Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաստատուն հոսանք (գալվանական հո– սանք)։ Այդ հոսանքի կիրառման առաջին փորձերը կատարվել են դեռես XIX դ․ սկզբին։ Գալվանական հոսանքը օրգա– նիզմի վրա թողնում է բուժական բազմա– կողմանի ազդեցություն, հյուսվածքներում փոփոխվում է իոնների կոնցենտրացիան, բջջաթաղանթի թափանցելիությունը, ֆեր– մենտների գործունեությունը և նյութա– փոխանակության պրոցեսները, բարձրաց– նում է հյուսվածքների (հատկապես նյար– դային) սնուցումը, վերականգնում ծայրա– մասային նյարդերի խախտված ֆունկ– ցիան, բարձրացնում գլխուղեղի կեղևում արգելակման պրոցեսները, թողնում է հանգստացնող, քնաբեր, ցավամոքիչ ազ– դեցություն։ Գ․ ցուցված է նյարդային հա– մակարգի գործունեության խանգարում– ների (նևրասթենիա, հիսթերիա), նյար– դացավերի, նյարդաբորբերի, լուծանքնե– րի, կիսալուծանքների ժամանակ, ետ– վիրահատական ինֆիլտրատների և քրո– նիկական բորբոքային պրոցեսների ներ– ծծման նպատակով։ Հակացուցված է չար– որակ ուռուցքների, արյունահոսության, տենդային վիճակների, սրտային ապակոմ– պենսացումների դեպքում։ Գալվանական հոսանքը հիվանդին տրվում է 25–30 ը տևողությամբ, 20–25 պրոցեդուր։ Գ․ Հա– յաստանում առաջին անգամ ներդրվել է 1930-ական թթ․, Երևանի N* 1 հիվանդա– նոցում, պրոֆ․ Ա․ Հ․ Հակոբյանի կազ– մակերպած առաջին ֆիզիոթերապևտիկ կաբինետում։ 9-․ Մկրտչրսն ԳԱ ԼՎԱՆ Ի (Galvani) Լուիջի (Ա լ ո ի զ ի) (9․9․1737, Բոլոնիա –4․12․1798, Բոլոնիա), իտալացի անատոմ և ֆիզիոլոգ, է չեկ ար ա– ֆիզիոչոգիւսյի հիմնադիր։ Սովորել է Բո– լոնիայի համալսարանում, այնտեղ էլ հետագայում դասավանդել է բժշկագիտու– թյուն։ 1771-ից ուսումնասիրել է էլեկտրա– կանության առաջացումը կենդանի օրգա– նիզմներում։ Հետազոտել է անշարժաց– ված գորտի մկանների կծկման ընդունա– կությունը էլեկտրական հոսանքի ազդե– ցության ներքո։ Դիտել է մկանների կծկու– մը՝ դրանք նյարդերի կամ ողնուղեղի հետ մետաղով միացնելիս, ուշադրություն դարձրել այն բանի վրա, որ մկանը կծկը– վում է երկու տարբեր մետաղների հետ միաժամանակյա շփումից, ապացուցել, որ մկանը կծկվում է նաև անմիջապես նյար– դին միանալիս։ Գ–ի փորձերը նպաստեցին հոսանքի նոր աղբյուրի՝ գալվանական էլեմենտի հայտնագործմանը։ 1791-ին հրա– տարակել է «Մկանային շարժման ժամա– նակ էլեկտրականության ուժի մասին տրակտատ»–ը։ ԳԱԼՏ, Ղ ա լ տ ի, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Հակոբ) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազ– մի տարիներին։

ԳԱԼՈՒՍ (Galois) էվարիստ [26․11․1811, Բուլ–լա–ռեն (Փարիզի մոտակայքում) – 30․5․1832], ֆրանսիացի մաթեմատիկոս։ Սովորել է Լուի–լե–Գրան լիցեյում։ 1830-ին ընդունվել է Բարձրագույն նորմալ դպրո– ցը և մեկ տարի անց հեռացվել քաղաքա– է․ Գալուա կան նկատառումներով։ Սպանվել է մե– նամարտում։ Գ–ի մաթեմատիկական ուսումնասիրությունները բացառիկ մեծ ազդեցություն են ունեցել հանրահաշվի զարգացման վրա։ Ըստ էության, Գ․ ստեղ– ծել է վերջավոր դաշտերի ամբողջ տեսու– թյունը (այժմ այդ դաշտերը կրում են նրա անունը)։ Մենամարտի նախօրյակին ընկերոջն ուղղված նամակում նա շարա– դրում է հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնա– կան թեորեմաներր, որոնք շատ ավելի ուշ նորից հայտնաբերեց Բ․ Ռիմանը։ Գ․ ձևա– կերպել է հանրահաշվական հավասարում– ների արմատանշաններով լուծելիության վերաբերյալ գաղափարների մի համա– խըմբություն, որի հիման վրա կառուցվել է Գաչուայի տեսությունը։ Գրկ․ Ի ն ֆ և լ դ Լ․, էվարիսա Գալուա, Ասավածների ընտրյալը, Ե․, 1967։

ԳԱԼՈՒԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, Хп+ 2цх*–՝+ + ․․․+ an_ix-|- an=0(*) տեսքի մեկ ան– հայտով բարձր կարգի հանրահաշվական հավասարումների տեսություն։ Առաջա– դրրում է դրանց լուծումներն այլ հանրա– հաշվական հավասարումների (սովորա– բար ցածր կարգի) լուծումների հանգեց– նող պայմաններ։ Քանի որ յ/ A արմա– տանշանը xm= A-ի լուծումն է, ապա (*)-ը լուծելի է արմատանշաններով, եթե հնա– րավոր է այն հանգեցնել երկանդամ հավա– սարումների շղթայի։ 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի հավասարումների արմատանշան– ներով լուծումները մաթեմատիկոսներին հայտնի էին դեռևս XVI դ․։ Հաջորդ երեք հարյուրամյակներում նրանք փորձել են գտնել 5-րդ և բարձր կարգի հավասա– րումներինը ևս։ Այս բնագավառում մեծ աշխատանքներ են կատարել է․ Բեզուն և ժ․ Լւսօրանժը։ Վերջինս դիտարկել է արմատների հատուկ գծային զուգորդու– թյուններ (այսպես կոչված Լ ա գ ր ա ն– ժի ռեզոլվենտներ), ուսումնա– սիրել է նաև, թե ինչ հավասարումների են բավարարում (*)-ի արմատներից կախված ռացիոնալ ֆունկցիաները։ 1801-ին Կ․ Գաուսը տվել է xm =1 երկանդամ հա– վասարման արմատանշաններով լուծելիու– թյան ամբողջական տեսությունը, որտեղ նրա լուծումը հանգեցրել է նվազ կարգ ունեցող հավասարումների լուծման։ Վեր– ջապես, 1824-ին Ն․ Աբեչը ցույց է տվել, որ 5-րդ և բարձր կարգի ընդհանուր հավա– սարումները չեն լուծվում արմատանշան– ներով, և տվել է կամայական բարձր կար– գի հավասարումների մի ընդհանուր դասի (այսպես կոչված ա բ և լ յ ա ն հավա– սար ու մ ն և ր) արմատանշաններով լուծումը։ Այսպիսով, երբ է․ Գաչուան սկսեց իր հետազոտությունները, հանրա– հաշվական հավասարումների տեսության մեջ կատարված էր բավական աշխատանք, սակայն (*) տեսքի բոլոր հնարավոր հա– վասարումներն ընդգրկող տեսություն դեռ չէր ստեղծվել։ Պարզված չէին (*)-ի արմատանշաններով լուծելիության ան– հրաժեշտ և բավարար պայմաններ, չէր բացահայտված, թե ինչպիսի առավել պարզ հավասարումների (թեկուզ ոչ երկանդամ) լուծումների շղթայի կարելի է բերել ( )-ի լուծումը, և, մասնավորապես, գտնված չէին (*)-ը քառակուսի հավասարումների շըղ– թայի հանգեցնող անհրաժեշտ և բավարար պայմաններ։ Բոլոր այս հարցերը է․ Գա– լուան լուծել է իր «Հուշագրություն հավա– սարումների արմատանշաններով լուծե– լիության պայմանների վերաբերյալ» աշ– խատության մեջ։ Գ․ տ․ հետագայում զար– գացվել և ընդհանրացվել է բազմաթիվ ուղղություններով։ ժամանակակից հաս– կացողությամբ Գ․ տ․ այս կամ այն մաթ․ օբյեկտներն իրենց ավտոմորֆիզմների խմբի հիման վրա ուսումնասիրող տեսու– թյուն է (այսպես, օրինակ, դաշտերի Գ․ տ․, օղակների Գ․ տ․, տոպոլոգիական տա– րածությունների Գ․ տ․ ևն)։

ԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒ–

ԹՅՈՒՆ, բարեգործական հաստատություն։ Հիմնադրվել է հայ մեծահարուստ նավթ– արդյունաբերող Գալուստ Կյուլպենկյանի (1869–1955) կտակի համաձայն, 1956-ին, Լիսաբոնում (Պորտուգալիա), ուր 1942-ից բնակություն էր հաստատել կտակարարը։ Հիմնարկության նպատակն է՝ նպաստեւ բարեգործության, առողջապահության, արվեստների, կրթության և գիտության զարգացմանը։ Նախանշված միջոցառում– ները հիմնարկությունը իրավասու է իրա– կանացնելու ոչ միայն Պորտուգալիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Կտակի կարգադրության համաձայն, Պորտուգա– լիայի կառավարությունը 1956-ի հուլի– սի 18-ին հրապարակեց հրամանագիր– օրենք, որով Գ․ Կ․ հ․ դիտվում է որպես պորտուգալական հաստատություն և օժտ– վում իրավաբանական անձի իրավունքով։ Օրենքը հիմնարկությանը թույլատրում է, անհրաժեշտության դեպքում, պատվիրա– կություններ (հանձնախմբեր) կամ գրա– սենյակներ ունենալ այլ երկրներում (առ– այժմ դրանք գործում են Լոնդոնում և Փարիզում)։ Հիմնարկությունն ունի հայկ․ մասնաճյուղ։ Գ․ Կ․ հ–յան հիմնական միջոցները գոյանում են Իրաքի նավթային ընկերու– թյան (Iraq Petroleum Co․ Ltd․) շահույթնե– րի տոկոսներից, որի բաժնետերերից էր Գ․ Կյուլպենկյանը։ Հիմնարկության պաշ– տոնական տվյալներով 1956–69-ի ընթաց– քում տարբեր նպատակներով ծախսվեւ է 134․ 406․ 771 դոլար։ 1969-ին Լիսաբոնում կառուցվեց հիմնարկության հատուկ շենք, որտեղ, նրա գրասենյակներից րաօի, տեղավորված է նաև թանգարան, ուր ցուցադրվում է Գ» Կյուլպենկյանին պատ– կանած արվեստի գործերի (ավելի քան 3000) հարուստ հավաքածուն։ Հայկ․ մաս– նաճյուղի գծով 1956–71-ի ժամանակա– շրջանում ծախսվել է 17․406․82 դոլար (որ– պես նպաստ սփյուռքահայ մշակութային