Գ․ Գ ա բ ա շ վ ի– լի․ «Հարբած խեսուրը» (1899, Վրացական ՍՍՀ արվեստների թանգարան, Թբի– Լիսի) «Ի․ ճավճավաձեի դիմանկարը», 1903– 1905, բոլորն էլ Վրաց․ ՍՍՀ արվեստների թանգարան)։ Գբկ․ Дудучава М․И․, Г․ Габашви- ли, М․, 1958․
ԳԱԲԲՐՈ (իտալ․ gabbro, Լիվարինո քա– ղաքից հարավ գտնվող տեղի անունով), հիմքային բաղադրության մագմատիկ ապար։ Պարունակում է մոտավորապես հավասար քանակությամբ հիմքային ւցչա– գիոկչազներ ու գունավոր (պիրոքսեններ, օլիվին, երբեմն նաև ամֆիբոլներ) և ոչ մեծ քանակությամբ հանքային միներալ– ներ։ Պլագիոկլազով հարուստ տարբերակ– ները կոչվում են պլագիոկլազիտներ (տես Լւսբրադորիւո)։ Գույնը՝ սև, մուգ կանաչ։ Տեղադրման ձևերն են լակոլիթը, լոպոլի– թը, դայկան և շտոկը։ Գ–ի խոշոր զանգ– վածներ կան Ուրալում, Ուկրաինայում, Անդրկովկասում, Ֆրանսիայում, Շոտլան– դիայում։ ՀՍՍՀ–ում տարածված է Սևա– նի լեռնաշղթայում, Ամասիայի, Ստեփա– նավանի, Մեղրու և այլ շրջաններում։ Օգտագործվում է որպես դեկորատիվ շի– նանյութ և ճանապարհաշինության մեջ։
ԳԱԲԵԼԵՆ5 (Gabelentz) Հանս Գեորգ Կո– նոն Ֆոն դեր (16․3․1840, Ալդենբուրգ – 11․12․1893, Բեռլին), գերմանացի լեզվա– բան։ Եղել է Լայպցիգի և Բեռլինի համալ– սարանների պրոֆեսոր։ Դասավանդել է արլ–ասիանական լեզուներ, զբաղվել ընդ– հանուր լեզվաբանության հարցերով։ Գ․ լեզուն դիտել է որպես հոգեբանական երևույթ։ Գլխավոր աշխատություններն են «Չինարենի քերականություն» (1881), «Կոնֆուցիուսը և նրա ուսմունքը» (1888), «Լեզվաբանությունը, նրա խնդիրները, մե– թոդները և մինչայժմյան նվաճումները» (1 հրտ․ 1891, 2 հրտ․ 1901)։
ԳԱԲԵՂ8ԱՆՆԵՐ, Գաբաեղյան– ներ, Գաբեղյանք, նախարարական տոհմ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղյանք գավառում։ Ավանդական պատմությունը Գ–ի տոհմանունը կապում է նրանց նահապետ Գաբեղ իշխանի ան– վան հետ, որին իբրև Վաղարշակ թագա– վորը կալվածներ է պարգևել և կարգել արքունիքի փոխադրամիջոցների ու ձիերի երամակների տեսուչ։ Վերջին Արշակունի– ների օրով Գ․ արքունիքում զբաղեցրել են 25-րդ գահը։ Զորանամակի համաձայն, Գ–ի զորաթիվը եղել է 300 ձիավոր։ V դ․ Գ–ից հիշատակվում են Արտեն և Խոսրով իշխանները (առաջինը Վասակ Այունու կողմնակից, երկրորդը՝ Վարդան Մամի– կոնյանի)։ V դ․ վերջում Գաբեղ սեպուհը հիշատակվում է որպես Վահան Մամիկոն– յանի զինակից։ Գ–ի շառավիղներից IX դ․ կեսին հիշատակվում են Վարդան և Իտս– րով պայազատները՝ որպես Արծրունինե– րի նիզակակից (Իասրովը նահատակվել է 853-ին՝ Բուղայի զորքերի դեմ մարտըն– չելիս)։ Գբկ․ Մովսես ւսորենացի, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Адонц Н․, Ар– мения в эпоху Юстиниана, 2 изд․, Е․, 1971․
ԳԱԲԷՂՏԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Այրա– րատ նահանգում։ Համընկնում է այժմյան Կաղզվանի շրջանին։ Եղել է համանուն նախարարական տոհմի (տես Գաբեղյան– ներ) ժառանգական հայրենիքը։ Աղբյուր– ներում Գ․ հիշատակվում է հաճախ այլ գավառների (հատկապես Աբեղյանքի) հետ։
ԳԱԲԵՆ (Gabin) ժան (իսկական անունը և ազգանունը ժան ԱլեքսիՄոնկոր– ժ ե, ծն․ 17․5․1904, Մերիել), ֆրանսիա– ցի կինոդերասան։ Հռչակվել է ֆրանսիա– ցի ռեժիսորներ Մ․ Կառնեի, ժ․ Դյուվիվ– յեի, ժ․ Ռենուարի կինոնկարներում։ Դե– րերից են՝ մեքենավար Ռայմոն («Գիշերն իմ թագավորությունն է», 1951), Մաքս («Ձեռք չտալ որսին», 1954), Բանկիր Շուդ– լեր («Այս աշխարհի ուժեղները», 1958), բանվոր Նևե («Պրերի փողոցը», 1959), ժ․ Գ ա բ և ն ը (ձախից) Նոել Շուդլերի դերում («Այս աշխարհի ուժեղները», 1958) Բրասսակ («Երկնային ամպրոպ», 1965), Դոմինիչի («Դոմինիչիի գործը», 1973)։
ԳԱԲԻԹ8ԱՆ, գավառ Մեծ Հայքի Վասպու– րական նահանգում։ Տեղադրվում է Կա– պուտան (Ուրմիա) լճի հս–արլ․ կողմում։ Ենթադրվում է, որ գավառն իր անունն ստացել է Կապուտան լճի անունից։
ԴԱԲԻԿՏԱՆ Կարապետ (1861, Սեբաս– տիա – 19․1․1925, Երուսաղեմ), հայ բա– ռարանագիր, ազգագրագետ։ Կրթությունն ստացել է տեղի վարժարանում,ապա անցել մանկավարժական աշխատանքի։ 1905-ին գրել է «Բառգիրք սեբաստահայ գավառա– լեզվի» (հրտ․ 1952) աշխատությունը, որն ամփոփում է Լ1եբաստիայի գավառալեզ– վի հնչյունաբանությունն ու հնչյունախո– սությունը, ընդարձակ բառարան և հատ– վածներ գավառալեզվռվ, 1912-ին՝ «Հայ բուսաշխարհ» (հրտ․ 1968) ստվարածավալ բուսաբանական բառարանը։ Բառարանն ամփոփում է մոտ 2000 բառ։ Բույսի անվան կողքին հեղինակը տվել է նրա տարածման վայրը։ 1914-ին Գ․ տեղահանվել է, բնա– կություն հաստատել Երուսաղեմում (1920-ից), ուր գրել է «Եղեռնապատում» (1924) գիրքը։ Գ․ Գասպաբյան
ԳԱԲԻՈՆ (<ֆրանս․ gabion, իտալ․ gab- bione–մեծ վանդակ), տես Ցանցարկղ։
ԳԱԲՈՆ (Gabon), Գաբոնի Հան • րապետություն (Republique Gabo- naise), պետություն Կենտրոնական Աֆրի– կայում։ Ֆրանս, համագործակցության եր– կըրնիրի անդամ է։ Տարածությունը 267,7 հզ․ կմ2 է, բն․ 685 հզ․ (1974)։ Պաշտոնա– կան լեզուն ֆրանսերենն է, մայրաքաղա– քը՝ Լիբրվիլ։ Պետական կարգը։ Գ․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1961-ին։ Պետության և կա– ռավարության ղեկավարը պրեզիդենտն է։ Միապալատ պառլամենտը (Ազգային ժողով) ընտրվում է համընդհանուր և ուղ– ղակի ընտրությամբ՝ գաղտնի քվեարկու– թյամբ։ Գ–ի դատական համակարգը կազ– մում են գերագույն դատարանը, ապելյա– ցիոն և I ատյանի դատարանները։ Բնությունը։ Տարածքի մեծ մասը զբա– ղեցնում են Հարավ–Գվինեական բարձրա– վանդակի սարահարթերը և Շայյու լեռնա– շղթան (Իբունջի լեռ, 1580 մ)։ Հս–արմ–ում Բյուրեղյա լեռներն են։ Արմ–ում ձգվում է ծովափնյա լայն հարթավայրը։ Հարուստ է մանգանի (Ֆրանսվիլի շրջան), ուրանի (Մունանա), երկաթի (Բելինգա, Չիբան– գա) և նավթի հանքերով։ Կլիման հասարա– կածային և մերձհասարակածային է․ շոգ, խոնավ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 22°-ից 24°C է, ապրիլինը՝ 25°-ից 27°C, տե– ղումների տարեկան քանակը՝ 1500– 3000 tltl։ Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, ստորին հոսանքներում՝ նավարկելի։ Իաշոր գետը Օգովեն է։ Հո– ղա–բուսական ծածկույթում գերակշռում են կարմրադեղնավուն լատերիտային հողերը՝ խոնավ, մշտադալար, խիտ ան– տառներով, որոնք հվ–ում և հվ–արմ–ում փոխարինվում են սավաննաներով։ Պատմական տեղեկանք։ Գ–ի հիմնական բնակիչները հնուց ի վեր հավանաբար եղել են պիգմեյները, ավելի ուշ՝ բանտու ու ֆանգ ցեղերի ժողովուրդները։ Առա– ջին եվրոպացիների (պորտուգալացիներ) ներթափանցման ժամանակ (XV դ․ վերջ) Գ–ի ժողովուրդները գտնվում էին տոհմա– տիրական կարգերի քայքայման և դասա– կարգային հարաբերությունների կազմա– վորման շրջանում։ Եվրոպական և ամե– րիկյան ստրկավաճառները XVI դ․ Գ․ դար–