Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս


խարենը կալվածքներ ստացել Փոքր Հայքում՝ Ծամնդավ, Լարիսա, Ամասիա, Կեսարիա, Կոմանա, Խավարտանեք քաղաքներով։ Նոր տիրույթներում Գ․ Ա․ թագավորել է մինչև մահը, որից հետո դրանց տիրացել են սելջուկները։ Գ․ Ա․ նպաստել է Կիլիկիայում հայկական պետության ստեղծմանը։
Գրկ․ Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, Ալեքսանդրապոլ, 1910։ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Еремян С․, Присоединение северо-западных областей к Византии в XI в․, «ԼՀԳ», 1971, № 3․
Ս․ Երեմյան

ԳԱԳԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ, Գագիկ–Խաչիկ (879 – մոտ 943), Վասպուրականի թագավոր 908-ից։ 890-ական թթ․ կեսերից աշխույժ կերպով մասնակցել է Վասպուրականի քաղ․ կյանքին։ 894-ին բանտարկվել է Գագիկ Ապումրվանի կողմից, որը, Հայոց թագավոր Սմբատ Ա–ի կամքով, կարգվել էր Վասպուրականի տիրակալ։

Գագիկ Արծրունի (բարձրաքանդակ Աղթամարի տաճարից)

Նույն թվին ազատվելով բանտից, սպանել է Ապումրվանին, բանտից ազատել իր եղբայրներին։ Ավագ եղբոր՝ Աշոտի մահից հետո (904) Գ․ Ա․ դարձել է Վասպուրականի իշխանապետ, ապա կրտսեր եղբոր՝ Գուրգենի հետ բաժանել նահանգի տարածքը (Գ․ Ա․ տնօրինել է Վասպուրականի հս–արմ․ գավառները)։ Այնուհետև ձեռնարկել է շինարարական աշխատանքներ, վերաշինել Ռշտունիքի Ոստան քաղաքի միջնաբերդը և Ս․ Աստվածածին եկեղեցին, Վանի միջնաբերդում կառուցել սանդուղք, ստորգետնյա ջրմուղ, պալատ։ Շինարարական աշխատանքներն ընդհատվել են օտար ցեղերի հարձակումների հետևանքով։ Գ․ Ա․ հաջողությամբ պայքարել է Ատրպատականի և Կորճայքի ցեղերի, ինչպես և կենտրոնախույս ուժերի (որոնց թվում և իր աներոջ՝ Գրիգոր Ապուհամզայի) դեմ։ Նրան հաջողվել է Վասպուրականին միացնել Մոկք նահանգը։ Հաղթահարելով արաբական Ութմանիկ ցեղի դիմադրությունը՝ Գ․ Ա․ ետ է գրավել Ամյուկ ամրոցը, Պարսկահայքից՝ Տամբեր, Ըոնա գավառները, Կորճայքից՝ Ապուջափրի բերդը։ Գ․ Ա․ հակադրվել է Սմբատ Ա թագավորին, երբ նա Նախճավանը կտրելով Վասպուրականից՝ միացրել է Սյունիքին։ 908-ին Գ․ Ա․ մեկնել է Ատրպատականի տիրակալ Ցուսուփի մոտ՝ նրանից ստացել թագ և «Հայոց թագավոր» տիտղոսը։ Յուսուփն այդպիսով կամեցել է մասնատել և թուլացնել Հայաստանը։ Գ․ Ա․ մասնակցեյ է Սմբատ Ա–ի դեմ Ցուսուփի կռիվներին և իր կենտրոնախույս քաղաքականությամբ ջլատել Հայաստանի հզորությունը։ Համոզվելով, որ Ցուսուփը ձգտում է վերացնել Հայաստանի (այդ թվում՝ Վասպուրականի) անկախությունը, Գ․ Ա․ լքել է նրան։ Վասպուրականը ենթարկվել է Ցուսուփի զորքի հարձակումներին։ 915-ին Գ․ Ա․ Վասպուրականի թագավորությանն է միացրել Այրարատի մի մասը (Կոգովիտ, Բագրևանդ և Մասյացոտն գավառները)։ 919-ից հետո, երբ խաղաղություն է հաստատվել, վերաշինվել են Ոստանը, Աղթամարը, Վանը։ Աղթամարում կառուցվել են Ս․ Խաչ վանքը (կանգուն մինչև այժմ), արքունի պալատ, այլ շինություններ։ Գ․ Ա․ վարել է ազնվականության և եկեղեցու շահերից բխող քաղաքականություն, ազատանուն, վանքերին ու եկեղեցիներին շնորհել գյուղեր, ագարակներ։ Նա իշխանների նկատմամբ ձեռք է բերել որոշակի ազդեցություն, ազատանու հավանությամբ թագադրել է Հայոց Աբաս թագավորին։ Գ․ Ա–ու օրոք՝ 927-ին, կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխվել է Աղթամար (որտեղ այն մնացել է մինչև Գ․ Ա–ու մահը)։ 936-ին Գ․ Ա․ զինական աջակցություն է ցույց տվել Հայոց Աբաս թագավորին, որը պատերազմում էր Գիլանի ամիրայի դեմ։ Նույն ժամանակ Գ․ Ա․ իր թագավորությանն է միացրել Դվին քաղաքն իր շրջակայքով։ Նա մերձավոր կապեր է ունեցել ծագումով քուրդ Դայսամ Իբն–Իբրահիմի հետ, որը 937-ից իշխել է Ատրպատականում։ Գ․ Ա․ ապաստան է տվել Դայսամին, երբ սա, պարտվելով իր հակառակորդներից, անցել է Վասպուրական։ 940-ին Վասպուրականի դեմ է դուրս եկել Միջագետքի Համդանյան ամիրա Մայֆ–ադ–Դաուլան։ Գ․ Ա–ուն հաջողվել է բանակցությունների միջոցով երկիրը փրկել նոր ասպատակություններից։
Գբկ. Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Վարդանյան Վ․ Մ․, Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը, Ե․, 1969։ Markwart J․, Siidarmenien und die Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen, Wien, 1930․
Վ․ Վարդանյան

ԳԱԳԻԿ Բ (մոտ 1024–1079), Հայոց թագավոր 1042–45-ին։ Բագրատունիների հարստությունից։ 1042-ին, Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023-ին Բյուզանդիային կտակած հողերը (Շիրակը՝ Անի կենտրոնով) և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկ․ զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուգանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18-ամյա Գ․ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավիրել Գ․ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները (Վահրամ Պահլավունի և ուրիշներ) զգուշացրել են Գ․ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուգանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը համոզել են Գ․ Բ–ին մեկնելու։ Կայսրը Գ․ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գ․ Բ երկար դի– մադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս կաթողիկոսը կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գ․ Բ հրաժարվել է գահից, փոխարենը ստացել Պիզու ու Կալոն–Պեղատ փոքրիկ քաղաքները Կապադովկիայում։ 1045-ին բյուգանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Հայաստան, գրավել Անին՝ կործանելով հայ Բագրատունիների թագավորությունը։ Գ․ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ 1065-ին Կոստանդին Դուկաս կայսեր հրավիրած ժողովում պաշտպանել է հայ եկեղեցու դավանանքն ու ինքնուրույնությունը։ Սպանվել է բյուզանդացիների ձեռքով։
Գրկ․ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։
Բ․ Առաքելյան

ԳԱԳԿԱՇԵՆ, տես Գրիգոր Լուսավորչի տաճար Անիի։

ԳԱԳՐԱ, քաղաք, Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Նովորոսիյսկ–Բաթում խճուղու վրա, Սուխումից 80 կմ հս–արմ․։ Մերձծովային կլիմայական առողջարան է, երկաթուղային կայարան, նավահանգիստ։ Ունի սննդարդյունաբերության ձեռնարկություններ։ Ամառը շատ տաք է (օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 23°С), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 6°С), միջին տարեկան տեղումները՝ 1400 մմ։ Բուժիչ միջոցները4 օդա–արևա–ծովաբուժություն և ծծմբաջրածնային ջրի (որը բաղադրությամբ մոտ է Մացեստայի ջրին) լոգանքներ։ Բուժվում են շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային, արյան շրջանառության, նյարդային համակարգի հիվանդություններով տառապողները։ Գործում է ամբողջ տարին։ Լողի սեզոնը՝ մայիսից–հոկտեմբեր։ Գ–ում ապրում են մեծ թվով հայեր (տես Աբխազական Ինքնավար Սովետական Սոցիաւիստական Հանրապետություն հոդվածը)։

ԳԱԳՐԱՅԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Մեծ Կովկասի հարավային լանջին, Աբխազական ԻՍՍՀ–ում, Փսոու և Բզիբ գետերի միջև։ Բարձրությունը մինչև 3256 մ (Ագեփստա լեռ)։ Գ․ լ–ի լեռնայճյուղավորումներն ընդհուպ մոտենում են Սև ծովին։ Կազմված է գլխավորապես կրաքարերից։ Կտրտված է կանիոնաձև հովիտներ առաջացնող Ժվավա–Քվարա, Յուփշարա ևն գետերով։ Ծածկված է անտառներով, ավելի բարձր՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններով։

ԳԱԴԵ (Gade) Նիլս Վիլհելմ (22․2․1817, Կոպենհագեն – 21․12․1890, Կոպենհագեն), դանիացի կոմպոզիտոր, երաժշտական գործիչ։ Եղել է Կոպենհագենի Թագավորական թատրոնի դիրիժոր, ապա կոնսերվատորիայի դիրեկտոր։ Գ․ գլխավորել է դանիական կոմպոզիտորական դպրոցը։ Ազգային երաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության ներկայա–