է, բնակչությունը՝ 1752,1 հզ․ (1970)։ Վարչական կենտրոնը՝ Ֆինիքս։ Կենտրոնական մասը լեռնային է (մինչև 3861 մ) Հյուսիս–արլևելքում և հարավ–արլևելքում գտնվում են Կոլորադոյի ավազանի գետերով կտրտված սարավանդներ։ Կոլորադոյի վրա է երկրի խոշոր ՀԷԿ–երից մեկը՝ Հուվերը (Բոուլդեր–Դամ)։ Տնտեսության հիմնական ճյուղերն են ոռոգովի հողագործությունը և լեռնարդյունահանող արդյունաբերությունը։ Զարգացած է մսա–բրդատու անասնաբուծությունը։ Մշակում են բամբակենի, առվույտ, բանջարեղեն, ցիտրուսներ։ Արդյունահանվում է պղինձ (1-ին տեղը ԱՄՆ–ում), արծաթ, ոսկի։ Ունի գունավոր մետալուրգիայի, մետաղամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ավիահրթիռային, ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն։ Զարգացած է տուրիզմը։ Արիզոնայում է գտնվում Մեծ Կանիոն ազգային պարկը։
Հ․ Գրգեարյան
Բերդի հատակագիծը
Արին–Բերդ, բլուր–հնավայր, ուրարտական Էրեբունի քաղաքատեղին՝ Երևանի հարավ–արևելյան արվարձանում։ 1879-ին բլրի ստորոտում հայտնաբերվեց Արին–Բերդի ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը՝ Արգիշաի Ա–ի կողմից միջնաբերդում հացահատիկի շտեմարան կառուցելու մասին։ Արին–Բերդն 1894-ին ուսումնասիրել է ռուս հնագետ Ա․ Ա․ Իվանովսկին։ Պարբերական պեղումներն սկսվելեն 1952-ից՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի և ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության համատեղ արշավախմբի կողմից (ղեկավար՝ Կ․ Լ․Հովհաննիսյան, գիտական խորհրդատու՝ Բ․ Բ․ Պիոտրովսկի)։ Արին–Բերդը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորի որդի Արգիշտի Ա մ․ թ․ ա․ 782-ին՝ որպես երկրի հյուսիսային սահմանների ռազմական հզոր բերդաքաղաք։ Արին–Բերդում են գտնվել Աարդուր Բ–ի և Էրիմենայի որդի Ռուսա Գ–ի 23 սեպագիր արձանագրությունները, ինչպես և խեցեղեն, կնիքներ (գլանաձև, կշռաքարերի ձևի), ճարմանդներ, ապարանջաններ, ուլունքներ (ագաթե, սերդոլիկե և ապակե), նետերի բրոնզե ծայրակալներ, IV դ․Միլեթ քաղաքի արծաթե դրամներ, Աքեմենյան ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ V դ․) արծաթե ռիտոններ, երկաթե սանձ և այլն։ Արին–Բերդի հնագիտական նյութերի թվին են դասվում նաև այն առարկաները, որոնք գտնվել են Կարմիր–բլուրի պեղումների ժամանակ, բայց պատրաստված են եղել Արին–Բերդում (բրոնզե վահաններ, սաղավարտներ, կապարճներ, թասեր, ձիասարքի մասեր և այլն)։ 1950-68-ի պեղումների ընթացքում Արին–Բերդի միջնաբերդում բացվել են շուրջ 100 սենյակ, դահլիճ, բակ, միջանցք, որոնք շրջապատված են եղել հզոր բերդապարսպով։ Այստեղ էր կառուցված Արգիշտի Ա–ի պալատը՝ «Աուսի» տաճարով, երկու ներքին բակ, մեկը 4 սյունազարդ, դահլիճներ, որոնցից մեկը վիթխարի (12,5x39,0 մ)՝ հինգ սյունով երկայնական առանցքի և շինարարական արձանագրությամբ խարիսխների վրա։ Միջնաբերդի մյուս խոշոր կառույցը, որ հիմնադրվել է նույնպես Արգիշտի Ա–ի օրոք, Խալդ աստծո տաճարն է։ Այն փռված է լայնական ուղղությամբ, ճակատային մասում ունի աշտարակ և թեթև սյունաշար, որոնք կազմում էին ներդաշնակ միասնություն։ Պալատը և տաճարը եղել են ճոխ ձևավորված։ Նրանց պատերը զարդարված էին աշխարհիկ ու պաշտամունքային բնույթի գույնզգույն որմնանկարներով։ Աքեմենյան Իրանի տիրապետության ժամանակաշրջանում ուրարտական շենքերը վերակառուցվեցին՝ համապատասխան նոր պահանջներին, որի հետևանքով ստեղծվեցին ապադանան (դահլիճը) և կրակի տաճարը։ Երևանը, որի անվանումը ծագում է էրեբունի անունից (էրեբունի, Էրեվունի, Երևան), իր պատմական կյանքը սկսում է Էրեբունիի հիմնադրման տարեթվից։ Տես նաև էրեբունի։
Որմնանկար (մ․ թ․ ա․ VIII դ․)
Գրկ․ Հովհաննիսյան Կ․, էրեբունի, Ե․, 1968։ Իսրայելյան Մ․, Երեբունի բրդ–քաղաքի պատմություն, Ե․, 1971։ Ивановский А․ А․, По ․Закавказью․Археолог, наблюдения и исслед․ 1893, 1894 и1896 гг․, Материалы по археологии Кавказа, в․ 6, М․, 1911; Меликишвили Г․ А․, Наири-Урарту, Тб․, 1954; Пиотровский Б․ Б․, Ванское царство, М․,1959; Оганесян К․ Л․, Архитектура Эребуни, Е․, 1961 (Археологические раскопкив Армении, № 9․ Арин-берд 1)․
Կ․ Հովհաննիսյան
1․ Բերդի հատակագիծը, 2․ Արգիշտի Ա–ի արձանագրությունը էրեբունի քաղաքի հիմնա–դըրման վերաբերյալ (մ․ թ․ ա․ 782), 3․ Արգիշտի Ա–ի սաղավարտը (մ․ թ․ ա․ VIII դ․), 4․և 5․ արծաթյա պտյակներ (մ․ թ․ ա․ VI-V դդ․)
Արիներ, արիք, հնդիրանական ժողովուրդների հին անվանումը։ Գիտության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/60
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է