սուլթանական կառավարության ճնշում– ներն ու հալածանքներն ավելի խստացան։ Հայ ազատագրական պայքարը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպա– տակով երիտթուրքերը ծրագրեցին արև– մըտահայության ֆիզիկական բնաջնջու– մը։ 1915–ի գարնանից սկսած թուրք, իշ– խանությունները տեղահանության պա– տըրվակով ձեռնամուխ եղան Թուրքիայի հայ բնակչության ընդհանուր ջարդին (տես Մեծ եղեռն, Դեյր էզ –Զորի կոաորած /975-/9/6)։ 1915– 16-ի հայկ․ կոտորածների ժա– մանակ թուրք, կառավարությունը բռնի կերպով Միջագետք և Սիրիա գաղթեցրեց մոտ 600 հզ․ հայ։ Գաղթականության մի մասը կոտորվեց թուրք ջարդարարների կողմից և քաղցի զոհ դարձավ 1917– 1918-ին, մյուս մասը բնակություն հաս– տատեց Սիրիայում, Լիբանանում, Եգիպ– տոսում, Իրաքում կամ անցավ եվրոպա– կան երկրներ ու Ամերիկա։ Առաջին համաշխարհային պատերազ– մի տարիներին արևմտահայերի մի մասին հաջողվեց ռուս, զորքերի օգնությամբ ազատվել կոտորածներից և գաղթել Կով– կաս, մասնավորապես Արևելյան Հայաս– տան։ 1914–16-ին Կովկաս գաղթեց մոտ 350 հզ․ հայ։ 1920-ի սեպտեմբերին հար– ձակվելով Հայաստանի վրա՝ քեմալա– կանները տեղահան արեցին հարյուրա– վոր հայկ․ գյուղեր Կարսի մարզում, Ալեք– սանդրապոլի գավառում և կոտորեցին 30 հզ․ հայ։ Քեմալականների խժդժու– թյունները երկար կշարունակվեին, եթե 1920-ի նոյեմբ․ 29-ին Հայաստանում չհաս– տատվեր սովետական իշխանություն, որն ընդմիշտ վերջ դրեց հայ ժողովրդի հա– րատև բռնագաղթերին ու կոտորածներին։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության ծնունդ Սովետական Հայաստանը դար– ձավ աշխարհով մեկ սփռված, իր հայրե– նիքից բռնությամբ վտարված համայն հայության ազգահավաքման կենտրոնը (տես Հայրենադարձություն)։ Գրկ․ Маркс К․, Вынужденная эмигра– ция, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 8; Լ և ն ի ն Վ․ Ի․, Կապիտալիզմը և բան– վորների իմիգրացիան, Երկ․, հ․ 19։ Փավս– տոս Pm գանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968, էջ 216-20։ Սեբեոս, Պատ– մութիւն, Ե․, 1939։ Առաքել Դավրիժե– ց ի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։ Աղան– յան Գ․, Կարնո գաղթը (1829–1830), Թ․, 1891։ Նկարագիր գաղթականութեան Հայոց ի Պարսկաստանէ ի Ռուսաստան, Մ․, 1832։ Ա լ պ ո յ ա ճ յ ա ն Ա․, Պատմություն հայ գաղթականության, հ․ 1–3, Կահիրե, 1941 – 1961։ Աբրահամյան Ա․ Գ․, "Համա– ռոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատ– մության, հ․ 1–2, Ե․, 1964–67։ Ս ա ր գ ը ս– յ ա ն Ե․ Ղ․, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914– 1918 թթ․, Ե․, 1964։ Միքայելյան Վ․ Ա․, Ղրիմի հայկական գաղութի պատմություն, [մաս 1–2], Ե․, 1964–70։ Կիրակոսյան Ջ․Ա․, Առաջին համաշխարհային պատերազմը Ա արևմտահայությունը 1914–1916 թթ․, Ե․, 1967։ Լ և ո, Երկ․, հ․ 3, գիրք 1, Ե․, 1969, էջ 223 – 69։ Մելիքսեթյան Հ․ Hi․, Արևմտահա– յերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրե– նադարձությունը Սովետական Հայաստան ( 1915–1940 թթ․), Ե․, 1975։ Геноцид армян в Османской империи․ Сб․ документов и ма– териалов, под ред․ М․ Г․ Нерсесяна, Е․, 1966; Марианьский А․, Современные ми– грации населения, пер․ с польск․, М․, 1969; Статистика миграции населения․ М․, 1970*
ԳԱՂԹԱՎԱՅՐ, որևէ ժողովրդի անջատ հատվածի վերաբնակության վայրը օտար երկրում։ Հայկ․ Գ–եր առաջացել են սկսած IV դարից։ Կորցնելով պետականությունը, հալածվելով օտարներից՝ հայերն ստիպ– ված են եղել բնակություն հաստատել այլ երկրներում (տես Գաղթ)։ Սիջին դարե– րում նրանք վերաբնակվել են ավելի քան 25 երկրում։ Գ–երի հայությունը ապրել է հավաքական կյանքով, կազմել համայնք– ներ՝ դիմանալու ուծացմանը, պաշտպա– նելու իր անդամների իրավունքները։ Եր– կար ժամանակ հայկ․ Գ–երի բնակչությու– նը հավատարիմ է մնացել հայրենի ավան– դույթներին, պահպանել իր մայրենի լե– զուն, մշակույթը։ Հայ Գ–երը կարևոր դեր են կատարել Արևելքի և Արևմուտքի միջև տնտեսական կապերի նախաձեռն– ման, զարգացման․ գործում, նրանց ներ– կայացուցիչները մասնակցել են բուն Հա– յաստանի հասարակական–քաղաքական շարժումներին, առաջադրել ազատագրա– կան ծրագրեր։ Նրանք նպաստել են հայ և մյուս ժողովուրդների միջև քաղ․ ու մշակութային կապերի և բարեկամության հաստատմանը։ Հայկ․ Գ–երում զարգացել է հայրենի մշակույթն ու գիտությունը, հիմնվել է առաջին հայկ․ տպարանը, տպագրվել մայրենի լեզվով առաջին գիր– քը և պարբերականը։ Այժմ հայկ․ Գ–եր կան աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հայ գաղթաշխարհն ընդունված է անվա– նել «սփյուռք», «ցրոնք» («սփռվել* և «ցրվել* բառերից), իսկ բնակչությանը՝ «սփյուռքահայություն», «սփյուռքահայեր»։ ԴԱՂՁ (Cuscuta), գաղձազգիների ընտա– նիքի մակաբույծ բույսերի ցեղ։ Արմատ– ներ և տերևներ չունի, զուրկ է քլորոֆիլից, ապրում է մյուս բույսերի հաշվին։ Տարած– ված է մոտ 100 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 36, այդ թվում ՀՍԱՀ–ում՝ 15 տեսակ։ Բազմա– նում է սերմերով և վեգետատիվ ճանա– պարհով։ Վնասում է առվույտի, երեքնու– կի ցանքերը, բանջարաբոստանային, տեխ․ բույսերը, խաղողի վազը, պտղատու ու դեկորատիվ տնկարկները։ ՀՍՍՀ–ում տա– րածված վնասակար տեսակներից են4 նրբացողուն Գ․, դաշտային Գ․, երեքնու– կի Գ․ ևն։ Պայքարի միջոցներն են„ կա– րանտին, սերմացուի վարակազերծում, մո– լախոտերի և վնասված բույսերի սրսկում հերբիցիդներով, կրակային մեթոդ։ Ն․ Կարապետյան
ԳԱՂՏՆԱԳԻՐ, կրիպտոգրամմա (<հուն․ xpvjttv6s –«գաղտնի» և ура^ца– «գիր* բառերից), գրության ձև, որը նպա– տակ ունի գրվածը հասկանալի դարձնել միայն որոշակի անձնավորությունների։ Օգտագործվել է հին և միջին դարերից՝՛ քաղաքական, ռազմական, առևտրական, արհեստագործական և այլ տեղեկություն– ներ հաղորդելու համար։ Հայկ․ Գ–երի մի մասը պարունակում է քաղաքական տեղեկություններ, ծածկագրեր, մյուսը՝ հիշատակարաններ, որտեղ գրիչները հա– ղորդում են տեղեկություններ իրենց մա– սին։ Դրանք բաժանվում են մի քանի խըմ– բերի՝ սյունակետագիր, կետագիր, օղա– կետագիր, գավազանագիր, Փոխարինա– գիր, եղբայրագիր, աղավնագիր, գումա– րագիր, թվանշանագիր ևն։ Գ–երը օգտա– գործվում են նաև այժմ՝ քաղ․ և ռազմ, նպատակներով։ Ա․ Մաթևոսյան
ԳԱՂՏՐԻԿ Ա&ԳԻՆԵՐ (Boraginaceae), երկ– շաքիլավոր բույսերի ընտանիք։ Ւ^ոտա– բույսեր են, հազվադեպ՝ կիսաթփեր։ Տե– րևները հերթադիր են, ամբողջական, առանց տերևակիցների, ծածկված կոշտ, երբեմն ծակծկող մազիկներով։ Ծաղիկնե– րը մեծ մասամբ կանոնավոր են, կրկնակի ծաղկապատով։ Ծաղկաբույլը պարուրաձև ոլորք է։ Պսակի խողովակի խորշում հաճախ գտնվում են թեփուկներ կամ հավելված– ներ, որոնք նեկտարը պահպանում են գոլորշիացումից և անձրևից։ Պտուղը տրոհ– վող ընկուզիկ է։ Հայտնի է 100 ցեղի մոտ 2000 տեսակ՝ տարածված ամբողջ երկ– րագնդում, հատկապես Սիջերկրածովյան երկրներում, Հյուսիսային Ամերիկայի արմ–ում։ ՍՍՀՄ–ում՝ ավելի քան 350 տե– սակ։ Որոշ Գ․ (քարխոտ, շնալեզու) կի– րառվում են բժշկության մեջ, մյուսները հայտնի են որպես բարձրարժեք մեղրատու և նեկտարատու (մեղրուկ, կապուտակ), վայրի որոշ տեսակներ (շիխար, իժախոտ) թունավոր են։ Արևադարձային երկրնե– րում Գ–ի շատ տեսակներ ունեն արժեքա– վոր բնափայտ և ուտելի պտուղներ։ Հայկ․ ՍՍՀ–ում Գ․ տարածված են կենտրոնական և հս․ շրջաններում։ Թ․ Ծատուրյան
ԳԱՂՈՒԹ, 1․ որևէ Ժողովրդի անջատված հատվածի բնակությունը մեկ այլ երկրում։ Սկզբնապես Գ–ները եղել են առևտրական, երկրագործական–անասնապահական և ռազմա–երկրագործական բնույթի և ստեղծ– վել են գերազանցապես որևէ պետության բնակիչների՝ մեկ այլ երկիր կատարած արտագաղթի հետևանքով։ Այսպես էին, օրինակ, Հին Հունաստանից և Հռոմից գաղթողների հիմնած Գ–ները։ Միջին դա– րերում և նոր ժամանակներում նույնպես հիմնվել են Գ–ներ։ 2․ Որևէ պետության (մետրոպոլիայի) իշխանության տակ գըտ– նըվող երկիր, որը զրկված է քաղ․ ու տնտ․ ինքնուրույնությունից և կառավարվում է հատուկ վարչակարգով՝ պարտադրած գա– ղութատեր պետության կողմից (տես Գա– ղութատիրություն)։ Բոլորովին այլ ծագում ունեն հայկ․ Գ–ները, որոնք ստեղծվել են հայ ժողո–
ՎՕՐԴԻ դաժան ճակատագրի բերումով (տես Գաղթ)։ Հայկական Գ–ները հաճախ ունեցել են քաղաքային ինքնավարություն, մայրենի լեզվով դպրոցներ բացելու իրա– վունք և այլ արտոնություններ, միջոց են եղել հայրենազուրկ հայության գոյապահ– պանման։ Տես նաև Գաղթավայր։
ԳԱՂՈՒԹ», գրական, քաղաքական, հա– սարակական, շաբաթաթերթ։ Լույս է տե– սել 1914–16-ին, Դոնի Ռոստովում և Նոր Նախիջևանում։ Խմբագիրներ՝ Ա․ Տոմբա– յան, Ս․ Մեսնիկյան։ Լուսաբանել է Ռու– սաստանի, Ղրիմի և Հյուսիսային Կովկասի հայերի կյանքը, քննարկել ժողովրդական առողջապահության, սպառողականն կոո– պերատիվ ընկերությունների, բարեգործա– կան կազմակերպությունների, թատերա– կան, դպրոցական և այլ հարցեր։ Աշխա– տակցել են Ա․ Մյասնիկյանը, Վ․ Տերյանը, Շ․ Կուրղինյանը, Ա․ Ծատուրյանը, Գ․ Չու– բարը և ուրիշներ։ Ս․ Կոծինյան