նիումի նիտրատ, սուպերֆոսֆատ, կալիու– մական աղեր, թռչնաղբ, գոմաղբահեղուկ ևն։ Արտարմատային սնուցման համար կիրառվում են գերազանցապես բոր, ման– գան, ցինկ, պղինձ, մոլիբդեն և այլ միկ– րոտարրեր պարունակող աղեր։ Բ․ ս․ գործադրվում է հիմնական և ցանքակից պարարտացման հետ զուգորդված։ ՀՍՍՀ– ում P․ ս․ կատարվում է հացաբույսերի, տեխ․ բույսերի ցանքերում, բանջարա– նոցներում և այգիներում։ Գրկ․ Մովսիսյան Ե․ Մ․, Ագրոքի– միայի հիմունքները, Ե․, 1971։ ԲՈՒՆ ՄԱՐԴԱՍՏԱՆ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Գտնվում էր <այոց ձոր գետի վերին հովտում։ Սահմա– նակցում էր հս–արմ–ից՝ Հայոց ձոր, արլ– ից՝ Սեծ Աղբակ գավառներին։ Հիշատա– կում է Թովմա Արծրունին՝ «Արծրունյաց տոհմի պատմության» մեջ։
ԲՈՒՆԱԿՈՎ Նիկոլայ Ֆեոդորովիչ (1837– 1904), ռուս մանկավարժ, ռուսաց լեզվի դասագրքերի հեղինակ։ Պաշտպանում էր համընդհանուր պարտադիր և անվճար ուսուցման գաղափարը, աշխատում բարձ– րացնել ժողովրդական հանրակրթական դպրոցների մակարդակը։ 1884-ին բնակու– թյուն է հաստատել Պետինում (Վորոնեժի նահանգ), իր միջոցներով կառուցել ժո– ղովրդական դպրոց և դասավանդել այն– տեղ։ Բացել է մեծահասակների դպրոց և ժողովրդական գրադարան։ 1902-ին ցա– րական իշխանությունները փակեցին Պե– տինի դպրոցը՝ P-ին զրկելով մանկավար– ժի իրավունքից։
ԲՈՒՆԴ, Ռուսաստանի արևմտյան մար– զերի հրեա արհեստավորության շրջան– ներում ստեղծված մանրբուրժուական նա– ցիոնալիստական կազմակերպություն։ Հիմնադրվել է հրեական ս–դ․ խմբերի Վիլնոյի (Վիլնյուսի) համագումարում, 1897-ին։ ՌՍԴԲԿ I համագումարում (1898) մտել է կուսակցության մեջ որպես ինքնա– վար կազմակերպություն։ 1901–ից արտա– սահմանում հրատարակել է «Պոսլեդնիե իզվեստիա» («Վերջին լուրեր») ինֆորմա– ցիոն թերթիկը, իսկ Ռուսաստանում՝ «Գո– լոս ռաբոչևո» («Բանվորի ձայն») անլեգալ թերթը։ Բ․ պաշտպանում էր «էկոնոմիստ– ների», ապա՝ մենշևիկների օպորտունիզ– մը։ ՌՍԴԲԿ II համագումարը (1903) մեր– ժեց P-ի պահանջը իրեն որպես հրեա բան– վորների միակ ներկայացուցիչ ճանաչելու մասին։ Բ․ պաշտպանում էր կոււտուր–աւլ– գային ավտոնոմիայի ծրագիրը։ Բ․ ինք– նալուծարքի ենթարկվեց 1921-ին, Մինս– կում կայացած կոնֆերանսում։ P-ի գոր– ծողությունները միշտ ուղղված են եղել բանվորների ինտերնացիոնալ համա– խմբվածության դեմ։
ԲՈՒՆԴԵՍՎԵՐ (գերմ․ Bundeswehr), ԳՖՀ զինված ուժերի անվանումը։ (Տես Գերմա– նիայի Ֆեդերատիվ Հանրապետություն հոդվածի Զինված ուժեր բաժինը)։
ԲՈՒՆԴԵՍՏԱԳ (գերմ․ Bundestag), ԳՖՀ բարձրագույն ներկայացուցչական մար– մին։ Ընտրվում է 4 տարով։ 1972-ին ըն– տըրված Բ–ում ներկայացված են երկրի հիմնական երեք քաղաքական՝ Գերմա– նիայի սոցիալ–դեմոկրատական, Ազատ դեմոկրատական (կառավարական կոա– լիցիայի) և Քրիստոնեա–դեմոկրատական միություն (օպոզիցիայի) կուսակցություն– ներր։ ԳՖՀ օրենսդրությամբ երկրում ար– տակարգ դրության պայմաններում Բ–ին կարող է փոխարինել Բ–ի և բունդեսրատի ներկայացուցիչներից կազմված կոմիտեն՝ բաղկացած 33 մարդուց։ ԲՈՒՆ ԴԵՍ PUS ( <գերմ․ Bundesrat–դաշ– նակցային խորհուրդ), Գերմանական կայս– րության (1871 –1918), ինչպես նաև Ավստ– րիայի պառլամենտի վերին պալատը։ ԳՖՀ–ում Բ․ երկրամասերի ներկայացուց– չական մարմինն է, որի 41 անդամները նշանակվում են երկրամասային կառա– վարությունների կողմից (3–5 հոգի՝ բնակ– չության թվին համեմատ)՝ 4 տարի ժամա– նակով։ Բ–ում խորհրդակցական ձայնով ներկայացված են նաև Արևմտյան Բեռլի– նի 4 դեպուտատներ։ ԲՈՒՆձԵՆ (Bunsen) Ռոբերտ Վիլհելմ (31․3․1811, Գյոթինգեն – 16․8․1899, Հայ– դելբերգ), գերմանացի քիմիկոս։ Մար– բուրգի (1838-ից) և Հայդելբերգի (1852– 1889) համալսարանների պրոֆեսոր, Պե– տերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթա– կից–անդամ (1862)։ Ուսումնասիրել է ար– սենի մի շարք օրգ․ միացություններ (1837– 1843)։ 1841-ին ստեղծել է ածխա–ցինկա– յին գալվանական էլեմենտ, որի օգնու– թյամբ հալված քլորիդների էլեկտրոլիզով ստացել է (1852–55) մետաղական մագ– նեզիումը, լիթիումը, կալցիումը, ստրոն– ցիումը, բարիումը։ Բ․ մշակել է գազային վերւուծության ճշգրիտ եղանակներ, որոնք շարադրված են նրա «Գազաչափ ական մեթոդներ» (1857) աշխատության մեջ։ Տարբեր մետաղների գոքորշիներով գու– նավորված բոցի սպեկտրների ուսումնա– սիրությունները (1854-ից, Գ․ Կիրխհոֆի հետ) հիմք դրեցին սպեկտրային վերւու– ծությանը, որի միջոցով հայտնաբերեցին ցեզիումը (1860), ռուբիդիումը (1861)։ Բ․ (անգլ․ քիմիկոս Հ․ Ռոսկոյի հետ) հետա– զոտեւ է լույսի ազդեցությունը քիմ․ պրո– ցեսների վրա, որով նպաստել է Լուսաքի– միայի զարգացմանը։ Բ․ մի շարք սարքե– րի հեղինակ է․ լուսաչափ՝ յուղային բծով (1843), գազայրիչ (1885), սառցային կալո– րիաչափ (1879) ևն։ Բ–ին աշակերտել է քիմիկոս Հ․ Արեւյանը։
ԲՈՒՆԻ (Բ ու ն ի ա թ յ ա ն) Վարդան Գևորգի [15(27)․2․1888, Վաղարշապատ – 5․6․1960, Երևան], հայ սովետական կոմ– պոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գոր– ծիչ (1952)։ Սովորել է Դևորգյան ճեմարա– նում, երգել Կոմիտասի երգչախմբում։ Հավաքել և մշակել է ժող․ երգեր ու պար– եղանակներ։ Գրել է երգեր, գործիքային պիեսներ, խմբերգեր, որոնցից հայտնի է «Սասունցի Դավիթ» էպիկական երգաշա– րը (ժող․ գործիքների նվագախմբի նվա– գակցությամբ)։ 1908-ից կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր, վոկալ–գոր– ծիքային անսամբլներ, համերգներով հան– դես եկել Հայաստանում, Ռուսաստանի հա– յաշատ կենտրոններում։ ժող․ գործիքնե– րի նվագախմբի հնչունածավալն ընդար– ձակելու և սիմֆոնիկ նվագախմբին մոտեց– նելու նպատակով ստեղծել է սազի, թառի, քամանչայի, քամանի, թութակի, բլուլի, դուդուկի և զուռնայի ռեգիստրային տա– րատեսակներ, որոնք արժանացել են Ա․ Սպենդիարյանի դրվատանքին։ Բ–ի Ռ․ Վ․ Բունզեն Վ․ Գ․ Բունի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» գործել է Երևանում, 1925– 1936-ին։ P-ի երաժշտական գործիքները օգտագործվում են Դաղստանում և Տա– ջիկստանում, նմուշները պահվում են Լե– նինգրադում (թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ի թանգա– րան)։ Մ․ Մանուկյան
ԲՈՒՆԻԱԹ ՍԵԲԱՍՏԱ5Ի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի հայ բժիշկ։ Ծնվել է Սեբաստիարսմ։ Հիմնականում ապրել ու ստեղծագործել է Սամսուն քաղաքում։ 1626-ին P․ Ս․ Մարզվանում խմբագրել է Ամիրդովլաթ Ամասիացու <Օգուտ բժըշ– կության> աշխատությունը՝ կատարելով արժեքավոր լրացումներ։ Օգտվելով հայ և արաբ բժիշկների գործերից՝ 1630-ին Սամսուն քաղաքում գրել է «Գիրք բժշկու– թեան տոմարի» աշխատությունը՝ բաղկա– ցած 50 գլխից։ Գրքում նկարագրել է ստամոքսի, աղիքների, լյարդի, երիկամ– ների, սեռական օրգանների, աչքի, ական– ջի, քթի հիվանդությունների, թուլամտու– թյան, լուծանքի և թերլուծանքի, ջերմերի, ուռուցքների ախտանշանագիտությունը, բուժման եղանակները, հիվանդի խնամքն ու սննդակարգը։ Մի քանի գլուխներ նվիր– ված են դեղամիջոցներին և նրանց բա– ղադրությանը։ XIX գլխում «Զիպահ» (կո– կորդի լորձաթաղանթի խոցոտումով և այտուցով ընթացող հիվանդություն) կոչ– վող հիվանդության սուր տեսակի դեպ– քում առաջարկել է վիրաբուժական փոքր միջամտություն։ Բ․ Ս–ու աշխատությունը պահպանվել է ձեռագիր չորս ընդօրինա– կություններով՝Երևանի Մեսրոպ Մաշտո– ցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ JVP 1023), Վրաստանի ԳԱ ձեռագրերի ինստ–ում (ձեռ․ JVP 52), Վենետիկի Մխիթարյան միա– բանության մատենադարանում (ձեռ․ N* 1285) և Վիեննայի Մխիթարյան միա– բանության մատենադարանում (ձեռ․ JsT․ 830)։ Գրկ․ Оганесян Л․ А․, История ме– дицины в Армении, т․ 3, Е․, 1946, с․ 117–23․ Ս․ Լաչաֆարյան
ԲՈՒՆԻԱԹՅԱՆ Հրաչյա Իոսչատարի [ծն․ 1․5․1907, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)], հայ սովետական կենսաքիմիկոս, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Հայկ․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1940), Բնախույզների գեր– մանական ակադեմիայի («Լեոպոլդինա») անդամ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի պետական համալ– սարանի բժշկական ֆակուլտետը (1930)։ 1942–46-ին՝ նույն համալսարանի ռեկ– տոր։ 1947–57-ին՝ ՀՍՍՀ ԳԱ կենսա– բանական բաժանմունքի ակադեմիկոս