դիրների, դասակարգերի և դասակարգա– յին պայքարի, ազգային–ազատագրական, բանվորական և հեղափոխական շարժման ուսումնասիրությանը։ Մարքսիստական պատմագիտությունը վերջնականապես ձևավորվեց ժողովրդա–դեմոկրատական կարգերի հաղթանակից (1944) հետո։ 1954–55-ին՝ 2 հատորով, իսկ 1961–64-ին՝ 2-րդ հրատարակությամբ, 3 հատորով լույս տեսավ «Բուլղարիայի պատմություն» ընդհանրացնող աշխատությունը, որն ընդ– գրկում է Բ–ի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պատմագիտության զարգացման և կադ– րերի պատրաստման կենտրոններն են Բ–ի ԴԱ պատմության (հիմնադրվել է 1947-ին) և հնագիտության (հիմնադրվել է 1920-ին) ինստ–ները, ԲԿԿ ԿԿ–ին կից Բուլղարիայի կոմունիստական կուսակ– ցության պատմության ինստ–ը (հիմնա– դրվել է 1953-ին), Սոֆիայի համալսարա– նի պատմա–փիլ․ ֆակուլտետը։ Տնտեսագիտությունը։ Բ–ի տնտեսագի– տական միտքը ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին՝ հեղափոխական–դեմոկրատների (Դ․ Ս․ Ռակովսկի, Լ․ Կարավելով, Վ․ Լե– սկի) և ռեֆորմիստական ուղղության ներ– կայացուցիչների (Պ․ Ռ․ Սլավեյկով) աշ– խատություններում ։ Հեղափոխական–դե– մոկրատները (Ռակովսկի) գտնում էին, որ Բ–ում կապիտալիզմի զարգացումը անխուսափելի է, իսկ ռեֆորմիստները պնդում էին, որ Բ․ կարող է շրջանցել կապիտալիզմը և գյուղական համայնքի հիման վրա անցնել դեպի սոցիալիզմ։ Ռե– ֆորմիստական ուղղությունը երկրի տնտ․ առաջընթացի համար պայքարը հանգեց– նում էր լուսավորության պրոբլեմին։ Ընդ– լայնվող գյուղացիական շարժման պայ– մաններում կազմավորվեց մանրբուրժ․ տնտեսագիտական միտքը։ Բուլղ․ պետու– թյան կազմավորման հետ մեկտեղ առա– ջացավ բուրժ․ տնտեսագիտական միտքը (Ի․ Դեշև, Դ․ Դանաիլով, Ի․ Բոգորով, Կ․ Պոպով), որը հիմնականում ընդօրինա– կեց արևմտաեվրոպական բուրժ․ գռեհիկ քաղաքատնտեսության գաղափարները։ Այդ շրջանում սկսվեց մարքսիզմի տա– րածումը, որի ներկայացուցիչները (Դ․ Բլագոև, Դ․ Դեորգիև, Վ․ Կոլարով, Դ․ Դիմիտրով, Ի*․ Կաբակչիև և ուրիշներ) զարգացրին մարքսիստական տնտեսա– գիտության դրույթները՝ ելնելով ազգային կոնկրետ պայմաններից։ ժողովրդա–դե– մոկրատական իշխանության հաստատումը պայմաններ ստեղծեց Բ–ում մարքսիստա– կան տնտեսագիտական մտքի զարգաց– ման համար։ Տնտեսագիտական հետազո– տությունները տարվում են ԴԱ տնտեսա– գիտության ինստ–ում, Կ․ Մարքսի անվ․ բարձրագույն տնտեսագիտության ինստ– ում, մինիստրություններին կից մաս– նագիտական ինստ–ներում, բուհերի քա– ղաքատնտեսության ամբիոններում և ու– ղըղված են Բ–ի սոցիալիստական շինարա– րության արմատական հարցերի լուծմանը։ Հիմնական տնտեսագիտական պարբերա– կան հրատարակություններն են՝ «Իկո– նոմիչեսկա միսլ» («Икономическа мисъл», 1956-ից), «Պրոբլեմի նա տրուդա» («Проб– лемы на труда», 1969-ից), «Ֆինանսի ի Կրեդիտ» («Финанси и кредит», 1950-ից), «Ստատիստիկա» («Статистика», 1947-ից)։ Իրավագիտությունը։ Մինչև 1944-ը գտնվում էր եվրոպական բուրժ․ իրավա– գիտության ազդեցության տակ։ Քրեական և քաղաքացիական իրավագիտության մշակման գործում խոշոր ազդեցություն է թողել ռուս, իրավագիտությունը։ ժողո– վըրդա–դեմոկրատական կարգերի հաս– տատումից հետո հիմնադրվել է իրավա– գիտության մարքս–լենինյան ուղղությու– նը։ Սոցիալիստական Բ–ում հետազոտա– կան աշխատանքներ են կատարվում սո– ցիալիստական պետության և օրենսդրու– թյան հարցերի գծով։ Դիտական աշխա– տություններ են գրվել պետ․ իրավունքի (Բ․ Սպասով, Յա․ Ռադեև, Դ․ Դիմիտրով), ֆինանսական և վարչական իրավունքի (Պ․ Ստայնով, Ա․ Անգելով), քաղաքացիա– կան իրավունքի և դատավարության (Լ․ Վասիլև, Ա․ Կոժուխարով), աշխատան– քային, քրեական, միջազգային և իրա– վունքի այլ ճյուղերի ասպարեզներում։ Լեզվաբանությունը։ Բ–ում լեզվաբա– նական մտքի զարգացումը սկսվել է XIX դ․ 80–90-ական թթ․։ Լույս են տեսել բառա– րաններ (Ն․ Դերով), բարբառներին և լեզ– վի պատմությանը (Լ․ Միլետիչ, Բ․ Ցոնե, 6․ Իվանով), հնդեվրոպական և մասնա– վորապես սլավոնական լեզուներին (Ս․ Մլադենով, Վ․ Դեորգիե), բուլղ․ քերա– կանությանը վերաբերող աշխատություն– ներ։ 1944-ից, ժողովրդական–դեմոկրատա– կան կարգեր հաստատվելուց հետո, լեզ– վաբանությունը վերելք է ապրել։ 1951-ին հիմնադրվել է ԴԱ լեզվի ինստ–ը, որը լույս է ընծայել «ժամանակակից գրական բույղարերենի բւսռարան»-ը (հ․ 1–3, 1954–59), «Բուլղարերենի բացատրական բառարան»-ը (1955), երկլեզվյան, մաս– նագիտական և այլ բնույթի բառարան– ներ, բուլղ․ բարբառային ատլաս։ Դրվել են մենագրություններ, որոնք ներկայաց– նում են ժամանակակից բուլղ․ քերակա– նությունը (Լ․ Անդրեյչին, Ս․ Ստոյկով), բառապաշարը, դարձվածաբանությունն ու ոճաբանությունը (Կ․ Միրչե, Ա․ Մինչեա), պատմությունը (Լ․ Անդրեյչին), սլավ, լեզ– վաբանությունը, ստուգաբանությունը (Վ․ Դեորգիե, Ի․ Դուրիդանով), բարբառա– գիտությունը (Ս․ Ստոյկովա, Ց․ Թոդորո– վա)։ Լեզվի ուսումնասիրության կենտրոն է նաև Սոֆիայի համալսարանի լեզվաբա– նության ամբիոնը։ Բ–ում լույս են տես– նում լեզվաբանական «Բոլգարսկի եգիկ» («Болгарски език, 1951-ից) և «Եզիկ ի լիտերատուրա» («Език и литература», 1946-ից) պարբերականները։ Գիտական հիմնարկները։ Բ–ի գիտա– կան կենտրոնը Բուլղարիայի գիտություն– ների ակադեմիան է, որի կազմում կա 33 ԳՀԻ (1972)։ Գյուղատնտեսության գծով գիտահետազոտական աշխատանքները կոորդինացնում է Գյուղատնտ․ գիտու– թյունների ակադեմիան, ստեղծված 1961-ին։ 1959-ին կազմավորվել է Գիտու– թյան և տեխ․ առաջընթացի պետ․ կոմի– տեն։ Բ–ում 1972-ին ընդհանուր առմամբ գործում էր 368 գիտական կազմակեր– պություն, որից 237-ը, այդ թվում 55 ԳՀԻ և 18 նախագծային կազմակերպություն, աշխատում են տարբեր մինիստրություն– ներին և գերատեսչություններին կից։ Բ–ի գիտական հիմնարկները բազմակող– մանի կապեր են պահպանում ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրների, նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիա– յի, ԱՄՆ–ի և այլ երկրների գիտական հաստատությունների հետ։ XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Բ–ի պարբերական մամուլն սկիզբ է առել XIX դ․ 40-ական թթ․։ Թուրք, կառա– վարության հալածանքների պատճառով առաջին թերթերն ու հանդեսներն ստեղծ– վել են Բ–ի սահմաններից դուրս։ Երկրի ներսում պարբերական մամուլն սկսեց զարգանալ միայն 1878-ից։ 1969-ին Բ–ում լույս են ընծայվել 710 թերթ և 780 հանդես (ներառյալ բյուլետենները)։ Կարևորա– գույն թերթերից են՝ «Ռաբոտնիչեսկո դե– լո» («Работническо дело», 1927-ից), ԲԿԿ ԿԿ–ի օրգան «Զեմլեդելսկո զնամե» («Зем- леделско знаме», 1902-ից), «Օտեչեստվեն ֆրոնտ» («Отечествен фронт», 1942-ից), հանդեսներից՝ «Նովո վրեմե» («Ново време», 1897-ից)։ Երկրի ներսում և ար– տասահմանում ինֆորմացիայի տարածու– մը տարվում է բուլղարական հեռագրա– կան գործակալության միջոցով (ԲՀԳ, հիմն․ 1898)։ Ռադիոհաղորդումները Բ–ում տրվում են 1929-ի նոյեմբերից։ Հեռուս– տատեսային կանոնավոր հաղորդումնե– րըն սկսվել են 1959-ի նոյեմբերից։ Բուլղ․ հեռուստատեսությունն ունի ամենօրյա Ս․ Սոֆիայի աաճարը (V–VI դդ․) Սոֆիայում Պրեսլավի բոլորաձև եկեղեցու (IX– X դդ․) քանդակազարդ քիվերը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/596
Արտաքին տեսք