Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


է գրական գործունեությունը։ Վերջին գործերից է «Վիտ Ստվոշ» (1952) պոեմը։

ԳԱԼՍՏՅԱՆ Ալեքսեյ Շմավոնի [ծն․ 14․9․ 1928, գ․ Քարահունջ (ՀՍԱՀ Գորիսի շըր– ջանում)], հայ սովետական ագրոքիմի– կոս։ Կենսաբանական գիտ․ դ–ր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ավարտել է Երե– վանի պետական համալսարանի քիմ․ ֆակուլտետը (1950)։ 1961-ից ՀԱԱՀ հողա– գիտության և ագրոքիմիայի գիտահետա– զոտական ինստ–ի հողերի կենսաքիմիա– յի բաժնի վարիչն է։ 1965-ից Երևանի և Մոսկվայի Լոմոնոսովի անվ․ համաւսա– րաններում դասախոսում է «Հողերի ֆեր– մենտները» հատուկ դասընթացը։ Գի– տական աշխատությունները նվիրված են հողերի ֆերմենտների, բույսերի ազո– տական և ֆոսֆորական սննդառության հարցերին։ Գ․ բացահայտել է Հայաստա– նի հողերի կենսաբանական ակտիվու– թյան օրինաչափությունները, մշակել հո– ղերի ֆերմենտների ակտիվությունը որո– շող մեթոդներ։ Գրկ– Распределение азота и фосфора в хлопчатнике, Е․, 1955; Ферментативная активность почв Армении, Е․, 1974․

ԳԱԼՍՏՅԱՆ Բենիամին Հովհաննեսի [7․3․1902, ճլոխան (այժմ՝ ՀՍՍՀ Ախուր– յանի շրջանի գ․ Բենիամին) – 4․12․1942, Պուլկովո)], սովետական բանակի գենե– րալ–մայոր (1942-ից)։ ՍՍԿԿ անդամ 1925-ից։ 1924-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Ավարտել է Անդրկովկասյան միացյալ հետեակային դպրոցը (Թիֆ– լիս, 1931), Լենինգրադի Վ․ Ի․ Լենինի անվ․ ռազմա–քաղ․ ակադեմիան (1937)։ Բ․ ՝՝Հ․ Գալստյան Ծառայել է Հայկական առանձին լեռնա– հրաձգային դիվիզիայում (վաշտի քաղ– ղեկ, գնդի կուսակցական կազմակերպու– թյան բյուրոյի քարտուղար, դիվիզիայի կոմիսար)։ 1939-ին մասնակցել է Արևմըտ– յան Ուկրաինայի և Արևմտյան Բելոռու– սիայի ազատագրմանը, 1940-ին՝ սովետա– ֆիննական պատերազմին, որպես 70-րդ (հետագայում՝ 45-րդ գվարդիական) դի– վիզիայի կոմիսար ։Մաներհայմի գծի ճեղք– մանը մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 1941-ին մաս– նակցել է Կարելական պարանոցի պաշտ– պանության, ապա Նովգորոդի համար մարտերին։ Լենինգրադի շրջափակման օրերին եղել է 59-րդ հատուկ հարվածային գնդի և «Նևսկի» օպերատիվ խմբավորման կոմիսար։ 1942-ի օգոստոսին նշանակվել է 42-րդ բանակի ռազմ, խորհրդի անդամ։ Գ․ զոհվել է դեկտ․ 4-ին, Պուլկովյան բար– ձունքների պաշտպանության ծանր մար– տում։ Թաղված է Լենինգրադում, Ալեք– սանդր Նևսկի մայրվանքի գերեզմանա– տանը։ Գ–ի անունով է կոչվում փողոց Լե– նինգրադում, ինչպես նաև 361-րդ դպրոցի պիոներական դրուժինան։ Նրա ծննդա– վայր ճլոխան գյուղը վերանվանվել է Բե– նիամին։ ք, Գրիգորյաե

ԳԱԼՍՏՅԱՆ Բոգդան Հակոբի [22․12․1882 (3․1․1883), Գերբենդ - 15․6․1938, Մագա– դան)], հայ սովետական հողագետ։ Պրո– ֆեսոր (1925)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտե– տը (1906)։ Մինչև 1925-ը աշխատել է Երե– վանի այգեգործական–գինեգործական փորձակայանում, ղեկավարել ագրոհողա– գիտության բաժանմունքը։ 1925–30-ին եղել է Երևանի պետ․ համալսարանի հողա– գիտության ամբիոնի վարիչ։ Կազմել է ՀԱԱՀ հողային ծածկույթի առաջին քարտե– զը, մասնակցել Անդրկովկասի հողերի Քարտեզի կազմման և խմբագրման աշխա– տանքներին։ Երկ* Արաքսի ձախափնյա հողերի նախնա– կան տվյալներն Արարատյան դաշտում, «Տեղեկագիր ՝’հՍՄ^ գիտության և արվեստի ինստ–ի», 1928, № 3։ Почвенно-географиче– ский очерк северной части Арм* ССР, Е․, 1937․

ԳԱԼՍՏՅԱՆ (Կալուստով) Գրիգոր Շահու– մի (1908, Բաքու – 1943, Կուրսկի շրջան), Աովետական Միության հերոս (14․11․ 1943, հետմահու), գվարդիայի գնդապետ։ ԱՄԿԿ անդամ 1929-ից։ Ավարտել է Բաքվի հետևակային դպրոցը, Թիֆլիսի հրամա– նատարական դասընթացները (1931)։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին եղել է տանկային բրիգադի կոմիսար։ Բրիգադը հերոսական մարտեր է մղել Ատալինգրադի ճակատամարտում և ար– ժանացել գվարդիական կոչման, իսկ կո– միսար Գ․ պարգևատրվել է Լենինի շքա– նշանով։ 1943-ին Կուրսկ–Օրյոլի ճակա– տամարտում Գ․ հմտորեն ղեկավարել է տանկային բրիգադը, սակայն օգոստոսի սկզբին, ծանր մարտերում զոհվել է՝ հետ– մահու արժանանալով Սովետական Միու– թյան հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր աստղի 2 շքանշաննե– րով։

ԳԱԼՍՏՅԱՆ Ռուբեն Ստեփանի (ծն․ 19․4․ 1918, գ․ Սանահին), սովետական և պե– տական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1941–43-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Երևանի Կ․ յ/արքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ը։ 1955–63-ին եղել է Երևանի Կիրովի անվ․ քիմիական կոմբինատի կուսկոմիտեի առաջին քարտուղար, 1963– 1974-ին4 ՀԿԿ Երևանի կազմակերպության Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1974-ից ՀՍՍՀ սոցիալական ապահովու– թյան մինիստրն է։ ՀԿԿ Կենտկոմի ան– դամ է (1957-ից), ՀՍՍՀ VII-IX գումա– րումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշաններով։

ԳԱԼՍՏՅԱՆ Սիմոն Մեսրոպի (7․3․1914, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1961)։ 1934-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–արդ․ ուսումնա– րանը։ Հեղինակ է թեմատիկ կոմպոզի– ցիոն կտավների, դիմանկարների և բնա– նկարների («Սասունցի Դավթի դիմումը Մսրա զորքին», 1939, «Կոմիտասի դիմա– նկարը», 1946, «Օպերային թատրոնի պու– րակը», 1953, «ժողովուրդը կերգի Կոմի– տաս», 1960, «Արգիշտիի որդի Ռուսան», 1968)։

ԳԱԼՍՏՅԱՆ Վիլեն Շմավոնի (12․2․1941, Երևան), բալետի հայ սովետական ար– տիստ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1973-ից։ 1959-ին ավարտել է Երե– վանի պարարվեստի ուսումնարանը և ընդունվել Ապենդիարյանի անվ․ օպերայի Վ․ Շ․ Գ ա լ ը ս– տ յ ա ն ը Սպար– տակի դերում (IX․ Խաչատրյանի «Սպարտակ», 1961, Սպենդիար– յանի անվ․ օպե– րայի և բալետի թատրոն, Երևան) և բալետի թատրոն։ Գ․ հայկ․ բալետի առաջատար վարպետներից է։ Դերապա– րերից են4 Ապարտակ (Խաչատրյանի «Սպարտակ», 1961), Ալբերտ (Ադանի «ժի– զել», 1961), Բյուրատ, Անտունի (Հովհան– նիսյանի «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969), Պրոմեթևս (Արիստա– կեսյանի «Պրոմեթևս», 1967), Ռոմեո (Պրո– կոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», 1970), Զիգ– ֆրիդ (Չայկովսկու «Կարապի լիճը», 1972)։ 1974-ին բեմադրել է Խաչատրյանի «Գա– յանե» բալետը (նաև լիբրետոյի հեղինակ, Արմենի դերակատար)։ 1968-ին արժանա– ցել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին։ ՀԱԱՀ պետ․ մրցանակի դափնեկիր (1967)։

ԳԱԼՍՏՅԱՆ Վրույր Եզեկիելի (ծն․ 3․3․ 1924, Երևան), հայ սովետական նկարիչ։ 1964-ին ավարտել է Երևանի գեղարվես– տա–թատերական ինստ–ը։ Գործերից են՝ «Սայաթ–Նովա», «Դոն Կիխոտ», «Հայուհի», Վ․ Ե․ Դ ա լ ը ս– տ յ ա ն․ ՝՝Հայուհու դիմանկար (1964, մասնավոր հավա– քածու) «Ե․ Չարենց» դիմանկարները, «Բնանկար» (1964), «Նատյուրմորտ» (1970), ինչպես և գրաֆիկական4 «Նատյուրմորտ արձա– նիկով» (1970), «Մտորումներ» նկարաշա– րը (1973-74)։

ԳԱԼՎԱՆԱ․․․ (Լ․ Գաչվանիի անունով), բարդ բառերի մաս, օգտագործվում է «գալվանային», «գալվանական» իմաստով (օրինակ՝ գալվանամետր, գալվանատեխ– նիկա)։