Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րանի Յ–րդ մասում՝ «Մակրոպեդիայում» (19 հ․)։ Ամբողշ հրատարակությունը բաղ– կացած է ավելի քան 30 հզ․ էշից։ Հոդված– ների հեղինակներ են շուրջ 4 հզ․ գիտնա– կաններ և գրողներ։ «Р․ հ․»-ի նոր հրատա– րակության վրա ծախսվել է 32 մլն դոլար։

ԲՐԻՏՆԵՐ (լատ․ եզ․ թիվ Britto, հավանա– բար կելտական brith-ից՝ խայտաբղետ, զանազան), կելտական ցեղեր, Բրիտանիա կղզու հիմնական բնակիչները մ․ թ․ ա․ VIII դարից մինչև մ․ թ․ V դ․։ Մինչև հռոմ․ նվաճումները Բ–ի մոտ տիրել են տոհմա– տիրական կարգերը, որի մնացորդները պահպանվել են նաև հռոմ․ տիրապետու– թյան ժամանակ (I դ․ կեսերից մինչև V դ․ սկիզբը)։ Դժվարությամբ և ոչ լիովին ենթարկվելով ռոմանիզացիայի՝ Բ․ հա– ճախ ապստամբել են հռոմեացիների դեմ։ Անգլո–սաքսերի կողմից Բրիտանիայի նվաճումների ժամանակ (V դ․ կեսերից մինչև VII դ․ սկիզբը) Բ–ի մի մասը ոչըն– չացվել է, մյուս մասը մղվել Ուելս, Շոտ– լանդիա և Արմորիկա թերակղզի (այժմ– յան Բրետանը)։ Բ–ի մնացորդները կազմե– ցին ապագա անգլ․ ժողովրդի բաղկացուցիչ տարրերից մեկը։ P․ Րրիաւոեն

ԲՐԻՏՏԵՆ (Britten) Բենջամին (22․11․ 1913, Լուսթովտ, Անգլիա), անգլիացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ 1929–33-ին սովորել է Լոնդոնի թագա– վորական երաժշտական քոլեջում։ Գրել է օպերաներ («Պիւոեր Դրայմս», 1945, «Ամա– ռային գիշերվա երազը», 1960), բալետ («Եղանակների արքայազնը», բեմ․ 1957), կամերա–գործիքային և վոկալ ստեղծա– գործություններ, երաժշտություն՝ կինոյի և թատրոնի համար։ Բ–ի ոճին բնորոշ է XVII–XVIII դդ․ ավանդույթների (Ցո․ Ա․ Բախ և ուրիշներ) զուգորդումը ժամանա– կակից երաժշտության արտահայտչա– միջոցներին («Ռազմական ռեքվիեմ», 1961)։ Բ․ 1963-ին և 1964-ին եղել է ԱԱՀՄ–ում, 1965-ին այցելել է Հայաստան, որտեղ կազ– մակերպվել է «Բրիտտենյան օրեր Երևա– նում» երաժշտական փառատոնը (արվես– տի հայ վարպետների հետ մեկտեղ մաս– նակցել են Բ․, Պ․ Պիրսը, Մ․ Ռոստրոպո– վիչը և Գ․ Վիշնևսկայան)։ Կոմպոզիտոր– ների Դիլիջանի տանը Պուշկինի խոսքե– րով Բ․ ստեղծել է 6 ռոմանս, որոնցից 2-ը առաջին անգամ կատարվել է Երևանում, դրանց բնօրինակները Բ․ նվիրել է Մ․ Աար– յանին։ Գրկ․ Таурагис А․, Б․ Бриттен, М․– Л․, 1965; Young Р․, В․ Britten, L․, 1966․ Ն․ Ավեաիսյան

ԲՐՁՈԼԱ» («Պ ա յ ք ա ր»), թերթ, հեղա– փոխական անլեգալ վրացերեն հրատարա– «Բրձոլա» թերթի գլխագիրը կություն։ Օրգան Թիֆլիսի ս–դ․ կազմա– կերպության (տպագրվել է Բաքվում)։ Լույս է տեսել 1901–02-ին։ Խմբագիր՝ Վ․ Կեցխովելի։ «Р․» տարածել է լենինյան «Իսկրա»-ի գաղափարները, պայքարել «լեգալ մարքսիզմի», «էկոնոմիզմի», բեռն– շտեյնականության, Անդրկովկասի նացիո– նալիստների դեմ։ «Իսկրա»-ն (JSP 13, 1901, դեկտ․ 20) «Բ․»-ի լույս ընծայումը նշել է որպես կարևոր իրադարձություն։ Կովկա– սի ս–դ․ կազմակերպության առաջին հա– մագումարի որոշմամբ (մարտ 1903) «Р․» միացել է «Պրոլետար» հայերեն թերթին և դարձել «Պրոլետարիատիս բրձոլա» («Պրոլետարիատի կռիվը»)։

ԲՐՅԱՆՍԿ, քաղաք, ՌԱՖԱՀ Բրյանսկի մարզի կենտրոնը։ 358 հզ․ բն․ (1974)։ Գտնվում է Դեսնա գետի ափին։ Երկաթու– ղային հանգույց է, ինդուստրիալ կենտ– րոն։ Կան մեքենաշինական, ավտոմոբի– լային, ճանապարհաշինական և գյուղա– տնտ․ մեքենաների, աղյուսի գործարան– ներ, թեթև և սննդի արդ․ ձեռնարկություն– ներ, ՋԷԿ, տրանսպորտային մեքենաշի– նության և տեխնոլոգիական ինստ–ներ, դրամատիկական թատրոն, հայրենագի– տական թանգարան։ Առաջին անգամ հի– շատակվել է 1146-ի տարեգրությունում։

ԲՐՅԱՆՍԿԻ ՄԱՐձ, ՌԱՖՍՀ կազմում։ Կազմվել է 1944-ի հուլիսի 5-ին։ Գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի կենտ– րոնական մասում։ Տարածությունը 34,9 հզ․ կմ2 է, բն․ 1540 հզ․ (1974), քաղաքա– յինը՝ 53%։ Բաժանվում էt23 շրջանի, ունի 15 քաղաք և 27 քտա։ Կենտրոնը՝ Բրյանսկ։ Բնությունը։ Մակերևույթը հիմնակա– նում հարթավայրային է, հս–արլ–ում՝ ավե– լի բարձրադիր (200–250 մ)։ Կլիման չա– փավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –7,4-ից –9°C է, հուլիսի– նը՝ 18,1°-ից 19,1°C, տեղումների տարե– կան քանակը՝ 560–600 մւէ Տիրապետում են պոդզոլային, ճմապոդզոլային և ան– տառային մոխրագույն հողերը։ Խոշոր գետը Դեսնան է։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչ– ները ռուսներն են, ապրում են նաև ուկ– րաինացիներ և բելոռուսներ։ Միջին խտու– թյունը 1 կմ2 վրա 44,1 մարդ է (1974)։ Խո– շոր քաղաքներն են՝ Բրյանսկը, Կլինցին, Նովոզիբկովը, Դյադկովոն։ Տնտեսությունը։ Բ․ մ․ զարգացած ար– դյունաբերության և ինտենսիվ գյուղատըն– տեսության շրջան է։ Ինդուստրիալ զար– գացմանը նպաստել է տնտեսապես զար– գացած շրջանների միջև ունեցած նպաս– տավոր տրանսպորտային աշխարհագրա– կան դիրքը։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավերվեցին խո– շորագույն ձեռնարկությունները։ Ետպա– տերազմյան շրջանում արդյունաբերու– թյունը արագ աճեց։ էներգետիկան խա–