ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՍԻՍՏԵՄԻ ՃԳՆԱԺԱՄ, տես Կաւցիւուաիզւէքւ ընղհանուր ճգնաժամ։
ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, սոցիալ–տնտե– սապես թույլ զարգացած երկրների ու ժո– ղովուրդների քաղաքական, ռազմական, տնտեսական ու հոգևոր հարստահարու– մը՝ շահագործողական պետությունների (մետրոպոլիտների) իշխող դասակարգերի կողմից։ Գ․ սաղմնավորվել է նախակապի– տալիստական շահագործողական հասա– րակարգերում։ Գաղութային զավթումները ընդլայնվեցին կաւցիտաչի նախասկըզբ– նական կուտակման ժամանակաշրջանում։ Խոշոր գաղութային կայսրությունների (իս– պանական, պորտուգալական) կազմա– վորմանը նպաստեցին աշխարհագրական մեծ հայտնագործությունները։ Ամերիկա– յի հայտնադործումից (1492) հետո գաղու– թացվեց Կենտրոնական և Հարավային Ամերիկայի զգալի մասը։ XVI դ․ վերջին և XVII դ․ սկզբին խոշոր գաղութատեր տե– րություն դարձավ Հոլանդիան, որը, հաս– նելով իր հզորությանը, XVII դ․ կեսերին Արևելքում նվաճեց Պորտուգալիայի գա– ղութների մեծ մասը։ XVII դ․ անգլո–հո– լանդական պատերազմները հանգեցրին Անգլիայի գաղութատիրական գերիշխա– նության հաստատմանը։ XVII –XVIII դդ․ գաղութներ նվաճեց Ֆրանսիան։ Կապի– տալի նախասկզբնական կուտակման ժա– մանակաշրջանում գաղութային քաղաքա– կանությունն իրականացնում էին արտոն– յալ առևտրական ընկերությունները։ Գ․ ուղեկցվում էր բնիկների բնաջնջմամբ կամ մասսայական տեղահանմամբ, ստրկա– վաճառությամբ։ Կապիտալիզմի դարա– շրջանում խոշորագույն գաղութատեր տե– րություն դարձավ Մեծ Բրիտանիան։ XVIII – XIX դդ․ նա ընդարձակեց իր գա– ղութային կայսրությունը Ֆրանսիայի, Հո– լանդիայի, Իսպանիայի և Պորտուգալիա– յի տիրույթների հաշվին, իրեն ենթարկեց Հնդկաստանը։ Իր գաղութային կայսրու– թյունն ընդլայնեց նաև Ֆրանսիան, զավ– թեց Ալժիրը (1830–48), Վիետնամը (XIX^ 50–80-ական թթ․), պրոտեկտորատ հաս– տատեց Կամբոջայի (1863) և Լաոսի (1893) նկատմամբ։ Ռուսական ցարիզմն ընդ– լայնեց իր տիրապետությունը։tXIX դ․ 1-ին կեսին գաղութների համար պայքար սկսեց ԱՄՆ։ <Մոնրոյի դոկտրինայի» հըռ– չակումը (1823) Լատինական Ամերիկայի գաղութացման մենաշնորհ ստանալու ԱՄՆ–ի հավակնության արտահայտությու– նըն էր։ XIX դ․ 40–50-ական թթ․ ԱՄՆ ան– հավասար պայմանագրեր պարտադրեց Չինաստանին և ճապոնիային։ Գաղութ– ների բարբարոսաբար շահագործումն արագացրեց կապիտալիզմի զարգացումը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկա– յում։ Գաղութացված երկրների ներքաշու– մը փոխանակության համաշխարհային ոլորտ քայքայում էր հին հասարակական հարաբերությունները, նպաստում կապի– տալիզմի սաղմնավորմանը։ Մյուս կող– մից, իմպերիալիզմի փուլում մոնոպոլիս– տական բուրժուազիան գաղութացված երկրները դարձրեց մետրոպոլիայի ագ– րարային–հումքային կցորդներ և սպառա– հանման շուկա՝ ամեն կերպ խոչընդոտե– լով արտադրողական ուժերի առաջըն– թացն այ՛դ երկրներում, կոնսերվացնելով հին հասարակական հարաբերություննե– րը, որպես իր պատվարի։ Բացի այդ Գ․ ներառում էր նաև պրոտեկտորատները, դոմինիոնները և կիսագաղութային, կախ– յալ վիճակի մեջ գտնվող երկրները։ 1914-ին գաղութային և կախյալ երկրնե– րում (երկրագնդի տերիտորիայի մոտ 67%) ապրում էր աշխարհի բնակչության 60%-ը։ Այդ երկրները, ներքաշվելով աշխատանքի միջազգային կապի ոալիստական բաժան– ման հորձանուտի մեջ, բացի վաճառահան– ման շուկա լինելուց, վերածվեցին նաև կապիտալի ներդրման ոլորտների։ Դա օտարերկրյա մոնոպոլիաներին հնարա– վորություն տվեց իրենց ձեռքում կենտրո– նացնել հարստահարվող երկրների էկո– նոմիկայի լրիվ վերահսկումը։ Հողի, աշ– խատուժի էժանությունը, ագրարային գեր– բնակչությունը և այլ հանգամանքներ այն– տեղ ստեղծում էին մոնոպոլիստական գերշահույթ կորզելու ավելի բարենպաստ պայմաններ։ Գաղութներում կառուցված արդ․ ձեռնարկությունները (գյուղատնտ․ հումքի մշակման, լեռնահանքային) և տրանսպորտի միջոցները (երկաթուղի– ներ, նավահանգիստներ) ծառայում էին առկա վիթխարի հարստությունները կո– ղոպտելու և մետրոպոլիտ արտահանելու նպատակին։ Արգելակվում էր ազգային կապիտալի զարգացումը։ Տեղի էր ունե– նում գաղութների միակողմանի ագրարա– յին–հումքային մասնագիտացում, մոնո– կուլտուր գյուղատնտեսության զարգա– ցում և մետրոպոլիտների տնտ․ շահերին հարմարեցում։ Գաղութները «համաշխար– հային գյուղի» դեր էին խաղում բարձր զարգացած կապիտալիստական տերու– թյունների համար։ Գ–յան քաղաքականու– թյունը հանդիպեց ժողովուրդների համառ դիմադրությանը, և ծնունդ առան ազգա– յին–ազատագրական հզոր շարժումներ՝ Ալժիրում Աբղ Էւ–Կւսղիրի գլխավորությամբ (1832–47), Ամերիկայում՝ ընէլդեմ իսպա– նական գաղութատիրության (1810–26), Հնդկաստանում (1857–59), Չինաստա– նում (1850–64), Եգիպտոսում (1879–82)՝ Արաբի փաշայի գլխավորությամբ, Հնդկա– չինում (XIX դ․ 80–90-ական թթ․), Հերե– րո և Հոտենտոտ ցեղերի ապստամբու– թյունները Հարավ–Արևմտյան Աֆրիկա– յում (1904–07) և այլուր։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին կապիտալիզմը վերաճեց իմպերիալիզմի, որը ստեղծեց «․․․ գա– ղութները հարստահարելու և երկրագնդի բնակչության հսկայական մեծամասնու– թյանը մի բուռ «առաջավոր» երկրների ձեռքով ֆինանսապես խեղդելու համաշ– խարհային սիստեմ» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 22, էջ 246)։ Ավարտվեց աշխարհի բաժանումը և սկսվեց պայքար նրա վերա– բաժանման համար։ Վերջինս հանգեցրեց իմպերիալիստական պատերազմների՝ իս– պանա–ամերիկյան (1898), անգլո–բուրա– կան (1899–1902), ռուս–ճապոնական (1903–05)։ Առաջին համաշխարհային իմ– պերիալիստական պատերազմի արդյուն– քը եղավ գաղութների արմատական վերա– բաժանումը։ Այդ պատերազմով և գլխա– վորապես Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության հաղթանակով սկսվեց կապիտալիզմի ընդհանուր ճգնա– ժամը, որի առանձնահատկություններից էր նաև ազգային–ազատագրական շարժ– ման բուռն վերելքը գաղութային և կախ– յալ երկրներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939–45) և ետպատերազմ– յան շրջանում կապիտալիզմը թևակոխեց ընդհանուր ճգնաժամի նոր փուլ։ Սոցիա– լիզմի համաշխարհային սիստեմի կազմա– վորումը, Գ–յան տակ հեծող ժողովուրդ– ներին ցույց տրվող բազմակողմանի օգ– նությունն ու աջակցությունը նշանավո– րեցին ճնշված ժողովուրդների ազատա– գրության դարագլխի սկիզբը։ Հիմնո– վին խորտակվեց Գ–յան լուծը։ 1960-ին ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան ընդունեց գաղութային երկրներին ու ժողովուրդ– ներին անհապաղ անկախություն շնորհե– լու ՍՍՀՄ–ի առաջարկած դեկլարացիան։ Գ–յան փլուզումն սկսվեց Ասիայից։ 1943-ին քաղաքական ինքնուրույնություն ստացան Սիրիան և Լիբանանը, 1945-ին Գ․ տապալվեց Վիետնամում, հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը։ Սակայն Վիետնամի ժողովուրդը հետագայում եր– կարատև արյունալի զինված պայքար մղեց ֆրանս․, ապա ամերիկյան իմպերիալիզ– մի, իսկ Ինդոնեզիան՝ հոլանդական գա– ղութատերերի դեմ։ 1947-ին անկախու– թյուն նվաճեց Հնդկաստանը։ Գ–յանն ուժեղ հարված հասցրեց չինական հեղափոխու– թյան հաղթանակը (1949)։ ՍՍՀՄ զինված ուժերի օգնությամբ ճապոնական լծից ազատագրված Հյուսիսային Կորեան, Հյու– սիսային Վիետնամն ու Չինաստանը կանգ– նեցին սոցիալիստական զարգացման ուղու վրա։ Ետպատերազմյան առաջին տասնամ– յակում սուվերեն պետություններ հռչակ– վեցին Հորդանանը (նախկին Անդրհոր– դանանը, 1946), Ֆիլիպինները (1946), Պակիստանը (1947), Բիրման (1948), Շրի Լանկան (Ցեյլոնը, 1948), Լիբիան (1951), Կամբոջան (1953), Լաոսը (1953)։ 1952-ին Եգիպտոսն ազատագրվեց կի– սագաղութային վիճակից։ 1956–65-ին պետ․ անկախություն ստացավ Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամե– րիկայի ավելի քան 60 երկիր։ 1959-ին հաղթանակեց հեղափոխությունը Կուբա– յում, որը թևակոխեց սոցիալիստական զարգացման ուղին։ 1974-ի ապրիլին դեմոկրատական հեղա– փոխությամբ տապալվեց ֆաշիստական վարչակարգը Պորտուգալիայում, սկիզբ դրվեց գաղութների (Գվինեա–Բիսաու, Մո– զամբիկ, Անգոլա) անկախության հռչակ– մանը։ Դեռևս գաղութային լծի տակ են 20 մլն մարդ՝ Բրիտանական կայսրության (ներառյալ Հարավային Ռոդեզիան), Հո– լանդիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի գաղութներում և կախյալ երկրներում։ Գ–յան կործանումը համաշխարհային հեղափոխական պրոցեսի անբաժան մասն է և հաստատում է Վ․ Ի․ Լենինի այն կան– խատեսումը, որ «․․․ սոցիալիստական հե– ղափոխությունը միայն և գլխավորապես հեղափոխական պրոլետարիատի պայքա– րը չի լինի ամեն մի երկրում իր բուրժուա– զիայի դեմ,– ոչ, նա իմպերիալիզմի կող– մից ճնշված բոլոր գաղութների և երկրնե– րի, բոլոր կախյալ երկրների պայքարը կլինի միջազգային իմպերիալիզմի դեմ» (Երկ․, հ․ 30, էջ 185)։