որին Միհրդաւոը գահազրկել է՝ թագավոր
հռչակելով նրա եղբայր Սոկրատեսին։
Հուստինոս պատմիչը վկայում է, որ այս
իրադարձություններին միջամտել է նաե
Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը։ Ի վեր–
ջո, Նիկոմեդես VI հռոմեասեր թագավորը
Բ․ կաակել է Հռոմին։ Նրա մահից (մ․ թ․
ա․ 74) հետո Հռոմը գավթել է Բ․՝ խախտե–
լով Դարդանոսի հաշտությամբ (մ․ թ․ ա․
85) Միհրդատ VI Մեծի հետ հաստատած
քաղաքական հավասարակշռությունը։ Հա–
յաստանում՝ հռոմ․ զորավար Լուկուլլոսի
պարտությունից հետո, մ․ թ․ ա․ 67-ին,
Պոնտոսի Զելա քաղաքի մոտ ջախջախե–
լով հռոմ․ զորավար Տրիարոսի զորքերը և վերականգնելով Պոնտոսի թագավորու–
թյան անկախությունը, հայ–պոնտական
զորքերը գրավել են Բ․։ «Պոմպեոսի հրա–
մանատարության մասին» ճառում Կիկե–
րոնը հայտարարել է, որ Հռոմի երկու
հզոր և ոխերիմ թշնամիները՝ Տիգրան Բ
Մեծը և Միհրդատ VI Մեծը, գրավել են
բազմաթիվ քաղաքներ՝ տագնապահար
անելով ողջ հռոմեական Ասիան։ Հռոմեա–
ցի զորավար Դնեոս Պոմպեոսը կարողա–
ցել է հաղթել Հռոմի ահեղ թշնամիներին,
գրավել Բ․ ու Պոնտոսը՝ այդ երկրներից
կազմելով (մ․ թ․ ա․ 65) հռոմեական առան–
ձին նահանգ։ Մ․ թ․ ա․ I դ․ 2-րդ կեսից
այս նահանգը թեե եղել է ծերակուտական,
բայց իրականում կայսրերն են տնօրինել
իրենց կառավարիչների միջոցով։ Տրայա–
նոս կայսեր օրոք (98–117) այդ նահան–
գի կուսակալը եղել է Պփնիոս Կրասերը։
Նրա ռազմավարական դիրքն այնքան կա–
րեոր է եղել Հռոմի արեելյան հակառա–
կորդներ Հայաստանի և Պարթեաստանի
նկատմամբ, որ կայսր Մարկոս Ավրելիա–
նոսը (իշխել է 161 – 180) այն հայտարա–
րել է կայսերական։
Հելլենիստական քաղաքակրթությամբ
ներծծված Բ–ի տնտեսությունն ու մշակույ–
թը շարունակել է զարգանալ նաև Հռոմի
տիրապետության ժամանակ։ Քաղաքային
կյանքը Բ–ում սկզբնավորվել է հնագույն
ժամանակներից։ Մ․ թ․ ա․ VIII–VI դդ․
հույները Բ–ում, մասնավորապես Մարմա–
րա և Սե ծովերի ափերին, հիմնել են գա–
ղութներ, որոնցից նշանավոր էին Աստա–
կոսը և Հերակլեան։ II–III դդ․ բազմա–
մարդ քաղաքներից էին Նիկոմեդիան,
Նիկեան, Ապամեան, Պրուսան, Հերակ–
լեան, Քաղկեդոնը։ Դիոկղետիանոսի, ապա
Կոնստանտին Մեծի ժամանակ (284–337)
դառնալով կայսերական նստավայր՝ Նիկո–
մեդիան մշակութային խոշոր առաջադի–
մություն է ապրել, ծաղկել ու շքեղացել՝
կրելով «Բութանիայի Աթենք» պատվանու–
նը։ Բյուզանդիայի օրոք ես մնում էր որ–
պես առևտրի և արհեստագործության
խոշոր կենտրոն։ Նիկոմեդիայի մրցակի–
ցը Նիկեան էր։ Մակեդոնիայի թագավոր
Անտիգոնոս I Միակնանին (իշխել է մ․
թ․ ա․ 306–301) Հին Անկյուրայի տեղում
հիմնել էր Անտիգոնիա քաղաքը, որը Լիսի–
մաքոսը վերանվանեց Նիկեա։ Հետագայում
այս քաղաքում են գումարվել Տիեզերա–
կան ժողովները։ Միջին դարերում Նիկեան
եղել է Բյուզանդիայի մշակութային և առե–
տըրա–արհեստագործական խոշոր կենտ–
րոն։ Սելջուկ–թուրքերի նվաճումներից հե–
տո՝ 1081–97-ին, դարձել է Ռումի (Իկո–
նիայի) սուլթանության մայրաքաղաք։ Խա–
չակրաց I արշավանքի ժամանակ՝ 1097-ին,
Բյուզանդիան այն վերագրավեց։ 1204–
1261-ին Նիկեան հռչակվեց Նիկեայի կայս–
րության մայրաքաղաք։ Պահպանվել են
անտիկ և բյուգանդական ճարտարապե–
տական հուշարձանների մնացորդներ։
Բ–ից են սերել փիլիսոփա և հռետոր Դիոն
Ոսկեբերան (Քրուսոստոմոս) Պրուսացին
(I դ․), պատմիչներ Արիանոս Նիկոմեդա–
ցին, Դիոն Կասիոս Նիկեացին, Մեմնոն
Հերակլացին։ XIV դ․ Բ–ին տիրեցին օս–
մանյան թուրքերը, Նիկոմեդիան (այժմ4
Իզմիր), Նիկեան (այժմ՝ Իսնիկ) և մյուս
քաղաքները անկում ապրեցին։
Գրկ․ Ранович А․, Восточные про–
винции Римской империи в1–III вв․,М․–Л․,
1949; Моммзен Т․, История Рима, т․
5, М․, 1949; Տ о 1 с հ I․, Bithynische Stadte
in Altertum, <Klio», 1924, S․ 140–188․
Մ․ Կւս w վաչ յան
ԲՈՒԺԱԿ, ֆելդշեր (գերմ․ Feldsche- rer – զինվորական վարսավիր), ՍՍՀՄ–ում միջին բժշկական կրթությամբ անձ։ Բժըշ– կի ղեկավարության ներքո, 3 տարի աշ– խատելուց հետո, ստանում է ինքնուրույն բուժական և կանխարգելիչ գործունեու– թյան իրավունք՝ առողջապահության մի– նիստրության կողմից հաստատված հա– տուկ կանոնադրության շրջանակներում։
ԲՈՒԺԱԿ», բժշկական և առողջապահա– կան ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1917–19-ին, Պրովիդենսում և Բոստոնում։ Տնօրեն–խմբագիր՝ Ա․ Տեր–Մարկոսյան։ Տպագրել է հոդվածներ մարդու կազմա– խոսության և բնախոսության մասին, շա– րադրել առանձին հիվանդությունների ծա– գումն ու զարգացման ընթացքը։ «Բ․» առա– ջարկել է Միացյալ Նահանգներում ստեղ– ծել Հայ բժիշկների միություն, որը մամու– լի միջոցով և լսարաններում պետք է պրո– պագանդեր բժշկական կարգապահու– թյուն, ծանոթացներ առողջապահական գիտելիքների հետ։
ԲՈՒԺԱԿԱՆ (ն․ Բ ա բ ա ք ի շ ի), գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանում, Ծաղկունյաց լեռների հարավային լան– ջին, շրջկենտրոնից 27 կմ հարավ–ւսրեելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավա– րությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բ–ից 2 կմ հս․ գտնվում են Թեղենյաց վանքի համալիրը, իսկ արլ․ կողմում՝ խաչաձե, տրոմպային փոխան– ցումով գմբեթավոր եկեղեցին (VI–VII^․), Բուժական որից հիմնականում պահպանվել են հս․ պատը և մասամբ՝ բեմի աբսիդը։ Աստի– ճանաձև որմնախարիսխ ունեցող կառուց– վածքը աչքի է ընկնում բեմի կամարի շեշտված պայտաձևությամբ։ Գլխավոր մուտքը, ինչպես նույնատիպ մյուս եկե– ղեցիներում, ըստ երևույթին գտնվել է արմ․ ճակատում։ Հվ․ պատի արլ․ մասում տեղադրված է մի այլ դռան բացվածք, որն արտասովոր է իր չափով։ Այն որմնախա– րըսխից վերև ունի ընդամենը 0,75 մ բարձ– րություն և հավանաբար նախատեսված է եղել ապաշխարողների համար։ Բնակիչ– ները հիմնականում ներգաղթել են Արև– մըտյան Հայաստանից, 1922-ին։ Գ․ Մ ակ ար յան, Մ․ Հասրաթ յան
ԲՈՒԺԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ, դիետոթերա– պ ի ա (դիետա և թերաւցիա), բուժման մեթոդ, երբ հիվանդության բնույթին հա– մապատասխան, բուժիչ նպատակով, օգ– տագործվում է որոշակի բաղադրությամբ սնունդ։ Բ․ ս․ բժշկագիտության գիտա– գործնական բնագավառներից է, կապված է ֆիզիոլոգիայի, հիգիենայի, կենսաքի– միայի, կլինիկական բժշկագիտության և սննդի պատրաստման տեխնոլոգիայի հետ։ Բ․ ս․ նշանակվում է որեէ սննդակարգի (դիետա) ձևով։ Յուրաքանչյուր սննդա– կարգ բնորոշվում է սննդանյութերի որո– շակի բաղադրությամբ, նրանց մշակման առանձնահատկությամբ, սպիտակուցնե– րի, ճարպերի, ածխաջրերի, վիտամիննե– րի, հանքային աղերի որակական և քա– նակական կազմությամբ։ Սննդակարգ նշա– նակում են հաշվի առնելով հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը և բուժ– ման ընդհանուր պլանը։ Բ․ ս․ բուժական միջոցառումների բաղադրիչ մասն է, եր– բեմն՝ բուժման հիմնական գործոնը (շա– քարային հիվանդություն, թերվիտամի– նային վիճակ), իսկ որոշ դեպքերում էլ նպաստում է առավել արդյունավետ բուժ– մանը (խոցային հիվանդություն) կամ կանխում հիվանդագին պրոցեսի զարգա– ցումը և անցումը քրոնիկականի։ Բ․ ս․ նշանակվում է բուժման այլ մեթոդների հետ զուգահեռ։ Միատեսակ սննդակարգի տևական օգտագործումը անբարենպաստ է ազդում օրգանիզմի վրա։ Ելնելով դրա– նից՝ սննդակարգը պետք է փոփոխվի հիվանդության ընթացքին համապատաս– խան։ P․ ս․ պետք է լրացնի օրգանիզմի ընդհանուր էներգետիկական ծախսը։ ՀՍՍՀ–ում Բ․ ս–ի վերաբերյալ գիտակա– նորեն հիմնավորված հետազոտություն– ներ են տարվում հիվանդանոցների և կլինիկաների ստամոքս–աղիքաբանու– թյան բաժանմունքներում, Ընդհանուր հի– գիենայի և պրոֆեսիոնալ հիվանդություն– ների ինստ–ում, Սրտաբանության և սրտա– յին վիրաբուժության ինստ–ին կից՝ բու– ժական սննդի հետազոտման մասնագի– տացված բաժանմունքում, բժշկական ինստ–ի սննդի հիգիենայի ամբիոնում։ Գրկ․ Певзнер М, И․, Основы лечеб– ного питания, 3 изд․, переработ․, М․, 1958; Покровский А․ А․ и др․, Лечебное питание, М«, 1971․ Ա․ Հարությունով
ԲՈՒԺԱԿԱՆ ՖԻձԿՈՒԼՏՈՒՐԱ, ֆիզկուլ– տուրայի մեթոդների համալիր, կիրառ– վում է հիվանդի առողջությունը, աշխա– տունակությունը վերականգնելու և հի– վանդության հետ կապված բարդություն– ները կանխելու նպատակով։ Բ․ ֆ–ի մի– ջոցներն են՝ զանազան ֆիզիկական վար–