Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձըրել էին Հասարակածային Աֆրիկայի սարկաորսի արգելանոց։ 1839-ին Գ–ում հիմնելով իրենց աոաջին բնակավայրը՝ ֆրանսիացիները ձեռնամուխ եղան երկ– րի գաղութացմանը։ Չնայած տեղացիների համառ դիմադրությանը, գաղութարար– ներին հաջողվեց մինչե XIX դ․ վերջը նվա– ճել ամբողջ երկիրը։ 1910–58-ին Գ․ կազ– մում էր Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի մի մասը։ Գերմանա–ֆաշիս– տական զորքերի կողմից Ֆրանսիայի օկու– պացիայի ժամանակ Գ․ միացավ (1940 սեպտեմբեր) «Ազատ Ֆրանսիա» (1942-ից «Մարտնչող Ֆրանսիա») շարժմանը։ Երկ– րորդ համաշխարհային պատերազմից հե– տո ազգային–ազատագրական շարժումը երկրում ընդունեց ավելի կազմակերպված և մասսայական բնույթ։ Ֆրանսիան ստիպ– ված էր քաղ․ զիջումներ անել։ 1958-ին Գ․ ստացավ ներքին ինքնավարություն, նույն տարում հռչակվեց հանրապետու– թյուն։ 1960-ի օգոստ․ 17-ին դարձավ ան– կախ պետություն, ապա ընդունվեց ՄԱԿ–ի մեջ։ Մնալով ֆրանս․ համագործակցու– թյան մեջ՝ Գ․ Ֆրանսիայի հետ կնքեց համագործակցության պայմանագիր (1960)։ Գ–ի կառավարությունը վարում է Արևմուտքի հետ սերտ կապեր պահպանե– լու քաղաքականություն։ Սովետական Միության և Գաբոնի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություն– ներ են հաստատվել 1973-ի հոկտ․ 15-ից։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները։ Գաբոնի դե– մոկրատական կուսակցու– թ յ ու ն (ԳԴԿ)։ Ստեղծվել է 1968-ին։ Երկ– րի միակ լեգալ կուսակցությունն է։ Հան– դես է գալիս արևմտյան տերությունների (հատկապես Ֆրանսիա– յի) հետ սերտ միության օգտին։ Գաբոնի ա շխա տավո ր ու– թյան ազգային կոնֆեդերացիա։ Ստեղծվել է 1962-ին, ունի 7 հզ․ անդամ։ Գաբոնի աշխա– տանքի համընդ– հ ա ն ու ր կոնֆե– դերացիա։ Ունի 3 հզ․ անդամ։ Գաբո– նական հավա– տացյալ աշխա– տավորների կոն– ֆեդերացիա։ Ըս– տեղծվել է 1956-ին, ունի 8 հզ․ անդամ։ Տնտեսա–աշխարհա– գրական ակնարկ։ Տըն– տեսության մեջ իշխում է օտարերկրյա (հատ– կապես ֆրանս․) կապի– տալը։ Գ․ երկար ժա– մանակ մասնագիտա– ցել էր արտահանվող թանկարժեք փայտա– նյութի արտադրության մեջ։ 1950-ական թվա– կաններից երկրում մեծ թափով զարգանում է լեռնահանքային ար– դյունաբերությունը, որը գտնվում է օտարերկրյա մոնոպոլիաների հսկողության տակ․ նավթի և բնական գազի հանույթը՝ ֆրանս․, ամերիկյան և անգլո–հոլանդական, մանգանինը՝ ամերիկյան, ուրանինը՝ ֆրանս․ ընկերու– թյունների ձեռքին։ Անտառամթերման ար– դյունաբերության մեջ 1960-ական թթ․ վեր– ջերից սկսեց մեծանալ ազգային կապի– տալի բաժինը։ Օկումե թանկարժեք ծա– ռատեսակի պաշարներով ու մթերմամբ և մանգանի արտահանությամբ Գ․ առա– ջինն է աշխարհում։ Մշակող արդյունաբե– րությունը ներկայացված է մանր ձեռնար– կություններով․ 1967-ին Պուենտ Կլերե– տում (Պորտ ժանտիլի մոտ) շահագործ– ման հանձնվեց նավթավերամշակման գոր– ծարանը։ 1968–69-ին էիբրվիլում կառուց– վել են գարեջրի և ալրաղաց գործարան– ներ, չթադաջման ֆաբրիկա, Օվենդո– յում՝ ցեմենտի գործարան։ Պորտ ժանտի– լում և Լիբրվիլում կան ԶԷԿ–եր, Մբեյ գետի վրա՝ ՀԷԿ։ Գյուղատնտեսությունն ունի բնատնտեսային բնույթ և չի ապահո– վում երկրի պահանջները։ Մշակում են կակաո, սուրճ, պղպեղ, գետնընկույզ, մանիոկ, բանան, եգիպտացորեն։ Անաս– նապահությունը թույլ է զարգացած ցեցե ճանճի հասցրած վնասների պատճառով։ Գ․ երկաթուղիներ չունի։ Ավտոխճուղինե– րի երկարությունը մոտ 6000 կմ է, ջրային ուղիներինը՝ 1700 կւէ–ից ավելի։ Գլխա– վոր նավահանգիստներն են Պորտ ժան– տիլը, Լիբրվիլը– Միջազգային օդանավա– կայաններ կան Լիբրվիլում և Պորտ ժան– տիլում։ Արտահանում է նավթ, մանգանի հանքանյութ, ուրանի խտանյութ, անտա– ռանյութ, կակաո, սուրճ։ Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, տրանս– պորտի միջոցներ, տեքստիլ ևն։ Դրամա– կան միավորը աֆրիկյան ֆրանկն է։ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ 1970–71-ի տվյալներով Գ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 35, մահացու– թյունը՝ 30, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 229, կյանքի մի– ջին տևողությունը՝ տղամարդկանցը՝ 25 տարի, կանանցը՝ 45։ Շոգ և խոնավ կլիման նպաստում է միջատների միջո– ցով փոխանցվող հիվանդությունների (մա– լարիա, ֆիլյարիատոզ, տզային քնախտ) տարածմանը։ Կան դեղին տենդի բնական օջախներ։ Տարածված են ստամոքս–աղի– քային վարակիչ հիվանդությունները։ Նըշ– վում է բնական ծաղկի բռնկումներ (49 դեպք 1964-ին)։ Նորագոյացություններից գերակշռում է լյարդի քաղցկեղը։ 1974-ին գործել են 4,8 հզ․ հիվանդանոցային մահ– ճակալ (10,1 մահճակալ 1000 բնակչին)։ 1974-ին աշխատել են 80 բժիշկ (5,9 հզ․ բնակչին 1 բժիշկ), 2 ատամնաբույժ, 12 դեղագործ, 38 մանկաբարձ, 175 բուժքույր։ Լուսավորությունը։ 1959-ին ընդուն– վել է 6–16 տարեկան երեխաների ձրի պարտադիր կրթության մասին օրենքը։ Ուսուցումը տարվում է ֆրանս․։ Մասնա– գիտական կրթություն են ստանում լիցեյ– ներում (3–4 տարի) և տեխ․ կոլեջներում (3 տարի)։ Դասատուներ պատրաստում են արտասահմանում՝ Կոնգոյի ժողովըր– դական Հանրապետությունում և Ֆրանսիա– յում։ Գ․ ունի թերի բարձրագույն ուսում– նական հաստատություններ (գյուղատըն– տեսական, իրավաբանական, Կենտրոնա– կան Աֆրիկայի պոլիտեխնիկական ինստ․)։ Լիբրվիլում են գտնվում Արևադարձային անտառագիտության գիտատեխնիկական կենտրոնը, գյուղատնտ․ և անասնաբուծա– կան ԳՀԻ և Ֆրանսիայի գիտական հիմ– նարկների զանազան մասնաճյուղեր։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Գաբոնական ին– ֆորմացիոն գործակալությունը (Աժանս գաբոնեզ էնֆորմասիոն) ստեղծվել է 1961-ին, հրատարակում է «Բյուլետեն քոտիդյեն դ’էնֆորմասիոն» («Bulletin Quotidien d’information»), «Գաբոն դ’ օժուրդյուի» («Gabon d’aujourd’hui»), 1964-ից, շաբաթաթերթ, «ժուռնալ օֆիսիել դե լա Ռեպյուբլիկ Գաբոնեզ», 1959-ից՝ («Journal Officiel de la Republique Gabo- naise») կիսամսյա պաշտոնական հրատա– րակություն։ Ռադիոհաղորդումների և հե– ռուստատեսության օրգանները պատկա– նում են կառավարությանը։ Կենտրոնա– կան ռադիոկայանը գտնվում է Լիբրվի– լում։ ՛Հաղորդումները տրվում են ֆրանս․, ինչպես նաև ֆանգ, մպոնգվե և այլ լեզու– ներով։ Հեռուստատեսության կայանները գտնվում են Լիբրվիլում և Պորտ ժանտի– լում։ ժողովրդական արվեստը։ Զարգացման բարձր մակարդակ ունի փղոսկրյա իրերի պատրաստումը, ջուլհակությունը (երկ– րաչափական զարդերով բազմագույն խսիրներ)։ Նրբագեղությամբ աչքի են ընկ– նում փայտյա արձանիկներն ու երկարա– պարանոց դիմաքանդակները (ֆանգեր), պղնձե թերթիկներով երեսպատված «մբու– լունգումու» ֆիգուրները (բագոտաներ), ինքնատիպ դիմակները։