Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վախմբերը, որոնց մասնակցում էին նաև բուսաբաններ։ XIX դ․ նշանավորվեց բնա– գիտության ինտենսիվ զարգացմամբ։ Բույ– սերի կարգաբանության վրա որոշիչ նշա– նակություն ունեցավ Չ․ Դարվինի էվո– Աուցիոն տեսությունը։ XIX դ․ վերջում ն XX դ․ սկզբներին գիտնականները սկսե– ցին ուշադրություն դարձնել նաև ստորա– կարգ բույսերին։ Հարուստ տեղեկություն– ներ հավաքվեցին ջրիմուռների, սնկերի, քարաքոսերի մասին։ Բ–յան այն բնագա– վառներում, որտեղ նախկինում գերիշխում էր դիտողականությունը, վերջին տարինե– րին ավեյի շատ են կիրառում հետազոտու– թյան փորձառական մեթոդները։ Բույսերի մորֆոլոգիայում ներկայումս լայնորեն կի– րառում են օրգանիզմի ազդեցությունից մեկուսացած հյուսվածքների կուլտուրա– յի մեթոդները։ էլեկտրոնային միկրոսկո– պով բացահայտվել են բուսական բջջի կառուցվածքի այնպիսի տվյալներ, որոնք կարեոր են ոչ միայն բույսերի անատոմիա– յի, այլե կարգաբանության համար։ Հայաստանում Բ–յան վերաբերյալ տե– ղեկությունները հայտնի են հին ժամանակ– ներից։ Բարսեղ Կեսարացու (329–379) «Վեցօրեից»-ի (հայերեն հրտ․ «ճառք վասն վեցօրեայ արարչութեան», 1830) մեջ բույ– սերը բաժանված են սերմնատուների և անսերմերի։ Հացազգիների, հատկապես ցորենի մասին խոսելիս, Կեսարացին շո– շափում է նաև ժառանգականությանը վե– րաբերող խնդիրներ։ Կեսարացուն ծանոթ են եղել ծառերի կեղեների տարբերու– թյունները։ Ագտթանգեղոսը հիշատակել է 67 անուն բույս։ Ղազար Փարպեցին աոա– ջինն է նկարագրեւ Արարատյան դաշտի բուսական ու կենդանական ձևերը։ Բու– սաբանական տեղեկություններ կան նաե առակագիրներ Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու գործերում։ Գրիգոր Տաթեացին (1340–1410) տվյալներ է հաղորդել Բ–յան՝ հատկապես բույսերի օգտակարության, գույնի, պտղի և մյուս օրգանների առա– ջացման հերթականության մասին։ Ամիր– դովլաթ Ամասիացին (1420/25–1496) նկա– րագրել է բազմաթիվ դեղաբույսեր։ Ղեոնդ Ալիշանը «Հայ–բուսակ կամ հայկական բուսաբանություն» (1895) աշխատությու– նում նկարագրել և դասակարգել է Հայաս– տանի ավելի քան 3400 բույս ու ծաղկատե– սակ։ Բ–յան զարգացումը Հայաստանում նոր թափ է ստացել սովետական կարգե– րի հաստատումից հետո։ ՀՍՍՀ–ում Բ–յան հարցերով են զբաղվում ԳԱ բուսաբանու– թյան ինստիտուտում, Երեանի պետ․ հա– մալսարանի և գյուղատնտ․ ինստ–ի հա– մապատասխան ամբիոններում։ Հայ բու– սաբաններ Հ Բեդելյանի, Մ․ Չայլախյա– նի, Ա․ Թախտաջյանի, Վ․ Ղազարյանի, Ա․ Արարատյանի, Դ․ Տետերենիկովա– Բաբայանի և մյուսների գիտական աշխա– տությունները հայտնի են ոչ միայն Հայաս– տանում, այլե նրա սահմաններից դուրս։ Գբկ․ Տ և ր–Պ ողոսյան Ա․ Գ,, Բիոլո– գիական մտքի զարգացումը Հայաստանում, Ե․, 1960։ Բուսաբանություն, հ․ Г, Ե,, 1971։ Жуковский П․М․, Ботаника, 4 изд․, М․, 1964․

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1․ գյուղատնտեսա– կան արտադրության ճյուղ։ Ընդգրկում է դաշտավարությունը, պտղաբուծությունը, այգեգործությունը, բանջարաբուծությու– նը, անտառաբուծությունը, ծաղկաբուծու– թյունը և մարգագետնաբուծությունը։ 2․Գի– տություն գյուղատնտ․ մշակովի բույսերի և նրանց աճեցման մասին։ Որպես գյու– ղատնտ․ արտադրության ճյուղ, Բ․ ունի խոշոր ժողովրդա–տնտ․ նշանակություն։ Այն ուսումնասիրում է դաշտում լքշակվող բույսերը, նրանց բուսաբանական–կենսա– բանական առանձնահատկությունները, աշխարհագրական տարածվածության և շրջանացման սկզբունքները։ Բ–յան օբյեկ– տը կանաչ բույսն է, որն ընդունակ է բնու– թյան անօրգ․ նյութերից համադրել (սինթե– զել) օրգ․ նյութեր։ Բ–ից մարդը ստանում է սննդամթերք, թեթե և սննդի արդյունաբե– րության հումք, անասնակեր, վառելա– նյութ, դեղորայքային հումք են։ Բ․ սերտո– րեն կապված է գյուղատնտ․ արտադրու– թյան մյուս հիմնական ճյուղի՝ անասնա– պահության հետ։ Բույսերի ստեղծած նյու– թերի ընդհանուր քանակի մոտ 30–50%-ը օգտագործվում է որպես պարեն և արդյու– նաբերության հումքի աղբյուր (հատիկ, սերմ, թել, արմատ, պալար)։ Բերքի զգա– լի մասը (խոտ, մղեղ, ծղոտ, փրեր, խտաց– րած, կանաչ և հյութալի կերեր) օգտագործ– վում է անասնապահության մեջ։ Անաս– նապահության զարգացման մակարդակը և նրա մթերատվությունը կախված է Բ–յան զարգացման մակարդակից։ Երկրագնդում, ըստ տեսակների, ցանքատարածություն– ները 19^0-ին կազմել են․ ցորեն՝ 209,8, բրինձ՝ 134,6, եգիպտացորեն՝ 107,3, բամ– բակենի՝ 33,2, կարտոֆիլ՝ 22,5, շաքարի ճակնդեղ՝ 7,7 մլն հա։ ՍՍՀՄ–ում (1974-ի տվյալներով) կենտրոնացված է ցորենի ցանքատարածության 30%-ը (59,7 մլն հա), գարու 30%-ը (29,6 մլն հա), աշորա– յի 46%-ը (9,8 մլն հա), կարտոֆիլի 35%-ը (8,0 մլն հա), շաքարի ճակնդեղի 42%-ը (3,61 մլն հա)։ Հայաստանը հա– րուստ է մշակվող բույսերի բագմագանու– թյամբ։ Անցյալում մշակվող շացյ բույսեր այժմ դուրս են եկել մշակությունից (բամ– բակենի, կանեփ, ձիթատու կտավատ, քուն– ջութ, գաթի ծաղիկ, խաշխաշ, գետնա– նուշ, սորուկ, կորեկ, բրինձ, մաշ, բակլա են)։ ՀՍՍՀ–ում մշակվում են (1974)․ հա– տիկային բույսեր (աշնանացան ցորեն և գարի, գարնանացան ցորեն, հաճար, հա– տիկաընդավոր բույսեր)՝ 161, տեխ․ բույսեր (ծխախոտ, շաքարի ճակնդեղ, խորդենի)՝ 14, կարտոֆիլ և բանջարանոցային բույ– սեր՝ 40, կերաբույսեր (առվույտ, կորըն– գան, երեքնուկ, վիկ–հացահատիկային խառնուրդ, եգիպտացորեն և արեածաղիկ սիլոսի համար, կերային արմատապտուղ– ներ)՝ 188 հզ․ հա։ Հայաստանում մշակվող ցորենը, գարին, ընդավոր և կերային բույ– սերը բազմազան են տեսակային և տարա– տեսակների կազմով, իսկ դաշտում մշակ– վող բույսերի չափազանց հարուստ գենո– ֆոնդը մեծ արժեք է ներկայացնում սելեկ– ցիայի համար։ Հայաստանը շատ բույսերի տեսակների, տարատեսակների առաջաց– ման կենտրոններից է։ Բ յան գիտահետա– զոտական հիմնական մեթոդներն են* վեգետացիոն, լաբորատոր–դաշտային և արտադրական փորձերը՝ զուգակցված դի– տումներով և վերլուծություններով։ Բ–յան զարգացման և բարձր բերքի՜ ստացման ժամանակակից տեսության ստեղծման գործում մեծ աշխատանքներ են կատարել՝ Կ․ Ա, Տիմիրյազեը, Ի․ Ա․ Ստեբոււոը, Դ․ Ն․ Պրյանիշնիկովը, Ն․ Ի․ Վավիլովը, Ն․ Ն․ Կուլեշովը,Պ․ Մ․ ժուկովսկին, Ն․ Ա․ Մայսուրյանը, Պ․ Պ․ Լուկյանենկոն, Վ․ Մ․ Պուստովոյտը, ՀՍՍՀ–ում՝ Մ․ Գ․ Թուման– յանը։ ՀՍՍՀ–ում գիտահետազոտական աշ– խատանքներ են տարվում գյուղատնտե– սության մինիստրության երկրագործու– թյան ԳՀԻ–ում, հայկական գյուղատնտ․ անասնաբուծական–անասնաբուժական ինստ ների համապատասխան ամբիոննե– րում, Լենինականի սելեկցիոն կայանում, Աբովյանի ծխախոտի զոնալ Փորձակայա– նում, անասնաբուծության և անասնաբու– ժության ԳՀԻ կերհայթայթման բաժնում, ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրու– թյան սորտա–փորձարկման պետ․ հանձ– նաժողովի՝ Հայկական ՍՍՀ տեսչության 28 սորտափորձադաշտերում, Հոկտեմբեր– յանի եթերա–ձիթատու բույսերի փորձա– կայանում։ ՀՍՍՀ–ում բուծվել են աշնանա– ցան ցորենի՝ 10, գարնանացան ցորենի՝ 5, գարնանացան գարու՝ 2, աշնանացան գարու՝ 1, ծխախոտի՝ 3, կարտոֆիլի՝ 3, ոլոռի՝ 2, լոբու՝ 1, ոսպի՝ 1, սիսեռի՝ 2, կտավատի՝ 2, միամյա երեքնուկի (շաբ– դար)՝ 1 սորտ։ Գբկ» Մաթևոսյան Ա, Ա․, Հայաստա– նի կերային կուլտուրաները, Ե․, 1959։ Ն ու յ– ն ի, Բուսաբուծություն, հ․ 1–2, Ե․, 1960–63։ Туманян М․Г․, Избр․ труды, Е․, 1957․ Ա․ Մաթևոսյան

ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, արտադրում է սալոմաս, օճառ, մարգա– րին, մայոնեզ։ Որպես հումք են ծառայում բամբակի հունդը, արևածաղիկը, վուշը, սոյան, մանանեխը, կանեփը։ ՍՍՀՄ–ում յուղատու բույսերի աճեցման կարեոր կենտրոններն են միջինասիական հան– րապետությունները, Ուկրաինան, Ղազա– խըստանը, Հյուսիսային Կովկասը։ 1972-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 2,8 մլն ա բու– սական յուղ՝ 1913-ի 471 հզ․ ա դիմաց։ Հայաստանում, մինչսովետական շըր– ջանում, գոյություն են ունեցել ձիթհան տնայնագործական ձեռնարկություններ, որոնք, սակայն, ապրանքային բնույթ չեն ունեցել։ Արտադրության այդ ճյուղը Հա– յաստանում հիմնադրվել է 1926-ին, երբ Երևանում շահագործման է հանձնվել ձեթ– օճառի կոմբինատը։ Այդ ձեռնարկության համար սկզբում որպես հումք է ծառայել տեղական, մասամբ էլ, Ադրբեջանից ներ– մուծվող բամ՛բակի հունդը։ 30-ական թթ, ձեռնարկությունը վերակառուցվեց, ընդ– լայնվեցին նրա արտադրական կարողու– թյունները։ 1942-ին շարք մտավ ձեռքի օճառի արտադրամասը՝ տարեկան 3 հզ․ ա արտադրողականությամբ։ 1945-ին գոր– ծարկվեց հիդրոգենիզացման գործարանը՝ 6000 tn սալոմասի արտադրողականու– թյամբ։ Հայաստանը սկսեց սալոմաս առա– քել Վրաստանի և Ադրբեջանի օճառի գոր– ծարաններին և հրուշակեղենի ֆաբրիկա– ներին։ Այդ գործարանը ՍՍՀՄ–ում առա– ջինն էր, որ ստեղծեց էլեկտրոլիզի (ջրից ջրածին ստանալու) արտադրամաս։ 1954-ին շարք մտավ մարգարինի գործա– րանը՝ 6000 ա կարողությամբ, իսկ 1958-ին՝