Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ու շ բրոնզի դա– րի առարկա– ներ․ /․ նախշազարդ կավաման (Մեծամոր), 2․ բրոնզե մեդալիոն (Իջևան), 3․ ծարիրից ուլունքներ (էլար) ոի միջին P․ դ–ի մշակույթը թվագրվում է մ․ թ․ ա․ II հազարամյակի 1-ին կեսով։ Միջին Բ․ դ–ում հասարակական՛անա․ կյանքում նոր տեղաշարժեր են եղել։ Իրենց պետականությունն են ստեղծել Հայկա– կան լեռնաշխարհի հարևան խեթերը, խուր– րիները, միտանիները։ Հայկական լեռ– նաշխարհի հս–արմ–ում և հվ․ շրջաններում սոցիալական ներհակությունները ավելի են խորացել։ Վաղ դինաստիական իշխա– նության ժամանակաշրջան է սկսվել նաև Հայասա–Ազզի երկրում։ Գույքային ան– հավասարության հետևանքով ստեղծվել է կայուն վերնախավ, քաղ․, տնտ․ և մշա– կութային սերտ կապեր են հաստատվել Հին Արևելքի երկրների հետ։ Զգալիորեն աշխուժացել են երկրագործությունն ու անասնապահությունը։ Շնորհիվ ոռոգման աշխատանքների, մշակելի հողատարա– ծությունների աճի և երկրագործական աշ– խատանքներում խոշոր եղջերավոր անա– սունների ավելի լայն օգտագործման, Հայկական լեռնաշխարհի տարբեր մա– սերում համեմատաբար բարձր մակարդա– կի է հասել հացահատիկային, բանջարա– բոստանային և այգեգործական կուլտու– րաներիմշակումը։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում Հին Արևել– քում պղնձի պաշարներով, հանքերի մշակ– մամբ և արտահանմամբ հատկապես աչ– քի է ընկել Զուլամերկը (պատմական Մու– սասիր), անագի պաշարներով ամենահա– րուստը եղել են Մասունի լեռները, կապա– րի, պղնձի, երկաթի հանքերով՝ Ռշտուն– յաց լեռները։ Արղանայի հանքավայրերը, որտեղ հայտնաբերվել են հանքանյութի մշակման բազմաթիվ հետքեր և խարամի մնացորդներ, մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին խեթական պետության համար եղել են պղնձի միակ աղբյուրը։ Պղնձա–մկնդե– ղային բրոնզի կողքին դեռևս մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջում երևան են եկել պղնձա–անագային համաձուլվածք– ները։ Միջին Բ․ դ–ում նիզակի, կարճա– սայր խողովակակոթառ գեղարդների (Լճա– շեն, Կարմիր վանք) և կոթառով դաշույ– նաշեղբերի կողքին լայն տարածում են գտել մարտական սակրերի տարատեսակ– ները, որոնք ընդհանուր աղերսներ ունեն Միջագետքի, Անատոլիայի, Պարսկական Թալիշի հուշարձաններից հայտնաբերված– ների հետ։ Հայաստանում գտնված բրոն– զե սուսերների (Լեռնավան, Ձորագյուղ) նմանները հանդիպում են Կրետե–Միկեն– յան մշակութային կենտրոններում։ Զար– գացել են նաև ոսկերչությունն ու արծա– թագործությունը։ Երևան են եկել դրվագ– ված և հատիկավոր ու ցանցկեն զարղա– նախշերով պատված թանկարժեք իրեր։ Հատկապես ուշագրավ են Կիրովականի հարուստ դամբարանաբլուրում հայտնա– բերված ոսկե առյուծազարդ և արծաթե թասերը, ոսկե և արծաթե երեսպատման թիթեղիկները, ոսկե ուլունքները, Օձու– նում հայտնաբերված ոսկե շրջանաձև մե– դալիոնը, Խաչենագետի (Լեռնային Ղա– րաբաղ) դամբարանաբլուրում հայտնաբեր– ված ոսկե զարդանկարված խողովակիկ– ները։ Զարգացման նոր փուլ է ապրել նաև խեցեգործությունը։ Փոխանցվող բազմա– թիվ զարդամոտիվների կողքին երևան են եկել նաև խեցեղենի նոր ձևեր և կատար– ման տարատեսակ եղանակներով հարուստ զարդանախշեր։ Ուշ Բ․ դ․ սկսվել է մ․ թ․ ա․ XIV դ․ վերջից և հարատևել մինչև I հազարամյակի սկիզ– բը։ Հայաստանը թևակոխել է ռազմ, դե– մոկրատիայի վերջին փուլը։ Աննախընթաց վերելք են ապրել երկրագործությունը, անասնապահությունն ու արհեստները։ Ուշ Բ․ դ–ում կատարելագործվել են իրերի պատրաստման եղանակները, բարձրացել է համաձուլվածքների որակը, արտադըր– վել է երկաթ, որը նպաստել է երկրագոր– ծական և արհեստագործական աշխատան– քի արտադրողականության՜ բարձրացմա– նը; Բարձր զարգացման է հասել զինա– գործությունը։ Մարտական սակրերը, ծա– նըր թրերը, դաշույնները, լայնալիճ աղեղ– ները, զրահները, վահանները, լանջա– պանակները և այլ զենքեր դարձել են արտահանման առարկաներ։ Լայն թափ է ստացել նաև կրոնապաշտամունքային և կենցաղային մետաղե իրերի արտադրու– թյունը։ Գտնվեւ են բրոնզից, արծաթից ու ոսկուց մ․ թ․ ա․ II հազարամյակի երկրորդ կեսին պատրաստված արվեստի լավագույն նմուշներ։ Հատկապես մեծ արվեստով են պատրաստված Լճաշենի և Արթիկի դամբա– րանաբլուրներում հայտնաբերված բրոն– զե մարտակառքերի մոդելները, ցանցկեն հենակների վրա կանգնած ջրային թռչուն– ների, եղնիկների, ցուլի և քարայծերի քանդակախումբը, Լճաշենի, Տոլորսի, Կի– րովականի դամբարաններում հայտնա– բերված արժեքավոր քարերով զարդար– ված ոսկյա մանյակները, բազմաձև ոս– կյա ուլունքները, կոճակները, երկկոնիկ կախիկները, արծաթյա պայտաձև զար– դերն ու ապարանջանները։ Բ․ դ–ի արվես– տի լավագույն նմուշների շարքը կարելի է դասել լայնաշեղբ դաշույնների ծակոտ– կեն պատյանները՝ զարդարված օձերի և այլ կենդանիների բարձրաքանդակ պատ– կերներով ու երկրաչափական նախշերով։ Ասուրական աղբյուրներում, սկսած մ․ թ․ ա․ XIII դարից, հավաստի տվյալներ են պահպանվել Հայկական լեռնաշխարհից մետաղի արտահանման մասին։ Հայկա– կան լեռնաշխարհը, լինելով մետաղա– մշակման խոշոր կենտրոններից մեկը և սերտ մշակութային կապեր ունենալով Կովկասի ու Առաջավոր Ասիայի երկրնե– րի հետ՝ կարևոր դեր է խաղացել հին քաղաքակրթության տարածման գործում։ Քարտեզը տես 505-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Պատկերազարդումը տես 496–497 էջե– րի միջև՝ աղյուսակ XXX։ Գրկ․ Բայբ ուրդյան Ե․, Հայաստա– նի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տե– ղեկագիր ՀՒ^ՍՀ Պատմության և գրականու– թյան ինստ–ի», 1937, գիրք 1։ Նույնի, Աշխատանքի գործիքները հին Հայաստանում, նույն տեղում, 1938, գիրք 2։ մանգաղ– յ ա ն է․ Վ․, Հայկական լեռնաշխարհի մշա– կույթը մ․ թ․ ա․ III հազարամյակում, Ե․, 1967։ Խանզադյան է․ Վ․, Մկրտչյան Կ․ Հ․, Պարսամյան է․ Ս․, Մեծամոր, Ե․, 1973։ Байбу рдян Е․, По поводу древней керамики из Шреш-Блура, «Совет– ская археология», 1937, N? 3; Куфтин Б․ А․, Урартский «колумбарий» у подошвы Арарата и Кур-араксский энелоит, «Вестник Гос․ музея Грузии», 1943, в․ 13; Пиот– ровский Б․ Б․, Археология Закавказья, Л․, 1949; Иессен А․, Кавказ и Древний Восток в IV и III тысячилетиях до нашей эры, «Краткие сообщения Института археологии АН СССР», 1963, в․ 93; Хачатрян Т․ С․, Материальная культура древнего Артика, Е․, 1963; Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964; Кушнарева К․, Ч у б и- нишвилиТ․Н․, Древние культуры Южного Кавказа, Л․, 1970; Lamb W․, The Cul– ture of North-East Anatolia and its Neighbours, «Anatolian Studiens», 1954, [v․ 1․]; Burney C․, Eastern Anatolia in the Chalcolitic and Early Bronze Age, «Anatolian Studies», 1958, v․ 8; К о say N․, Turfan K․, Erzurum–Ka- raz Kazisi raporu, «Turk Tarich Kurumu Bel- leten», 1959, v․ 23; Mel link M․ J․, Archaeology in Asia Minor, «American Journal of Archaeology», 1965, v․ 69, № 2․ է․ Խան զադ յան

ԲՐՈՆՒԱԼԱՅՆԱՆՔ, բրոնխէկտա– զիա (բրոնխներ և < հուն, gxtaai£– ձգել), շնչառության օրգանների հիվան– դություն․ ուղեկցվում է բրոնխների լայնա– ցումով։ Բ․ լինում է բնածին և ձեռք– բերովի։ Բնածին Բ․ ի հայտ է գալիս զարգացման արգանդային շրջանում և հետևանք է բրոնխների ոչ բնականոն զար– գացման կամ նորածինների թոքերի ատե– լեկտազի (թոքանստում)։ Ձեռքբերովի Բ․ պայմանավորված է բրոնխների պատերի բորբոքային պրոցեսներով և բրոնխների առաձգական–մկանային շերտում տարբեր հիվանդություններից (կապույտ հազ, կար– մըրուկ, գրիպ, քրոնիկական բրոնխիտ ևն) առաջացած փոփոխություններով։ Բ–ի բնորոշ ախտանշանը նոպայաձև հազն է, որն ուղեկցվում է առատ խորխարտադրու– թյամբ։ Զարգացող Բ–ի դեպքում նկատ– վում է հիվանդի ոտքերի և ձեռքերի մատ– ների հաստացում (այսպես կոչված «թըմ– բուկի փայտիկներ»), թոքերի օջախային բորբոքում, երբեմն սրտային անբավարա– րություն և երիկամների ախտահարում։