Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցենքերն են նետ ու աղեղը և գավազանը, հագուստը՝ կաշվե գոգնոցը, բնակարանը՝ թփուտներում ճյուղերից շինված ժամա– նակավոր ծածկը։ Բ․ հայտնի են իբրե ժայռապատկերների հմուտ վարպետներ։ ՀԱՀ–ում, Լեսոտոյում, Ռոդեզիայում և Նամիբիայում պահպանված հնագույն ժայռապատկերները վերագրվում են մ․ թ․ ա․ I հազարամյակին։ Գբկ․ Элленбергер В․, Трагиче– ский конец бушменов, пер* с франц․, М․, 1956․

ԲՈՒՈՆԱՐՈՏԻ (Buonarroti) Ֆիլիպո Միքե– լե (1761 – 1837), ֆրանսիական և իտալա– կան հեղափոխական շարժման գործիչ, կոմունիստ–ուտոպիստ, Գ․ Բաբյոֆի զի– նակիցը և նրա գաղափարների պրոպա– գանդիստը։ ժ․ ժ․ Ռուսոյի հետնորդը։ Ծագումով իտալացի։ Բ․ վճռական յակո– բինական էր, անվերապահորեն պաշտ– պանում էր Մ․ Ռոբեսպիերին։ ԲաբյՈֆի ե այլոց հետ կազմակերպել և ղեկավարել է «հանուն հավասարության» շարժումը, դարձել բաբյոֆական «գաղտնի ապստամ– բական դիրեկտորիայի» անդամ։ 1797-ին դատապարտվել է բանտարկության, որը փոխարինվել է աքսորով (1800)։ 1828-ին Բրյոաելում լույս տեսավ նրա «Դավադրու– թյուն հանուն հավասարության կամ այս– պես կոչված Բաբյոֆի դավադրությունը» գիրքը, որը մեծ դեր խաղաց կոմունիստա– կան գաղափարների տարածման գործում։ 1830 ի Հուլիսյան հեղափոխությունից հե– տո Բ․ վերադարձավ Փարիզ և շարունա– կեց հեղափոխական գործունեությունը։ Բ–ի հայացքների ուժեղ կողմերից էր ապըս– տամբության հաղթանակից հետո, անց– ման շրջանում, հեղափոխական դիկտա– տուրայի անհրաժեշտության ընդունումը։

ԲՈՒՁԱՁ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Տեր– նոպոլի մարզում։ 11,2 հզ․ բն․ (1970)։ Հիշատակվում է 1397-ից։ Հնում եղել է ամրացված առետրա–արհեստավորական փոքր կենտրոն։ XVII դ․ Բ–ում եղել է հայկ․ գաղութ։ Բ․ պատկանել է Բուչացկի, հետա– գայում՝ Պոտոցկի իշխաններին, որոնք տնտ․ ձեռնտու պայմաններ ստեղծելով հայերի համար, ձգտել են նրանց պահել իրենց տիրույթներում։ Գաղութի կյանքը դադարել է 1672-ի աշնանը, երբ Պոդոլիե ներխուժած թուրք, զորքերը գրավել են Բ․։ 1672-ի հոկտ․ 18-ին այդտեղ կնքվել է պայմանագիր Թուրքիայի և Ռեչ–Պոսպո– լիտայի միջե, որի համաձայն Պոդոլիեն անցել է Թուրքիային, իսկ Աջափնյա Ուկ– րաինան՝ ճանաչվել սուլթանից կախյալ։ Վ․ Գբիգոբյան

ԲՈՒԶՄԱ Ամվրոսի Մաքսիմիլյանովիչ (14․3․1891, Լվով– 6․1․1957, Կիե), ուկ– րաինացի սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1944)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Աշխատել է Վիննիցայի, խարկովի և Կիեի թատրոններում։ Լավագույն դե– րերից են՝ Հիգինս («Ջիմմի Հիգինս», ըստ Սինկլերի), Դայդայ, Պլատոն Կրեչետ, Մակար Դուբրավա (Կոռնեյչուկի «էս– կադրայի խորտակումը», «Պլատոն Կրե– չետ», «Մակար Դուբրավա»), Միկոլա Զա– դորոժնի (Ֆրանկոյի «Գողացված երջան– կություն»)։ Նկարահանվել է կինոյում։ ԲՈհՌԼԷՍԿ (<ֆրանս․ burlesque, իտալ․ burlesco, burla – կատակ), բուռլեսկյան Ա․ Մ․ Բուչմա պոեզիա, կատակային, պարոդիական քնարերգության ժանր։ Կոմիկականը Բ–ում արտահայտվում է թեմայի, նրա մեկնաբանման և արտահայտչամիջոցնե– րի սուր հակադրությամբ։ Այստեղ «բար– ձըր», վսեմ թեման ներկայացվում է «ցածր», գռեհիկ լեզվաոճական ձեերով, իսկ «ցածր», գռեհիկ թեման՝ «բարձր», դասական ոճով։ Այսպես, «Բատրախո– միոմախիա» անտիկ էպոսը Հոմերոսի «Իլիական»-ի պարոդիան է, իսկ XVII դ․ ֆրանսիացի բանաստեղծ Սկառոնը Բ–ի ձեով վերաշարադրել է Վիրգիլիոսի «էնեա– կան» պոեմը, որտեղ աստվածները խոսում են շուկայում առետուր անող կանանց լեզ– վով։ Եվրոպայում Բ․ ծաղկում է ապրել XVII դ․ վերջերին և XVIII դ․ սկզբին։ Նոր ժամանակներում Բ–ի արտահայտություն– ներ կան Վ․ Մայակովսկու «Միստերիա– բուֆ», Վ․ Տվարդովսկու «Տյորկինն այն աշխարհում» ստեղծագործություններում։ Կատակային, երբեմն արտասովոր զավեշ– տական բնույթի երաժշտական պիես, նման կապրիչչոյին և հումո– ր և ս կ ի ն (նմուշներ են՝ 6ո․ Ս․ Բախի 3-րդ պարտիտը կլավիրի համար, Ռ․ Շու– մանի «Թերթիկներ ալբոմից» դաշնամուրի համար, Մ․ Ռեգերի, Բ․ Բարտոկի, Ռ․ Շտրաուսի մի շարք գործեր)։

ԲՈՒՌՆԱձ, Պ ու ռ ն ա զ, գյուղ Արեմըտ– յան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խնուս գավառում, Արածանիի ափին, Մպի– տակ սարի ստորոտին։ 1914-ին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Մ․ Սարգիս) և վարժարան։ 1895-ին Բ․ ենթարկվել է համիդյան ավերա– ծությանը։ 1915-ին նրա բնակիչների մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են։

ԲՈՒՌՆԱ&ՅԱՆ Ավետիք Իգնատի [ծն․ 7․4․1906, Նոր Բայազետ (այժմ Կամո)], բժշկական ծառայության գեներալ–լեյտե– նանտ (1945), բժշկական գիտությունների թեկնածու (1938)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1930-ին ավարտել է Լենինգրադի Ս․ Կի– րովի անվ․ ռազմա–բժշկակաե ակադե– միան, իսկ 1935-ին՝ Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմական ակադեմիան։ 1935-ից աշ– խատել է ռազմա–սանիտարական վար– չության բաժնի պետի տեղակալ, Մոսկ– վայի առաջին կոմունիստական հոսպի– տալի նյարդախտաբան։ 1935–40-ին ղե– կավարել է Մոսկվայի մարզային կլինի– կական և I բժշկ․ ինստ–ների ռազմա–սա– նիտարական ամբիոնները։ 1939-ին մաս– նակցել է Արեմտյան Ուկրաինայի և Արե– մըտյան Բելոռուսիայի ազատագրմանը, 1939–40-ին՝ սովետա–ֆիննական պատե– րազմին, որպես համազորային բանակնե– րի սանիտարական բաժնի պետի տեղա– կալ, այնուհետե՝ բաժնի պետ։ Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին Բ․ եղել է տարբեր ռազմաճակատների բժշկ․ ծառայության պետ։ Պատերազմից հետո՝ <եռավորարեելյան ռազմ, օկրուգի բժշկ․ վարչության պետ։ 1947-ից Բ․ ՍՍՀՄ առող– ջապահության մինիստրի տեղակալն է, ղեկավարում է բժշկ․ ռադիոլոգիայի կո– միտեի, բժշկ․ պետ․ հրատարակչության, նոր դեղանյութերի և բժշկ․ տեխնիկայի ներդրման վարչության, արտոնագրման և գյուտարարությունների բաժնի աշխա– տանքները։ Հեղինակ է բժշկ․ ծառայու– թյան տակտիկայի կազմակերպման և ճառագայթային բժշկագիտության վերա– բերյալ աշխատությունների։ Լենինյան մրցանակի և ՍՍՀՄ պետ․ մրցանակի կըրկ– նակի դափնեկիր է։ Պարգեատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխու– թյան, Մարտական կարմիր դրոշի 3, Աշ– խատանքային կարմիր դրոշի 2, Հայրենա– կան պատերազմի 1-ին աստիճանի, Կար– միր աստղի, «Պատվո նշան» շքանշաննե– րով։ Երկ․ Радиационная медицина, в кн․։ 50 лет советского здравоохранения, М․, 1967; Медицинская служба I Прибалтийского фрон– та на заключительном этапе войны, «Военно– медицинский журнал», 1970, № 5․ <․ Գևորգյան Ա․ Ի․ Բուռնազյան Ս․ Ա․ Բուռնազյան

ԲՈՒՌՆԱ&ՅԱՆ Սերգեյ Ավդեյի (1918, Նոր Նախիջեան – 15․4․1944, զոհվել է Բորի– սոգլեբսկի մոտ, Վորոնեժի մարզ), Սովե– տական Միության հերոս (ետմահու, 2․8․ 1944), օդաչու, ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1931-ին տեղափոխվել է Հայաստան։ Ավարտել է Երեանի Ա․ Պուշ– կինի անվ․ միջնակարգ դպրոցը, ապա քսերսոնի ռազմ, ավիաուսումնարանը։ Հայ– րենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942-ի վերջերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։ Մասնակցել է Բրյանսկի, Ւոսրկովի շրջան– ների, Ստալինգրադյան և Հարավային ռազմաճակատների մարտերին։ Կատա– րել է 244 մարտական թռիչք, ոչնչացրել թշնամու 24 ինքնաթիռ։ Պարգեատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերագմի 1-ին աստիճանի շքանշան– ներով։ Ե․ խաւեյան

ԲՈՒՌՆԱՇԵԹ, Գ ու ռ ն ա շ և թ, հայա– բնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 22 կւէ հյուսիս։ Գյուղի հս․ մասով ձգվում են Թրիալեթի լեռները։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի ե