Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յին ուղիների բացումը (1498), ապրան– քա–դրամական հարաբերությունների ընդ– լայնումը նպաստեցին կապիտալիզմի արագ զարգացմանը։ Լայն ասպարեզ բաց– վեց P-ի գործունեության համար։ Մանր արտադրությունն այլևս ի վիճակի չէր բավարարել ապրանքի նկատմամբ եղած շուկայական պահանջարկը։ Արագորեն զարգանում էր կապիտալիստական մա– նուֆակտուրան, իսկ XVIII դ․ 2-րդ կե– սից, արդյունաբերական հեղաշրջման շնորհիվ, Անգլիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում՝ խոշոր մեքենական արդ– յունաբերությունը։ Ձևավորվում ու պատմա– կան ասպարեզ էր իջնում P-ի հակոտնյա, նրա գերեզմանափոր դասակարգը՝ ւցրո– չե տար ի ատը։ Կապիտալիզմի վերընթացին խոչընդոտում էին ֆեոդալական հարաբե– րությունները։ Արտադրողական ուժերի զարգացման շահերը պահանջում էին վերջ տալ հին, ֆեոդալական հարաբերություն– ների գոյությանը և հաստատել P-ի քաղ․ տիրապետությունը։ XVI –XVIII դդ․ Արևմտյան Եվրոպայի, հյուսիսային Ամերիկայի, իսկ ավելի ուշ նաև այլ երկրներում ծավալված բուրժ․, բուրժուա–դեմոկրատական հեղափոխու– թյունների շնորհիվ P․ նվաճեց քաղ․ իշ– խանություն։ Ելնելով իր դասակարգային շահերից՝ P․ գլխավորեց ժողովրդական մասսաների հեղափոխական շարժումնե– րը և ֆեոդալիզմի դեմ պայքարում պատ– մական առաջադիմական դեր խաղաց։ Բուրժ․ հեղափոխություններն ընթանում էին «ազատություն, հավասարություն, եղ– բայրություն» նշանաբանով։ Բ․ նպաստեց լուսավորության տարածմանը, գիտու– թյան ու տեխնիկայի առաջընթացին։ «Բուր– ժուազիան իր դասակարգային տիրապե– տության ավելի պակաս քան հարյուր տարվա ընթացքում,– գրված է «Կոմու– նիստական կուսակցության մանիֆես– տում»,– ավելի բազմաթիվ և ավելի վիթ– խարի արտադրողական ուժեր է ստեղծել, քան նախորդ բոլոր սերունդները միասին վերցրած» (Ե․, 1973, էջ 60)։ Կապիտալիզմի դասական ձևով զար– գացումը, հետևապես նաև P-ի առաջացու– մը, տեղի ունեցավ Անգլիայում, այնու– հետև՝ Արևմտյան Եվրոպայի մյուս եր– կըրներում, ՝՝Հյուսիսային Ամերիկայում, ավելի ուշ՝ XIX դ․ 2-րդ կեսին, Ռուսաս– տանում։ P-ի ձևավորման տեմպերն ու նրա ազդեցության աստիճանը տարբեր երկրներում տարբեր են եղել։ Р․ արտադրողական ուժերի զարգաց– մանը հաղորդելով արագ թափ, ավելի խորացրեց արտադրության հասարակա– կան բնույթի և յուրացման մասնավոր ձևի, աշխատանքի և կապիտալի միջև եղած հակամարտությունները։ Արտադրության համակենտրոնացման ու կապիտալի կենտ– րոնացման հետևանքով, որն ուղեկցվում էր գերարտադրության պարբերական ճըգ– նաժամերով, քայքայվում է մանր ու մի– ջին P․, մեծանում աշխատավորության շահագործման աստիճանը, վիթխարի հա– րըստություն է կուտակվում խոշոր P-ի ձեռքում։ Կապիտալիզմը թևակոխում է իր զարգացման մոնոպոլիստական փուլը (տես Իմւցերիաւիզմ)։ Ձևավորվում է մո– նոպոլիստական P․՝ որպես հասարակու– թյան գերիշխող խավ։ Դրան համընթաց փոխվում է նաև P-ի պատմական դերը, այն դադարում է առաջադեմ ուժ լինելուց՝ խոչընդոտելով հասարակության առաջ– ընթացը։ Իմպերիալիզմի փուլում, որա– կական տեղաշարժերի հետևանքով, խոր փոփոխություններ են կատարվում բուրժ․ դասակարգի կառուցվածքում։ Գերիշխող է դառնում ֆինանսական օլիգարխիան (տես Օչիգարխիա ֆինանսական)։ Բուրժ․ մոնոպոլիաները առավելագույն շահույթ կորզելու նպատակով շահագործման են ենթարկում ոչ միայն իրենց երկրների պրոլետարիատին, այլ նաև տնտեսապես թույլ զարգացած երկրների ժողովուրդնե– րին, ռազմականացնում երկրի արտա– դրությունը, սանձազերծում ավերիչ, կո– ղոպտչական պատերազմներ։ Կապիտա– լիստական բարձր զարգացած երկրներում տարածվում են կոռուպցիան, գանգստե– րիզմը, տեղի է ունենում շահագործողնե– րի հոգևոր այլասերում։ P․, աշխատավո– րական մասսաների հեղափոխական շար– ժումները ճնշելու նպատակով, ֆաշիստա– կան վարչակարգեր է հաստատում առան– ձին երկրներում, վերացնում վերջին դե– մոկրատական ազատությունները։ Բուրժ․ դասակարգը, որի նպատակն ու կոչումը սեփական հարստացման համար առավե– լագույն շահույթի ստացումն է, դատա– պարտված է նեխման, քայքայման։ Սկսվել է կապիտալիզմի կործանման ժամանա– կաշրջանը։ Սոցիալիզմի հաղթանակի շնորհիվ P․, ինչպես նաև այլ շահագոր– ծող դասակարգերը, վերացվեցին ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս եր– կըրներում։ ^ա յ բուրժուազիան, որպես առևտրական և վաշխառուական P․, սաղմ– նավորվել է դեռևս Արտաշեսյան հարըս– տության, հատկապես Տիգրան P Մեծի տիրապետության տարիներին, երբ Հա– յաստանում զարգացան քաղաքներն ու տարանցիկ առևտուրը։ Արշակունիների թագավորության օրոք այդ պրոցեսը շա– րունակվեց։ Հին և միջնադարյան Հայաս– տանի վաճառաշահ քաղաքներից էին Վա– նը, Արմավիրը, Արշամաշատը, Երվանդա– շատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Դվի– նը, Վաղարշապատը, Երևանը, որոնք գտնվում էին միջազգային առևտրական ճանապարհների վրա։ Այդ ժամանակա– շրջանում թեպետ տիրապետել է փակ բնատնտեսությունը, բավական զարգա– ցած են եղել ներքին և արտաքին առևտու– րը։ IX դ․ 2-րդ կեսից, Բագրատունիների թագավորության շրջանում սկսվեց Հա– յաստանի տնտ․ վերելքը, ծաղկեցին քա– ղաքները, զարգացան առևտուրն ու ար– հեստագործությունը։ Երկու մրցակից պե– տությունների՝ Բյուզանդիայի և Արաբա– կան խալիֆայության միջև Հայաստանը չեզոք երկիր էր, և նրանց առևտուրը գըտ– նըվում էր հայ վաճառականների ձեռ– քում։ X–XI դդ․ խոշոր առևտրական կենտ– րոններ էին Անին, Կարսը, Արծնը։ Հա– յաստանը առևտրական կապեր ուներ ոչ միայն Բյուզանդիայի և Արաբական խա– լիֆայության, այլև Պարսկաստանի, Հընդ– կաստանի, Իբերիայի, Աբխազիայի հետ։ Անիի կործանումից (1045) հետո սելջուկ– ների, իսկ հետագայում մոնղոլների տի– րապետության ժամանակաշրջանում Հա– յաստանի վիճակը ծանրացավ, տնտեսու– թյունը քայքայվեց։ Հայաստանի տերի– տորիայում պարբերաբար տեղի ունեցող պատերազմները մեծ ավերածություններ են բերում երկրին, խոչընդոտում առևտը– րական–վաշխառուական կապիտալի՝ շըր– ջանառությունից արտադրության ոլորտ անցնելուն։ XVI դ․ առևտուրը զգալի չափով զար– գացավ Ջուղայում, Ագուլիսում, Օրդու– բադում, Մեղրիում, Շահկերտում և այլուր։ Աշխուժացավ խոջայական կապիտալը, որն աստիճանաբար ընդլայնում էր իր գոր– ծունեության ոլորտը (տես խոջայության)։ Առևտրական կապեր հաստատվեցին Վե– նետիկի, Պարսկաստանի հետ։ 1603-ին շահ Աբբաս I Մեծը տեղահանեց Ջուղայի բնակչությանը և գաղթեցրեց Պարսկաս– տան։ Հայ խոջաները նույնպես տարա– գրվեցին Պարսկաստան։ Սպահան քա– ղաքի մոտ կառուցվեց Նոր Ջուղան։ Ել– նելով արքունի շահերից՝ Շահ Աբբասը Նոր Ջուղայի առևտրականներին տնտ․ արտոնություններ շնորհեց։ Նրանք առև– տրական կապեր հաստատեցին եվրոպա– կան գրեթե բոլոր խոշոր քաղաքների և Հնդկաստանի հետ։ XVII դ․ կեսերին հայ խոջաները Գանգեսի գետաբերանում (ներ– կայիս Կալկաթա քաղաքի տարածքում) հիմնեցին գաղութ և կազմակերպեցին առևտրական ընկերություններ, որոնք հե– տագայում դարձան Անգլո–հնդկական առևտրական ընկերության փայատերեր։ Նոր Ջուղան և Կալկաթան խոջայական կապիտալի կուտակման վայրեր էին, հայ հաս արակական–քաղաք ական կյանքի և մշակույթի կենտրոններ։ Հայ խոջաները առևտրական կապեր հաստատեցին Ռուսաստանի հետ։ Կաս– պից ծովի վրայով, Վոլգայով Պարսկաս– տանից Ռուսաստան էին արտահանում մետաքս, բոժոժ, գնում տեղական արտա– դրության ապրանքներ։ Հայ առևտրական ընկերությունները պատգամավոր ուղար– կեցին ռուս, ցարի մոտ, նրանից ստանա– լով առևտրական արտոնագրեր։ Այսպես, 1660-ին ցարի մոտ գնաց Սպահանի խոջա Զաքար Սահրատյանը՝ առևտրական ըն– կերության անունից նրան ընծայելով ոս– կով և թանկարժեք քարերով ընդելուզված բազկաթոռ (տես <Աչմաստե գահ>)։ 1666-ին առևտրական ընկերության անդամներ Ս․ Ռամադանեցին և Գ․ Լուսիկյանը Մոսկվայում կնքեցին պայմանագիր՝ ցա– րական կառավարությունից ստանալով մի շարք արտոնություններ։ XVII–XVIII դդ․ հայ առևտրական գաղութներ ստեղծվե– ցին Աստրախանում, Մոսկվայում, Գրի– մում, Նոր Նախիջևանում, Բուխարայում և այլուր։ Հայ առևտրական կապիտալը տարածվեց նաև Լեհաստանում և Բալ– կանյան երկրներում։ Թուրքիայում մեծ դեր էր խաղում հայ ամիրայական կապիտալը։ Ամիրաների գե– րակշռող մասը ծագում էր սառաֆներից, որոնք զբաղվում էին դրամափոխանա– կությամբ, վաշխառուական գործարքնե– րով։ Խոշոր սառաֆները կամ սեղանավոր– ները ժամանակակից իմաստով բանկիր– ներ էին։ Նրանք վարկավորում էին խոշոր հողատերերին, երբեմն՝ նույնիսկ կառա–