վում են σ, , δ, φ էներգետիկ մակարդակներով։ ՄՕ–ներ են առաջացնում այն ԱՕ–ները, որոնք ունեն իրար մոտ էներգիաներ, նշանակալի չափով ծածկում են իրար և ունեն միատեսակ զուգաչափություն։ Քվանտաքիմիական հաշվումները ցույց են տալիս, որ երկու ԱՕ–ներ առաջացնում են երկու ՄՕ–ներ, որոնցից մեկը համապատասխանում է ավելի բարձր, մյուսը ավելի ցածր էներգիայի, քան ԱՕ–ները։ Նրանցից առաջինը կոչվում է խարխլող ՄՕ (միացող ատոմների միջուկների արանքում էլեկտրոնային խտությունը զրո է), երկրորդը՝ կապող ՄՕ (միջուկների միջև էլեկտրոնային խտությունը մեծ է)։ Ջրածնի երկու ատոմների s ԱՕ–ները առաջացնում են կապող՝ σ18 և խարխլող σ18* օրբիտալներ, որոնցից յուրաքանչյուրում կարող է գտնվել ամենաշատը երկու էլեկտրոն (նկ․ 15)։
Նկ․ 15․ կապող՝ σ18 և խարխլող՝ σ18* օրբիտալների առաջացումը ջրածնի ատոմների միացմամբ
Հասկանալի է, որ ջրածնի մոլեկուլի էլեկտրոնները կգտնվեն σ18* մակարդակում։ Ջրածնի մոլեկուլի առաջացումը գրում են 2H[ls1] = H2[(σ18)2]։ Երկու px ԱՕ–ներ իրար հետ առաջացնում են մեկական խարխլող σPx* և կապող σPx ՄՕ–ներ, իսկ py և pz ԱՕ–ները առաջացնում են Ру, Ру*, рx և рz* ՄՕ–ներ։ В2, С2, N2, O2, F2, СО մոլեկուլների և CN-, NO+ իոնների ստացումը հետևանք է σ և -ների առաջացման։ Օրինակ՝ թթվածնի մոլեկուլի առաջացումը և բանաձևը գրում են այսպես՝
2O(ls22s22p4) = O2[(σ18)2(σ18*)2(σ21*)2(σ2px)2(2р2у)4(2р2у*)2]։
ՄՕ–ների մեթոդը ընդհանուր է և սկզբունքորեն կիրառելի համարյա բոլոր տեսակի միացությունների առաջացումը բացատրելու համար։
Գրկ․ Коптон Փ․, Уилкинсон Дж․, Современная неорганическая химия, пер.сангл., М․, 1969; Дей К․, Селбин Д․,Теоретическая неорганическая химия, пер․ сангл․, изд․ 2, испр․, М․, 1971․
Լ․ Գրիգորյան
Արժեքի աշխատանքային տեսություն, գիտական տնտեսագիտական ուսմունք, ըստ որի, արժեքը ստեղծվում է արտադրության պրոցեսում աբստրակտ աշխատանքով և որոշվում է հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակով։ Արժեքի օրենքը սկսել է գործել նախակապիտալիստական տնտեսակարգերում՝ կապված ապրանքային հարաբերությունների առաջացման և զարգացման հետ։ Արժեքի պրոբլեմը ստրկատիրական հասարակարգում զբաղեցրել է Արիստոտելին։ Նա առաջադրեց փոխանակվող ապրանքների հավասարության հարցը՝ առանց այն լուծել կարողանալու։ Միջին դարերում արժեքի կատեգորիան յուրահատուկ արտահայտություն է գտել «արդարացի գների» տեսության մեջ, ըստ որի, «արդարացի գինը» պայմանավորված է նաև աշխատանքային ծախսումներով (կանոնականներ)։ Գրիգոր Տաթևացին (XIV դ.) պահանջում է, որ առևտուր անելիս «ոչ գին ի վեր ասել, և ոչ քան զնորայն գին ի վայր դնել, այլ զաժեն»։ Իսկգնի մակարդակը պայմանավորող հիմնական գործոնը նա համարում է այն նյութիարժեքը, որից պատրաստված է տվյալ ապրանքը։ Արժեքի աշխատանքային տեսություն ը, սակայն, ձևավորվեց կապիտալիստական հասարակարգում՝ բուրժուական դասական տնտեսագետների աշխատություններում (Վ․ Պետի, Ա․ Ամիթ, Դ․ Ռիկարդո)։ Պետին ոսկու և արծաթի արտադրության վրա ծախսված աշխատանքը միայն համարեց արժեքի չափանիշ։ Սմիթը վերացրեց արժեքի աշխատանքային տեսության այդ միակողմանիությունը և արժեքի աղբյուր համարեց նյութական արտադրության բոլոր ճյուղերում ծախսված աշխատանքն ընդհանրապես։ Բայց, ըստ Սմիթի, արժեքը աշխատանքով է որոշվում միայն հասարակության զարգացման վաղ ժամանակաշրջանում, երբ շահույթի կատեգորիան չկար, իսկ կապիտալիստական հասարակարգում արժեքը բաղկացած է եկամուտներից՝ աշխատավարձից, շահույթից ուռենտայից։ Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց Դ․ Ռիկարդոն, որը մերժեց իր նախորդների կատարած շեղումները արժեքի աշխատանքային տեսությունից և անվերապահորեն ընդունեց, որ արժեքը ստեղծվում է միայն աշխատանքով։ Բայց «աշխատանք–ապրանք» սխալ հասկացությունը Ռիկարդոյի մոտ նույնպես անհնարին դարձրեց շահույթի առաջացման գիտական բացատրությունը, և բուրժուական դասական տնտեսագետների աշխարհայացքի դասակարգային սահմանափակվածության հետևանքով արժեքի աշխատանքային տեսությունը կանգնեց փակուղու առջև։ Այդ դժվարություններն օգտագործեցին բուրժուական գռեհիկ տնտեսագետները, սնանկ հայտարարեցին Արժեքի աշխատանքային տեսությունը և վերջնականապես մերժեցին այն։ Բուրժուական դասական քաղաքատնտեսությունից հետո, նախամարքսյան շրջանի տնտեսագետներից Արժեքի աշխատանքային տեսության հարցերը զարգացրին ռուս հեղափոխական–դեմոկրատները, հատկապես Ն․ Գ․ Չերնիշևսկին, որը բուրժուական քաղաքատնտեսությանը հակադրեց իր «աշխատավորների քաղաքատնտեսությունը»։
Կ․ Մարքսը, արմատական հեղաշրջում կատարելով քաղաքատնտեսության մեջ, արժեքի աշխատանքային տեսությունը դրեց ամուր գիտական հիմքի վրա։ Նա ստեղծեց ուսմունք աշխատանքի երկակի բնույթի, աշխատուժ ապրանքի և նրա առանձնահատկությունների մասին, որով և լուծեց հավելյալ արժեքի արտադրության պրոբլեմը, բացահայտեց շահույթի, տոկոսի և ռենտայի՝ որպես հավելյալ արժեքի գոյաձևերի էությունը։ Մարքսն ու Էնգելսը արժեքի աշխատանքային տեսության միջոցով բացահայտեցին աշխատավորների կապիտալիստական շահագործման էությունը։ Հակամարքսիստական քաղաքատնտեսության ներկայացուցիչները մարքսյան Արժեքի աշխատանքային տեսությանը հակադրում են արժեքի սահմանային օգտակարության, արտադրության ծախքերի և այլ հակագիտական տեսություններ, որոնք նպատակ ունեն հերքել Մարքսի արժեքի աշխատանքային տեսությունը, քողարկել շահագործումը և գովերգել կապիտալիստական կարգերը։
Վ․ Ի․ Լենինը, քննադատելով Մարքսի Արժեքի աշխատանքային տեսության բուրժուական, ռեֆորմիստական, ռևիզիոնիստական հակառակորդներին, միաժամանակ ցույց տվեց, որ իմպերիալիզմի դարաշրջանում ապրանքների արժեքն արտահայտվում է մենաշնորհային գնի միջոցով։ Վ․ Ի․ Լենինի տեսական դրույթները հիմք ծառայեցին արժեքի օրենքի գործողության առանձնահատկությունները սոցիալիստական հասարակարգում բացահայտելու և այն ժողովրդական տնտեսության գիտական պլանավորման ու կառավարման պրակտիկայում օգտագործելու համար։
Արժեքի աշխատանքային տեսության կողմնակիցներ (թեև ոչհետևողական) կային նաև XIX դ․ հայ տնտեսագետների և հրապարակախոսների շրջանում։ Արևմտյան Հայաստանի բուրժուական տնտեսագետ Նիկողայոս Զորայանը գրում է, որ «կարևորագույն ստեղծագործության աղբյուրը աշխատանքն է», առանց որի ոչինչ ստեղծվել չի կարող։ Սակայն նա միաժամանակ նշում էր, որ հարստության ստեղծման երկրորդ էական աղբյուրը կապիտալն է, որը խնայողության արդյունք է։ Զորայանը գիտեր նաև, որ ապրանքի արժեքը որոշվում է նրա արտադրության վրա ծախսված հասարակականորեն օգտակար աշխատանքով։ Հայ արդյունաբերական բուրժուազիայի շահերի պաշտպանության դիրքերից՝ կղերականության և կալվածատիրության դեմ մղած պայքարում Գ․ Արծրունին նույնպես հաճախ օգտագործում էր բուրժուական դասական տնտեսագետների արժեքի աշխատանքային տեսությունը։ Սակայն, ինչպես և Զորայանը, Արծրունին տնտեսումը համարում էր հարստության կուտակման հիմնական աղբյուր։ Արժեքի և գնի փոխհարաբերության որոշ ճիշտ ըմբռնում ուներ Ա․ Արասխանյանը, որը, սակայն, չհասկացավ արժեքի աշխատանքային տեսության էությունը։ Արժեքի աշխատանքային տեսությունը հետևողականորեն պաշտպանում և Մարքսի արժեքի տեսության էությունը ստեղծագործաբար պրոպագանդում են հայ մարքսիստ տնտեսագետները։
Ն․ Թովմասյան
Արժեքի օրենքը, ապրանքային արտադրության տնտեսական օրենք, ըստ որի, ապրանքներն արտադրվում և փոխանակվում են հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակի ծախսումներին համապատասխան։ Արժեքի օրենքը մասնավոր սեփականության պայմաններում ապրանքային արտադրության զարգացման տարերային կարգավորիչն է։ Ապրանքարտադրողները մրցակցային պայքարի ընթացքում ձգտում են կատարելագործել արտադրության գործիքներն ու կազմակերպման մեթոդները։ Արժեքի օրենքը մերժում է աշխատանքի բոլոր այն ծախսումները, որոնք գերազանցում են տվյալ ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ ծախսումների մակարդակը։
Կապիտալիզմի ժամանակ ապրանքի անհատական և հասարակական արժեքների տարբերությունը գերշահույթի ձևով
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/58
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է