Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծրագիր՝ մոտ 35–40 ժ ընդհանուր ծավա– լով։ XIII․ Գրականությունը Սկզբնավորվել է IX դ․ երկրորդ կեսին։ Բուլղ․ հին գրականությունը (IX– XII դդ․) եկեղեցա–ղիդակտիկական էր։ XIV դ․ վեր– ջերից, օսմանյան լծի պայմաններում, գրականության զարգացումը մի քանի դա– րերի ընթացքում արգելակվել է։tXV– XVIII դդ․ հայտնի էին բարոյախոսություն– ների ժողովածուները՝ «դամասկինները» (հույն եպիսկոպոս Դամասկինոս Ստուդի– տեսի անունով, որի քարոզները թարգման– վել են բուլղ․)։ XVI դ․ սկզբին լույս տեսան բուլղ․ առաջին տպագիր գրքերը։ P-ի ազգային վերածնունդը (XVIII դ․ 2-րդ կեսին) նպաստեց գրականության զարգացմանը։ Ազգային գրականությունը ձևավորվեց XIX դ․ 50–70-ական թթ․ ազ– գային–ազատագրական պայքարի ժամա– նակաշրջանում։ Այդ գործում մեծ դեր խա– ղաց ռուս գրականությունը։ Երևան եկան նշանակալից ստեղծագործություններ՝ նվիրված 70-ական թթ․ ազգային–ազատա– գրական պայքարին (Ի․ Վազով, «Լծի տակ», 1889–90, «Մոռացվածների էպո– պեան», 1881–84 ևն)։ 90-ական թթ․ քըն– նադատական ռեալիզմի ծաղկման շրջա– նում ստեղծվեցին երգիծական գործեր։ Ռեալիստ գրողների ստեղծագործության հիմնական թեմաներից մեկը դարձավ գյուղը (Էլին–Պելին, Ա․ Ստրաշիմիրով, Ի․ Վազով, Պ․ Յավորով)։ Պոեզիայում գերիշխում էր քաղաքացիական քնարեր– գությունը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին է վերաբերում պրոլետարական գրակա– նության ծնունդը։ Հոկտեմբերյան սո– ցիալիստական մեծ հեղափոխության և P-ի հեղափոխական իրադարձություննե– րի ազդեցությամբ ձևավորվեց հեղափո– խական գրականությունը (Ա․ Ռազցվետ– նիկով, Ն․ Ֆուրնաջիև, Ա․ Կարալիյչև)։ 20-ական թթ․ հաստատվեցին սոցիալիս– տական ռեալիզմի հիմնական գծերը, ամե– նից առաջ՝ Խ․ Սմիռնենսկու պոեզիայում։ Սոցիալիստական ռեալիզմի զարգացման մեջ նոր փուլ նշանավորեց Ն․ Վապցա– րովի նորարարական պոեզիան։ ժողովրդա–դեմոկրատական հեղափո– խության հաղթանակից հետո (1944) գրա– կանության առջև դրվեցին սոցիալիստա– կան շինարարությանն ակտիվորեն մաս– նակցելու խնդիրներ։ Արձակի բնագա– վառում զարգացավ պատմա–հեղափոխա– կան վեպը՝ Դ․ Տալևի «Երկաթե կանթեղ» (1952), «Պրեսպանյան զանգերը» (1954), Ս․ Դասկալովի «ճանապարհը» (1945– 1954), Դ․ Անգելովի «Մահու և կենաց կռիվ» (1953), Ս․ Դիչևի «Ազատության համար» (1954)։ Ստեղծվեցին կապիտալիստական ճնշման ու ֆաշիզմի դեմ բուլղար ժողո– վըրդի պայքարի վերաբերյալ վեպ–էպո– պեաներ՝ Դ․ Դիմովի «Ծխախոտը» (1951), Գ․ Կարասլավովի «Հասարակ մարդիկ» (1951–63), Ե․ Ստանևի «Իվան Կոնդարե– վը» (1958–64)։ Սոցիալիստական վերա– փոխումները բացահայտված են Կ․ Կալ– չևի «Ջուլհակների ընտանիքը» (1956– 1960), Ա․ Դուլյաշկայի «Մեր կյանքի յոթ օրը» (1966) վեպերում։ Բնորոշ է քնարա– կան արձակի զարգացումը (Դ․ Ֆուչեջիև, Ն․ Խայտով, Ի․ Ռադիչկով)։ 1944-ի Սեպ– տեմբերյան ժողովրդական զինված ապըս– տամբության նախօրեին ու նրանից հետո հանդես եկած բանաստեղծների համաստե– ղությունը (Վ․ Անդրեև, Վ․ Խանչև, Վ․ Պետ– րով, Գ․ Զազարով, P․ Դիմիտրովա, Պ․ Պենև) ստեղծել է բազմատեսակ քնար– երգություն՝ քաղաքացիական, ինտիմ, բնանկարային, փիլիսոփայական։ ժամա– նակակից բուլղ․ դրամատուրգիայի կենտ– րոնում են հեղափոխական հումանիզմի, սոցիալիստական բարոյականության խըն– դիրները (Կ․ Կյուլյավկով, Օ․ Վասիլև, Կ․ Զիդարով)։ XIV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը ճարտարապետությունը։ P-ի տարած– քում պահպանվել են անտիկ և միջնա– Վ, Ի, Լենինի անվ․ հրապարակ տանող ստոր– գետնյա անցումը Սոֆիայում Վելիկո Տիռնովո քաղաքը և Ցանւորա գետը դարյան ճարտ․ հուշարձանների մնացորդ– ներ։ Օսմանյան լծից ազատագրվելուց հետո (1878) սկսվել են քաղաքաշինական ծավալուն աշխատանքներ (Սոֆիա, Պլով– դիվ, Վառնա)։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում ճարտ․ կրել է ֆունկցիոնալիզմի և կոնստ– րուկտիվիզմի որոշակի ազդեցություն (ներքին գործերի մինիստրության շենքը Սոֆիայում, 1939 ևն)։ ժողովրդական իշ– խանության հաստատումից (1944) հետո ճարտ․ ընթանում է նոր, սոցիալիստական ուղիով։ Մեծ չափեր են ընդունել քաղա– քաշինական աշխատանքները։ Կառուցվել են արդ․ կենտրոններ (Դիմիտրովգրադ, Մադան ևն), ստեղծվել է Սոֆիայի կենտ– րոնի անսամբլը՝ հրապարակների համա– կարգով և Գ․ Դիմիտրովի դամբարանով (1949, ճարտ․ Գ․ Օվչարով և Ռ․ Ռիբարով)։ 1950-ական թթ․ 2-րդ կեսից նկատելի է ժամանակակից պարզ ձևերի կիրառման ձգտումը (Պսակադրության պալատը Պլով– դիվում, ճարտ․ Մ․ Մարեև, Դ․ Տանևա, Վ․ Վլչանով, «Ռիլա» հյուրանոցը Սոֆիա– յում, ճարտ․ Գ․ Ստոիլով և ուրիշներ, եր– կուսն էլ՝ 1962)։ Կերպարվեստը։ Արվեստի ազգային ռեալիստական դպրոցը սկսել է զարգանալ Բուլղ․ վերածննդի շրջանում (դիմանկա– րիչներ՝Զախարի Զոգրաֆ, Ս․Դոսպևսկի, Խ․ Ցոկև, Ն․Պավլովիչ) և վերելք ապրել 1878-ից (ժանրիստներ՝ Ի․ Միրկվիչկա, Ա․ Միտով, Ի․ Անգելով, Ցա․ Վեշին, որոնք պատկերել են ժող․ կյանքը)։ XX դ․ 1-ին քառորդին հանդես են եկել մարտանկա– րիչներ և բնանկարիչներ (Ա․ Միխով, Ն․ Պետրով), քաղ․ ծաղրանկարի (Ա․ Բո– ժինով) և քանդակագործության (Ա․ Նի– կոլով, Ի․ Լազարով) վարպետներ։ Մի շարք գեղանկարիչներ (Ն․ Բալկանսկի, Ս․ Սոտիրով) և քանդակագործներ (Մ․ Մարկով, Ի․ Ֆունե, Ի․ Լազարով) պատ– կերել են պրոլետարիատի պայքարը, նա– խադրյալներ ստեղծել սոցիալիստական ռեալիզմի արվեստի ձևավորման համար։ P-ում ժողովրդա–դեմոկրատական իշխա– նության օրոք արվեստն ընթանում է սո– ցիալիստական ռեալիզմի ուղիով։ 1960- ական թթ․ գեղանկարչությանը բնորոշ է հերոսական կերպարներ ստեղծելու, էքս– պրեսիվ արտահայտչականության ու դե– կորատիվ գունագեղության, ինչպես և հին ազգային ավանդույթներին դիմելու ձգտումը։ XV․ Երաժշտությունը P-ի ժող․ երաժշտությունը ձևավորվել է սլավ, ցեղերի ժող․ երաժշտության հիման վրա, յուրացրել Բալկանյան թերակղզու հնագույն բնակիչների, հետագայում հա– րևան ժողովուրդների, ինչպես և նվաճող– ների երաժշտական մշակույթի տարրերը։ Բուլղ․ ժող․ երգերը հիմնականում միա– ձայն են։ XIX դ․ 90-ական թթ․ սկսել է զարգանալ պրոֆեսիոնալ երաժշտությու– նը։ P-ի երաժշտաթատերական ստեղծա– գործության հիմնադիրն է Գ․ Աթանասո– վը, առաջին սիմֆոնիայի հեղինակը՝ Ն․ Աթանասովը։ 1920-ական թթ․ կոմպո– զիտորները (Պ․ Վլադիգերովը, Պ․ Մտայ– նովը, Լ․ Պիպկովը, ավելի ուշ՝ Վ․ Ստոյա– նովը, Մ․ Գոլեմինովը, Ֆ․ Կուտևը, Պ․ Հա– ջիևը, Գ․ Դիմիտրովը, Դ․ Նենովը, Մ․ Օբ– րետենովը և ուրիշներ) ստեղծագործել են բոլոր ժանրերով։ 1904-ին Բ–ում բացվել է առաջին երաժշտական դպրոցը (1921-ից՝ Երաժշտական պետ․ ակադե– միա, 1954-ից՝ բուլղ․ պետ․ կոնսերվատո–