Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարությանը։ XIX դարից սկսած Թուր– քիայի և Ար Ամա յան Հայաստանի տնտ․ կյանքում կարևոր դիրքեր ունեին արդ․ P-ի ներկայացուցիչներ Բարիկյան եղ– բայրները, Գրիգոր Քյուրքչյանը (Խար– բերդում), Թերզյան, Պեզճյան ամիրայա– կան գերդաստանները (Կ․ Պոլսում), Գա– լայճյան, Տաղալյան, Համբարձումյան, Թևրիզյան, Ենոքյան վաճառականական տները։ Արևելյան Հայաստանում, Ռուսաստա– նի հետ միանալուց (1828) հետո, ստեղծ– վեցին տնտ․ զարգացման բարենպաստ պայմաններ։ Ապրանքա–փողային հարա– բերությունների ընդլայնումը խարխլեց ֆեոդալական բնատնտեսության հիմքե– րը։ XIX դ․ 2–րդ կեսին Հայաստանը թևա– կոխեց կապիտալիզմի շրջանը։ Ձևավոր– վեց հայ բուրժ․ ազգը՝ երկու հակոտնյա դասակարգերով՝ պրոլետարիատով և խոշոր բուրժուազիայով։ Հայկական կապիտալի առանձնահատ– կությունն այն էր, որ հիմնականում էքս– տերիտորիալ բնույթ ուներ, զարգանում էր Հայաստանի բուն տերիտորիայից դուրս։ Դրա գլխավոր պատճառը հայ պետականության բացակայությունն էր։ Հայ արդ․ P․ հիմնականում կենտրոնա– ցած էր Բաքվում և Թիֆլիսում։ Կապիտա– լիզմը զարգանում էր նաև բուն Հայաս– տանում։ Այդ են վկայում արդ․ ձեռնար– կությունների հիմնադրումը և քաղաքա– յին բնակչության արագ աճը։ 1873– 1897-ին Երևանի բնակչությունն աճեց 2,4, Ալեքսանդրապոլինը՝ 1,6 անգամ։ Անդրկովկասի նավթային և լեռնային արդյունաբերության մեջ առաջին տեղը պատկանում էր արտասահմանյան կապի– տալին, հայկական կապիտալը երկրորդն էր, իսկ առևտրի բնագավառում՝ առաջի– նը։ Այսպես, Անդրկովկասի խոշոր կենտ– րոն Թիֆլիսում 1897-ին սանտրով զբաղ– վողների 43,4 % –ը հայեր էին։ Թիֆլիսի խոշոր արդյունաբերության մեջ ևս գե– րակշռող դիրք ուներ հայ P․։ Հայ խոշոր արդյունաբերողներից էին Ադելխանովը, էնֆիաջյանցը, Ալիխանովը, Խուբլարովը, Թաիրովը, Բոզարշյանցը, Կարապետովը, Գյոզալովը, Թամամշևը, Սողոմոնովը և ուրիշներ։ Անդրկովկասում հայ խոշոր P․ գերազանցապես գործում էր Բաքվի նավթարդյունաբերության մեջ։ Նրանցից էին՝ Մանթաշևը, Լիանոզովը, Ղուկասովը, Պիտոնը, Մաիլովը, Արամյանցը, Ավան– Ցուզբաշովը, Աբյանցը, Թադևոսովը, Դո– լուխանովը, Ծատուրովը, Միրզոևը և ուրիշներ։ Շատերը մի շարք բաժնետի– րական ձեռնարկությունների և բանկերի փայատերեր էին։ Մանթաշևը, Լիանոզովը, Արամյանցը, Ղուկասովը Ռուսաստանի ֆինանսական օլիգարխիայի աչքի ընկ– նող ներկայացուցիչներից էին։ Բուն Հա– յաստանում արդ․ խոշոր Բ․ գերակշիռ դիրք չուներ։ Արդ․ գլխավոր ճյուղերում, հատկապես հանքարդյունաբերության և թեթև արդյունաբերության մեջ տիրապե– տում էր ֆրանս․ և ռուս, կապիտալը։ Հա– յաստանում համեմատաբար մեծ էր գյու– ղական Բ․՝ կուլակությունը։ XIX դ․ վեր– ջին, ազգային–ազատագրական շարժման վերելքի պայմաններում, հայ Բ․ ստեղ– ծեց իր քաղ․ կուսակցությունը (տես Դաշ– նակցություն), որը 1918–20-ին անցավ իշխանության գլուխ՝ վտանգի տակ դնե– լով Հայաստանն ու հայ ժողովրդի բուն ֆիզիկական գոյությունը։ Սոցիալիզմի կառուցումով հայ Բ․ Ռուսաստանում և Հայաստանում վերացվեց։ Սակայն հայ առևտրական և արդյունաբերական Բ․ դեռ այսօր էլ իր գոյությունը պահպա– նում է զարգացած կապիտալիստական (ԱՄՆ, Անգլիա, Կանադա, Ֆրանսիա, Ար– գենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ ևն) և Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1–3, Ե․, 1933–49։ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե․, 1973։ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․, հ․ 3։ Նույնի, Իմպերիալիզմը որպես կապիտա– լիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1974։ ՍՄԿԿ XXIV հա– մագումարի նյութերը, Ե․, 1971։ Междуна– родное совещание коммунистических и ра– бочих партий․․․, Москва, 5–17 июня 1969 г․, М․, 1969․ Ս ա ր ու խ ա ն Առ․, Հոլլան– դիան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնտ․, 1926։ Լ և ո, Խոջայական կապիտալ և նրա քաղաքական–հասարակական դերը հայերի մեջ, Ե․, 1934 (նրա՝ Դրվագներ հայ կղերա– կան դիվանագիտության պատմությունից, հ․ 1)։ Մանանդյան Հ․, Քննական տեսու– թյուն հայ ժողովրդի պատմության, հ․ 2, Ե․, 1957։ Աբրահամյան Ա․ Դ․, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ․ 1-2, Ե․, 1964-67։ Адонц М․ А․, Экономическое развитие Восточной Армении в XIX веке, Е․, 1957; Волобцев П․ В․, Пролетариат и буржуазия России в 1917 г․, М․, 1964; Гиндин И․ Ф․, Русская бур– жуазия в период капитализма, ее развитие и особенности, «История СССР», 1963, № 2–3; Гелбрейт Дж․ К․, Новое ин– дустриальное общество, М․, 1970․ Մ․ Ադոնց

ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՏԸՆ–

ՏԷՍՈՒԹՅՈՒՆ, ուղղություն քաղաքատըն– տեսության մեջ, որն առաջացել է բուրժ․ արտադրության եղանակի կազմավորման դարաշրջանում (XVIII դ․), երբ բուրժուա– զիան հասարակական առաջընթացի դրո– շակակիրն էր՝ ընդդեմ ֆեոդալիզմի, իսկ պրոլետարիատի դասակարգային պայ– քարը գտնվում էր զարգացման ցածր մակարդակի վրա։ Լենինի բնութագրու– թյամբ Բ․ դ․ ք․ մարքսիզմի աղբյուրներից մեկն է հանդիսացել։ Այդ ուղղության ներկայացուցիչները (Անգլիայում՝ Վ․ Պե– տի, Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո, Ֆրանսիա– յում՝ Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, ժ․ Տյուր– գո) առաջինը ձեռնամուխ եղան կապի– տալիստական արտադրահարաբերու– թյունների էության, տնտեսական երե– վույթների ներքին պատճառական կապե– րի հետազոտությանը։ Բ․ դ․ ք–յամբ սկըս– վեց արտադրության կապիտալիստական եղանակի գիտական ուսումնասիրությու– նը․ «Արդի տնտեսության իսկական գիտու– թյունն սկսվում է այն ժամանակվանից միայն, երբ թեորիական հետազոտությու– նը շրջանառության պրոցեսից անցնում է արտադրության պրոցեսին» (Մ ա ր ք ս Կ․, Կապիտալ, հ․ 3, մաս 1, 1947, էջ 324)։ Ար– տահայտելով արդ․ բուրժուազիայի շա– հերը՝ Բ դ․ ք․ անողոք քննադատության էր ենթարկում իր դարն ապրած ֆեոդա– լական դասակարգի պորտաբուծությունը, շռայլությունն ու ցոփությունը։ Միաժա– մանակ այն վերանայեց նախորդ տնտեսա– գիտական միտքը, մասնավորապես առև– տրական կապիտալի շահերն արտահայ– տող մերկանտիլիստական տեսությունը (տես Մերկանաիւիզմ)՝․ Առաջադրելով «տնտեսական ազատություն» նշանաբա– նը՝ դասական քաղաքատնտեսության ներ– կայացուցիչները մերժում էին պետու– թյունների միջամտությունը կապիտալիս տական արտադրության բնականոն ըն– թացքին։ Բ․ դ․ ք․ բացահայտեց տնտ․ օրենքների օբյեկտիվ բնույթը։ Ա․ Սմիթը և Դ․ Ռիկարդոն, զարգացնելով նախորդ տնտեսագիտական միտքը, փորձեցին գի– տականորեն հիմնավորել անգլ․ բուրժուա– զիայի ազատ առևտրի քաղաքականու– թյունը (ֆրիտրեդերականություն)։ Բարձր գնահատելով Բ․ դ․ ք–յան ներդրումը՝ Մարքսը միաժամանակ բացահայտեց նրա բուրժուական սահմանափակությունն ու մետաֆիզիկական բնույթը։ Բ․ դ․ ք–յան ներկայացուցիչները, տնտ․ օրենքները հա– մարելով օբյեկտիվ, դրանք հայտարարե– ցին բնական, հավերժական, ինչպես բուրժ․ հասարակությունը։ Մարքսը ցույց տվեց, որ այդ օրենքները գործելով մարդկանց կամքից անկախ, միաժամանակ պատ– մական կատեգորիաներ են, արտահայ– տում են որոշակի հասարակական հարա– բերություններ և փոխվում են վերջին– ներիս բովանդակության փոփոխությանը համեմատ։ Բ․ դ․ ք–յան կարևորագույն գիտական նվաճումը արժեքի աշխատան– քային տեսության հայտնագործումն էր, ըստ որի ապրանքների արժեքը որոշ– վում է դրանց արտադրության վրա ծախս– ված հասարակայնորեն անհրաժեշտ աշ– խատանքի քանակով։ Այս տեսությամբ է բացահայտվում «զուտ կամ մաքուր արդյունքի» (Ֆ․ Քենե) և նրա դրսևորման ձևերի՝ շահույթի, տոկոսի, ռենտայի աշ– խատանքային բնույթը։ Վերլուծելով կա– պիտալիստական հասարակության երեք գլխավոր դասակարգերի եկամուտը (աշ– խատավարձ, շահույթ, ռենտա)՝ Р․ դ․ ք․, հատկապես Ա․ Սմիթն ու Դ․ Ռիկարդոն, բացահայտեցին «պատմական զարգաց– ման պրոցեսի բուն արմատը» (Մարքս)։ Բ․ դ․ ք–յան բովանդակությունը հարստու– թյան արտադրության և բաշխման հար– ցերի լուսաբանումն է, որոնց քննարկման ընթացքում ստեղծվեցին գիտական տե– սություն հասարակական կապիտալի վեր– արտադրության, կապիտալի բաղադրա– մասերի (հիմնական և շրջանառու) և դրանց առանձնահատկությունների (Ֆ․ Քե– նե), արտադրողական և անարտադրողա– կան աշխատանքի (Ա․ Սմիթ), եկամուտ– ների շարժման տենդենցների մասին՝ կապված կապիտալիստական արտադրու– թյան զարգացման հեռանկարների հետ (Դ․ Ռիկարդո)։ XIX դ․ 1-ին քառորդում, երբ «դասակարգային պայքարն ավելի ցայտուն արտահայտված և սպառնալի ձևեր է ընդունում» (Մարքս Կ․), Բ․ դ․ ք․ իր տեղը զիջում է գռեհիկ տնտեսագիտու– թյանը, որի ներկայացուցիչները ոչ թե զբաղվում էին գիտական հետազոտու– թյամբ, այլ քողարկում շահագործման հարաբերությունները, դառնալով կապի– տալիզմի ջատագովներ։