Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միատարր P․ լավ հումք է գորգագործու– թյան, տրիկոտաժային գործվածքների հա– մար։ Ուղտի P․ ամուր և առաձգական է, դրանից պատրաստում են վերնազգեստ– ներ, գործվածքներ, ինչպես նաև տեխ․ արտադրանք՝ հաղորդափոկեր, յուղահան (ձիթհան) անձեռոցիկներ են։ Տավարի և ձիու P․ օգտագործվում է հիմնականում թաղիքների արտադրության մեջ, իսկ ճա– գարի և նապաստակի P․՝ ֆետրաթաղի– քագործությունում։ (Տես նաև Բրդե գործ– վածքների արդյունաբերություն)։ Ս․ Գրիգորյան

ԲՈՒՐԴԵԼ (Bourdelle) էմիլ Անտուան (30․10․1861, Մոնտոբան – 1․10․1929, Լը– Վեզին), ֆրանսիացի քանդակագործ։ Սո– վորել է Թուլուգի (1876–84) և Փարիզի (1884–86) գեղարվեստի դպրոցներում։ Աշխատել է Օ․ Ռոդենի արվեստանոցում (1893– 1908)։ Ստեղծագործությունները աչքի են ընկնում կառուցիկությամբ, լույ– է․ Ա․ P ու ր դ և լ․ «Նետահարող Հե– րակլեսը», բրոնզ (1909, առաջին տարբերակ, վալ– դեմարսյուդ թան– գարան, Ստոկ– հոլմ) սի և ստվերի հակադրությամբ, տարածա– կան կերտման ակտիվությամբ («Զոհված– ների հուշարձանը» Մոնտոբանում, 1893– 1902, «Նետահարող Հերակլեսը», 1909, «Պենելոպե», 1909–12, «Սապֆո», 1924– 1925, բոլորն էլ՝ բրոնզ)։ Դիմաքանդակ– ներում արտահայտել է մարդու հոգեոր կյանքի լարվածությունը («Օ․ Ռոդեն», 1909, «Ա․ Ֆրանս», 1919, երկուսն էլ՝ բրոնզ)։ Կ․ Ալվեարի (բրոնզ, 1915–23, Րուենոս Այրես), Ա․ Միցկեիչի (բրոնզ, 1909–29, Փարիզ) հուշարձանները և «Ֆրանսիա» արձանը (բրոնզ, 1925) տո– գորված են քաղաքացիական գաղափար– ներով։ Նա XX դ․ սկզբի խոշորագույն մոնումենտալիստներից է։ Գրկ․ Стародубова В․ В․, Бур– дель, М․, 1970․

ԲՈՒՐԴԵՆԿՈ Նիկոլայ Նիլովիչ [22․5․1876, գ․ Կամենկա (Պենզայի մարզում) – 11․11․ 1946, Մոսկվա], սովետական նյարդավի– րաբույժ, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1939), ՄԱՀՄ ԲԴԱ ակադեմիկոս և առաջին պրե– գիդենտ (1944–46), բժշկ․ ծառայության գեներալ–գնդապետ, սոցիալիստական աշ– խատանքի հերոս (1943)։ 1937–46-ին՝ սովետական բանակի գլխավոր վիրաբույժ– խորհրդական։ 1906-ին ավարտել է Ցուրեի (Տարտու) համալսարանը։ Р․ առաջիննե– րից է կիրառել կենտրոնական և ծայրա– մասային նյարդային համակարգի վիրա– հատությունները, ստեղծել փորձառական թեքումով վիրաբույժների յուրահատուկ դպրոց։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–7, М․, 1950–52․ Գրկ․ Багдасарьян С․ М․, Николай Нилович Бурденко, М․, 1954․ Ն․Ն․ Բուրղենկո

ԲՈՒՐԴՈՒՐԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բար– բառ։ Ըստ ձեաբանական դասակարգման պատկանում է «ում» ճյուղի երկաստիճան ձայնեղազուրկ խմբին (պ, փ)։ Խոսվել է Փոքր Ասիայի Բուրդուր քաղաքի հայ համայնքում՝ XVII դարից մինչե 1915-ը։ Ունի 42 հնչյուն, որից 9-ը՝ ձայնավոր (ա, ա, ու, ni, о, օ, է, ի, ը), 33-ը՝ բաղա– ձայն։ Բառասկզբում գ մեծ մասամբ քմայ– նանում է՝ դառնալով կ՝(գազար >կ,էզէր, գիր>կ;իր), հազվադեպ՝ նաև գ՝, ք՝ (փո– խառյալ բառերում)։ Երբեմն ռ տալիս է ր (գառն>կ</էր, կռիւ>կըրըվ)։ Տն, նգ հնչյունակապակցությունները առնմանու– թյամբ դառնում են նն (կանգնել>կաննէլ, ոտներ >վօննէր, մատանի >մաննի) են։ Հոգնակին կազմվում է էր, նէր, նի, ք, ան, անք, անիք են մասնիկներով։ Հոլով– ները յոթն են․ սեռականը ստանում է ի/ը, ու, օչ, օր, վա, ան, ց, բացառակա– նը՝ է, էն, մեն, գործիականը՝ օվ, ներգոյա– կանը՝ ում/ըմ վերջավորությունները։ Որոշ հոլովներ ունեն նաև վերլուծական ձեեր (օրինակ՝ հացըն անէ = հացից)։ Ածական– ների բաղդատականը կազմվում է իվէլի, դահա, գերադրականը՝ փըթավըն անէ բա– ռերի օգնությամբ (իվէլի մէնձ, փըթավըն անէ մէնձ)։ Րայի խոնարհման անցյալ ժամանակները կազմվում են նաև փոխառ– յալ իդի մասնիկով (հմմտ․ հասնում ի// հասնում ըմ իդի «հասնում էի», նէլըս ըմ//նէլըս իմ իդի «գնում էի», պէտք ա կարթայի//պ էտք ա կարթամ իդի «պիտի կարդայի»)։ Ապառնին լինում է կարդա– լում, կարթալուս, կարթլու (վա), կար– թալունք, կարթալուք, կարթալուն են։ P․ բ–ով ներկայումս խոսում են Երեանում բնակվող սահմանափակ թվով տարեց մարդիկ, որոնք հայրենիք են վերադար– ձել Բուրդուրից։ Գրկ․ Մկրտչյան Ն․ Ա․, Բուրդուրի բար– բառը, Ե․, 1971։ Մ․ Մկրւոչյան

ԲՈՒՐԵԱ, գետ ՈՄՖՄՀ 1սաբարովսկի երկ– րամասում և Ամուրի մարզում։ Ամուրի ձախ վտակը։ Դոյանում է աջ և ձախ Բ–նե– րից։ Երկարությունը 623 կմ է (աջ P-ի ակունքից՝ 739 կմ), ավազանը 70700 կմ2 է։ Վտակներն են՝ Տույունը, Նիմանը (աջից), Ուրգալը, Տիրման (ձախից)։ Նա– վարկելի է միջին և ստորին հոսանքներում։ Խոշոր նավահանգիստներն են Չիկուն– դան և Մալինովկան։ Ավազանում կան ած– խի և երկաթի հանքավայրեր։

ԲՈՒՐԵԱԿԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՌԱՖՄՀ Ւոս– բարովսկի երկրպմասում։ Ձգվում է մի– ջօրեականի ուղղությամբ Ոուրեա գետի ակունքից մինչե Տիրմա գետի վերին հո– սանքը։ Երկարությունը մոտ 400 կմ է, բարձրությանը՝ 1000-ից 2071 մ։

ԲՈՒՐԵՎԵՍՏՆԻԿ», կամավոր մարզական ընկերություն (ԿՄԸ), որը միավորում է ԱՍՀՄ բուհերի ուսանող և պրոֆեսորա– դասախոսական կազմի մարզիկներին։ Հիմնադրվել է 1957-ին, ՀՍՍՀ–ում՝ 1958-ին։ ՀՍՍՀ–ի «Р․» ընդգրկում է 20 հզ․ մարզիկներ (1975)։ Ընկերությունում զբաղվում են մոտ 30 մարզաձևերով։ «Р․» ԿՄԸ ունի թենիսի ստադիոն, 19 մարզա– դահլիճ և 20 մարզահրապարակ։ «Р․» ԿՄԸ–ում պատրաստվել են սպորտի 334 վարպետներ և վարպետության թեկնածու– ներ, 1000 առաջին կարգայիններ։ «Ր․»-ի շարքերում աճել և դաստիարակվել են հայ մարզիկներ Պ․ Մալյանը (ըմբշամարտ), Դ․ Զոհրաբյանը (հրաձգություն), եղբայր– ներ է․ և Ռ․ Միքայելյանները (մարմնա– մարզություն)։ Փ․ Բոյախչյան

ԲՈՒՐԵՐ (աֆրիկաներներ), գըլ– խավորապես հոլանդական նորաբնակնե– րի, ինչպես նաև ֆրանսիական և գերմա– նական գաղութարարների հետնորդները։ Բնակվում են հիմնականում Հարավ–Աֆ– րիկյան Հանրապետության նահանգնե– րում (Տրանսվաալ, Կապ և Օրանժ), ինչ– պես նաև Նամիբիայում և Հարավային Ռոդեզիայում։ Ընդհանուր թիվը՝ 2,5 մլն (1965)։ Լեզուն՝ աֆրիկաանսը, զարգացեւ է հին հոլանդական լեզվի հիման վրա (XVII դ․)։ Հավատացյալ P․ պատկանում են հոլանդական բողոքական եկեղեցուն։ Հիմնական զբաղմունքն է երկրագործու– թյունը և անասնապահությունը։ P-ի խո– շոր ֆերմերները տիրում են ընդարձակ վարելահողերի, ուր աշխատեցնում են նեգրերին։ Քաղաքներում ձևավորվում է առևտրական և արդ․ բուրժուազիան։ Նա– ցիոնալիստական կուսակցությունը, հեն– վելով բուրժուազիայի վրա, վարում է ռասայական խտրականության քաղաքա– կանություն։ Գրկ․ Народы Африки, М․, 1954․

ԲՈՒՐԵՐԵՆ, տես Գերմանական Լեզուներ։

ԲՈՒՐԺՈՒԱ (ֆրանս․ bourgeois), քաղաքա– ցի Արևմտյան Եվրոպայի երկրներում միջին դարերում, բյուրգեր (տես Բյուր– գերություն)։ Կապիտալիստական հասա– րակարգում՝ բուրժուական դասակարգի ներկայացուցիչը, ինչպես նաև (հաճախ)՝ «քաղաքի մշտական բնակիչ», «քաղքենի» (մանր բուրժուազիայի ներկայացուցիչ)։

ԲՈՒՐԺՈՒԱ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈ–

ԽՈՒԹՅՈՒՆ, տես Բուրժուական հեղափո– խություն ։ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱ (ֆրանս․ bourgeoisie, ուշ լատ․ burgus – քաղաք–ամրոց), կապի– տալիստական հասարակության իշխող դա– սակարգը, որը արտադրության միջոցնե– րի սեփականատերն է և վարձու աշխա– տանքի շահագործման հետևանքով ստա– նում է հավեչյաւ արժեք։ P․ ձևավորվել է առևտրականներից, վաշխառուներից, հա– րուստ վարպետներից, գյուղական վեր– նախավից և ֆեոդալներից։ Առևտրական ու վաշխառուական P․ սաղմնավորվել է տակավին ստրկատիրական հասարակար– գում։ P-ի, որպես դասակարգի, կազմա– վորումը համընկավ կաւցիւոաւի նախա– սկզբնական կուտակման ժամանակաշըր– ջանի և գաղութատիրության ծավալման հետ։ Ամերիկայի հայտնադործումը (1492) և գաղութացումը, շուրջաֆրիկյան ծովա–