քարե կացինն ու մուրճը։ Կացնի օգ– նությամբ կատարվում էր անտառահա– տում՝ նոր հողամասեր յուրացնելու նպա– տակով։ Մետաղների հայտնադործման շրջանում երևան եկան մետաղյա կացինը, մուրճը, քլունգը, հողուրագը և բահը, որոնք հեղաշրջում առաջացրին Բ․ ե–յան մեջ։ Բահի հետ երևան եկավ Բ․ ե–յան վեր– ջին ձևը՝ ոտքի ճնշմամբ փորելու աշխա– տաեղանակը։ Բ․ ե–յան ողջ ընթացքում /․ Քարե մուրճ, 2․ փայտե բհիր, 3․ փայտե գավազանաձև բհիր, 4․ փայտե թիակաձև բհիր, 5․ ուրարտական երկաթե բահ, 6․ երկաթե կացին (Դվին), 7․ կանգեոհան, 8․ բրոն– զե քլունգ, 9․ բանջարքաղիկ, 10․ կացնակավոր քլունգ, 11․ բահ, 12 հողուրագ փորել են տղամարդիկ, իսկ կանայք և երեխաները՝ փշրել գուղձերը, ցանել կամ թաղել սերմերը։ Թեև մետաղի հայտնադոր– ծումից ի վեր ծագել է արորային երկրա– գործությունը, այնուամենայնիվ շատ եր– կըրներում Բ․ ե․ հարատևում է մինչև այժմ։
ԲՐԻՋԹԱՈՒՆ (Bridgetown), Բարբադոսի մայրաքաղաքը, նավահանգիստ Ատլանտ– յան օվկիանոսի ափին։ 109 հզ․ բն․ (1972, արվարձաններով)։
ԲՐԻՍՍՈ (Brissot) Ժան Պիեռ (1754-93), ֆրանսիական մեծ հեղափոխության գոր– ծիչ, ժիրոնդիաոների պարագլուխ։ Հըռ– չակվել է պատմա–փիլ․ ստեղծագործու– թյուններով, որպես ժ․ ժ․ Ռուսոյի աշա– կերտ։ 1798-ից հրատարակել էt«՝Члш- րիոտ ֆրանսե» («Patriote Fran£ais») թեր– թը։ Աչքի ընկնող դեր է խաղացել Յա– կոբինյան ակումբում։ Վարենյան ճգնա– ժամի օրերին (1791) հանդես է եկել հան– րապետության հաստատման օգտին։ Ընտ– րըվել է Օրենսդիր ժողովի դեպուտատ։ 1791-ի հոկտ․ 20-ին կոչ է արել կանխար– գելիչ հեղափոխական պատերազմ սկսել միապետական Եվրոպայի դեմ։ Միապե– տության տապալումից (1792) և ժիրոն– դիստների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո բացահայտ հակահեղափոխական դիրքավորում է ունեցել։ Ընտրվելով Կոն– վենաոււէ՝ գլխավորել է ժիրոնդիաոների պայքարը յակոբինրսնների դեմ։ 1793-ի մայիսի 31 – հունիսի 2-ի ժող․ ապստամ– բությունից հետո փախել է գավառ, բայց ձերբակալվել է և մահապատժի ենթարկ– վել։
ԲՐԻԱՏՈԼ (Bristol), քաղաք (կոմսություն), խոշոր նավահանգիստ Մեծ Բրիտանիայի հարավ–արևմուտքում, Գլոստերշիր կոմ– սությունում, էյվոն գետի ափին։ 426 հզ․ բն․ (1970)։
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ (British Mu– seum) Լ ո ն դ ո ն ու մ, աշխարհի մեծա– գույն թանգարաններից մեկը։ Հիմնադրվել է 1753-ին, բացվել 1759-ին (շենքը կառուց– վել է 1823–47-ին, ճարտ․ Ռ․ Մմյորք, ընթերցասրահը՝ 1854–57-ին, ճարտ․ Ս․ Մմյորք)։ Բ․ թ–ում պահվում են նախնա– դարյան արվեստի (գլխավորապես Բրի– տանական կղզիների), Հին Եգիպտոսի ե Բրիտանական թանգարան, Լոնդոն (1823 – 1847, Ռ․ Սմյորք) Միջագետքի (մասնավորապես՝ «Ռոզետ– տայի քարը», Ուր քաղաքի հնություննե– րը, Աշշուրնասիրպալ П-ի և Աշշուրբանի– պալի՝ Կալխուի և Նինվեի պալատների հարթաքանդակները), Հին Հունաստանի և Հռոմի (մասնավորապես՝ Պարթենոնի և Հալիկառնասի դամբարանի քանդակ– ները, սկահակների և կամեյոնների հա– վաքածուներ), միջին դարերի Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի (մասնավորապես արաբական, իրանական և հեռավորարևել– յան խեցեղեն, Բենինի բրոնզյա իրեր), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթի հու– շարձաններ, փորագրության, գծանկար– չության, խեցեգործության, դրամի, մե– դալների հարուստ հավաքածուներ։ Բ․ թ–ի գրադարանում կան ավելի քան 7 մլն տպագիր գիրք, մոտ 105 հզ․ ձեռագիր, մոտ 100 հզ․ հրովարտակ և գրություն, 3 հզ․ պապիրուս։ Բ․ թ–ում պահվում են հայկ․ մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ (այդ թվում՝ Անահիտ աստ– վածուհու բրոնզյա գլուխը), գորգեր, ձե– ռագրեր, բրոնզյա, խեցեղեն իրեր ևն։ Ընթերցասրահում աշխատել են Կ․ Մարք– սը, Ֆ․ էնգելսը և Վ․ Ի․ Լենինը։ 1926-ից Բ․ թ․ հրատարակում է «British Museum Quarterly» եռամսյա հանդեսը։ Գրկ․ Art Treasures of the British Museum, L․, 1957․
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ (British Empire), Մեծ Բրիտանիայի և նրա գաղու– թային տիրույթների ամբողջության ան– վանումը։ «Բ․ կ․» տերմինը շրջանառու– թյան մեջ է մտել XIX դ․ 70-ական թթ․ կեսից։ Անգլիայի գաղութային առաջին զավթումները վերաբերում են ֆեոդա– լիզմի դարաշրջանին (XII դ․ սկսվեց Իռ– լանդիայի նվաճումը)։ Ավելի ուշ անգլ․ ֆեոդալիզմի ընդերքում կապիտալիստա– կան հարաբերությունների հասունացման համեմատ, հիմք դրվեց Անգլիայի բուն գաղութային քաղաքականությանը։ 1607-ին Անգլիան ձեռք գցեց իր առաջին գաղութը (Վիրջինիա) Հյուսիսային Ամե– րիկայում։ XVI դ․ և XVII դ․ սկզբին ծանր հարվածներ հասցրեց ժամանակի խոշոր գաղութային տերությանը՝ Իսպանիային։ Անգլ․ գաղութային էքսպանսիան հատ– կապես ուժեղացավ XVII դ․ բուրժ․ հե– ղափոխությունից հետո։ XVII–XVIII դդ․