կապված հայ մեծահարուստները։ Դ–ի հայերի 40-ամյա պայքարն ավարտվել է պարտությամբ։ Կաթոլիկության պարտա– դրումից հետո, հայերը աստիճանաբար ձուլվել են և XVIII դ․ վերջերին, երբ Դ․ միացվել է Ռուսաստանին, Գ–ի հայերի մեծ մասը լեհացել էր։ Գ–ի հայերը սերտ հարաբերությունների մեջ են եղել իրենց հարևանների՝ լեհերի, ուկրաինացիների հետ։ Նրանք 1621-ին՝ լեհ–թուրքական պատերազմի ժամանակ, նույնպես կռվել են թուրքերի դեմ, 1672-ին Կամենեցը պաշտպանել թուրքերի հար– ձակումներից։ Հայ առևտրականները բազ– մաթիվ լեհ և ուկրաինացի գերիներ են ազատել թուրքերի ձեռքից։ Հայերը հան– գանակություն են արել լեհ գերիներին փրկագնով ազատելու համար։ Նրանք լեհական արքունիքում դիվանագիտական կարեոր պաշտոններ են վարել։ Գ–ի շատ հայեր մասնակցել են Դավիթ Բեկի ապըս– տամբությանը։ Գրկ․ Բռնի միութիւն հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն հռովմայ, ՍՊԲ, 1884։ Լ ի ն– նիչենկո Ի․ Ա․, Լեհաստանի եւ արեւ– մըտեան–հարաւային Ռուսիայի հայերը, Մ–, 1894։ Я ա բ ա յ ա ն Լ․, Տայերը Մոլղավիա– յում և Բուքովինայում, Թ․, 1911։
ԳԱԼԻՅԻԱ (Galicia), պատմական մարզ Իսպանիայի հյուսիս–արևմուտքում, Ատ– լանտյան օվկիանոսի ափին։ Տարածու– թյունը 29 հզ․ կմ2 է, բն․ 2692 հզ․ (1967)։ Գլխավոր քաղաքը՝ Լա–Կորունյա, գըլ– խավոր նավահանգիստները՝ Լա–Կորուն– յա և Վիգո, ռազմածովային բազան՝ Էլ–Ֆերոլը։ 4ԱԼԻՑԻԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1914, առա– ջին համաշխարհային պատերազմի խոշո– րագույն ճակատամարտերից մեկը ռուսա– կան և ավստրո–հունգարական բանակ– ների միջև Գալիցիայում և Լեհաստանում օգոստոսի 5(18)-ից մինչև սեպտեմբերի 8(21)-ը։ Երկու կողմից մասնակցում էր մոտ 2 մլն մարդ և 5 հզ․ հրանոթ։ Թեպետ ռուս հրամանատարությունը սխալներ թույլ տվեց, որը հանգեցրեց նշանակալի կո– րուստների (230 հզ․ մարդ, 94 հրանոթ), և օպերացիան չհասավ իր նպատակին (թշնամու շրջապատումը), ռուս, զորքերը Գ․ ճ–ում մեծ հաղթանակ տարան։ Ավստրո– հունգ․ զորքերի կորուստները կազմեցին 325 հզ․ մարդ (այդ թվում մոտ 100 հզ․ գե– րի) և 400 հրանոթ։ Ռուս, զորքերը գրավե– ցին Գալիցիան և ավստրիական Լեհաս– տանի մի մասը՝ սպառնալով ներխուժել Հունգարիա և Սիլեզիա։ Ավստրո–Հունգա– րիան երկար ժամանակով կորցրեց իր մարտունակությունը, և Գերմանիան հար– կադրված էր խոշոր ուժեր առանձնացնել իր թուլացած դաշնակցին օգնելու համար։
ԳԱԼԻՈՒՄ (Gallium), Ga, տարրերի պար– բերական համակարգի III խմբի քիմիա– կան P տարր, կարգահամարը՝ 31, ատո– մական զանգվածը՝ 69,72։ Նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կա– ռուցվածքն է՝ 4s2 4pJ․ К–, Լ–, М– թաղանթները լրացված են։ Բնության մեջ գտնվում են երկու կայուն իզոտոպները՝ 69Ga (60,5%) և 71Ga(39,5%)։ Արհես– տականորեն ստացվել են 63–76 զանգվա– ծի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ «Գ․» տարրի («էկաալյումին») գոյությունը ե նրա հիմնական հատկությունները կան– խագուշակել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1870-ին։ Հայտնաբերել է Պ․ է․ Լեկոք ղը Բուաբոդ– րանը ցինկի փայլում և անջատել 1875-ին։ Անվանվել է հայտնաբերման վայրի՝ Ֆրան– սիայի (Gallia) անունով։ Հազվագյուտ և ցրված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 0,0015% –ը։ Միակ միներալը4* CuGaS2, հազվադեպ է հանդիպում։ Երկ– րակեղևում գտնվող Գ–ի հիմնական մասը պարունակվում է ալյումինային միներալ– ներում։ Բոքսիտները և նեֆելինները պա– րունակում են 0,002–0,01% Գ․։ Փոքր քանակներով ուղեկցում է ցինկին, երկա– թին, պարունակվում է նաև սֆալերիտնե– րում (մինչև 0,02%) և քարածխում։ Գ․ սպիտակ–արծաթափայլ փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 29,8°C, եռմա– նը՝ 223°C, պինդ վիճակում խտությունը՝ 59,04 կգ/tl3 (20°C), իսկ հեղուկ վիճակում՝ 6095 կգ/մ3 (29,8°C)։ Քիմիական հատկու– թյուններով նման է աւյոնմինին։ Միացու– թյուններում սովորաբար եռարժեք է․ երկ– արժեք և միարժեք միացություններն ան– կայուն են։ Եռարժեք Գ–ի միացությունները նման են ալյումինի միացություններին։ Օդում սովորական ջերմաստիճանում կա– յուն է։ Տաքացնելիս (260°Շ–ից բարձր) միանում է թթվածնին, սակայն առաջացած օքսիդի շերտը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Հայտնի են Գ–ի երեք օքսիդ, ենթօքսիդը՝ Ga20, օք– սիդը՝ GaO (ուժեղ վերականգնիչներ են) և եռօքսիդը՝ Ga2C>3 (սպիտակ, ջրում անլուծելի նյութ է)։ Գ–ի սպիտակ, դոնդո– ղանման հիդրօքսիդը՝ Ga203 xH20, որն ստացվում է Գ–ի աղերի ջրային լուծույթ– ներից, ամֆոտեր է, լուծվում է ալկալինե– րում, առաջացնելով գալատներ, թթունե– րում՝ Գ–ի աղեր։ Լինելով ավելի թթվային, քան ալյումինի հիդրօքսիդը; Գ–ի հիդրօք– սիդը լուծվում է ոչ միայն ուժեղ հիմքերում, այլև ամոնիակի լուծույթում։ Գ․ հալոգեն– ների հետ միանում է նույնիսկ սովորական պայմաններում (բացի յոդից)։ Հալոգենիդ– ները խոնավածուծ են, լուծվում են ջրում և օրգ․ լուծիչներում։ Տաքացնելիս Գ․ միանում է ազոտին (900–1000°C) և ծծըմ– բին (1200–1300°C)՝ առաջացնելով նիտ– րիդ և սուլֆիդ։ Զրի հետ չի փոխազ– դում։ Դանդաղ փոխազդում է աղաթթվի, ծծմբական թթվի, ավելի հեշտ՝ ֆտորա– ջրածնական թթվի, պերքլորական թթվի և արքայաջրի հետ։ Մառը ազոտական թթվի և ալկալիների տաք լուծույթների հետ չի փոխազդում։ Դ–ի սուլֆատը, նիտ– րատը, պերքլորատը գոյություն ունեն բյուրեղահիդրատների ձևով։ Բիսմութի, կադիումի, կապարի ևն մետաղների հետ առաջացնում է դյուրահալ համաձուլվածք– ներ։ Դ–ի ստացման հիմնական աղբյուրը ալյումինի արտադրությունն է։ Գ․ կիրառ– վում է բարձր ջերմաստիճանային ջերմա– չափեր (600–1300°C) պատրաստելու հա– մար և վակուումային պոմպերում։ Դալիու– մական օպտիկական հայելիները ջերմա– կայուն են և ունեն անդրադարձման մեծ ունակություն (88%)։ Դ․ հալման ցածր ջերմաստիճան (60°Շ–ից ցածր) ունեցող միահալույթների բաղադրիչն է, որոնք օգտագործվում են ազդանշանային հար– մարանքներում։ 72Ga ռադիոակտիվ իզո– տոպը կիրառվում է ոսկրի քաղցկեղի ախ– տորոշման համար։ Գ․ կիրառվում է կիսա– հաղորդչային էլեկտրոնիկայում։ Կիրառ– ման մեծ հեռանկար ունեն GaAs, GaP, GaSb միացությունները, որոնք կարող են օգտագործվել բարձրջերմաստիճանային ուղղիչներում, տրանզիստորներում, արե– վային մարտկոցներում և ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչներում։
ԳԱԼԻՖԵ (Galliffet) Գաստոն Օգյուստ մարկիզ դը (1830–1909), ֆրանսիական գեներալ, Փարիզի կոմունայի (տես Փարի– զի կոմունա 1871) դահիճներից։ Ֆրանս– պրուսական պատերազմի (1870–71) ժա– մանակ Մեդանի մոտ գերի է ընկել պրու– սացիներին, 1871-ի մարտին ազատվել՝ Կոմունայի դեմ պայքարին մասնակցելու համար։ Ղեկավարելով վերսալցիների բա– նակի հեծելազորը՝ Դ․ դաժան հաշվեհար– դար է տեսել կոմունարների հետ։ Եղել է ռագմ, մինիստր (1899–1900)։
ԴԱԼԼԱ ԼԵԶՈՒ, տես Քուշական չեզուներ։
ԳԱԼԼԱՒԵՐ (Gallacher) Ուիլյամ (25․1, 1881, Պեյիսլի, Շոտլանդիա – 12․8․1965, Պեյիսլի), բրիտանական բանվորական շարժման գործիչ։ Հեղափոխական գոր– ծունեության համար բազմիցս ձերբակալ– վել և բանտարկվել է։ 1920-ին Մոսկվայում մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին։ Ու․ Գալլախեր 1921-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի կոմ– կուսի ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ։ 1935– 1950-ին՝ պառլամենտի դեպուտատ, 1943– 1956-ին՝ կոմկուսի գործադիր կոմիտեի նախագահ, 1956–63-ին՝ կոմկուսի պրեզի– դենտ։ 1963-ին ցմահ ընտրվել է Մեծ Բրի– տանիայի կոմկուսի գործադիր կոմիտեի պատվավոր անդամ։
ԳԱԼԼԵՆ ԿԱԼԼԵԼԱ (Gallen-Kallela) Ակսել Վալդեմար (26․5․1865, Պորի, Ֆինլան– դիա – 7․3․1931, Ատոկհոլմ), ֆինն նկա– րիչ։ Մովորել է Հելսինկիում, ապա՝ Փա– րիզի ժուլիանի ակադեմիայում։ Ստեղծել է «Կալևալա» էպոսին նվիրված նկարա– շարք (եռանկար <Լեգենդ Այնոյի մասին», 1891, Աթենեում)։ Կատարել է «մոդեռն» ոճին հարազատ որմնանկարներ (Համաշ– խարհային ցուցահանդեսի ֆիննական տա– ղավարը Փարիզում, 1900), միաժամանակ թողել ռեալիստական բնանկարներ և դի– մանկարներ։ Գրկ․ Безрукова М․, Аксель Гал- лен-Каллела, «Искусство», 1965, N° 4․
ԳԱԼԼԵՐԵՆ, տես Կեչւոական Լեզուներ։
ԳԱԼՁԱԳ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ Գեղարդում 1233–50-ին իշխան Պռոշ Խաղբակյանի պատվերով կառուցել է առաջին վիմափոր եկեղեցին։ Այն գտնվում է ճարտ․ համալիրի հս–արմ․