Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զոհվել է 1968-ի մարտի 27-ին, Փորձնա– կան թռիչքի ժամանակ։ Գ–ի հիշատակը հավերժացնելու նպատակով Գժատսկ քա– ղաքը վերանվանվել է Գագարին, Գժատս– կի շրջանը՝ Գագարինի շրջան։ Գ–ի անու– նով է կոչվում Մոնինոյի ռազմաօդային ակադեմիան, Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը։ 1968-ին Ավիա– ցիայի միջազգային ֆեդերացիան (ՖԱԻ) սահմանել է Գ–ի անվ․ ոսկե մեդալ։ ՀՄՄՀ–ում Գ–ի անունով է կոչվում 1961-ին հիմնադրված Գագարին քաղաքատիպ ավանը (մնանի շրջան)։ Երկ․ Дорога в космос․ Записки лётчика- космонавта СССР, М․, 1969; Психология и космос, [2 изд․], М․, 1971․ Գրկ․ Борзенко С․ А․, Денисов Н․ Н․, Первый космонавт, М․, 1969․

ԳԱԳԱՐԻՆ, քաղաքատիպ ավան Հայկա– կան ՍՍՀ Սեանի շրջանում, Երևան–Սևան խճուղու ձախ կողմում, շրջկենտրոնից 8 կւէ արևմուտք։ Երկաթուղային կայարան Գագարին ավանը է։ Գործում են էքսկավատորների և վե– րամբարձ կռունկների վերանորոգման գործարանը, «Հայէլեկտրալույս» միավոր– ման մասնաճյուղը։ Գ–ում է գտնվում հե– ղուկ գազի Սևանի բազան։ Ունի ութամյա դպրոց, մսուր–մանկապարտեզ, բուժման– կաբարձական կայան, կապի բաժանմունք, 500 համարով հեռախոսակայան, ակումբ, գրադարան։ Հիմնադրվել է 1955-ին, որ– պես Աթարբեկյան ՀԷԿ–ի բանավան։ 6ու․ Գւսգարինի անունով է կոչվել 1961-ին։

ԳԱԳԱՐԻՆ Ո, ուշ պալեոլիթյան կայան

ՌՍՖՍՀ Լիպեցկի մարզի Գագարինո գյուղի մոտ, Դոնի ձախ ափին (բացվել է 1926-ին)։ 1926–29-ին պեղումներ է կա– տարել Ս․ Ն․ Զամյատնինը, 1961–69–ին՝ Լ․ Մ․ Տարասովը։ Գ–ում գտնվել են մա– մոնտի ոսկորներ, կայծքարե գործիքներ, մերկ կանանց քանդակներ։ Բացվել է քարեդարյան ձվաձև հիմքով, կիսագետ– նափոր բնակարան։

ԳԱԳԱՈՒԶԵՐԵՆ, գագաուզների լեզուն։ Պատկանում է թուրք, լեզվաընտանիքի հարավ՜արևմտյան (օղուզյան) խմբին։ Խոսվում է հիմնականում Սոլդավիայի և Ուկրաինայի հվ․ շրջաններում, Հյուսիսա– յին Կովկասում և մասամբ Ղազախստա– նում ու Սիջին Ասիայում (արտասահմա– նում՝ Բուլղարիայում և Ռումինիայում)։ Գլխավոր բարբառներն են՝ չատիրլուգ– կոմրատական (կենտրոնական) և վուլ– կանեշտական (հարավային)։ Խոսողների թիվը՝ մոտ 152 հզ․ (1970)։ Կառուցվածքով կցական լեզու է։ Հնչյունական համակար– գում առկա են 40 հնչույթ (18 ձայնավոր, 22 բաղաձայն)։ Գոյականն ունի թվի, հո– լովի, ստացական առման կարգեր։ Բայի մեջ առկա են եղանակա–ժամանակային ուժեղ տարբերակումներ։ Այբուբենը 1957-ից՝ ոուսագիր։ 4․ Պեարոսյան

ԳԱԳԱՈՒԶՆԵՐ, ժողովուրդ։ Բնակվում են հիմնականում Մոլդավական և Ուկրաինա– կան ՍՍՀ–ներում, Հյուսիսային Կովկա– սում, Ղազախստանում, ինչպես նաև Բուլ– ղարիայում և Ռումինիայում։ ՍՍՀՄ–ում ապրում են 157 հզ․, արտասահմանում4 5 հզ․ (1970) Գ․։ Լեզուն գագաուզերենն է։ Հավատացյալ Գ․ ուղղափառներ են։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով Գ․ թուրքացած բուլղարներ են, իսկ մյուս մասի կարծիքով՝ թուրք, ցեղերի (մաս– նավորապես օղուզների) հետնորդներ։ Թուրքերի ճնշման հետևանքով Գ–ի մեծ մասը XIX դ․ սկզբին Բուլղարիայից ան– ցել է Ռուսաստան։ Այժմ Գ․ զբաղվում են անասնապահությամբ, աշխատում արդ․ ձեռնարկություններում։ ժամանակակից Գ–ի նյութական և հոգևոր մշակույթը մեր– ված է շրջակա բնակչության մշակույթին։

ԳԱԳԻԿ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մա– տենագիր, առաջնորդ Ատոմյանց վանքի (Աղձնյաց գավառ)։ Ապրել է IX դ․ վերջին և X դ․ սկզբներին։ Հավաքել է նահատակ– ների ու սրբերի վարքերն ու վկայաբանու– թյունները, դրանց ավելացրել ասորերե– նից արված իր թարգմանությունները, ստեղծել վարքա–վկայաբանական մի ժո– ղովածու կամ Հայսմավուրք։ Այն հետա– գայում վանքի անունով կոչվել է Ատոմա– գիր, նաև՝ Հոռոմագիր (նյութերը հռոմ․ ամիսների օրերով դասավորված լինելու պատճառով) և Տոնացույց կամ Տոնամակ։ Մինչև Հովսեփ Կոստանդնուպոլսեցու կող– մից հայ նահատակների վարքերով և վկա– յաբանություններով լրացված հուն․ Հայս– մավուրքի թարգմանությունը (998) հայ եկեղեցում օգտագործվել է Գ–ի Ատոմա– գԻրԸ՝ Մողոմոն Մաքենացոց վարդապետ Տոնականի հետ։ Ա․ Մաթևոսյան

ԳԱԳԻԿ Ա (ծն․ թ․ անհտ․– 1020), Հայոց թագավոր 989-ից։ Բագրատունիների հա– րըստությունից։ Հաջորդել է եղբորը՝ Սըս– բաւո Я-ին։ Կրել է «Հայոց և վրաց շահն– շահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտ․ և ռազմաքաղ․ հզորության վրա, հաջո– ղությամբ շարունակել է պայքարը՝ Հա– յաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք՝ «մարզպետա– կան գունդ», զինվորների թիվը հասցրել է 100 հզ–ի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկ․ մի քանի գավառներ (Վայոց ձոր, իյաչեն, Փառիսոսի թագավորության մի մասը, Կոգռվիտ, Ծաղկոտն, Նախճավան, Գողթն) և Դվինը։ Արտաքին թշնամիների ներ– խուժման վտանգի դեմ Գ․ Ա զինական դա– շինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղա– տի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավրր– ների հետ։ X դ․ վերջին Ատրպատականի ամիրա Մամլունը, դաշնակցելով հարևան արաբ, ամիրաների հետ, արշավել է Դա– վիթ Կյուրապաղատի և Գ․ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գ․ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին Մամլունը Խորասանի ամիրայի հետ նոր արշավանք է սկսել։ Գ․ Ա–ի, Դավիթ Կյուրապաղատի և վրաց Գուրգեն թագավորի միացյալ բա– նակները Ծումբ գյուղի մոտ (տես Ծումբի ճակաաամարա 998) պարտության են մատ– նել թշնամուն՝ կանխելով նրա ասպատա– կությունները։ Գ․ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ՝ամի– րա Փադլունի զորքերը։ 1000-ին, երբ Տայ– քի գրավումից հետո բյուգանդական կայսր Վասիլ II-ի մոտ են գնացել և հնազանդու– թյուն հայտնել հայ ու վրաց իշխանները, սակայն Գ․ Ա, Ասողիկի վկայությամբ, «փոքրություն համարեց իր գնալը» [Վա– սիլի] մոտ։ Գ․ Ա–ի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Մյունիքի թագավորները։ 1001-ին, երբ Լոռու թա– գավոր Դավիթ Անհողինը փորձել է չեն– թարկվել, Գ․ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գ․ Ա–ի օրոք Բագրատունիների թագավորու– թյան սահմանները տարածվել են Շամ– քորից մինչև Վաղարշակերտ, Կուր գետից մինչև Ապահունիք։ Զարգացել է տնտե– սությունը, մշակույթը, արհեստագործու– թյունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Մակայն երկրի ներսում չեն հաղթահար– վել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները (դեռևս IX դ․ սկսված Թոնդրակյան շար– ժումը բռնկվել է նոր թափով)։ Անիի պեղումների ժամանակ (1905–06) գտնը– վել է Գ․ Ա–ի արձանը (2,26 մ բարձրու– թյամբ), որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբ, կարմիր խալաթ և մեջքի փաթա– թան։ Արաբ, տարազն այստեղ խալիֆա– յության կողմից ճանաչված լինելու նշան է (այն հագնում էին միայն թագավորնե– րը, պատկերը տես ՀՍՀ I հ․, էջ 408–409)։ Գրկ․ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն Տիեզերական, ՍՊԲ, 1885։ Ալիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։ Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։ Марр Н․ Я․, Ани, Е․, 1939, с․ 99-121․ Բ․ Առաքեչյան

ԳԱԳԻԿ ԱԲԱՍՏԱՆ (ծն․ թ․ անհտ․– 1081), Կարսի թագավոր 1029–65-ին։ Հաջորդել է հորը՝ Աբաս U-ին։ 1045-ին, Բագրատու– նիների թագավորության վերացումից հե– տո հայ Բագրատունիների ավագ ներկա– յացուցիչն է դարձել Գ․ Ա․, որը կրել է Անիի Բագրատունիների «շահնշահ» տիտ– ղոսը։ Գրիգոր Մագիստրոսի վկայությամբ Գ․ Ա․ եղել է իմաստասեր, հորինել է ոտա– նավորներ և հովանավորել գիտնականնե– րին։ Գ․ Ա–ի արքունիքում եղել է ճեմարան, որտեղ ուսուցանել են աստվածաբանու– թյուն և այլ գիտություններ։ Գ․ Ա․ ազգակ– ցական կապեր է ունեցել հայկ․ և վրաց․ թագավորող տոհմերի հետ (ամուսնացած էր վիրա–աբխազական թագավոր Բագրատ IV-ի քրոջ հետ)։ 1050-ական թթ․, սելջուկ– յան հարձակումների հետևանքով, Կար– սի թագավորությունում ստեղծվել էր ծա– նըր իրավիճակ։ 1053-ի հունվ․ 6–ի գիշե– րը սելջուկները հանկարծակի գրոհել են Գ․ Ա–ի նստավայր Կարսի վրա։ 1054-ին հարձակումը կրկնվել է։ Գ․ Ա․ կազմակեր– պել է քաղաքի պաշտպանությունը։ Կար– սի թագավորության դրությունը օրհասա– կան է դարձել 1064-ին, երբ սելջուկները գրավել են Անին։ Գ․ Ա․ 1065-ին Բյուզան– դիային է հանձնել իր տիրույթները, փո–