Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932-ը։ Նույն ստուդիայում 1925-ին կազմակերպել է հայկ․ ազգագրական պարերի անսամբլը, որ նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) աոաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928, Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934, Թբիլիսի)։ Պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով 1926-ին բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում)։ 1932-38-ին եղել է Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնիբալետմայստերը, Ապենդիարյանի «Ալմաստ» (1933), Տիգրանյանի «Անուշ» (1935)օպերաների պարերի բեմադրողը։ 1957-ին Թալինի շրջանի Աշնակ գյուղում Ա․ ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային VI փառատոնի (1957, Մոսկվա) դափնեկրի կոչման։ Հայաստանի ժողովըր–դական պարերի անսամբլների համար Ա․ վերամշակել և բեմադրել է բազմաթիվազգային պարեր։ Զ․ Մուրադյան

Վ․ Ա․ Արիստակեսյանը «Զուռնի տրնգի» պարը կատարելիս (1928, Մոսկվա)


ԱՐԻՍՏԱՐՏՈՍ ՍԱՄՈՍԱՑԻ (’Αρίσταρχος ό Εάμιοζ, մ․ թ․ ա․ IV դ․ վերջ–մ․ թ․ ա․ III դ․ առաջին կես), հույն աստղագետ։ Նրա աստղագիտական համակարգի մասին տեղեկություններ կան Արքիմեդի «Փսամիտ» աշխատության մեջ։ Ա․ Ս․ ընդունում էր, որ բոլոր մոլորակները, Լուսինը շարժվում են (անշարժ աստղերի ոլորտի ներսում) շրջանագծերով, որոնց կենտրոնում գտնվում է անշարժ Արեգակը։ Արևակենտրոն համակարգի նախատիպի հեղինակը մեղադրվել է աստվածուրացության մեջ և ստիպված հեռացել Աթենքից։ Ա․ Ս–ու գործերից մեզ է հասել միայն «Արեգակի ու Լուսնի չափերի փոխադարձ հեռավորությունների մասին» փոքրածավալ աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է լատիներեն 1418-ին, Վենետիկում։


ԱՐԻՍՏԻԴԵՍ ('Αριστείδης) (մ․ թ․ ա․ մոտ 540-467), Աթենացի պետական և ռազմական գործիչ։ Հայտնի է դարձել մ․ թ․ ա․: 500-449-ի հույն–պարսկական պատերազմներում։ Մարաթոնի ճակատամարտում (մ․ թ․ ա․ 490) ճանաչված ստրատեզոս էր։ 489-ին ընտրվեց Աթենքի առաջին կամ անվանադիր արքոնտ։ Հակառակվելով Ատտիկայի ծովային ուժերը հզորացնելու Թեմիստոկլեսի ծրագրին՝ Ա․ առաջարկեց մեծացնել ցամաքային ուժերը, բայց պարտվեց և 483-ին արտաքսվեց Աթենքից։ Պարսկական վտանգի ուժեղացման ժամանակ վերադարձավ հայրենիք և Սալամինի ճակատամարտում (մ․ թ․ ա․480) վերականգնեց իր փառքը։ 479-ին գլխավորեց աթենացիներին Պլատեայի ճակատամարտում։ 476-ից ստանձնեց աթենական, ապա՝ համահունական նավատորմի հրամանատարությունը։ Ա–ի ջանքերով ընդհանուր թշնամու՝ Աքեմենյան Իրանի դեմ դաշնակցեցին Էգեյան ծովի կղզիներն ու քաղաքները, և ստեղծվեց Աթենական առաջին կամ Դելոսյան ծովային միությունը։

Գրկ․ Պլուտարքոս, Ջուգակշիռք, հ․3, Վնտ․, 1833, էշ 7-65։


ԱՐԻՍՏՈԿՐԱՏԻԱ (<հուն․ άριστοχρατία-լավագույնների, տոհմիկների իշխանություն), 1․ կառավարման ձև, երբ պետական իշխանությունը պատկանում է արտոնյալ տոհմիկ փոքրամասնությանը։ Քաղաքական ուսմունքների պատմությանմեջ «Ա․» տերմինը առաջինը գործածել են Պլատոնը, Արիստոտելը։ Կառավարման այս ձևի կողմնակիցները, որպես կանոն, հանգում էին մարդկանց մեծամասնության ոչ լիարժեք լինելու քաղաքական գաղափարին, հետևաբար և նրանց պետք է կառավարեր արիստոկրատական սերուցքը։ Արիստոկրատական հանրապետություններ էին՝ Սպարտան, Հռոմը (մ․ թ․ա․ VI-I դդ․), Կարթագենը, միջին դարերում՝ Վենետիկը ևն։ Արիստոկրատական պետություններում պետական իշխանության բարձրագույն մարմինների կառուցվածքը և կազմը, նրանց փոխհարաբերությունները տարբեր էին։ Ապարտայումպետական իշխանությունը գտնվում v էրերկու ժառանգական թագավորների, ժողովրդական ժողովի ընտրած գերուսիայի(ավագների խորհուրդ) և էֆորների ձեռքում։ Հռոմում ծերակույտի անդամներիննշանակում էր ցենզորը, նախկին բարձրաստիճան անձանցից և տոհմիկ ընտանիքներից։ Ազնվազարմներից ձևավորվում էին«ընտրովի» մագիստրոսներ (կոնսուլներ,պրետորներ, ցենզորներ, էդիլներ)։ 2․Որևէ դասակարգի կամ հասարակականխմբի արտոնյալ խավ, որն օգտվում է հատուկ արտոնություններից կամ իրավունքներից։ Տես նաև Ազնվականություն։

Վ․ Մուսախանյան


ԱՐԻՍՏՈՆԻԿՈՍ (’Aριστόνιχος) (ծն․ թ․անհտ․- մ․ թ․ ա․ 129), ազատագրական շարժման առաջնորդ Պերգամոնում մ․ թ․ա․ 133-130-ին։ Պերգամոնի թագավոր Եվմենես II-ի ապօրինածին որդին, որի խորթ եղբայր Ատալոս III իր թագավորությունը կտակել էր Հռոմին։ Վերջինիս մահից (մ․ թ․ ա․ 133) հետո գահի հավակնորդ Ա․ ազատագրական պայքար ծավալեց ինչպես հռոմեական նվաճողների, այնպես էլ հռոմեասեր պերգամոնացիների դեմ։ Ա․խոստացել էր սոցիալական բարեփոխություններ կատարել աշխատավորական խավերի օգտին։ Ապստամբները ձգտում էին ստեղծել «արևի պետություն», որի քաղաքացիները պետք է ունենային հավասար իրավունքներ։ Մ․ թ․ ա․ 131-ին ապստամբները խոշոր հաղթանակ տարան հռոմեացիների դեմ, սակայն 130-ին պարտվեցին, Ա․ գերվեց և մահապատժի ենթարկվեց, իսկ Պերգամոնը դարձավ հռոմեական նահանգ՝ «Ասիա» անունով։

Արիստոտել


ԱՐԻՍՏՈՏԵԼ (’Aριστοτέλης) (մ․ թ․ ա․ 384-322), հույն փիլիսոփա և գիտնական։ Ծնվել է Ստագիր քաղաքում, որը հուն, գաղութ էր Մակեդոնիայի հարավում, Էգեյան ծովի ափին։ Հայրը Մակեդոնիայի Ամինտաս II թագավորի (Փիլիպոս Մակեդոնացու հոր) պալատական բժիշկն էր։ 367-ին Ա․ եկել է Աթենք և 20 տարի ուսանել Պլատոնի մոտ՝ նրա Ակադեմիայում։ 343-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոսի հրավերով Ա․ տեղափոխվել է նրա մայրաքաղաք Պելլա և 7 տարի զբաղվել թագաժառանգ Ալեքսանդրի դաստիարակությամբ։ 335-ին վերադառնալով Աթենք՝ Ա․ հիմնադրել է սեփական դպրոց՝ Լիկեյոնը։ Ա–ի փիլիսոփայական ուսմունքը հիմնականում շարադրված է «Մետաֆիզիկա» և «Հոգու մասին» աշխատություններում, տրամաբանության տեսությունը՝ «Կատեգորիաներ» («Ստորոգություններ»), առաջին և երկրորդ «Անալիտիկա» («Վերլուծականք»), «Տոպիկա» («Տեղերի մասին») և այլ երկերում, որոնք հետագայում ամփոփվեցին «Օրգանոն» ընդհանուր խորագրի տակ։ Ա–ի սոցիալ–քաղաքական և բարոյագիտական հայացքները շարադրված են «Պոլիտիկա» և «էթիկա» աշխատություններում, իսկ արվեստի փիլիսոփայությունը՝ «Պոետիկա»-ում։ Պահպանվել են նրա մի շարք բնագիտական երկերը՝ «Ֆիզիկա», «Երկնքի մասին», «Օդերևութաբանություն», «Գոյացման և ոչնչացման մասին», «Կենդանիների պատմություն» ևն։ Հնում Ա–ին վերագրվել են նաև բազմաթիվ այլ գրվածքներ («Մեխանիկա», «Աշխարհի մասին», «Առաքինության մասին» ևն), որոնց հեղինակին այժմ պայմանականորեն կոչում են կեղծ Արիստոտել։ Հանդես գալով իր ուսուցչի՝ Պլատոնի «իդեաների» տեսության քննադատությամբ, Ա․ նրան հակադրեց ըստ էության մատերիալիստական իր տեսակետը, որի համաձայն, իրերի և երևույթների «իդեան» չի կարող նրանցից առաջ և անջատ գոյություն ունենալ։ Բնությունը, նյութական աշխարհը գոյություն ունի ռեալկերպով և պայմանավորված չէ ոչ գաղափարների գոյությամբ, ոչ էլ մարդու գիտակցությամբ։ Արտաքին աշխարհը, ըստ Ա–ի, մարդու ճանաչման առարկան է, նրա փորձի ու գիտելիքների աղբյուրը։ Փիլիսոփայության հիմնական հարցը լուծելով