կառուցվել է հատուկ նավահանգիստ, իսկ «Դրուժբա» նավթամուղով ստացվող հում– քի հիման վրա՝ նավթավերամշակման կոմ– բինատ։ Երկրի ձկնորսական խոշորագույն բազան է։ Ունի առողջարաններ։ Հայերը Բուրգասում։ Բ–ի հիմնադրու– մից ի վեր (XVI –XVII դդ․) հայերը բնա– կություն են հաստատել այնտեղ։ Սակայն, ըստ պատմական աղբյուրների, դեռես XV դ․ 2–րդ կեսին Բ–ի շրջանում կայաններ են ունեցել Ղրիմի հայ վաճառականները։ 1650-ական թթ․ այնտեղ հաստատվել են Կ․ Պոլսի կողմերից եկած հայ ձկնորսներ, հետագայում՝ նաև առևտրականներ ու արհեստագործներ։ 1674-ին Բ․ է այցելել Ղրիմի հոգևոր առաջնորդ Սարտիրոս Ղրիմեցին և այդ առթիվ գրել է «Ի վերա Պրղազու․․․» երգիծական տաղը, նկարա– գրել այդ բնակավայրի անբարեկարգ վի– ճակը։ 1881-ին Բ–ում եղել է 72 հայ բնակիչ։ 1895–96–ի հայկ․ կոտորածներից հետո, ինչպես նաև 1912–13-ի Բալկանյան պա– տերազմների և, մասնավորապես, արև– մըտահայերի 1922-ի զանգվածային տեղա– հանությունների հետևանքով հայ բնակ– չության թիվը հասավ 1436-ի։ հիշատակու– թյուն կա ոմն Աբրահամ վարդապետի մասին, որի պաշտոնավարության տարի– ներին (1780–1840) Բ–ում գործել է Ս․ Աստվածածին եկեղեցին։ 1850-ական թթ․ կառուցվել է Ս․ Խաչ եկեղեցին, որին կից հետագայում բացվել է դպրոց։ 1878-ին Բ–ի ազատագրության առթիվ ռուս զորա– կաններն ու տեղի ժողովուրդը Ս․ Խաչ եկեղեցում հանդիսավոր մաղթանք են կատարել։ Բուլղարիայի ազատագրումից (1878) հետո բուրգասահայերի կյանքը ընթացել է ավելի կազմակերպված հունով։ Ընտրվել են համայնքի ղեկավար մարմին– ներ, սահմանվել «ազգային տուրք», դըպ– րոցն ու եկեղեցին ապահովվել հասույթ– ներով (ազգային կալվածքներ, ջրաղաց– ներ, այգի ևն)։ հիմնադրվել են Հայկազ– յան վարժարանը (1891), «Ընթերցասիրաց ընկերությունը»։ Բուրգասահայերը հիմ– նականում զբաղվել են առևտրով և ար– հեստներով։ 1939–45-ի երկրորդ համաշ– խարհային պատերազմի տարիներին Բ–ի հայ առաջադիմական երիտասարդությու– նը ակտիվ մասնակցություն է ունեցել ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի պայքա– րին։ Նրանցից շատերը ընդգրկվել են ԲԿԿ շարքերը, գործել ընդհատակում (Դ․ Թոնգուլյան, Օ․ Բոստանճյան, ժ․ Բակ– լավաճյան, Ֆ․ Կալայճյան, Վ․ Սիրանոս– յան և ուրիշներ)։ 1946-ին շատ բուրգասա– հայեր ներգաղթեցին Սովետական Հա– յաստան։ 1976-ին Բ–ում կար շուրջ 1000 հայ։ Նրանք համախմբված են *Երևան> մշակութային միության մեջ։ Մի շարք բուրգասահայեր պաշտոնավարում են քաղաքի կուսակցական և տնտ․ ղեկավար մարմիններում։ (Տես նաև Բուչղարիա, Հայերը Բուլղարիայում մասը)։ Կ․ ճինգոզյան ԲՈհՐԳԻԲԱ Հաբիբ (ծն․ 1903), Թունիսի քաղաքական և պետական գործիչ։ Մաս– նագիտությամբ իրավաբան։ 1922-ին Բ․ մտել է «Դուստուր» կուսակցության մեջ։ 1934-ին հիմնել է «Նոր Դուստուր» կուսակ– ցությունը (1964-ից Սոցիալիստական դուս– տուրական կուսակցություն), եղել նրա գլխավոր քարտուղարը, ապա՝ նախագա– հը։ Թունիսի ազատագրական պայքարին մասնակցելու համար ֆրանս․ իշխանու– թյունները մի քանի անգամ ձերբակալել են նրան։ Ֆրանս–թունիսյան համաձայնա– գրից հետո (1955), որով Ֆրանսիան ճա– նաչեց Թունիսի անկախությունը, Բ․ստանձ– նել է Ազգային ժողովի նախագահի, պրե– միեր–մինիստրի, 1956–59-ին՝ նաև ար– տաքին գործերի և պաշտպանության մի– նիստրի պաշտոնները։ 1957-ի հուլիսից Բ․ Թունիսի Հանրապետության պրեզի– դենտն է (1974-ից՝ ցմահ), իսկ մինչև 1969-ի նոյեմբերը՝ միաժամանակ նաև պրեմիեր–մինիստրը։ Վարում է բլոկներին չմիանալու և սոցիալ–տնտ․ տարբեր հա– սարակարգ ունեցող պետությունների հետ համագործակցելու քաղաքականություն։ Ն․ Հովհաննիսյան
ԲՈՒՐԳՈՄԻՍՏՐ (գերմ․ Burgermeister – քաղաքագլուխ), բարձրագույն պաշտոն– յա ԳԴՀ–ի պետական իշխանության քա– ղաքային, ինչպես նաև մի քանի կապիտա– լիստական երկրների (ԳՖՀ, Բելգիա, Հո– լանդիա, Ավստրիա) տեղական կառավար– ման մարմիններում։ Ընտրվում է մունիցի– պալ խորհուրդների (օրինակ՝ ԳՖՀ–ի մեծ մասում) կամ անմիջապես բնակչու– թյան կողմից (Բավարիայում, Բադեն– Վյուրտեմբերգում՝ ԳՖՀ) կամ նշանակ– վում է կառավարության կողմից (Հոլան– դիա)։ Ռուսաստանում Պեարոս I-ի ժամա– նակներից մինչև XIX դ․ 60-ական թթ․ Բ․ (ռուս․՝ բուրմիստր) ընտրովի անձ էր, որը գլխավորում էր քաղաքային ինքնավարու– թյան մարմինը։
ԲՈՒՐԴՈՒՆԴԵՐԵՆ, տես Գերմանական Լե– զուներ։
ԲՈՒՐԳՈՒՆԴԻԱ (Bourgogne), պատմական մարզ Ֆրանսիայի արևելքում, Սոն գետի ավազանում։ Անվանումն ստացել է բուր– գունդների գերմ․ ցեղից։ Ընդգրկում է Կոտ–դ’Օր, Սոն և Լուար, էն, մասամբ Յոն դեպարտամենտները։ Տարածությունը՝ 30 հզ․ կմ2, բնակչությունը՝ մոտ 1,5 մլն (1968)։ Գլխավոր քաղաքը՝ Դիժոն։ Զբա– ղեցնում է Փարիզի ավազանի հվ–արլ․ եզրամասը, Կենտրոնական զանգվածի հս–արլ․ ճյուղավորությունները; Սոն գե– տր մերձակա հարթավայրը և Ցուրտ լե– ռան արմ․ լանջերը։ Ինդուստրիալ հիմ– նական հանգույցը Լը–Կրյոզոյի շրջանն է, ուր Հարավ–Բուրգունդյան ա ծխա վազա– նի բազայի վրա զարգացել է սև մետալուր– գիան, ինչպես նաև մետաղամշակումն ու մեքենաշինությունը։ Արմ–ում արդյունա– հանվում է ուրանի հանքաքար։ Հայտնի է այգիներով ու գինիներով։ Զարգացած է խոզաբուծությունը և թռչնաբուծությունը։ Միջին դարերում Բ․ անունով են կոչվել պետ․ և բնատարածքային տարբեր միա– վորումներ (У–VI դդ․ հայտնի էր բուր– գունդների գերմանական ցեղի հիմնած թա– գավորությունը Ռոն գետի ավազանում, IX դ․՝ Բ–ի դքսությունը)։ Բ–ի մնացած մասում առաջացած երկու թագավորու– թյունները (Վերին Բ․ և Ստորին Բ․) 933-ին միավորվել և կազմել են Բ–ի միասնական թագավորություն, որը 1030-ական թթ․ ենթարկվել է «Հռոմեական սրբազան կայս– րությանը»։tXIVtդ․ *tԲ–ի մեծ մասը մտել է ֆրանսիական թագավորության կազմի մեջ։ XIV–XV դդ․ Բ․ Եվրոպայի հզոր տե– րություններից մեկն էր։ Բ–ի դուքս Կարլոս Խիզախը պայքարելով Ֆրանսիայի թագա– վոր Լյուդովիկոս XI-ի միավորող քաղա– քականության դեմ, ցանկացել է հիմնել անկախ թագավորություն։ Տասներկուամ– յա պայքարն ավարտվել է 1477-ին, Նան– սիի ճակատամարտով, որտեղ Կարլոսը կրել է ծանր պարտություն (Լյուդովիկոս XI-ի և Կարլոս Խիզախի միջև մղված պայ– քարն արտացոլվել է Վալտեր Սքոտի «Քվենտին Դորվարդ» պատմավեպում)։ 1477-ից հետո Բ․ կցվել է Ֆրանսիային, վերածվելով առանձին նահանգի՝ Բ․ անու– նով։ Հ․ Գրգեարյան
ԲՈՒՐԴ, ասր, ոչխարի, ուղտի և այլ կենդանիների թավ, փափուկ մազ։ Լա– վագույն հումք է գործվածքների համար։ Բրդամշակման ընդհանուր հաշվեկշռում հիմնականը ոչխարի Բ․ է։ Բ–ի թելիկները մաշկի երկար, գլանաձև եղջերային գո– յացություններ են, որոնք ըստ քիմ․ կազ– մի կերոտինի խմբի սպիտակուցային միա– ցություններ են։ Տարբերվում են աղվա– մազ, քստամազ, միջանկյալ և չոր կամ «մեռած» մազեր։ Աղվամազը նուրբ, ամենաբարակ, առաձգական և ոլորված մազաթելերն են, իսկ քստամազը՝ հաստ, քիչ ոլորված։ Աղվամազի և քստամա– զի միջանկյալ ձևը անցողիկ մազն է, իսկ քստամազի ավելի կոպիտ ձևե– րը կոչվում են «մեռած» կամ չոր։ Բըր– դածածկի հիմնական մասը, բաղկացած իրար հետ ամուր կապված մազաթելերի փնջերի հոծ շերտերից, կոչվում է գ և ղ մ՞․ Ոչխարի Բ․ լինում է միատարր՝ բաղկացած հիմնականում մեկ տիպի մազաթելերից, օրինակ՝ աղվամազից (նրբագեղմ ոչխար– ների Բ․), և ոչ միատարր՝ բաղկացած տար– բեր տիպի մազաթելերից (կոպտաբուրդ ոչխարների Բ․)։ Ըստ տեխ․ հատկանիշնե– րի միատարր Բ․ բաժանվում է նուրբ, կի– սանուրբ, իսկ ոչ միատարրը՝ կոպիտ և կիսակոպիտ խմբերի։ Բ․ աչքի է ընկնում ամրությամբ, ջերմապահպանմամբ, առաձ– գականությամբ, լավ թաղիքացվում է։ Ոչխարի Բ․ օգտագործվում է ինչպես մա– քուր, այնպես էլ խառը ձևերով (օրինակ՝ բամբակի, արհեստական թելերի հետ) զանազան գործվածքների արտադրության մեջ։ Ոչխարի Բ․ որակավորում են ըստ գույնի t տարբեր տիպի մազաթելերի քա– նակական հարաբերակցության, ոլորվա– ծության աստիճանի, բարակության, եր– կարության, ամրության, առաձգականու– թյան և այլ տեխ․ հատկանիշների։ Բ–ի բարձրարժեքությունը որոշվում է մազա– թելերի բարակությամբ, աղվամազի բա– րակությունը տատանվում է 14–30 |1 սահ– մաններում, քստամազինը՝ 50–75 ц, կո– պիտ քստամազինը և «մեռած» մազինը՝ 75–200 ւ։ Միատարր նուրբ Բ–ի մազա– թելի միջին երկ․՝ 50–80 մմ, կիսանրբինը՝ 60–120 մմ։ Միատարր կիսակոպիտ և կոպիտ Բ․ կազմված է ավելի հաստ աղվա– մազից կամ անցողիկ մազից և ունի 200– 300 մմ երկարություն։ Այծի Բ․ ոչ միատարր է, մնւզաթելերի մեջ գերակշռողը կոպիտ քստամազն ու բարակ աղվամազն է։ Աղվամազից պատրաստում են գլխաշոր, ֆետր, գործվածքներ, իսկ կոպիտ Բ–ից՝ հաղորդափոկեր, խոզանակներ ևն։ Ոչ