Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վող յուրահատուկ աստղակույտեր են։ Գ․ կ–ի մասին եղած պատկերացումը հիմ– նովին փոխվեց ռադիոգալակտիկաների հայտնաբերումից հետո։ Այժմ հայտնի է, որ Գ․կ–ում տեղի են ունենում այնպիսի ակ– տիվ պրոցեսներ, որոնք որոշակի ազդե– ցություն են թողնում ամբողջ գալակտիկա– յի զարգացման վրա։ Այդ ակտիվությունն արտահայտվում է գազերի արտահոսքով, երկնագույն խտացումների արտավիժմամբ և պայթյուններով, որոնք սովորական գա– լակտիկան դարձնում են ռադիոգալակ– տիկա։ Այսպես, Աեյֆերտի Գ․ կ–ի սպեկ– տըրներում դիտվում են ջրածնի առաքման պայծառ և լայն գծեր, որոնք վկայում են կորիզից մինչե 3000 կէ1/վրկ արագությամբ գազերի արտահոսքի մասին։ Այդ կորիզ– ներում տեղի ունեցող ակտիվ պրոցեսների մասին են վկայում նաև դրանց պայծառու– թյան և ռադիոճառագայթման փոփոխու– թյունները։ Կույս Ա ռադիոգալակտիկայի կորիզից դուրս է գալիս առանձին խտա– ցումներից բաղկացած մի շիթ (յուրաքան– չյուր խտացումը փոքր լուսատվության գա– լակտիկայի կարգի մի կազմավորում է, որը սակայն բաղկացած է ոչ թե աստղերից, այլ մագնիսական դաշտերում շարժվող բարձր էներգիայի էլեկտրոններից)։ Նման շիթեր ունեն նաև մի քանի ուրիշ գալակ– տիկաներ։ Ընդ որում երբեմն գալակտիկա– յի կորիզի և շիթի սպեկտրները (պայծառ առաքման գծերով) միանգամայն նման են միմյանց։ Որոշ գալակտիկաների շրջակայ– քում հայտնաբերվել են կապույտ գույնի փոքր արբանյակ–գալակտիկաներ, որոնք, անկասկած, արտավիժված են գալակ– տիկաների կորիզներից։ Գալակտիկանե– րից մեկի՝ M 82 գալակտիկայի կորիզում 1,5 մլն տարի առաջ տեղի է ունեցել մի վիթխարի պայթյուն, և այժմ դիտվում են շուրջ 1000 կմ/վըկ արագությամբ դուրս թռչող նյութի խտացումներ։ Գ․ կ–ի ակ– տիվության մի այլ արտահայտություն է նրանց ավելցուկային կապույտ գույնը, որը հնարավոր չէ բացատրել աստղերի սովորական ջերմային ճառագայթումով (տես Մարգարյանի գաչակտիկանեը)։ Գ, կ–ի ու դրանց ակտիվության մասին ժամա– նակակից պատկերացումները հիմնակա– նում զարգացրել է Վ․ Համբարձումյանը։ Բյուրականի աստղադիտարանում կատար– վել է գլխավորապես պարուրաձև Գ․ կ–ի մանրակրկիտ ուսումնասիրություն և դա– սակարգում (ըստ նրանց արտաքին տես– քի)։ Գ․ կ–ի ակտիվությանը վերաբերող դիտողական փաստերը հնարավոր չէ բա– ցատրել, համարելով, որ դրանք բաղկացած են սոսկ աստղերից ու գազից։ Ըստ Վ․ Համ– բարձումյանի, կորիզներում պետք է գո– յություն ունենան առայժմ անհայտ բնույ– թի գերգանգվածային նախաստղային մար– միններ, որոնք օժտված են վիթխարի պայ– թյունների, ահռելի քանակությամբ նյութի արտավիժման ու էներգիայի ճառագայթ– ման հատկություններով։ Գրկ․ Թովմասյան Հ․ Մ․, Մոլեգին գալակտիկաներ, Ե․, 1974։

ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԿՈՒՅՏԵՐ, համատեղ առաջացած և իրար հետ փոխադարձ ձգո– ղական ուժերով կապված գա Լակ տիկ ա– ների խմբավորումներ։ Պարունակում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հզ․ և երբեմն նաև տասնյակ հզ․ գալակտիկա– ներ։ Կենտրոնական գալակտիկան կույտի ամենապայծառ անդամն է (սովորաբար պատկանում է էլիպսաձև կամ ոսպնյակա– ձև դասերին)։ Որոշ կույտերի կենտրոնա– կան գալակտիկաների ճառագայթումը տասնյակ մլրդ անգամ մեծ է Արեգակի ճառագայթումից, իսկ կույտի ամենաթույլ անդամները իրենց լուսատվությամբ նրանց զիջում են հարյուր հազարավոր և միլիոնավոր անգամ։ Գ․ կ․ ճառագայթում են նաև ռադիոալիքների տիրույթում։ Այդ ճառագայթումը, սովորաբար, պայմանա– վորված է կենտրոնական գալակտիկայով կամ կույտի մեկ այլ, կառուցվածքային որոշակի առանձնահատկություններ ունե– ցող անդամով։ Գ․ կ․ բաժանվում են երկու դասի՝ կանոնավոր և անկանոն։ Կանոնա– վոր կույտերը գնդաձև են, հիմնականում բաղկացած էլիպսաձև ու ոսպնյակաձև գալակտիկաներից։ Նրանց խտությունը (գալակտիկաների թիվը ծավալի միավո– րում) կենտրոնեզր ուղղությամբ հետըզ– հետե նվազում է։ Թույլ գալակտիկաներն ավելի հաճախ հանդիպում են կույտերի եզրերում, իսկ պայծառները՝ կենտրոնա– կան մասերում։ Անկանոն կույտերը տձև են, չունեն որոշակի արտահայտված եզ– րեր։ Այդ դասի կույտերում գերակշռում են պարուրաձև և անկանոն գալակտիկանե– րը։ Գալակտիկաների կուտակումը դեպի այդ կույտերի կենտրոնական մասերը խիստ չի արտահայտված։ Գալակտիկա– ների բաշխման մեջ դիտվում են անհամա– սեռություններ՝ երկու և ավելի անդամնե– րից բաղկացած ենթախմբեր։ Կանոնավոր և անկանոն կույտերի միջև դիտվող էական տարբերությունները դեռևս ընդունելի բա– ցատրություններ չեն ստացել։ Վերջին տարիներում Բյուրականի աստ– ղադիտարանում հայտնագործվել են գա– լակտիկաների նոր տիպի խմբավորումներ՝ կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբեր։ Ամերիկացի գիտնականներ Ֆ․ Ցվիկկին, ՏԷ․ Նեյմանը, է․ Ակոտը և Ս․ Շենը ցույց տվեցին, որ Մետագալակ– տիկայում դիտվող գալակտիկաների ճըն– շող մեծամասնությունը գտնվում է կույ– տերում։ Դա նշանակում է, որ գալակտի– կաներն առաջանում են խմբերով տարա– ծության համեմատաբար Փոքր ծավալնե– րում, ինչպես աստղերն են առաջանում աստղասփյուռներում։ Վ․ Համբարձում– յանը հանգեց այն եզրակացության, որ Դ․ կ․ չեն կարող հարստանալ ի հաշիվ իրարից անկախ առաջացած գալակտիկա– ների, նրանք կարող են կամ պահպանվել, կամ քայքայվել։ Ընդ որում, կույտի քայ– քայումը տեղի է ունենում այն պատճառով, որ նրա որոշ անդամներ իրենց առաջաց– ման պահին ձեռք են բերում կույտից դուրս գալու համար բավարար արագու– թյուններ։ Դ․ կ․ երբեԱն կազմում են ավե– լի բարձր կարգի խմբավորումներ, որոնք կոչվում են գերկույտեր։ Դերկույ– տերի մեջ մտնում են ինչպես գալակտի– կաներով հարուստ կույտեր, այնպես էլ քիչ թվով գալակտիկաներ պարունակող փոքր խմբեր։ Դերկույտերի չափերը 50 Մգւցս–ի կարգի են։ Գաւակաիկաների տե– ղական համակարգը մտնում է մի գեր– կույտի մեջ։

ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱ– ԿԱՐԳ, գալակտիկաների ֆիզիկական խըմ– բավորում, որի մեջ է մտնում նաև մեր Գալակտիկան։ Այժմ հայտնի անդամների թիվը 20 է։ Գ․ տ․ հ–ի չաՓերը 106 սյս–ւ կարգի են։ Բարձր լուսավորության հսկա և գերհսկա անդամներն են մեր Գալակ– տիկան, Անդրոմեդայի և Եռանկյան գա– լակտիկաները։ Մնացածներն անկանոն, էլիպսաձև կամ գնդաձև տեսք ունեցող ցածր լուսատվության թզուկ գալակտիկա– ներ են, որոնց ընդհանուր թիվը Գ․ տ․ հ–ի մեջ պետք է լինի շատ ավելի մեծ, քան հայտնաբերվել է մինչև այժմ։ Միջգալակ– տիկական տարածության մեջ հայտնա– բերվել են գնդաձև աստղակույտեր։ Հնա– րավոր է նաև գազային ամպերի գոյությու– նը։ Գ․ տ․ հ–ի ընդհանուր զանգվածի հիմ– նական մասը բաժին է ընկնում մեր և Անդրոմեդայի գերհսկա գալակտիկանե– րին։ Գ․ տ․ հ–ի անդամները ցուցաբերում են ենթախմբավորվելու հակում։ Անդրոմե– դայի գալակտիկան ունի չորս արբանյակ, իսկ մեր Գալակտիկան Մագելանի երկու Ամպերից բացի, հավանաբար, 2–3 գըն– դաձև թզուկ արբանյակ ևս։ Վ․ Համբար– ձումյանը ցույց է տվել, որ իրարից անկախ առաջացած գալակտիկաների պատահա– կան մերձեցումների հետևանքով Գ․ տ․ հ–ի մեջ նույնիսկ մեր կրկնակի գալակ– տիկայի կազմավորման հավանականու– թյունը չափազանց փոքր է։ Մի քանի ան– դամներից բաղկացած երկու բազմակի գալակտիկայի գոյությունը վկայում է նրանց բաղադրիչների համատեղ առա– ջացման մասին։ Գ․ տ․ հ․ մտնում է գա– լակտիկաների առանձին խմբերից և կույ– տերից կազմված ավելի բարձր կարգի կույտի՝ գերկույտի մեջ, որի կենտրոնում է Կույսի համաստեղությունում գտնվող գալակտիկաների կույտը։

ԳԱԼԱԿՏԻՈՆ (Galaction) Գալա (իսկական անուն–ազգանունը՝ Գրիգորե Պիշ– կ ու լ և ս կ ու, 16․4․1879, Դիդեշտ –8․3․ 1961, Բուխարեստ), ռումին գրող։ Ռումի– նիայի ակադեմիայի անդամ (1947)։ 1919-ին «Մի նոր աշխարհ» գրքով ողջունել է Հոկ– տեմբերյան սոցիալիստական հեղափոխու– թյան հաղթանակը Ռուսաստանում։ «Ռոք– սանտ» (1931), «Բժիշկ Թայֆունը» (1933) վեպերում քննադատել է բուրժ․ իրականու– թյունը։ 1920-ին հանդես է եկել հայ գաղ– թականության շահերի պաշտպանությամբ։ Մասնակցել է հայ մշակույթին նվիրված միջոցառումներին։ 1935-ին Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակի առթիվ զեկուցում է կարդացել Բուխարես– տի «Հայ ուսանողների միության» սրա– հում։ Ս․ Քուանջրսն

ԳԱԼԱՄ&ԱՐՅԱՆ Մարիա Նիկոլայի (ծն․ 13․5․1903, Թիֆլիս), սփյուռքահայ դաշ– նակահարուհի։ Ավարտելով Թիֆլիսի կոն– սերվատորիան՝ 1921-ին մեկնել է արտա– սահման կատարելագործման (Ավստրիա և Գերմանիա)։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտա– լիա յ ում, ԱՄՆ–ում ևն, կատարել հնագույն կլավիրային և ժամանակակից (Վ․ Լոբոս, Ջ․ Գերշվին, Բ․ Բրիտտեն), ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործու– թյուններ (Ա․ Հարությունյանի «Կոնցեր– սփնո>-ի և Ա․ Բաբաջանյանի «Կապրի–