րու|, հատակագծային լուծումների մտած– վածությամբ, նշանակալի դեր են խաղա– ցել Հայաստանի սոցիալիստական ճար– տարապետության ստեղծման գործում։ Բ․ դասավանդել է Մոսկվայի և Երևանի բուհերում, կյանքի վերջին տարիներին ղեկավարել ՍՍՀՄ ճարտ․ ակադեմիայի ասպիրանտուրայի բաժինը։ Երկ․ հեթանոսական տաճար Տրդատի տա– ճարին կից Գառն ի ամրոցում, Ե․, 1933։ Ани․ Дворцовая церковь, П․, 1915 (Памятники армянского искусства, в, 1)․ Գրկ․ Ильина М․, Профессор Н» Г* Буниатов, М․, 1944․ Հ․ Խաւփախչյան, I- Բարայան
ԲՈՒՆԻէաՅԱՆ Օրի (իսկական անունը՝ Իսրայել) Ավագի [15(27)․12․1895, գ․ Ջահուկ, Նախիջևանի գավառ – 16․4․1970, Երևան], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Բեմական գործունեությունը սկը– սել է 1919-ին, Երևանում, Հ․ Զարիֆյանի խմբում։ 1922-ից աշխատել է Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն)։ Խաղացել է հիմնականում բնութագրային դերեր՝ Սահակ (Փափագյանի «ժայռ»), Մխո (Գու– լակյանի «Արշալույսին»), Զեմլյանիկա (Գոգոլի «Ռևիզոր»), Շադրին (Պոգոդինի «Հրացանավոր մարդը»), Կլեշչ (Գորկու «Հատակում»), վուրմ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Սրաֆիոն Գասպարիչ («Քաոս», ըստ Շիրվանզադեի վեպի)։ Նկա– րահանվել է (1932-ից) «Հայֆիլմ» կինո– ստուդիայի «Կարո», «Սևանի ձկնորսները» և այլ ֆիլմերում։ Գրկ․ Բարսեղյան Ա․ Մ․, Օրի Բու– նիաթյան, Ե․, 1970։ ԲՈհՆԻՆ Իվան Ալեքսեևիչ[10(22)․10․1870, Վորոնեժ – 8․11․1953, Փարիզ], ռուս գրող, ակադեմիկոս (1909)։ Օրյոլում 1891-ին լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուն։ «Բաց երկնքի ներքո» (1898) և պուշկինյան մրցանակի արժանացած «Տերևաթափ» (1901) ժողովածուները բա– նաստեղծության «հին» դասական ձևերի կատարելագործման օրինակ են։ 1899-ին ծանոթացել է Մ․ Գորկու հետ, որը նպաս– տել է երիտասարդ գրողի դեմոկրա– տական հայացքների ձևավորմանը։ «Գյու– ղը» (1910) վիպակում պատկերել է Ռու– սաստանի գյուղացիության վիճակը։ Թըշ– նամաբար դիմավորելով Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ Բ„ 1920-ին վտարանդ– Ի․ Ա․ Բունին վեւ է Ֆրանսիա, ուր և ստեղծագործել է շուրջ 30 տարի։ «Միտյայի սերը» (1925), «Կոռնետ էլա գինի գործը» (1927), «Արսե– նևի կյանքը» (1930) գործերում պատկերել է երիտասարդ տարիների հիշողություննե– րը, ռուս կալվածատիրության կյանքը։ Բ ի ստեղծագործական ժառանգությունը, հակասական լինելով հանդերձ, ունի խո– շոր գեղարվեստական և ճանաչողական արժեք։ Բ․ թարգմանություններ է կատարել Լոնգֆելլոյից, Բայրոնից, Թենիսոնից։ Թարգմանել է հայ բանաստեղծներ Հ․ Թու– մանյանի, Ա․ Իսահակյանի, Հ․ Հովհան– նիսյանի, Ա․ Ծատուրյանի, Լ․ Մանվելյա– նի երկերը, որոնք ամփոփված են «ժամա– նակակից հայ բանաստեղծներ» (1903) և «Հայկական մուսա» (1907) ռուս, ժողո– վածուներում։ Բ․ նոբելյան մրցանակի դափնեկիր է (1933)։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–9 [вступ․ ст․ А․ Твар– довского], М․, 1965–67․ Պատմվածքներ, Ե․, 1959։ Գրկ* Боровский В, В․, Бунин, в его кн ։ Литературно-критические статьи․ М․, 1956; Волков А,, Проза Ивана Бунина, М․, 1969․ Ե․ Լկեքսանյան
ԲՈՒՆԿԵՐ (անգլ․ bunker), 1․ պողպատից, երկաթբետոնից կամ Փայտից պատրաստ– ված զետեղարան՝ սորուն և հատային նյութերը (ածուխ, ավազ, հանքաքար, հացահատիկ ևն) ժամանակավորապես պահելու համար։ Ունեն, առավելապես, շրջված հատած կոնի կամ բուրգի ձև, ստորին մասում՝ փակաղակներ ու սնիչ– ներ՝ նյութի ելքը կարգավորելու համար։ ժամանակակից Բ․, բեռնման ու բեռնա– թափման կենտրոնացված կառավարմամբ, ավտոմատացված ագրեգատ է։ Բ–ներ են կոչվում նաև ավտոմատ գծերը հատային նախապատրաստուկներով սնող պահես– տատոսիային հարմարանքները, որոշ (օրինակ՝ բերքահավաք) մեքենաների տա– րողությունները։ 2․ Նավի վրա կաթսայա– կան բաժանմունքին կից պահեստարան՝ վառելիքի պաշարի համար։ ԲՈհՆ31աձԱԴԵ Դադաշ խոջա օղլի (8․4Л888, գ․ Ֆաթմաի, Բաքվի գավառ – 1938), սովետական կուսակցական և պե– տական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1908-ից։ Մասնակցել է հեղափոխական շարժումնե– րին, թղթակցել բոլշևիկյան մամուլին։ 1917-ին ընտրվել է «Հումմեթ» («Եռանդ») ադրբ․ ս–դ․ կազմակերպության քարտու– ղար, Բաքվի սովետի գործադիր կոմիտեի անդամ։ Բաքվի կոմունայի անկումից (1918) հետո Աստրախանում նշանակվել է Անդրկովկասի մահմեդականների գոր– ծերի կոմիտեի նախագահ, խմբագրել «Տարտիշ» («Պայքար») թաթարերեն թեր– թը։ Ընտրվել է ԱԿԿ Կենտկոմի անդամ, նշանակվել Ադրբ․ ՍՍՀ լուսավորության ապա՝ պարենային, հողագործության ժող– կոմ, Պետպլանի նախագահ։ 1930-ին եղել է Ադրբ․ ՍՍՀ ժողկոմսովետի նախագահ, հետագա տարիներին՝ Անդրֆեդերացիա– յի հողագործության ժողկոմ։ Ս nip խի–Իյ անում ԲՈ№ (Bush) Ալան Դադլի (ծն․ 22․12․1900» Դալուիչ), անգլիացի կոմպոզիտոր, դիրի– ժոր, դաշնակահար։ Մեծ Բրիտանիայի կոմ– կուսի անդամ 1935-ից։ 1918-22-ին սովո– րել է Երաժշտության թագավորական ակա– դեմիայում (Լոնդոն)։ Պրոլետարական երաժշտական շարժման ակտիվ գործիչ է։ Ղեկավարել է Լոնդոնի բանվորական երգ– չախմբային միությունը (1929) և բանվո– րական երաժշտական ասոցիացիան (1936)։ Գրել է «Ուոթ Թայլեր» (1950), «Բլեքմուրի մարդիկ» (1955), «Շաքարեղեգ հավաքող– ները» (1962) օպերաները։ ԲՈՒՇ (Busch) էռնստ (ծն․ 22․1․1900, Քիլ), գերմանացի էստրադային երգիչ (բարի– տոն) և դրամատիկական դերասան։ Գերմ․ արվեստի ակադեմիայի անդամ։ 1937– 1939-ին եղել է ինտերնացիոնալ բրիգադի մարտիկ Իսպանիայում։ 1943–45-ին ար– գելափակվել է մոաբիտյան և բրանդեն– բուրգյան բանտերում։ 1945-ից «Գերմա– նական թատրոնի» և «Բեռլիներ անսամբ– լի» առաջնակարգ դերասաններից է։ Լավագույն դերերից են՝ Խոհարար, Գա– լիլեյ (Բրեխտի «Կուրաժ մայրիկը ու նրա երեխաները», «Գալիլեյի կյանքը»), Մեֆիս– տոֆել (Գյոթեի «Ֆաուստ»)։ Բ․ ստեղծել է ասմունքային սուր բնույթով, հռետորա– կան արտահայտչականությամբ վոկալ կա– տարողական ոճ։ ԲՈհՇ Նիկոլայ Ադոլֆովիչ [29․10(10․11)․ 1869, Սլաբոդսկոյ (այժմ՝ ՌՍՖՍՀ կիրովի մարզում) – 7․8․1941, Բելոզյորսկ], սովե– տական բուսաբան, ՍՍՀՄ ԳԱ թղթակից– անդամ (1920)։ Սովորել է Կսպանի հա– մալսարանում և Պետերբուրգի անտառա– յին ինստ–ում։ Գիտական աշխատանքնե– րը նվիրված են, հիմնականում, Կովկասի, ինչպես նաև Սիբիրի, Հեռավոր Արևելքի բուսական աշխարհին։ լ․ Կիրակոսյան ԲՈՒՏ է (Boucher) Ֆրանսուա (29․9․1703, Փարիզ – 30․5․1770, Փարիզ), ֆրանսիա– ցի նկարիչ, ռոկոկո ոճի ցայտուն ներկա– Ֆ․ Բ ու շ ե․ «Դիանայի լոգանքը» (1742, Լուվր, Փարիզ) յացուցիչ։ Եղել է Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի դիրեկտոր, «արքայի առա– ջին նկարիչը»։ Նկարել է դիցաբանական, հովվերգական և ժանրային պատկերներ, հանդիսավոր, պչրուն դիմանկարներ, իդեալականացված բնանկարներ, կատա– րել զար դա պսա տառի, թատերական ձևա– վորումների էսքիզներ, փորագրություններ գրքերի համար։
ԲՈՒՇՄԵՆՆԵՐ (<հոլանդերեն՝ bosjes- man–անտառային մարդ), Հարավային և Արևելյան Աֆրիկայի հնագույն և հիմնա– կան բնակչությունը (մոտ 50 հզ․, 1967)։ Ապրում են Կալահարի և Նամիբ անապատ– ներում ու հարակից շրջաններում։ խոսում են բուշմենական, ինչպես նաև բանտու լեզուներով։ Զբաղվում են որսորդությամբ և վայրի պտուղների հավաքչությամբ։ Բ–ի