թարվեց նրա գործունեության ընթացքը, մի քանի տարի շարունակ նա ստիպված լռեց Կոպեռնիկոսի ուսմունքի մասին։ 1623-ին Օւրբան VIII անվան տակ պապի աթոռին նստեց Գ–ի բարեկամը՝ կարդինալ Մաֆեո Րարբերինին։ Այս իրա– դարձությունը թվաց, թե հավասարազոր է ինտերդիկտի (արգելող դեկրետ) կա– պանքներից ազատվելուն։ Եվ 1630-ին նա մեկնեց Հռոմ «Երկխոսություն մակ– ընթացությունների և տեղատվություննե– րի մասին» («Երկխոսություն աշխար– հի երկու գլխավոր համակարգերի մա– սին») աշխատության ձեռագրով։ Ուրբան VII I-ը համաձայնեց գրքի հրատարակ– մանը, պայմանով, որ Կոպեռնիկոսի ուս– մունքը շարադրվի որպես տիեզերքի կա– ռուցվածքի մասին եղած հնարավոր վար– կածներից մեկը։ Գիրքը լույս տեսավ 1630-ի հունվարին։ Մի քանի ամիս անց հատուկ հրամանով հանվեց վաճառքից։ Ինկվիզիցիայի պահանջով 1633-ի փետըր– վարին Գ․ մեկնեց Հռոմ։ Սկսվեց հետա– քննությունը։ Մոտ երկու ամիս տեող չորս տանջալից հարցաքննությունների ընթացքում Գ․ հրաժարվեց Կոպեռնիկոսի ուսմունքից և հունվարի 22-ին ծնրադիր ապաշխարեց ի ցույց բոլորի։ Ինը տարի շարունակ նա համարվեց «ինկվիզիցիայի բանտարկյալը»։ Այդ տարիները նա անց– կացրեց Հռոմում և մերձֆլորենցյան իր ամառանոցում։ Նրան արգելված էր որևէ մեկի հետ խոսել Երկրի պտույտի մասին։ Չնայած պապական արգելքներին, շուտով մի շարք երկրներում լատիներեն թարգ– մանությամբ հայտնվեց «Երկխոսությու– նը»։ Հոլանղիայում տպագրվեցին Աստվա– ծաշնչի և բնագիտության փոխհարաբե– րության հարցի շուրջ Գ–ի արած դա– տողությունները։ Վերջապես, 1638-ին վե– րըստին Հոլանղիայում հրատարակվեց Գ–ի գիտական գրեթե ողջ գործունեությու– նըն ամփոփող«Գիտության երկու նոր ճյու– ղերին վերաբերող զրույցներ և մաթեմա– տիկական ապացույցներ» աշխատությու– նը։ Գ․ ընդունում էր մարդու գիտակցու– թյունից անկախ օբյեկտիվ աշխարհի գո– յությունը։ Այդ աշխարհը նրա համար ան– վերջ էր, իսկ մատերիան՝ հավերժ։ Բնու– թյան ճանաչման ելակետը Գ․ ընդունում էր դիտումը, գիտության հիմքը՝ վւորձը։ Գ․ ոչ միայն մեծ գիտնական էր, այլ նաև օժտված երաժիշտ, նկարիչ, գրականագետ։ 1737-ին, մահվանից շատ հետո, կատար– վեց Գ–ի վերջին ցանկությունը, նրա աճյու– նը տեղափոխվեց Ֆլորենցիա և Սանտա– Կրոչե եկեղեցում ամփոփվեց Միքելանջե– լոյի կողքին։ Երկ․ Избр․ труды, т․ 1–2, М․, 1964․ Գրկ․ Кузнецов Б․ Г․, Галилей, М․, 1964․ Ա․ Ոսկանյան
ԳԱԼԻԼԵՅԻ ՁԵՎԱՓՈԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հաշ– վարկման К(х, у, z, է) և К՝(х՝, у՝, z՝, t՝) իներցիալ համակարգերում որևէ պատա– հարի տարածաժամանակային կոորդի– նատների կապն արտահայտող առնչու– թյուններ՝ x՝ = x–Vxt, y՝ = y–vyt, z՝=z–vzt, t՝ = t։ Vx, vy, Vz-ը К համակարգի նկատմամբ K՝–ի շարժման հաստատուն v արագության բաղադրիչներն են։ Դասական մեխանիկա– յի օրենքներն ինվարիանտ են Գ․ ձ–ի նկատմամբ (տես Հարաբերականության սկզբունք)։ Դ․ ձ․ Լորենցի ձևափոխություն– ների մասնավոր դեպքն են, Ьрру<с(с-Ъ լույսի արագությունն է)։ ԳԱ ԼԻ ԿՏԱՆ Հրանա Ավետիսի (5․3․1889, Վան – 1938), հայ իրավաբան, սովետա– կան պետական աշխատող, լրագրող։ Պրո– ֆեսոր (1936)։ 1908– 12-ին սովորել է Կ․ Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1919-ին Կ․ Պոլսում խըմ– բագրել է «Երկիր» օրաթերթը։ 1922-ին տեղափոխվել է Սովետական Հայաստան, աշխատել ՀՍՍՀ արդարադատության մար– միններում․ եղել է հանրապետության գե– րագույն դատարանի նախագահի, ՀՍՍՀ դատախազի տեղակալ։ 1924-ից դասախո– սել է Երևանի պետական համալսարա– նում (1934–36-ին՝ իրավաբանական ֆա– կուլտետի դեկան)։ Մեսրոպյան
ԳԱԼԻՅԻԱ (Galizien), Հաբսբուրգների կայսրության նահանգ 1772–1918-ին։ Կազմավորվել է Լեհաստանի 1-ին բաժան– ման (1772) հետևանքով՝ հարավ–լեհական և արևմտաուկրաինական հողերում։ 1786– 1849-ին Գ–ի մեջ է մտել Բուկովինան, իսկ 1795–1809-ին՝ Պիլիցա և Արևմտյան Րուգ գետերի միջև ընկած տարածքը (Նոր կամ Արևմտյան Գալիցիան)։ 1809–15-ին Գ–ից Ռուսաստանին անցավ Տերնոպոլի օկրուգը, իսկ 1809–46-ին անջատվեց Կրակովն իր շրջակայքով, որից 1815-ին կազմվեց Կրակովի հանրապետությունը։ 1918-ին Գ․ մտավ Լեհաստանի կազմի մեջ։
ԳԱԼԻՅԻԱ, Գ ա լ ի չ ի ն ա, արևմտա– ուկրաինական հողերի (այժմ՝ ՈւՍՍՀ Լվովի, Իվանո–Ֆրանկովսկի, Տերնոպոլի շրջանները) պատմական անվանումը։ IX– XI դդ․ մտել է Կիևյան Ռուսիայի, այնու– հետև՝ Դալիցիա–Վոլինյան իշխանության, 1352-ից՝ Լեհաստանի կազմի մեջ։ Գ–ի բնակչությունը մասնակցել է ուկրաինա– կան ժողովրդի 1648–54-ի ազատագրա– կան պայքարին։ 1772-ին Դ․ եղել է Ավս– տրիայի կազմում։ Լեհ և ուկրաինացի գյուղացիները պայքարել են ճորտական իրավունքի դեմ, որր վերացել է 1848-ի բուրժուական հեղափոխությունից հետո։ Դ–ի թույլ զարգացած արդյունաբերությու– նը քայքայվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1918-ին բուր– ժուական նացիոնալիստները ստեղծել են հակահեղափոխական ժող․ ռադա։ 1919-ին աշխատավոր զանգվածները Արևելյան Գ–ի կոմկուսի ղեկավարությամբ պայքարել են հակահեղափոխության դեմ։ 1919-ին պա– նական Լեհաստանը գրավել է Արևելյան Գ․։ 1939-ին սովետական բանակը ազա– տագրել է Արևմտյան Ուկրաինան (այդ թվում՝ Գ․), որը միացել է ՈւՍՍՀ–ի հետ։ Հայերը Դ–ում հիշվում են դեռևս XII – XIII դդ․։ XIII դ․ Գ–ի իշխան Դանիիլ Ռո– մանովիչը հրավիրել է հայ ռազմիկնե– րի՝ արտաքին թշնամիների դեմ պայքա– րելու համար։ 1241-ին Ղրիմի Կաֆա քա– ղաքից հայկ․ մի զորամաս օգնության է գնացել Կամենեց–Պոդոլսկին՝ այն պաշտ– պանելու մոնղոլներից։tXIVtդ․ այստեղ հայեր են եկել մերձվոլգյան վայրերից, ապա՝ Կիլիկիայից, XV դ․ վերջերին՝ Ղրիմից, XVI դ․ վերջերին՝ Զալալիների ապստամբության և XVII դ․ սկզբին Աբ– բաս I-ի բռնագաղթի հետևանքով՝ բուն Հայաստանից։ Հայկ․ հնագույն գաղթօ– ջախը եղել է Լվովը, որի շինարարությանը Լև Դանիլովիչ իշխանը հրավիրել է հայ արհեստավորների։ Տարբեր ժամանակնե– րում հայեր են հաստատվելՍտանիսլավում (այժմ՝ Իվանո–Ֆրանկովսկ), Լիսեցում, Տիսմենեցում, Դորոդենկայում և այլուր։ Լեհական թագավորները հայերին տվել են արտոնություններ։ Առաջինը ինքնա– վարության իրավունք են ստացել Կամե– նեց–Պոդոլսկի (1350), այնուհետև՝ Լվովի և այլ քաղաքների համայնքները։ Հայա– բնակ քաղաքներում ինքնավարության գե– րագույն մարմինը 40 հոգուց բաղկացած ավագների խորհուրդն էր («Քառասուն եղբարց խորհուրդ»), որն ընտրվել է հա– րուստներից և ցմահ։ Խորհրդից 12 հոգի եղել է դատարանի անդամ, որոնցից 2-ը՝ նախագահ–դատավոր (վոյթ)՝ վեց ամսով։ Դ–ի հայ գաղութի բնակչության մեծ մասը կազմել է գյուղացիությունը, որը հիմնականում կենտրոնացած էր Լվովի և Կամենեցի շրջակայքի գյուղերում։ Հայ գյուղացիները ապրել են կարիքի մեջ և շահագործվել այնպես, ինչպես տեղացի գյուղացիները։ Հայ արհեստավորները ունեցել են իրենց համքարությունները («եղբայրություն»)։ Հայ երիտասարդների կազմակերպությունը կոչվել է «Կույս Մա– րիամի ասպետներ»։ Տնտ․ կյանքում կա– րևոր դեր են կատարել հայ առևտրական– ները, որոնք ներմուծել և արտահանել են մեծ քանակությամբ ապրանք։ Հարուստ հայերը ձեռք են բերել կալվածքներ, դար– ձել ազնվականներ։ 1363-ին կառուցվել է Լվովի հայկ․ եկեղեցին, իսկ 60-ական թթ․ հիմնվել է հայկ․ թեմ։ Եկեղեցիներ եղել են նաև այլ քաղաքներում։ ժամեր– գությունը կատարվել է հայերեն։ 1590-ին Լվովում կառուցվել է դպրոց։ 1593-ին դպրոց հիշատւսկվում է Կամենեցում, XVII դ․ 2–րդ կեսից՝ Ցազլովեցում, XVIII դ․ կեսերից՝ Տիսմենեցում։ 1578-ից Լվովի հայերն ունեցել են հիվանդանոց։ Լեհա– հայերը դպրոցներին և հիվանդանոցին կտակել են մեծ գումարներ։ 1616-ին Լվո– վում հիմնվել է հայկ․ տպագրություն։ Գի– տական, գրական գործունեությամբ են զբաղվել թարգմանիչ Մտեվւանոս Լեհա– ցին, պատմիչներ Հովհաննես Ավագերեցը, Հովհաննես Կամենեցիացին, Ստեփանոս Ռոշքան, տաղերգու Մինաս Թոխաթեցին, բանաստեղծ Հակոբ Թոխաթեցին, լեհա– հայ գաղութից էր ծագում Շոպենի ասիս– տենտ ԿարլՄիկուլը։ Հայ գաղութի թողած մշակութային արժեքների մեջ հատուկ տեղ են գրավում ձեռագիր մատյանները։ Լվովը, Կամենեցը, Գալիչը, Զամոստիեն ևն եղել են գրչության կենտրոններ, որ– տեղ գրվել և ընդօրինակվել են հարյուրա– վոր ձեռագրեր (դատաստանագրքեր, փիլ․ բնագրեր ևն)։ XVII դ․ Վատիկանի հրա– մանով լեհական իշխանությունները և կա– թոլիկ հոգևորականությունը հայերին պարտադրել են կաթոլիկություն։ Լեհա– հայերի հոգևոր առաջնորդ Մեսրոպ եպիս– կոպոսի մահից (1623) հետո Մելքիսեդեկ կաթողիկոսը եկել ԷԳ․, թեմի առաջնորդ ձեռնադրել 23-ամյա Նիկոչ Թորոսովիչին։ Վերջինս հալածանք է սկսել ուղղափառ հայերի դեմ։ Նրա կողմն են անցել իրենց շահերով լեհական իշխանությունների հետ