ԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բու– սական օրգանիզմների կենսական ֆունկ– ցիայի խանգարում, որն առաջանում է ախտածին հարուցիչներից և միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Բնորոշ– վում են բույսի արտաքին նշանների, կազ– մախոսական և նյութափոխանակության խախտմամբ (ֆոտոսինթեզի, նյութերի շըր– ջանառության, ջրի հոսքի, սննդանյութե– րի)։ Հիվանդություններից բույսերը վա– ղաժամ մահանում են, նվազում է բերքի քանակը և վատանում որակը։ Հայտնի են 30 հզ․ տարբեր հիվանդություններ։ Ըստ առաջացման պատճառների P․ հ․ բաժան– վում են ոչ վարակիչ և վարակիչ խմբերի։ Ոչ վարակիչ Բ․ հ․ առաջանում են գլխավո– րապես միջավայրի անբարենպաստ գոր– ծոններից, հանքային սննդառության պա– կասից, մակրոտարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում) կամ միկրոտար– րերի (բոր, ցինկ, երկաթ, պղինձ, մոլիբ– դեն) պակասից, ջրային ռեժիմի խախտու– մից, օդի հարաբերական խոնավության բարձրացումից, օդի և հողի չափազանց բարձր կամ ցածր ջերմաստիճանի ու խո– նավության վնասակար ազդեցություննե– րից։ Օրինակ՝ քլորոզը, արմատային փտումների մի մասը, բույսերի ցրտահա– րությունից առաջացած հիվանդագին երե– վույթները, որոշ տեսակի խեժահոսու– թյունները են։ Ոչ վարակիչ հիվանդություն– ների պատճառ կարող են լինել նաև օդի մեջ եղած վնասակար խառնուրդները, հատկապես քիմ․ գործարանամերձ շրջան– ներում, հերբիցիդների մնացորդները, լույսի ռեժիմի խախտումը (ջերմոցներում), իոնացնող ճառագայթումը են։ Բույսերի վրա առաջանում են այրվածքներ, առան– ձին օրգանների ձևափոխումներ, չորա– ցումներ և փոփոխություններ։ Վարակիչ Բ․ հ․ առաջանում են ախտածին մանրէներից, սնկերից, վիրուս– ներից, ծաղկավոր մակաբույծ բույսերից, նեմատոդներից։ Այս հիվանդությունները փոխանցվում և տարածվում են հողի, օղի» 2րի» մարդու, կենդանիների, միջատ– ների, գյուղատնտ․ գործիքների, մեքենա– ների, բույսերի շփման, վարակված պա– լարների արմատապտուղների միջոցով, սերմերով, կտրոններով, հիվանդ բույսե– րի մնացորդներով։ Սրանցից են՝ հացա– հատիկի ժանգը, մրիկը, կարտոֆիլի ֆի– տոֆտորան, վիրուսային հիվանդություն– ները, պալարների փտումները, ծխախո– տի իսկական և կեղծ ալրացողները, խա– ղողի միլդյուն և օիդիումը, բոստանաբան– ջարանոցային բույսերի թառամումը են։ Պայքարի միջոցները, ագրո– տեխնիկական (գյուղատնտ․ բույսերի աճի և զարգացման համար առավել լավագույն պայմանների ստեղծում, դիմացկուն սոր– տերի մշակում, ռացիոնալ սերմնաբուծու– թյուն), քիմ․ (սերմերի քիմ․ ախտահան– նում, սրսկումներ, փոշոտումներ են) և ֆիզիկամեխանիկական։ Հիվանդություն– ների հարուցիչները մի երկրից մյուսը չփոխանցվելու համար կիրառվում են կա– րանտինային միջոցառումներ։ Տես նաե Բույսերի կարանտին։ Ա․ Բաբա յան
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻ– ՏՈՒՏ գիտահետազուոական ՀՍՍՀ, հիմնադրվել է 1931-ին։ Գտնը– վում է Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանի Մերձավանում, Փարաքար գյուղից 3 կմ հյուսիս։ Նրա կազմում են միջատաբանու– թյան, ֆիտոպաթոլոգիայի, թունաբանու– թյան, հերբիցիդների բաժիններ, անտա– ռի պաշտպանության լաբորատորիա, ՀՍՍՀ տարբեր ագրոկլիմայական գոտի– ներում՝ 8 հիմնակետեր (Գորիս, Արտա– շատ, Աշտարակ, Հրազդան, Դուգարք, Իջեան, Շամշադին, Նոյեմբերյան), ինչ– պես նաև Դիլիջանի ֆիտոպաթոլոգիական հատուկ փորձակետը։ Ինստ–ում ուսում– նասիրվում են ՀՍՍՀ–ում տարածված գյու– ղատնտ․ բույսերի և անտառների վնասա– տուների տեսակային կազմը, կենսակեր– պը, պատճառած վնասի չափը։ Մշակվում Ինստիտուտի շենքը Ֆիտոպաթուոգիայի լաբորատորիայում են պայքարի առավել արդյունավետ, էժան, մարդկանց և շրջապատի համար անվտանգ միջոցներ՝ ՀՍՍՀ–ում տարած– ված վնասատուների և հիվանդություննե– րի դեմ։ Հետազոտությունների և ուսում– նասիրությունների արդյունքները ամփոփ– վում են ինստ–ի հրատարակած «Աշխա– տություններում (հ․ 1, 1970)։ Գ․ Մարջան յան
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտու– թյունների համալիր, որն ընդգրկում է բույսերի վնասատուների և հիվանդու– թյունների դեմ պայքարի ձեերն ու մեթոդ– ները։ Խնդիրն է պարզել վնասատուների տեսակային կազմը, տարածումը, վնասի բնույթն ու չափը, բույսերի և վնասատու– ների փոխադարձ կապը, մշակել պայքա– րի արդյունավետ մեթոդներ։ Վնասատու– ների և հիվանդությունների դեմ պայքա– րի ձեերի մշակմամբ զբաղվում են գյու– ղատնտ․ ֆիտոպաթոլոգիան, միջատաբա– նությունը, ճիճվաբանությունը, թունագի– տությունը, կենդանաբանությունը են։ Միայն վնասատու միջատների թիվը ՀՍՍՀ–ում մոտ 2000 է (ՍՍՀՄ–ում՝ մոտ 6000)։ Վնասատու օրգանիզմները և հի– վանդությունները կլանում են մշակվող բույսերի հնարավոր համաշխարհային բերքի մոտ 20–25%-ը (ՄԱԿ–ի տվյալնե– րով)։ Բ․ պ․ կազմակերպելու համար ՍՍՀՄ–ում ստեղծված է հատուկ պետ․ ծառայություն, որի խնդիրն է պլանավորել Բ․ պ–յան միջոցառումները և հետեել դրանց իրագործմանը։ Բ․ պ–յան ծառայության մեջ մտնում են ՍՍՀՄ և հանրապետական գյու– ղատնտեսության մինիստրությունների Բ․ պ–յան գլխավոր վարչությունները, մար– զային կայանները, շրջանային կամ միջ– շրջանային ջոկատները են։ Բ․ պ–յանը վերաբերող գիտական հարցերը մշակ– վում են Բ․ պ–յան համամիութենական և հանրապետական գիտահետազոտական, կենդանաբանական, գյուղատնտեսա– կան, անասնաբուծական–անասնաբուժա– կան ինստ–ներում և համապատասխան այլ գիտահետազոտական հիմնարկներում։ Բոլոր աշխատանքները կոորդինացվում են Լենինի անվ․ ՀամԳԳԱ–ի Բ․ պ–յան բաժանմունքում։ Բույսերի վնասատուների և հիվանդու– թյունների դեմ պայքարի կարևորագույն մեթոդներից են՝ ագրոտեխնիկական և կենսաբանական պայքարը (սեռական ստերիլիզացիա, ատրակտանտների, յու– վենիլային հորմոնների արդյունավետ օգ– տագործում), պայքարի քիմ․, մեխանիկա– կան, կենսաֆիզիկական մեթոդները։ Ստեղծվում են բույսերի հիվանդադիմաց– կուն սորտեր, իսկ բույսերի կարանտինի միջոցով (տես նաև Կարանտին բույսերի) սահմանափակվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը։ 9-․ Մարջանյան
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՌԿՈՒՄ, բույսերի թեքվե– լը ցողունի ներքևի միջհանգույցների կորանալու, կոտրվելու (ցողունային պառ– կում) կամ արմատները հողի հետ թույլ միանալու հետևանքով (մերձարմատային պառկում)։ Բույսի պառկելուն կարող են պատճառ դառնալ առատ տեղումները, ուժեղ քամիները, ցանքի գերխտությունը, միակողմանի ազոտային սնուցումը, սխալ ոռոգումը, գոմաղբով առատ պարարտա– ցումը, լույսի անբավարարությունը, հողի ուժեղ խոնավությունը, սորտի առանձնա– հատկությունները։ Պայքարի միջոցներն են․ պառկելու հակում չունեցող սորտերի մշակում, ցանքի նորմաների և խորության պահպանում, ոռոգման ռացիոնալ եղա– նակների կիրառում։ Ա․ Մաթևոսյան
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՆՈՒՑՈՒՄ, պարարտացման ձև, երբ օրգանական և հանքային պարար– տանյութը տրվում է ցանքից կամ սածի– լումից հետո, բույսի աճի և զարգացման փուլերում, սննդառությունը բարելավե– լու, բերքատվությունը բարձրացնելու նպա– տակով։ Բ․ ս–ման ժամանակ տրվում են այն սննդատարրերը, որոնք պակաս են բույսի զարգացման տվյալ փուլում։ Բ․ ս․ լինում է արմատային՝ պարարտա– նյութը հող է մտցվում բույՆի արմատների մոտ, և արտարմատային կամ տերևային՝ պարարտանյութերի ջրային նոսր լուծույթով սրսկում են բույսի կանաչ օրգանները կամ Փոշոտում։ Բ․ ս–ման համար օգտագործում են դյուրալույծ և արագ ներգործող պարարտանյութեր՝ ամո–