րըսխված է բերովի ածխի ու բնական գա– զի վրա։ Մեծ աեղ է գրավում տեղական տորֆի արդյունահանումը։ Աշխատում է պետ․ շրջանային խոշոր էլեկտրակայանը (ՊՇԷԿ)։ Զարգացած է դիզելների, ջեր– մաքարշների, հատուկ բեռնատար վագոն– ների, տրակտորների, ճանապարհաշինա– կան և գյուղատնտ․ մեքենաշինությունը (Բրյանսկ), փայտամշակման սարքերի ար– տադրությունը (Նովոզիբկով), տեքստիլ արդյունաբերությունը (Կլինցի), վերամը– շակող մետալուրգիան (Բրյանսկ)։ Մեծ տեղ է բռնում բրդյա գործվածքների ար– տադրությունը (Կլինցի, Բրյանսկ)։ Գյու– ղատնտեսությունը զարգացած է հացահա– տիկի, կարտոֆիլի, կաթնամսային անաս– նապահության ուղղությամբ։ Բ․ մ․ ունի երկաթուղային խիտ ցանց։ Կարեոր գծե– րըն են՝ Մոսկվա–Կին և Ռիգա–Օրյոլ– Վոլգոգրադ։ ժողովրդական կրթությունը։ 1968/69 ուս․ տարում P․ մ–ի 1846 դպրոցներում սո– վորում էր 348,7 հզ․ աշակերտ, 35 արհես– տագործական ուսումնարաններում ու 25 միջնակարգ մասնագիտական հաստատու– թյուններում՝ 28,4 հզ․ և 3 ինստ–ում (տրանսպորտային մեքենաշինության, տեխնոլոգիական և մանկավարժական)՝ 13 հզ․ ուսանող։ Գործում են դրամատի– կական թատրոն, 838 գրադարան, 1175 ակումբ, 5 հայրենագիտական թանգարան, 1532 կինո։ Պ․ Փարսաղանյան
ԲՐՅԱՆՑԵՎ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1883–1961), սովետական ռեժիսոր։ ԱԱՀՄ Ժող․ արտիստ (1956)։ 1905-ին մաս– նակցել է Պ․ Պ․ Գայդեբուրովի շրջիկ թատ– րոնի կազմակերպմանը։ 1922–61-ին ղե– կավարել է Լենինգրադի պատանի հան– դիսատեսի թատրոնը։ Բ․ մանկական թատրոնի տեսությանը և գործնականի հարցերին նվիրված հոդվածների և գրքե– րի հեղինակ է։ Եղել է ԱԱՀՄ պետ․ մրցա– նակի (1950) դափնեկիր։
ԲՐՅՈՒԼԼՈՎ Կարլ Պավլովիչ [12(23)․12․ 1799, Պետերբուրգ - 11(27)․6․1852, Մար– չանո (Հռոմի մոտ)], ռուս նկարիչ։ 1809– 1821-ին սովորել է Պետերբուրգի Գեղար– վեստի ակադեմիայում Ա․ Ի․ Իվանովի և Ա․ Ե․ Եգորովի մոտ։ Երկար տարիներ Կ․ Պ․ Բրյուլլով․ Ինքնանկար (1848, Տրեայակովյան պատկերասրահ, Մոսկվա) ապրել է Իտալիայում։ P-ի գլխավոր ստեղ– ծագործությունը՝ «Պոմպեյի վերջին օրը» (1830–33, Ռուսական թանգարան, Լե– նինգրադ), պատկերում է քաղաքի կործա– նումը Վեզուվի ժայթքման ժամանակ։ P-ի կոմպոզիցիոն և դեկորատիվ վարպետու– թյունն արտահայտվել է հանդիսավոր դիմանկարներում («Հեծելուհի»՝ Զովան– Կ․Պ․ Բրյուլլով․ Մ․ Ա․ Բեկի դիմա– նկարը (մոտ 1840, Հայաստանի պե– տական պատկե– րասրահ) նինա Պաչինիի դիմանկարը, 1832, Վ․ Ա․ Պերովսկու դիմանկարը, 1837, Տրետյա– կովյան պատկերասրահ)։ Ռուսական ռեա– լիստական դիմանկարչության նվաճում– ներից են մտավորականության ներկայա– ցուցիչների ինտիմ, զուսպ դիմապատկեր– ները («Ն․ Վ․ Կուկոլնիկ», 1836, «Ի․ Ա․ Կռիլով», 1839, «Ինքնադիմանկար», 1848, բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերա– սրահում)։ P-ի մի շարք աշխատանքներ զերծ չեն մելոդրամատիզմից, որին հետևեց բ ր յ ու լ լ ո վ յ ա ն դպրոցը։tP-ի «Մ․ Ա․ Բեկի» (1840), «Գրող Պ․ Պ․ Կա– մենսկու» դիմանկարները և այլ աշխա– տանքներ գտնվում են Հայաստանի պե– տական պատկերասրահում։ Գրկ․ Ацаркина Э․ Н․, К․ П․ Брюл– лов, М․, 1963․ РРЗՈՒՄԵՐԻ ՏԱՍՆՈՒԹ, հանրապե– տության VIII տարվա (ըստ Ֆրան– սիական մեծ հեղափոխության հանրա– պետական օրացույցի) պետական հեղա– շրջում, որ կատարեց Նապոլեոն Բոնա– պարտը 1799-ի նոյեմբերի 9–10-ին։ Դի– րեկտորիայի փոխարեն Ֆրանսիայում հաս– տատվեց ռազմադիկտատուրա՝ կոն Առն– չության , 1804-ից՝ կայսրության ձևով։
ԲՐՅՈՒՍԵԼ (ֆրանս․ Bruxelles, ֆլամանդե– րեն՝ Brussel), Բելգիայի մայրաքաղաքը և Բրաբանտ նահանգի վարչական կենտրո– նը։ 1,1 մլն բն․ (1972, արվարձաններով), ֆլամանդներ, վալոններ։ P․ երկրի խոշոր առևտրաարդ․, ֆինանսական և կուլտու– րական կենտրոնն է, միջազգային երկա– թուղային, ավտոմոբիլային և օդային մայ– րուղիների (օդանավակա– յանը՝ Զավենտեմ) կարե– վոր հանգույց։ Ունի հա– մալսարան (1834-ից), մի շարք ինստ–ներ, գիտու– թյունների և արվեստնե– րի ակադեմիա, թանգա– րաններ։ Պատմական տեղե– կանք։tP․ առաջին ան– գամ հիշատակվում է Ճ1դ․ աղբյուրներում։tXIItդ․ 2-րդ կեսից P-ում էր գտնը– վում Բրաբանտի դքսերի նստավայրը (հետագա– յում՝ Նիդերլանդներում Հաբսբուրգների փոխա– նորդների)։ XVI դ․ հեղա– փոխության ընթացքում (տես Նիդերչանդական բուրժուական հեղափո– խություն XVI դարի) P-ում բռնկված 1576-ի սեպտ․ 4-ի ապստամբու– թյունը վերջ դրեց իսպ․ տիրապետությանը երկրի հվ–ում, որը, սակայն, վե– րահաստատվեց 1585-ին։ P․ 1830-ի հեղափո– խության (տես Բեչգիա– կան հեղափոխություն 1830) գլխավոր կենտրոն– ներից էր, որի հաղթա– նակից հետո դարձավ Բելգիայի մայրաքաղաքը։ 1914–18-ին և 1940– 1944-ին P․ օկուպացրել էին գերմ․ զորքերը։ 1903-ի հուլիսի 17(30)-ից մինչև հուլիսի 24 (օգոստ․ 6)-ը Բ–ում աշխա– տել է ՌԱԴԲԿ երկրորդ համագումարը։ ճարտարապետությու– նը։ Բ–ի կենտրոնը պահ– պանել է միջնադարյան