P ու և ն ո ս Այրես․ Ազգային կոնգրեսի շենքը (XX դ․ սկիզբ, Վ․ Մաենո) P ու և ն ո ս Այրես․ Ավենիդա դե Մայո (Մայիսյան պողոտա, 1889) P ու և ն ո ս Այրես․ Ավենիդա 9-ը հուլիսի (1930-ական թթ․) ԲՈՒձԼՈՒՒ, Բ n զ լ ու խ, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Շահումյանի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հարավ– արեմուաք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծու– թյամբ, ծխախոտագործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։
ԲՈՒԹԱՆ, P հ ու թ ա ն (Bhutan), պե– տություն հարավային Ասիայում, Հնդկաս– տանի և Չինաստանի միջև։ Տարածությու– նը 47 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 1,3 մլն (1970)։ Մայրաքաղաքը՝ Տխիմպխու։ Բ․ գտնվում է արլ․ Հիմալայների հվ–ում։ Կտրտված է գետերի խոր հովիտներով (Բրահմապուտրայի ավազան)։ Կլիման մուսոնային է, հիմնականում խոնավ, արևադարձային, բարձրադիր գոտում՝ ցուրտ։ Գերակշռում է անտառային բուսա– կանությունը, 3500–4000 մ բարձրություն– ները՝ բարձր լեռնային մարգագետիններ։ Կան հավերժական ձյան և սառցադաշտերի զանգվածներ։ Բնակչության հիմնական մասը բխոտներն են։ Պետական լեզուն բխոտերենն է։ Նշանավոր են Պունակխա, Պարո, Տխիմպխու, Պխունչխոլինգ քաղաք– ները։ P․ ֆեոդալական հարաբերություն– ների տիրապետությամբ ագրարային եր– կիր է։ Մշակում են բրինձ, ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն, հնդկացորեն, կար– տոֆիլ, մանանեխ, բամբակենի, մանգո, նարինջ։ Զբաղվում են անասնապահու– թյամբ։ Տարածված է գորգերի, թղթի, գործվածքների և տնայնա–արհեստագոր– ծական արտադրությունը։ Հնդկաստանի ֆինանսական օգնությամբ կառուցվել են մի շարք ավտոխճուղիներ։ Հիմնական առևտուրը կատարվում է Հնդկաստանի հետ․ արտահանվում է անտառափայտ, մրգի պահածոներ, ածուխ, փղոսկր։ Պատմական տեղեկանք։ Բ․ պետության հիմնադիրը համարվում է Լամա (Բուդդա– յական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը XVI դ․ 2-րդ կեսին իրեն հռչակեց Բ–ի թագավոր։ Ամրանալով Հնդկաստա– նում՝ անգլ․ գաղութարարները վերահսկո– ղություն սահմանեցին Բ–ի վրա։ Բ–ի կա– ռավարողների հետ կնքված պայմանագը– րերով (1841, 1865, 1910) անգլո–հնդկ․ իշխանություններին անցան Ասսամին և Բենգալիային սահմանակից լեռնանցքնե– րի, անգլիացիները իրենց ձեռքը վերցրին Բ–ի արտաքին քաղաքականությունը։ Հին– դուստան թերակղզում անգլ․ գաղութատի– րության փլուզումից հետո (1947) ազա– տագրվեց նաև Բ․։ 1949-ի Բ–ի և Հնդկաս– տանի միջև «Հավերժ բարեկամության» պայմանագրով՝ Բ–ի թագավորությունը հա– մաձայնվեց արտաքին քաղաքականու– թյան մեջ ղեկավարվել հնդկ․ կառավարու– թյան խորհուրդներով։ 1952-ից երկրի թագավորն է Ջիգմե Դորջի Վանգչուկը։ 1954-ին երկրում ստեղծվեց պառլամենտ (ցոնգդու)։ Ցոնգդուի 1970-ի մայիսին կա– յացած սեսիան մերժեց Նեպալի, Սիկկիմի և Բութանի միավորմամբ՝ «Հիմալայական ֆեդերացիայի» գաղափարը, որի իրակա– նացման դեպքում Բ․ կընկներ Նեպալի գերիշխանության տակ։ Բ–ում արգելված են քաղաքական կուսակցությունները։ Բու– թանի Կոնգրես կուսակցությունը գործում է Հնդկաստանում։ 1971-ի սեպտեմբերից Բ․ ՄԱԿ–ի անդամ է։
ԲՈՒԹԱՆ ԻԱ (հուն․ fhduvCa, լատ․ Bithy- nia), պատմական երկիր Փոքր Ասիայի հյուսիս–արևմուտքում։ Արևմուտքից և հյու– սիսից ողողվում էր Մարմարա և Սև ծովե– րի ջրերով, արևելքից սահմանակից է եղել Պափլագոնիային, հարավից՝ Գաղատիա– յին, Փռյուգիային և Մեզիային։ Գլխավոր գետը Սինգարան (Սակարիա) է, լճերից նշանավոր են Ասկանիան (այժմ՝ Իսնիկ– գյոլ) և Սոփոնը (այժմ՝ Սաբանջա–գյոլ)։ Հարուստ է մարմարով։ Անտառաշատ է։ Հին հունական հեղինակները Բ․ անու– նը կապել են համանուն ցեղի հետ, որն, ըստ նրանց, այստեղ է գաղթել մ․ թ․ ա․ VIII դ․ վերջին՝ Թրակիայից, Արտաբա– նեսի որդի Բասակի առաջնորդությամբ։ Բ–ի կենտրոնական և հս․ շրջանները զբա– ղեցնող բնիկ ցեղերը լեզվով և մարդա– բանական տիպով մոտիկ են եղել Փոքրա– սիական ժողովուրդներին, հատկապես կա– պադովկացիներին և հայերին։ Մ․ թ․ ա․ VII–VI դդ․ Բ․ մտել է Լիդիայի, VI–IV դդ․՝ Աքեմենյան պետության, IV–III դդ․՝ հու– նա–մակեդոնական պետության մեջ։ Ալեք– սանդր Մակեդոնացու մահից հետո Բ–ին տիրել է Լիսիմաքոս զորավարը։ Օգտվե– լով հունա–մակեդոնական զորավարների ներքին կռիվներից՝ Բ–ի Զիպոիտոս կուսա– կալը (327/326–280/279) թոթափել է Լիսի– մաքոսի տիրապետությունը և 297-ից երկի– րը հռչակել անկախ թագավորություն։ Նրա որդին և հաջորդը՝ Նիկոմեդես I (իշխել է մ․ թ․ ա․ 280 կամ 278 – մ․ թ․ ա․ մոտ 255), հաջողությամբ կռվել է Սելևկյան թագավոր Անտիոքոս I Սոտերի դեմ՝ պահպանելով երկրի անկախությունը։ Ռազմական դա– շինք կնքելով (մոտ 275) գաղատացիների հետ՝ հվ–ից և արլ–ից նա ընդարձակել է պետության սահմանները։ Բութանիացի պատմիչ Մեմնոն Հերակլացին հաղոր– դում է, որ Նիկոմեդես I-ի թագապահանջ որդի Զիաելասը մոտ 260-ին ապստամբել է և ապաստանել Հայոց (հավանաբար Փոքր Հայքի) թագավորի մոտ՝ նրա օգ– նությամբ շուրջ 250-ին գրավելով Բ–ի գահը (իշխել է մինչև 228)։ Պրուսիոս I թա– գավորների գահակալման ժամանակ (մ․ թ․ ա․ III դ․ վերջ – մ․ թ․ ա․ II դ․ 1-ին կես) Բ․ եղել է դեռևս կայուն պետություն, որտեղ մ․ թ․ ա․ 184-ին ապաստանել էր Հռոմից պարտված, կարթագենցի հալած– ված զորավար Հաննիբալը։ Այնուհետև, ենթարկվելով Հռոմի միջամտություննե– րին, Բ․ վերածվեց կիսանկախ, վասալ պետության։ Ըստ Պոլիբիոսի, մ․ թ․ ա․ 180-ին Բ․, որպես Պերգամոնի և Կապա– դովկիայի դաշնակից, պատերազմել է Պոնտոսի և Փոքր Հայքի դեմ, բայց Մեծ Հայքի Արտաշես Ա թագավորի և Հռոմի միջամտությամբ կնքել է հաշտության պայմանագիր (179)։ Մ․ թ․ ա․ II դ․ վերջին և I դ․ սկզբին Բ․ երբեմն ենթարկվել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Մեծի գերիշխանությանը։ Մ․ թ․ ա․ 91-ին Հռոմը Բ–ի թագավոր է կարգել Նիկոմեդես IV-ին,