միություններին, հայկ․ դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթո– շակներ հայ աշակերտներին և ուսանող– ներին ևն)։ Հիմնարկությունը տարեկան մի որոշ գումար է հատկացնում նաև Սո– վետական Հայաստանի գիտական և ուսումնական հաստատություններին՝ ար– տասահմանյան գիտական գրականություն և արդիական սարքավորումներ ձեռք բե– րելու համար։ Գ․ Կ․ հ․ 400 հզ․ դոլար է տրամադրել էջմիածնի Մայր տաճարի նորոգմանը։ Ա․ Գասպարյան
ԳԱԼՈՒՍՏԱՇՎԻԼԻ (Գալստյան) Սոկ– րատ Ալեքսեյի [ծն․ 1920, գ․ Ուփլիս– Ցխե (Վրաց․ ՍՍՀ Գորիի շրջանում)], Սովետական Միության հերոս (3․6․1944)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Ստալինգրադի ճակատա– մարտին, Կովկասի պաշտպանությանը, Օդեսայի համար մղված մարտերին։ Սո– վետական Միության հերոսի կոչման ար– ժանացել է Օդեսայի ազատագրման ժա– մանակ ցուցաբերած խիզախության հա– մար։ Պարգեատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
ԳԱԼՈՒՍՏՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1828–ին, Կահիրեում։ Սկըգ– բում կոչվել է Եղիազարյան հոգետուն– դպրատուն՝ հիմնադիր բարերարի անու– նով։ 1854-ին տեգափոխվել է Կարապետ Գալուստի միջոցներով կառուցված նոր շենքը և կոչվել Խորենյան ազգային երկ– սեռ ւ]արժարան, իսկ 1897-ից՝ Գալուստ– յան։ 1907-ի ուս․ տարին սկսվել է Պողոս Նուբարի կառուցած հարմարավետ շեն– քում։ Դպրոցը հիմնականում պահպան– վում է բարերար Գալուստի կտակած մի– ջոցներով։ Ունի մանկապարտեզի, տար– րական (վեցամյա) և բարձրագույն նախա– կրթարանի (եռամյա) բաժիններ։ Աշա– կերտները պետ․ դպրոցների ծրագրին առընթեր ստանում են հայեցի կրթություն, իրավունք են ստանում ընդունվելու բարձ– րագույն ուս․ հաստատություն։ 1973-ին ուներ մոտ 200 աշակերտ։ Տարբեր ժամա– նակներում Գ․ ա․ վ–ում աշխատել են Ա․ Ալպոյաճյանը, Հ․ Օշականը, Լ․ Աճեմ– յանը և ուրիշներ։ Սովորել են Գ․ Բարսեղ– յանը, Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Գ․ Գասպարյանը, ժ․ Հակոբյանը, Ա․ Տա– աըրյանը, Հ․ Թութունջյանը և ուրիշներ։ Գրկ․ Արմավենի տարեգիրք․ 1937–38, Կա– հիրե, 1937։ Դ․ Գևորգյան «ԳԱԼՖ ՕՅԼ ԿՈՄՊԱՆԻ», տես Նավթային ւէոնուցուիաներ։
ԳԱԼՖԱՅԱՆ Ամբրոսիոս, Լ ու ս ի ն յ ա ն Գվիդոն (24․8․1826, Կ․ Պոլիս– 1906, Փարիզ), հայ բանասեր, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա անցել Վենետիկ, ուսումը շարունա– կել Մխիթարյանների դպրոցում։ 1847-ին ձեռնադրվել է կաթոլիկ վարդապետ և ուղարկվել Փարիզ, ուր դասավանդել է Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ Հե– տագայում Գ․ գժտվել է Ս․ Ղազարի միա– բանության ղեկավարների հետ, Փարի– զում բացել նոր դպրոց, որն ավելի ուշ կոչվել է Բարձրագույն ազգային վարժա– րան։ Այս շրջանում հրաժարվել է կաթոլի– կությունից և դարձել լուսավորչական։ Գ․ Այվազովսկու հետ հիմնադրել է «Մաս– յաց աղավնի» հանդեսը։ Գ․ անդամ էր Ֆրանսիայի պատմագիտության, ասիական և ցեղաբանական ընկերությունների։ Կազ– մել է զրուցարաններ ու բառարաններ՝ «Առաջնորդ անգղիարեն և հայերեն զրու– ցատրութեան (1855), «Զրուցատրութիւն ի տաճիկ ւեզուե ի հայ» (1864), «Բառգիրք հայ–գաղղիերեն և գաղղիերեն–հայերեն» (1861, 5 հրտ․, 1973)։ Գվիդոն Լուսինյան անվան տակ 1900-ին Փարիզում հրատա– րակել է «Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ» բառարանի երկհատորյա– կը, որ պարունակում է 120 հզ․ բառ–հոդ– ված։ Լույս է ընծայել թվաբանության, հայկ․ գեղագրության, ընդհանուր և հա– յոց պատմության դասագրքեր հանրա– կրթական դպրոցների համար։ Երկ․ ■՝Համառօտ պատմութիւն հին ազգաց, Վնտ․, 1849։ ■՝տամսաօտ պատմութիւն հռով– մաեցւոց, Վնտ․, 1850։ ^տամառօտ պատմութիւն միջին դարու, Վնտ․, 1850։ Տամաոօտ պատ– մութիւն նոր ազգաց, Վնտ․, 1851։ Նոր ընթեր– ցարան, Փարիզ, 1861։ Պատմութիւն Աստվա– ծաշունչ սուրբ գրոց Հին կտակարանի, 2 հրտ․, Վաղ–պատ, 1897։ Վ․ Առաքեչյան
ԳԱԼՖԱՅԱՆ Զարեհ Համբարձումի (1887, Կ․ Պոլիս – 1939, Փարիզ), հայ նկարիչ։ Տեղի Գեղարվեստի դպրոցը ավարտելուց հետո (1910) դասավանդել է Պերպերյան վարժարանում։ 1920-ին մեկնել է Փարիզ, սովորել Դեկորատիվ արվեստի բարձրա– գույն դպրոցում, արժանացել առաջին մեդալի։ Ցուցադրվել է Փարիզի «Անկախ» նկարիչների ընկերության, «Հայ ազատ նկարիչների միության» ցուցահանդեսնե– րում, եղել է այդ միության քարտուղարը։ Գ․ ստեղծել է Պոլսի շրջակայքն ու ֆրանս․ բնությունը պատկերող ռեալիստական քնարական բնույթի նկարներ։ Հայաստա– նի պետական պատկերասրահում են նկար– չի «Ինքնադիմանկարը» (1919) և «Տրեպորի տեսարան» (1927) կտավները։ Շ․ Խաչատրյան
ԳԱԼՖԱՅԱՆ Խորեն, Նար–Պեյ (1․10․ 1832, Կ․ Պոլիս – 4․11․1892), հայ բանաս– տեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, հրա– պարակախոս, եկեղեցական գործիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդա– վայրում, ապա՝ Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ Գործուն մասնակցություն է ունեցել Մխիթարյան միաբանության աշխատանքներին, «Բազմավեպ»-ի հրա– տարակությանը, որտեղ տպագրել է ինք– նուրույն և թարգմանական (Շեքսպիրից, Հյուգոյից, Լամարթինից, Ալֆիերիից) եր– կեր։ 1857-ին, հրաժարվելով Մխիթարյան– ներից, մեկնել է Փարիզ, մասնակցել Գ․ Այվազովսկու «Մասյաց աղավնի» հան– դեսի հրատարակմանը, միաժամանակ դա– սավանդել Հայկազյան վարժարանում։ 1861-ին Թեոդոսիայի Խալիբյան վարժա– րանի ուսուցիչ էր։ 1867-ին էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս։ Թարգմանել և հրատարակել է «Դաշնակք Լամարթի– նեայ» (1859) բանաստեղծությունների ժո– ղովածուն։ Գ–ի չափածո գործերի առաջին ժողովածուն՝ «Վարդենիք»-ը (1863), ունի էրոտիզմի տարրեր։ Դրա քննադատու– թյամբ հանդես է եկել Մ․ Նալբանդյանը «Աղցմիք» պատասխան պոեմում։ «Ստու– երք հայկականք» (1874) և «Քնար պան– դըխտին» (1868) բանաստեղծությունների ժողովածուներում Գ․ երգել է պանդխտի ցավերն ու հույզերը։ 1870-ին հրատարա– կել է «Հայոց եկեղեցին և անդրալեռնա– կանք» աշխատությունը, բազմաթիվ հոդ– վածներ, որոնցում անդրադարձել է Հա– յաստանի անազատ վիճակին, ապագա Հայաստանի սոցիալ–քաղ․ կարգին վերա– բերող հարցերին։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո Գ․ ուղարկվել է Պե– տերբուրգ՝ դիվանագիտական բանակցու– թյունների, ապա Մ․ Խրիմյանի պատվի– րակության կազմում մասնակցել է Բեռ– լինի վեհաժողովին որպես թարգմանիչ– խորհրդական։ Գ․ ստորագրել է Հ․ Խ․ Գ․, Խ․ Վ․ Գ․, իյ․ Նար–Պեյ, Խորեն–Նար–Պեյ Լուսինյան ևն։ Գրկ․ Պատմութիւն և պաաճառք վերադարձի երից վարդապետացս․․․, Փարիզ, 1856։ Թ և ո– դորեան Ս․, Պատմութիւն Մուրատեան եւ Տայկազեան վարժարանաց․․․, հ․ 4, Փարիզ, 1866։ Նալբանդյան Մ․, Երկերի լիա– կատար ժողովածու, հհ․ 1–4, Ե․, 1940–49։ Ա․ Շ տիկ յան
ԳԱԼՖԱՅԱՆ Կարապետ Սարգսի (1877, Տրապիզոն – 1945, Կահիրե), հայ դե– րասան։ 1896-ին տեղափոխվել է Թիֆլիս, այնտեղից՝ Փարիզ, որտեղ խաղացել է Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», 1898, «Օթելլո», 1899)։ Ֆրանս, մամուլը բարձր է գնահատել Գ–ի դերասանական արվեստը։ 1900-ին վերադարձել է Անդր– կովկաս։ 1901-ին Արտիստական թատրո– նում (Թիֆլիս) հանդես է եկել Համլետի դերում։ 1901–03-ին Համլետ և Օթելլո Կ․ Ս․ Գալֆայան է խաղացել Երևանում, Ալեքսանդրապո– լում, Կարսում, Բաթումում, Մոզդոկում և այլուր։ Հետագայում անցել է Փարիզ, 1908-ին կրկին վերադարձել է Անդրկով– կաս և մինչև 1917-ը առանձին դերակատա– րումներով, շեքսպիրյան մենախոսություն– ներով ու Շեքսպիրի մասին դասախոսոլ– թյուններով ելույթներ ունեցել Թիֆլիսում և Բաքվում։ 1925-ից ապրել է Եգիպտոսում։
ԳԱԼՖԱՅԱՆ Սրբուհի Նշանի [17․2․1822, Գարթալ (Թուրքիա) – 4․7․1889, Կ․ Պո– լիս], հայ հասարակական գործիչ, ասեղ– նագործության վարպետ։ 1840-ին հրա– ժարվել է աշխարհիկ կյանքից և նվիրվել հայ աղքատ մանուկների դաստիարա– կությանը։ 1850-ին Խաս գյուղում (Կ․ Պո– լիս) բացել է արհեստանոց, ուր հայ երե– խաներին ձեռագործ է սովորեցրել։ 1866-ին հիմնել է Գալֆայան վարժարանը, որտեղ կրթվել, դաստիարակվել և արհեստներ են սովորել հայ որբ աղջիկներ։ Որպես ժանեկագործ և ասեղնագործ վարպետ, մասնակցել է 1868-ի Անտվերպենի (Բել– գիա) ցուցահանդեսին, արժանացել առա– ջին կարգի վկայականի։ Գրկ․ Մարգարյան Գ․, Կենսագրու– թյուն Սրբուհի մայրապետի Նշան–Գալֆա–