Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ների ամբիոնը։ Դ–ի գիտական աշխատու– թյունները վերաբերում են երեխաների բրուցելոզի, տուբերկուլոզի, մալարիայի, մենինգիտի, կարմրուկի, լեյշմանիոգի, դի– զենտերիայի, պոդագրայի և այլ հիվան– դությունների բուժման հարցերին։ Գ․ եռանդուն աշխատանք է կատարել նաե Հայաստանի հանքային ջրերի ու առող– ջարանների հետազոտման բնագավառում։ Գ․ եղել է Երեանի մանկաբույժների ընկե– րության, ՀՍՍՀ Առժողկոմատի մանկա– բուժական խորհրդի նախագահ և ՍՍՀՄ մանկաբուժական խորհրդի անդամ։ Պար– գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Նրա անվամբ է կոչ– վում Երևանի մանկական առաջին կլինի– կական հիվանդանոցը։ Հ* Գևորգյան

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հրաչյա Կարապետի (ծն․ 14․6․1919, Ալեքսանդրապոլ), հայ սովե– տական աշխարհագրագետ–գեոմորֆոլոգ։ Աշխարհագրական գիտ․ դ–ր (1966), պրոֆ․ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է (1941) Երևանի մանկավարժական ինստ–ը։ Աշխատել է (1943–53) Լենինա– կանի մանկավարժական ինստ–ում, 1953-ից՝ Երևանի պետ․ համալսարանում։ Դ–ի աշխատությունները վերաբերում են ՀՍՍՀ ռելիեֆի ձևավորման արտածին ազդակներին, գետերի կոշտ հոսքին, լանդշաֆտների երկրաքիմիային և հիդ– րոլոգիայի ընդհանուր հարցերին։ Երկ–․ Հայկական ՍՄ՚տ հրաբխային բարձրա– վանդակի հողմնահարման պրոցեսները, Ե․, 1962։ "Հիդրոլոգիա, մաս 1–2, Ե․, 1962։ Լանդ– շաֆտների գեոքիմիա, Ե․, 1968։

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ռուբեն Նիկոլայի [ծն․ 15․12․1912, գ․ Խնուշինակ (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում)], սովետական բա– նակի կապի զորքերի գեներալ–լեյտենանտ (1968-ից)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավար– տել է Լենինգրադի կապի կարմրադրոշ ակադեմիայի բարձրագույն դասընթացնե– րը (1950)։ Հայրենական մեծ պատերազ– մի ժամանակ ծառայել է տարբեր ռազ– մաճակատների կապի վարչություններում, եղել է բանակի կապի զորքերի պետի տե– ղակալ, հրաձգային կորպուսի կապի պետ։ 1950-ից ծառայել է Հեռավորարևելյան և Բելոռուսական ռազմ, օկրուգներում, եղել է սովետական զորախմբերի կապի պետ Ռ․ Ն․ Գաբրիելյան Ռումինիայում և Դերմանիայում։ Պարգե– վատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Հայրենական պատե– րազմի 1-ին և 2-րդ աստիճանի, ռում․ և լեհական շքանշաններով։

ԳԱԲՐԻՁԵՎՍԿԻ Դեորգի Նորբերտովիչ [ 11(23)․2․1860, Մոսկվա–23․3(5․4)․1907, Մոսկվա], ռուս մանրէաբան, համաճարա– կագետ։ 1884-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, ապա աշխատել Ի․ Մեչնիկովի, Ռ․ Կոխի, է․ Ռուի, Պ․ էռլիխի լաբորատորիաներում։ 1891-ին Մոսկվայի համալսարանում ստեղծել է մանրէաբանության լաբորատորիա, 1895-ին կազմակերպել մանրէաբանության ինստ–ը։ Դ․ Մանրէաբանության ռուսաս– տանյան ընկերության հիմնադիրն է։ Նրա աշխատանքները հիմնականում վերաբե– րում են դիֆթերիայի, քութեշի, ետադարձ տիՖի ուսումնասիրությանը։ Մանկաբույժ Ն․ Ֆ․ Ֆիլատովի հետ Ռուսաստանում առաջին անգամ կիրառել է դիֆթերիայի շիճուկաբուժումը։

ԳԱԲՐՈՎՈ, քաղաք Բուլղարիայում, Մտա– րա Պլանինա լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Ցանտրա գետի ափին։ Դաբրովո– յի օկրուգի վարչական կենտրոնն է։ 70 հզ․ բն․ (1970)։ Զարգացած է մեքենաշի– նությունը, թեթև, սննդի և կահույքի ար– դյունաբերությունը։ Ամեն տարի անցկաց– վում է հումորի ազգային փառատոն։ ԳԱԲՈհՆ ԻԱ–ՑԱԳԱՐԵԼԻ Նատո (Ն Ш տ UI- լ ի ա) Մերաբի [3(15)․2․1859, Դորի – 16(29)․8․1910, Թիֆլիս], վրացի դերասա– նուհի։ 1879-ին ընդունվել է Թիֆլիսի վրաց դերասանական խումբը, մասնակցել ժող․ թատրոնների, հատկապես Ավճալյան աու– դիտորիայի ներկայացումներին։ Մեծ վար– պետությամբ կատարել է ամուսնու՝ Ա․ Ցա– գարելու պիեսների հերոսուհիների դե– րերը՝ Թալալա, Օրոմսե, Բալի, Խանում («Ինչ կցանես, այն կհնձես», «Այլ ժամա– նակներ են հիմա», «Սիբիրական», «Խա– նում»)։ Դ–Ց․ սերտորեն կապված է եղել նաև հայ իրականությանը, Շուշանի և Խամփերու (Սունդուկյանի «Պեպո» և «Խա– թաբալա») լավագույն դերակատարն էր վրաց թատրոնում։ Հայ –վրաց ական երե– կույթների ժամանակ բազմիցս կատարել է «Ծիծեռնակ» երգը։ Բ․ Հովակիմյան ԳԱԳ, բերդ Մեծ Հայքի Ուտիք նահանգում։ Մտույգ տեղադրությունը հայտնի չէ։ Հա– վանորեն գտնվել է Աղստև գետի ձախ ափին, Դագա դաշտի հվ․ կողմում։ Կառուց– վել է X դ․ և այդպես է կոչվել Դագիկ թա– գավորի (հավանաբար Դագիկ Ա Բագրա– տունի, 989–1020) անունով։ Վրաց Դավիթ Շինարար թագավորը 1123-ին սելջուկ– թուրքերից ազատագրել է Դ․։ XII դ․ վեր– ջին Դ․ անցել է Զաքարյան Վահրամին՝ որ– պես պարգև ռազմ, սխրանքների և վրաց արքունիքին մատուցած ծառայություննե– րի։ Դ․ եղել է Զաքարյան իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հս–արլ․ մասի նշանավոր կենտրոններից մեկը։ 1236-ին բերդը պաշարվել է թաթար– մոնղոլների կողմից։ Վահրամ Դագեցին հպատակվել է նվաճողներին, բայց ապարդյուն։ XIII դ․ 2-րդ կեսից հետո Դ․ այլևս չի հիշատակվում։ Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։ Վարդան Վարդապետ, ^աւաքումն պատմութեան, Վնտ․, 1862։ Հովհաննիսյան Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։ Բ․ Ու յարաբ յան

ԳԱԳԱՐԻՆ Դրիգորի Դրիգորևիչ [29․4 (11․5)․1810, Պետերբուրգ – 30․1․1893, Շատելրո (Ֆրանսիա)], ռուս նկարիչ։ Մո– Դ․ Գ․ Գագարին․ «Ալագյագ լեռան տե– սարանը», ջրաներկ (1842, Հայաստանի պե– տական պատկերասրահ) վորել է Կ․ Պ․ Բրյուլլովի մոտ։ 1859– 1872-ին եղել է Պետերբուրգի Գեղարվես– տի ակադեմիայի փոխնախագահը։ Ստեղ– ծել է շուրջ 2000 գրաֆիկական և գե– ղանկարչական աշխատանք (բնանկար– ներ, դիմանկարներ, ժանրային կոմպո– զիցիաներ, ռազմի տեսարաններ, գրքի ձևավորումներ)։ 1840-ին եղել է Թիֆլի– սում, ապա Հայաստանում (1841–43), ուր ևս ստեղծել է բազմաթիվ կտավներ։ Հայաստանի պետ․ պատկերասրահում են գտնվում Գ–ի «Ռամազանի երեկոն Գյոյ– մզկիթի մոտ» (1840), «Ալագյազ լեռան տեսարանը» (1842), «Ավետիք Ծաղիկյանի դիմանկարը» և այլ գործեր։ Գրկ․ Սարգսյան Մ․, ՝՝Հայկական և ռու– սական կերպարվեստի կապերը XIX–XX դարերում, Ե․, 1953։ Մ․ Ղազարյան

ԳԱԳԱՐԻՆ Ցուրի Ալեքսեևիչ [3․9․1934, գ․ Կլուշինո (Սմոլենսկի մարզի Գժատսկի, այժմ՝ Գագարինի շրջանում) – 27․3․ 1968], ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, գըն– դապետ, Սովետական Միության հերոս (1961)։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ Ավարտել է Չկալովի (այժմ՝ Օրենբուրգ) ռազմա– ավիացիոն ուսումնարանը (1957) և Մոսկ– վայի Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմա– օդային ինժեներական ակադեմիան (1968)։ Ցոլ․ Ա․ Գագարին Տիեզերագնացների ջոկատի անդամ է դարձել 1960-ից։ 1961-ի ապրիլի 12–ին «Վոստոկ» տիեզերանավով կատարել է աշխարհում առաջին տիեզերական թռիչ– քը՝ Երկրի շուրջը պտտվելով 1 ժ 48 /շ–ում։ Եղել է ՍՍՀՄ VI և VII գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ։ Պարգևա– տըրվել է Լենինի շքանշանով և արտա– սահմանյան շատ երկրների բարձրագույն պարգևներով։ 1966-ից՝ Տիեզերագնացու– թյան և Տիեզերքի հետազոտման միջազ– գային ակադեմիայի պատվավոր անդամ։