լուծազատման (քուսպից լուծիչներով ձե– թի ստացման) արտադրամասը։ 1972-ին Հայաստանում արտադրվել է 10965 ա ձեթ, 6142 տ մարգարին, 8561 տ սալոմաս։ 1973-ին Հայաստանում սկսեց արտադրվել մայոնեզ։ Մ․ Բաղդասարյան
ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, բուսական խմբակ– ցությունների կամ ֆիտոցենոզների միա– գումար, որը ծածկում է ամբողջ երկրա– գունդը կամ նրա առանձին մասերը։ P-յան դասակարգման հիմնական միավորներն են՝ ասոցիացիան, ֆորմացիան և P-յան տիպը։ Երկրագնդի վրա բուսական ծած– կոցի տարբեր տիպերի բաշխումն ունի զոնայական բնույթ և կախված է արեգակի ճառագայթման ինտենսիվությունից ու տե– ղումների քանակից։ Միջավայրի պայման– ների փոփոխմանը զուգընթաց, փոխվում է նաև P․։ Զոնաների սահմանում P-յան բաշխումը կախված է ռելիեֆից, հողից, P-յան ձևավորման պատմությունից և մար– դու տնտ․ գործունեությունից։ P․, իր հեր– թին, ազդում է միջավայրի վրա՝ ստեղ– ծելով ֆիտոցենոզի միկրոկլիման, միկրո– ռելիեֆի տարբեր տարրեր, նպաստում է ավազուտների ամրացմանը, արգելակում հողի էրոզիան և մեծ դեր է խաղում բնու– թյան մեջ նյութերի շրջանառության գոր– ծում։ P-յան զոնայականությունը ցայտուն է արտահայտված Հս․ կիսագնդում։ Ցամա– քի ամենահյուսիսային մասերը՝ արկտի– կական անապատները, համարյա զրկված են բուսական ծսէծկույթից։ Հաջորդը՝ տունդրաներն են, որտեղ գերակշռում են մամռաքարաքոսային և թփուտային խըմ– բակցությունները։ Դրանցից հվ․ անտա– ռատունդրաներն են, որոնց տունդրային խմբակցությունների մեջ ներմուծված են ծառերը։ Ավելի հվ․ անտառային զոնան է, որի հս․ մասում՝ տայգայում, գերակըշ– ռում են փշատերև, հվ–ում՝ խառը, ապա սաղարթավոր անտառները։ Այնուհետև տափաստաններն են, որտեղ բուսական ծածկոցը հիմնականում կազմված է ճի– մարմատ հացազգիներից։ Անտառային և տափաստանային զոնաների միջև գտնը– վում է անտառատափաստանային գոտին։ Մերձարևադարձային գոտում Բ–յան տի– պերը մշտադալար խոնավ, մշտադալար կոշտատերև անտառներ են ու անապատ– ներ։ Արևադարձային գոտում մշտադալար արևադարձային անձրևային անտառներն են՝ գիլեաները, տերևաթափ անտառներն ու սավաննաները։ Վերջիններս ի տարբե– րություն տափաստանների, բուսածած– կոցում տեղ–տեղ ունեն հովանոցաձև սա– ղարթավոր ծառեր։ Բացի հիմնական գո– տիական տիպերից, P-յան մեջ տարբերում են ներզոնայական (ճահիճներ, աղուտներ) և ապազոնայական (մարգագետիններ) տի– պեր։ Զրային P-յան բաշխումը ևս պայմա– նավորված է կլիմայով և ջրային միջավայ– րի առանձնահատկություններով։ ՀՍՍՀ P․ բազմազան է։ Բնական պայ– մանների, ռելիեֆի, լեռնային մեծ բարձ– րությունների հետևանքով փոքր տարա– ծության վրա միմյանց հաջորդում են անա– պատներ, կիսաանապատային Բ․, չորա– յին և թփուտային մացառներ, նոսր ան– տառներ, անտառներ, տափաստաններ, որոնց հետևում են բարձր լեռնային մարգագետիններն ու ալպյան գունեղ գոտիները։ Տես նաև Անտառ, Աչւցյան արո– տավայրեր։ Մ․ Նարինյան Քարտեզը տես 201-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։
ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդառության ձև, որը բացառում է կենդանական ծագման սննդամթերքը։ Բ–յան հետևորդները բու– սական սնունդը համարում են մարդու համար միակ բնական սնունդը։ Բուսա– կերների մի մասը («հին բուսակերներ») բուսական սննդամթերքն օգտագործում է միայն հում, մյուսները՝ նաև եփած կամ տապակած վիճակում, իսկ «երիտբուսա– կերները» օրաբաժնին ավելացնում են կաթնեղեն և ձու։ Լայն տարածում է ունե– ցել Եվրոպայում, XIX դ․ 1-ին կեսին։ ժա– մանակակից գիտությունը, հենվելովֆիզիո– լոգիական և կենսաքիմիական հետազո– տությունների վրա, առաջարկում է խառը (բուսական և կենդանական), միմյանց լրացնող սնունդ։ Օրգանիզմի սպիտա– կուցային պահանջը միայն բուսական սննդով բավարարելու համար անհրա– ժեշտ մեծ քանակությամբ բուսական սնըն– դամթերքը ծանրաբեռնում է մարսողական համակարգը և կարող է առաջացնել խան– գարումներ։ Կենդանական ծագման սնըն– դամթերքը (կաթ, ձու, միս) պարունակում է մարդու օրգանիզմի կենսագործունեու– թյան համար կարևոր ամինաթթուներ, հարուստ է վիտամիններով, յուրացվում է ավելի հեշտ (օրինակ, եթե սև հացի սպիտակուցը յուրացվում է 48–70%–ով, կարտոֆիւինը՝ 60–68%-ով, ապա մսի, ձկան, ձվի, կաթի սպիտակուցը՝ մինչև 98%-ով)։ Որոշ հիվանդությունների (հի– պերտոնիա, աթերոսկլերոզ, երիկամների սուր և քրոնիկական հիվանդություններ ևն) ժամանակ Բ․ կիրառվում է որպես բուժման միջոց։ Ա․ Հարությունով
ԲՈՒՍԵՆԱՐ (Boussenard) Լուի Անրի (14․10․ 1847, էսկրեն – 11․9․1910, Օռլեան), ֆրանսիացի գրող։ Ֆրանս, կառավարու– թյան հանձնարարությամբ ճանապարհոր– դել է տարբեր երկրներ, իր տպավորու– թյունները շարադրել «Փարիզյան գամենի շուրջերկրյա ճանապարհորդությունը» (1880), «Գվիանայի ռոբինզոնները» (1882) վեպերում։ Գրել է գիտաֆանտաստիկ վե– պեր՝ «Պարոն Սինթեզի գաղտնիքը» (1888), «Տասը հազար տարի սառույցների մեջ» (1890) ևն։ Երկ․ Ադամանդ որոնողները, Ե․, 1960։ Կա– պիտան թոկից փախածը, Ե․, 1972։ Ս․ Մանուկյան․
ԲՈՒՍԵՆ ԳՈ (Boussingault) ժան Բատիստ (2․2․1802, Փարիզ – 5․5․1887, Փարիզ), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1839)։ Ավարտել է Սենտ–էտյենի Բարձ– րագույն լեռնային դպրոցը։ Եղել է սկըզ– բում Լիոնի, ապա՝ Վերսալի ագրոքիմիա– յի ինստ–ի պրոֆեսոր։ Հետազոտել է բույսերի արմատային սնուցման, պարար– տանյութերի, բնության մեջ նյութերի շըր– ջանառության, ազոտային փոխանակու– թյան, հողում ազոտի շարժընթացի հար– ցեր։ Մասնավորապես հաստատել է, որ բույսերը (բացի ընդավորներից) ազոտ կլանում են հողից։ Բ․ բույսերի ֆիզիոլո– գիայի և ագրոնոմիայի բնագավառում վեգետացիոն մեթոդի հիմնադիրն է։ Երկ․ Избранные произведения по физиоло– гии растений и агрохимии, 2 изд․, М․, 1957․ Գրկ․ Тимирязев К․ А․, Жан-Ба– тист Буссенго, Избр․ соч․, т․ 2, М․, 1957․ ԲՈՒՍ ԹԱՆԻ (ա լ–Բ ու ս թ ա ն ի) Բութրուս (1819–1883), արաբ գրող, լուսավորիչ, հանրագիտակ, հասարակական գործիչ։ Տիրապետել է լատիներենին, իտալերե– նին, ասորերենին, անգլերենին, հունա– րենին, հրեերենին։ 1840-ական թթ․ հիմ– նել է «Սիրիական գիտական ընկերությու– ն»-ը։ 1870-ից խմբագրել և հրատարակել է «Ալ–Ջինան» («Այգեպան») ամսագիրը։ Կազմել և տպագրել է արաբական առաջին «Դաիրաթ ալ–Մաարիֆ» («Գիտելիքների շրջանակ») հանրագիտարանը (հ․ 1–6, 1876–83), արաբերենի երկհատոր «Բա– ցատրական բառարան»–ը (1867–70)։ Մաս– նակցել է «Հին կտակարան»–ի թարգմա– նությանը։ Գրել է նաև «Մաթեմատիկական հարցերի մեկնաբանություն» աշխատու– թյունը։ 5․ Աղամ յան ԲՈՒՍ ԹԱՆԻ (ա լ–Բ ու ս թ ա ն ի) Սուլեյ– ման [22․5․1856, գ․ Բքաշտին (Լիբանան)– 1․6․1925, Նյու Ցորք], արաբ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։ 1914-ից ապրել է Շվեյցարիայում, 1924-ից՝ ԱՄՆ–ում։ Շարունակել է իր ազգականի՝ Բուսթանի Բութրուսի սկսած «Դաիրաթ ալ–Մաարիֆ» («Գիտելիքների շրջանակ») հանրագիտարանի հրատարակումը (հ․ 7–11, 1887–1900)։ 17 տարի աշխատել է «Իլիական»-ի թարգմանության և ծանոթա– գրությունների վրա (հրտ․ 1904)։ Խ․ Կարաղեւյան
ԲՈՒՍԼԱԵՎ Ֆեոդոր Իվանովիչ [ 13(25)․4* 1818, Կերենսկ (այժմ՝ վադինսկ, Պենզա՜ յի մարզում) – 31․7(12․8)․1897, Լյուբլի" նո (Մոսկվայի նահանգում)], ռուս լեզվա" բան, բանագետ, տրամաբանական քերա– կանության ներկայացուցիչ։ Մոսկվայի հա– մալսարանի պրոֆեսոր (1847), Պետեր– բուրգի ԳԱ ակադեմիկոս (1860)։ Ավար– տել է Մոսկվայի համալսարանը (1838)։ Հայտնի է «Մայրենի լեզվի ուսուցման մասին» (մաս 1–2, 1844), «Ռուս ժողովըր– դական բանահյուսության և արվեստի պատմական ակնարկներ» (հ․ 1–2, 1861), «Ռուսաց լեզվի պատմական քերականու– թյուն» (մաս 1–2, 1863) աշխատություննե– րով։ Բ․ հանդես է եկել պատմա–համեմա– տական լեզվաբանության պաշտպանու– թյամբ, առաջադրել նրա նվաճումները դպրոցական ուսուցման մեջ օգտագործե– լու պահանջը, լեզվի պատմությունը կա– պել ժողովրդի պատմության հետ։ Քերա– կանական կարգերը քննել է տրամաբա– նական քերականության սկզբունքներով և որոշ ազդեցություն ունեցել նաև հայ քե– րականների (օրինակ՝ Ս․ Պալասանյանի) վրա։ Ա․ Մար գար յան
ԲՈՒՍՈԼ (ֆրանս․ boussole, իտալ․ bosso- la–կողմնացույց), մագնիսական միջօրեա– կանի և որևէ առարկայի ուղղության միջև հորիզոնական անկյունները չափող գեո– դեզիական գործիք։ Բ–ի հիմնական մասե– րըն են՝ պտտվող մագնիսական սլաքը, աստիճանավորված օղակը և օպտիկական խողովակը։ Ռազմական գործում Բ․ օգ– տագործվում է հրետանային կրակը կա– ’ռավարելու, տեղանքն ու նպատակակետը հետազոտելու նպատակներով։ Շրջադի–