Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցելաները ընկնելով օրգանիզմ՝ տեղակայ– վում են հիմնականում հղի արգանդում, կաթնագեղձում, փայծաղում, ավշային հանգույցներում, ողնուղեղում և սեռա– կան գեղձերում։ Բնորոշ նշանը վիժումն է։ P-ի տարածման առաջին տարիներին վիժում են տնտեսության կենդանիների 20–50%-ը, իսկ ապա նկատվում են վիժման միայն առանձին դեպքեր, քանի որ մեկ անգամ վիժած կենդանին, որպես կանոն, հետագայում չի վիժում։ Նկատ– վում է նաև ընկերքի հապաղում, արգան– դի, կրծի, հոդերի, ամորձիների բորբո– քումներ։ Ձիերի ծոծրակի և մնդավի հատ– վածներում հայտնվում են թարախային ուռուցքներ։ Բ․ հաճախ ընթանում է առանց կլինիկական բնորոշ նշանների և ախտո– րոշվում է հատուկ՝ մանրէաբանական, շճաբանական և ալերգիական եղանակ– ներով։ Բ․ արձանագրված է երկրագնդի բոլոր երկրներում և տնտ․ մեծ վնաս է պատճառում, հիվանդ կենդանիները խո– տանվում են, զանգվածային վիժումները կրճատում են հոտի վերարտադրությունը, նվազում է մթերատվությունը, հակաբրու– ցելոզային միջոցառումների վրա ծախս– վում են պետ․ հսկայական միջոցներ։ Բուժումը չի մշակված։ Պայքարի միջոցառումները, հիվանդ կեն– դանիներին սպանդի են ենթարկում, ար– գելվում է կենդանիների վերախմբավորու– մը, ոչխարների և այծերի կիթը։ Վարակ– ված արոտավայրերը և ջրելատեղերը պետք է օգտագործել 2–3 ամիս հետո։ Անապահով խմբի կենդանիներից ստաց– ված բուրդը տնտեսությունում վարակա– զերծում են։ Բ–ի լրիվ վերացման համար ԱԱՀՄ–ում անց են կացվում հակաբրուցե– լոզային պլանային միջոցառումներ, որոնք շարադրված են անասնաբուժական գըլ– խավոր վարչության հաստատած հրա– հանգում։ Գրկ․ Մանուկյան Զ․ Ղ․, Գյուղատըն– ւռեսական կենդանիների բրուցելոզը, Ե․, 1959։ Юсковец М․ К․, Бруцеллёз сельскохоз– яйственных животных, 2 изд․, М․, 1960; Б у- н и н К․ В․, Диагностика инфекционных болезней, М․, 1965, Հ․ Բոյախչյան, Ա․ Աաուսբացյան

ԲՐՈՂՆԵՐ (Bruckner) Անտոն [4․9․1824, գ․ Անսֆելդեն (Լինցի մոտ) – 11․10․1896, Վիեննա], ավստրիացի կոմպոզիտոր, եր– գեհոնահար և մանկավարժ։ Բ–ի 9 սիմֆո– նիաները նշանավորում են համաշխար– հային սիմֆոնիզմի զարգացման կարեոր փուլը, առավել արժեքավոր են՝ 3-րդ (Վագներին նվիրված, 1873), 4-րդ («Ռո– մանտիկական», 1874), 7-րդ (1883), 8-րդ («յՌղբերգական», 1887), 9-րդ («Գոթական», 1894, անավարտ) սիմֆոնիաները։ Գրել է նաև ռեքվիեմ, մեսսաներ և այլ հոգեոր գործեր, լարային կվինտետ։ Գբկ․ Раппопорт Л․, А․ Брукнер, М․, 1963․ ԲՈՒ Շաքուր Բալխի (915 – մահ․ թ․ անհտ․), պարսկա–տաջիկական բանաս– տեղծ։ Ապրել է Բուխարայում։ ճանաչվել է «Արարչագործության գիրք» (945–948) պոեմով, որը, ըստ մեզ հասած հատված– ների, կրել է բարոյախոսական բնույթ, ունեցել հանրագիտարանային արժեք, գըր– ված է մութաքարիբ չափով (վերջինս հե– տագայում պարտադիր է դարձել այդ ժան– րի համար)։ Գրկ * Бертельс Е, Э․, История пер– сидско-таджикской литературы, Избр․ труды [т․ 1], М․, 1960․ Լ․ Շեխոյան ԲՈհ, տես Բվեր։ ԲՈՒԱ9-ԻԼԲԵՐ (Բ ու ա գ ի յ բ և ր) Պիեռ (1646–1714), ֆրանսիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտե– սության դպրոցի նահապետը Ֆրանսիա– յում, արժեքի աշխատանքային տեսության հիմնադիրներից։ Բ․ տարբերում էր շուկա– յական գինը և «իսկական արժեքը», որի համար որպես չափանիշ համարում էր աշխատաժամանակը։ Բ․ փողի մեջ էր տեսնում ժողովրդի աղքատության հիմ– նական պատճառը և գտնում, որ փողի իշխանությունը արմատախիլ անելու հա– մար անհրաժեշտ է նրա դերը հանգեցնել շրջանառության հասարակ գործիքի։ Բ․ հանդիսանում էր ֆիզիոկրատն ե– ր ի նախակարապետը։ Կ․ Մարքսը բար– ձր ր է գնահատել Բ–ի աշխատությունները, որտեղ նա հանդես է եկել ֆեոդալական լծի և մերկանտիլիզմի դեմ։

ԲՈՒԱԼՈ, Բ ու ա լ ո–Դ և պ ր և ո (Boileau- Despreaux) Նիկոլա (1․11․1636, Փարիզ– 13․3․1711, Փարիզ), ֆրանսիացի բանաս– տեղծ, քննադատ, կլասիցիզմի տեսաբան։ Հայտնի են Բ–ի «Վեպերի հերոսները» (1665, հրտ․ 1701), «Քննախոսություն ներ– բողի մասին» (1693) և այլ աշխատություն– ներ։ ճանաչվել է սատիրական 9 գործե– րով (1660–66)։ Գլուխգործոցը «Քերթողա– կան արվեստ» (1674) չափածո տրակ– տատն է՝ կլասիցիստական ուղղության գեղագիտական ծրագիրը, որտեղ ի մի են Ն․ Բուալո բերվել այդ գրական ուղղության ստեղ– ծագործական սկզբունքները, որոնց ելպ– կետը Ռ․ Դեկարտի ռացիոնալիստական փիլիսոփայությունն է։ Հետեելով Արիստո– տելին՝ Բ․ պոեզիան համարում էր «բնու– թյան նմանողությունը», պոեզիայի օրեն– քը՝ կառուցվածքային ներդաշնակությու– նը, մասերի համաչափությունը, լեզվի մաքրությունը, պատրաստի կանոնների հետեողական կիրառումը։ Ըստ Բ–ի, դրա– մատուրգիայի հիմքում ընկած են հին հուն, և հռոմ․ դրամայի օրենքներն ու Արիստո– տելի սահմանած կանոնները, որտեղից և գալիս է «եռամիասնության օրենքը»։ Հանդիսանալով XVII դ․ ֆրանս․ գրակա– նության գեղարվեստական փորձի ընդ– հանրացումը՝ Բ–ի պոետիկան մեծ ազդե– ցություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայի, այլե մյուս երկրների գրականության վրա։ Երկ, Oeuvres completes, t․ 1–4, P․, 1870– 1873․ Գրկ* Magne E․, Bibliographie gene- rale des oeuvres de N․ Boileau, P,, 1929․ Ս․ Սողոմոնյան

ԲՈՒԲԵՆՈՎ Միխայիլ Աեմյոնովիչ [ծն․ 8(21)․11․1909, գ․ Վտորոյե Պոլոմոշնովո (այժմ՝ Ալթայի երկրամասում)], ռուս սո– վետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Գրել է «Որոտացող տարի» (1932), «Անմա– հություն» (1940) վիպակները և «Հորդաց– ման պահին» (1940) պատմվածքների ժո– ղովածուն։ Առավել ճանաչված է «Սպիտակ կեչի» (գիրք 1, 1947, ԱԱՀՄ պետ․ մրցա– նակ, 1948, գիրք 2, 1952) վեպով, որը պատկերում է Հայրենական մեծ պատե– րազմի իրադարձությունները։ Երկ․ Սպիտակ կնչի, գիրք 1–2, Ե․, 1949–53։

ԲՈՒԲՆՈՎ Անդրեյ Աերգեեիչ [23․3(4․4)․ 1883, Իվանովո–Վոզնեսենսկ (այժմ՝ Իվա– նովո)– 12․1․1940], սովետական պետա– կան և կուսակցական գործիչ։ ՄՄԿԿ անդամ 1903-ից։ Սովորել է Մոսկվայի գյուղատնտ․ ինստ–ում, հեռացվել՝ հեղափոխական գոր– ծունեության համար։ Մասնակցել է ՌԱԴԲԿ IV (1906) և V (1907) համագումարներին։

ՌԱԴԲԿ VI (Պրագայի) կոնֆերանսում (1912) ընտրվել է ՌԱԴԲԿ ԿԿ–ի անդամու– թյան թեկնածու։ Փետրվարյան հեղափո– խությունից հետո (1917) ՌԱԴԲ(բ)Կ Մոսկ– վայի մարզային բյուրոյի անդամ էր։ 1918-ին աշխատել է Ուկրաինայում, 1919-ի վերջերից՝ Մոսկվայում։ 1918-ին հարել է «ձախ կոմունիստներին», 1920–21-ին՝ «Դեմոկրատական ցենտրալիզմ»-ի խմբին, 1923-ին՝ տրոցկիստական օպոզիցիային։ 1924–29-ին եղել է ԲԳԿԲ պետքաղվար– չության պետ և ՍՍՀՄ ռազմահեղափոխա– կան խորհրդի, ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի կազմբյու– րոյի անդամ։ 1925-ին աշխատել է որպես կուսակցության ԿԿ–ի քարտուղար, 1929– 1937-ին՝ ՌՍՖԱՀ Լուսժողկոմ։ Բ․ ԱՄԿԿ պատմությանը նվիրված աշխատություն– ների հեղինակ է։

ԲՈՒԲՈև (հուն․ |3ou|3<I)V – աճուկ, ուռուցք աճուկում), ավշահանգույցների բորբոքում։ Հաճախ ուղեկցում է շատ հիվանդություն– ների (թարախային վարակում, սիֆիլիս, փափուկ շանկր, վեներական 4-րդ հի– վանդություն, ժանտախտ, տուլարեմիա, տուբերկոււոզ են) կամ բարդացնում դրանց ընթացքը։ Երբեմն հիվանդության հիմ– նական ախտանշանն է։ Լինում է տարբեր մեծության, կարող է թարախակալվել, սպիանալ։ Բ–ի ընթացքը տարբեր է՝ կախ– ված անատոմիական տեղադրությունից, վարակի բնույթից և հիվանդի օրգանիզմի ռեակտիվությունից։ Բ․ լինում է ցավոտ (փափուկ շանկր) կամ առանց ցավերի (սիֆիլիս)։ Բուժումը․ Բ․ առաջացնող հի– վանդության վերացում, իսկ առանձին դեպքերում՝ վիրաբուժական միջամտու– թյուն։ Ն․ Յուզրաշրսև ԲՈՒԳ, Արեմտյան Բուգ, գետ ԱԱՀՄ–ում և Լեհաստանում (նշանակալի մասը սահմանային), Վիսլայի աջ վտակը։ Երկարությունը 831 կմ է, ավազանը՝ 73470 կմ2։ Սկիզբ է առնում Ուկրաինական ՍԱՀ Լվովի մարզի Պոդոլյան բարձրու– թյունից, հոսում Լյուբլինի բարձրության արլ․ եզրով և Պոդլյասեով։ Բ–ի ափին են Բրեստ, Աոկալ, Չերվոնոգրադ, Կամեն– կա–Բուգսկայա և Բուսկ քաղաքները։