Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժայռապատկերներ, բրոնզի դարի քան– դակազարդ առարկաներ։ Բուրյաթների ժող․, դեկորատիվ–կիրառական արվեստում զարգացած է ասեղնագործությունը, ոսկ– րի և փայտի փորագրությունը, մետաղի գեղարվեստական մշակումը (դրվագում, սևադում, փորագրություն)։ Զարդանախ– շերը բուսական են։ XIX դ․ դացաններում (վանքեր) նկարվել են սրբապատկերներ, տպվել են գրքեր, դրվագվել և ձուլվել են պաշտամունքային առարկաներ։ ժամա– նակակից կերպարվեստը զարգացել է սովետական իշխանության տարիներին։ Բուրյաթական ԻՍՍՀ–ում հաստոցային գե– ղանկարչության հիմնադիրն է Ց․ Ս․ Սամ– պիլովը։ * Երաժշտությունը։ Բուրյաթ ժողովուր– դը դարերի ընթացքում ստեղծել է աշխա– տանքային, հարսանեկան, քնարական ևն երգեր։ Պահպանվել են «Գեսեր* էպոսի մեղեդիները։ Երաժշտության տարածող– ները եղել են ժող․ երգիչները (դուշա– խունուդ)։ ժող․ գործիքներից են սուրը, լիմբան (փողային) և խուրը (աղեղնա– վոր)։ Պ․ Մ․ Բեռլինսկին բանահյուսու– թյան նյութով ստեղծել է առաջին ազգային երաժշտական դրաման՝ «Բսփր»-ը (բե– մադրվել է 1940), Մ․ Պ․ Ֆրոլովը՝ օպերան՝ «էնխե–Բուլաթ–բատոր»-ը (բեմադրվել է 1940), Ս․ Ն․ Ռյաուզովը՝ բալետը՝ «Լու– սավորված հովիտը* (բեմադրվել է 1956)։ Երաժշտա–թատերական արվեստի զար– գացման գործում կարևոր դեր է խաղացել ՍՍՀՄ ժող․ արտիստ Գ․ Ց․ Ցիդինժապո– վը։ Բուրյաթական ԻՍՍՀ ունի օպերայի և բալետի թատրոն (հիմնվել է 1948), ֆիլ– հարմոնիա, երգի և պարի անսամբլ («Բայ– կալ»), ժող․ ստեղծագործության տուն, երաժշտական և պարարվեստի ուսումնա– րաններ, դպրոցներ։ Թատրոնը։ 1932-ին Ուլան–Ուդեում ստեղծվել է Բուրյաթական երաժշտա–դրա– մատիկական թատրոն, որը 1950-ին դար– ձել է Խ․ Նամսարաևի անվ․ բուրյաթական դրամայի թատրոն։ Ուլան–Ուդեում գոր– ծում է ռուս, դրամատիկական թատրոն։ Գրկ․ Буянтуев Б․ Р․, Раднаев Г․ Ш․, Советская Бурят-Монголия, Улан- Удэ, 1957; Жуков В․ М․, История Бур– ят-Монгольской АССР, т․ 1–2, Улан-Удэ, 1954–59; История бурятской советской лите– ратуры, Улан-Удэ, 1967; Искусство Бурятской АССР, Улан-Удэ, 1959; Соктоева И․И․, Живопись Советской Бурятии, Улан- Удэ, 1965; Куницына И․, Куни– цын О․, Музыка Советской Бурятии, Улан-Удэ, 1968․

ԲՈՒՐՅԱԹԵՐԵՆ, բուրյաթների լ ե– զ ու ն, պատկանում է մոնղոլական ընտա– նիքին։ Իասվում է Բուրյաթական ԻՍՍՀ–ում, Իրկուտսկի և Չիտայի մարզի, ինչպես նաե ՄԺՀ–ի ու ՉԺՀ–ի որոշ վայրերում։ Խոսող– ների թիվը ՍՍՀՄ–ում՝ մոտ 291,7 (1970), արտասահմանում՝ ավելի քան 100 հզ․ մարդ։ Բ․ քերականական կառուցվածքով կցական լեզու է։ Ձայնավորները ենթարկ– վում են ներդաշնակության, ունի երկար և կարճ ձայնավորներ, երկբարբառներ, շեշտը գտնվում է բառերի սկզբնավանկում։ Բնորոշ են թվի, հոլովի (3 հատ), ստացա– կան առման, անձի և ոչ անձի, եղանակի, ժամանակի, կերպի, սեռի քերականական կարգերը։ Նախապես (սկսած XVIII դ․) Ց․Ս․ Սամպիլով․ «Սերը տափաստա– նում» (1925 կամ 1927, Արևելքի ժողովուրդ– ների արվեստի թանգարան, Մոսկվա) Ա․ Ի․ Տ ի մ ի ն․ Բ․ Մ․ Բալդակովի դիմանկարը (1946, Արևելքի ժողո– վուրդների արվես– տի թանգարան, Մոսկվա) Գ․ Ե․ Պ ա վ լ ո վ․ նկարիչ Ց․ Ս․ Սամպիլովի դիմա– նկարը (1951, Ց․ Ս․ Սամպիլովի անվ․ բուրյաթա– կան գեղարվեստի թանգարան, Ուլան –Ուդե) Ա․ Վ․ Կ ա զ ա ն ս կ ի․ «Բայկալի ձկնորս– ները» (1967, Ց․ Ս․ Սամպիլովի անվ․ բուրյա– թական գեղարվեստի թանգարան, Ուլան– Ուդե) գործածվել է մոնղոլագիր, 1931-ից՝ լատի– նագիր, 1938-ից՝ ռուսագիր այբուբեն։ ժամանակակից գրական Բ․ ձևավորվել է 1930-ական թթ․, 1սորինյան բարբառի հի– ման վրա։ Գրկ․ Амоголонов Д․ О․, Совре– менный бурятский язык, Улан-Удэ, 1958; Бертагаев Т․ А․, Бурятский язык, в кн․։ Языки народов СССР, т․ 5, 1968․ Հ․ Պեարոսյան․

ԲՈՒՐՅԱԹՆԵՐ (ինքնանվանումը՝ բ ու ր– յ ա թ), ազգ, Բուրյաթական ԻՍՍՀ հիմ– նական բնակչությունը։ Բնակվում են նաև Իրկուտսկի և Չիտայի մարզերի, ինչպես նաև ՄԺՀ–ի և ՉԺՀ–ի որոշ վայրերում։ Պատկանում են մոնղոլոիդ ռասային։ Լե– զուն բուրյաթերենն է։ Տնտեսության հիմքը, մինչե XIX դ․ կեսը, քոչվոր անաս– նապահությունն էր։ Բնակարանի հիմնա– կան ձևը թաղիքե վաչկավրանն էր, ազ– գային տարազը՝ խալաթաձև քուրքը, հա– սարակական կարգը՝ նահապետական– ֆեոդալականը։ Կար նաև նահապետական ստրկություն։ Մոցիալիստական շինարա– րության շնորհիվ Բ․ անցան նստակյաց կյանքի։ Զգալի մասն աշխատում է ար– դյունաբերության մեջ։ Հիմնական զբաղ– մունքն է անասնապահությունը և երկ– րագործությունը (տես նաև Բուրյաթական Ինքնավար Սովետական Սոցիաչիստա– կան Հանրապետություն)։

ԲՈՒՐՋՍ ԼՅԱՆ (Բ ու ր շ ա լ ո վ) Արշակ Մերգեյի [26․12․1879(7․1․1880), Աստրա– խան – 4․9․1946, Թբիլիսի], հայ սովե– տական ռեժիսոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1934)։ Ավարտել է Աստրախանի ռեալական ուսումնարանը։ Մոսկվայում մասնակցել է Կ․ Ա․ Ատանիսլավսկու Ար– վեստի և գրականության ընկերության աշխատանքներին (1896–98)։ Ավարտել է Պետերբուրգի ծովային առևտրական ուսումնարանը, ապա Փարիզում ծանո– թացել թատերական կյանքին։ 1908-ից եղել է Մոսկվայում Ն․ Բաւիևի (Մ․ Բալյան) «Չղջիկ» թատրոնի, 1913–17-ին՝ Կորշի թատրոնի դերասան և ռեժիսոր։ 1919 – 1921-ին աշխատել է Դոնի Ռոստովի «Առ– լեկին» թատրոնում։ 1922-ին Թիֆլիսում եղել է «Դիմակներ» թատրոնի և «Հեղա– փոխական գեղարվեստական թատրոնի», ապա՝ երաժշտական «Ուրախ թատրոնի» գլխավոր ռեժիսորը։ 1922–24-ին, 1927– 1930-ին աշխատել է Թիֆլիսի հայ դրամա– յում․ լավագույն բեմադրություններից են՝ Մոլիերի «Երևակայական հիվանդ» (1922), Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1924), «Հա– ջի Մուրադ» (ըստ Լ․ Տոլստոյի, 1928), էրդմանի «Մանդատ» (1929), Բահաթուրի «Դիվան» (1930) պիեսները։ 1923-ին հրավիրվել է Հայաստանի 1-ին պետ․ թատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվ․), Լ․ Քալանթարի հետ մասնակցել հայ պրո– ֆեսիոնալ ռեժիսուրայի ձևավորմանը։ Սունդուկյանի անվ․ թատրոնում Բ–ի լա– վագույն բեմադրություններից են Գոգոլի «Ռևիզոր» (1923), Լունաչարսկու «Ազա– տագրված Դոն Կիխոտ», «Կարմիր դի– մակ» (1924), Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1924), Շեքսպիրի Օթելլո», «Վենետիկի վաճառականը» (1926), «Համլետ» (1942), Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) գործերը։ 1931-ին Մ․ Գորկու և Ա․ Լունաչարսկու անմիջական աջակցու– թյամբ Դոնի Ռոստովում կազմակերպվել է հայկ․ դրամատիկական թատրոն, և Բ․ հրավիրվել է որպես գեղարվեստական ղեկավար, բեմադրել Լավրենյովի «Բե– կում՜ը, Կիրշոնի «Հացը» ևն։ 1932-ին մասնակցել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի կազմակերպմանը, մինչև 1937-ը աշխատել որպես գլխավոր ռեժիսոր՝ ինքնուրույն կերպով մշակելով օպերային