Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Գամա Վասկո դա Ն․ Ֆ․ Գամալեա Լ․ Պաաոյորի լաբորատորիայում (Փարիզ)՝ կաւոարելագործելով կատաղության դեմ կանխարգելիք պատվաստումները։ 1898–ին հայտնաբերել է բակտերիաները քայքա– յող նյութերը՝ բակտերիալիզինները։ 1899-ին հիմնադրել է Օդեսայի մանրէա– բանության ինստ–ը։ 1912–28-ին եղել է Լենինգրադի ծաղկի պատվաստման, 1930–38-ին՝ Մոսկվայի մանրէաբանու– թյան և համաճարակագիտության ինստ– ների գիտական ղեկավարը։ Գ–ի անունով է կոչվում ՍՍՀՄ ԲԳԱ վի– րուսոլոգիայի և իմունոլոգիայի կենտրո– նական ԳՀԻ–ն (Մոսկվա)։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1943)։ Պար– գևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–6, М․, 1951–64․

ԳԱՄԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄ, դետալների չեր– կատվող միացում՝ գամերով։ Գ․ մ–ները կատարում են եզրածածկով, մեկ կամ երկու մակադրակով կցվանքով (նկ․ )։ Ներկայումս Գ․ մ–ները փոխարինվում են առավել տնտեսողաբեր եռակցումային ու սոսնձային միացումներով և կիրառվում Գամային միացումներ․ /․ եզրա– ծածկ երկշարք կարգով, 2․ մեկ մակադրակով կցվանք, 3․ երկու մակադրակով միաշարք կարերով կցվանք են, հիմնականում, թերթավոր և պրոֆի– լային գլոցվածքներից պանւրաստված դե– տալների ամրակման համար, հարվածա– յին և թրթռային բեռնվածքների պայման– ներում աշխատող խիստ ծանրաբեռնված միացումներում (ինքնաթիռաշինություն, ավտոբուսների, տրոլեյբուսների թափքե– րի պատրաստում ևն)։ Պ․ Ղարագյոզյան 6․ Բ․ Գամառնիկ

ԳԱՄԱՌՆԻԿ 0ան Բորիսովիչ (2․6․1894, ժիտոմիր – 31․5․1937), սովետական կու– սակցական և զինվորական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1916-ից։ Ղեկավար աշխատանք է վարել Ուկրաինայում (1917–23), Հեռա– վոր Արևելքում (1923–28)։ 1928-ին ընտ– րըվել է Բելոռուսիայի կոմկուսի ԿԿ–ի քարտուղար։ Հետագայում աշխատել է որպես Կարմիր բանակի քաղվարչության պետ, ապա՝ ՍՍՀՄ պաշտպանության ժող– կոմի տեղակալ (1930-ից)։ Գ–ին շնորհվել է առաջին աստիճանի բանակային կոմի– սարի զինվորական կոչում (1935)։ ՍՄԿԿ XV–XVII համագումարներում ընտրվել է ԿԿ–ի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

ԳԱՄԱՌ ՔԱԹԻՊԱ, տես Պա ական յան Ռա– վւայեչ։

ԳԱՄԱՈ––ՔԱԹԻՊԱ, գրական ընկերություն։ Հիմնադրել են Ռ․ Պատկանյանը, Մ․ Թի– մուրյանը և Գ․ Քանանյանը 1854-ին, Մոսկվայում։ Ընկերության անունը կազմ– վել է հիմնադիրների անուն–ազգանվան սկզբնատառերից և առաջին վանկերից։ Ընկերության նպատակն էր մշակել նոր ձևավորվող գրական լեզուն՝ աշխարհա– բարը, ընթերցասիրություն սերմանել հայ հասարակության մեջ, մարդկանց մղել ազգային գիտակցության։ Հրատարակել է «Գամառ–Քաթիպայի արձակ և չափա– բերական շարադրությունները» (1855), «Ազգային երգարան հայոց» ժողովածուն (1856), տաղարանը և «Նոր այբբենարան հայկական» (1856) դասագիրքը։ Նյութա– կան միջոցների սղության պատճառով գրքույկների պարբերական տպագրությու– նը 1857-ին դադարել է, ընկերությունը լուծարքի ենթարկվել։ Հետագայոնմ Ռ․ Պատկանյանը Գ–Ք․ դարձրել է իր կեղծանունը։ Գրկ․ Պաականյան Ռ․, Երկ․ ժող․, հ․ 6, Ե․, 1970 (նամակ Nq 23)։ Մ․ Սաղյան

ԳԱՄԱՐԱ (Gamarra) Պիեռ (ծն․ 10․7․1919, Թուլուգ), ֆրանսիացի գրող, հրապարակա– խոս։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ «Եվ– րոպա» հանդեսի պատ․ քարտուղար (1950-ից)։ Գ–ի չափածո երկերի հիմնա– կան թեման պատերազմի սարսափներն ու թշվառությունն են («Անեծքի էսքիզ», 1944, «Արասյան ամրոցի երգը», 1951)։ «Դպրոցական ուսուցիչը» (1955) վեպը ֆաշիզմի դեմ Գ–ի տածած ատելության ար– տահայտությունն է։ «Սեն–Լազարի եղրե– վանին» (1951) վեպում, «Մարդկանց ձեռ– քերը» (1953), «Բրուտագործի սերը» (1957) նովելների ժողովածուներում արտահայտ– ված է սոցիալիզմի համար պայքարի գա– ղափարը, իսկ «Պիրենեյան ռապսոդիա» (1963) վեպում՝ ժողովուրդների ինտերնա– ցիոնալ համերաշխությունը։ Գրել է նաև կիսաֆանտաստիկ վեպեր դպրոցականնե– րի կյանքից։ «Թուլուզյան գաղտնիքներ» (1967), «Ոսկի և արյուն» (1971) վեպերը նվիրված են խաղաղության պայքարին։ Թարգմանել է հայ բանաստեղծների (Ներ– սես Շնորհալի, Գրիգոր Տղա, Գրիգորիս Աղթւսմարցի, Ղ․ Աղայան, Ա․ Իսահակ– յան, Ն․ Զարյան, Հ․ Պողոսյան և ուրիշներ) ստեղծագործություններից։ Երկ․ Փետրավոր օձի գաղտնիքը։ Տրիկուարի գանձը, Ե․, 1968։ Ա․ Հարությունյան

ԳԱՄԲԻԱ (Gambia), Գ ա մ բ ի ա յ ի Հ ա ն ր ա պ և տ ու թ յ ու ն, պետություն Արևմտյան Աֆրիկայում, Գամբիա գետի ստորին հոսանքի շրջանում։ Մտնում է Ազգերի բրիտ․ համագործակցության մեջ։ Սահմանակից է Սենեգալին, արմ․ ափերը ողողում է Ատլանտյան օվկիանոսը։ Տա– րածությունը 11,3 հզ․ կմ2 է, բնակչությու– նը՝ 494 հզ․ (1973, մալինկեներ, ֆուլբե– ներ, վոլոֆներ և այլք)։ Պաշտոնական լե– զուն անգլերենն է։ Մայրաքաղաքը Բան– ջուլն է։ Պետական կարգը։ Գ․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1970-ին։ Պետության ղեկավա– րը պրեզիդենտն է (ընտրվում է 5 տարով)։ Օրենսդրական իշխանության բարձրա– գույն օրգանը միապալատ պառլամենտն է։ Դատական համակարգը կազմված է ապելյացիոն դատարանից, գերագույն դա– տարանից, օկրուգային և մահմեդական իրավունքի դատարաններից։ Բնությունը։ Մակերևույթը հարթ է, մասնատված Գամբիա գետով և վտակնե– րով։ Կլիման հասարակածային–մուսոնա– յին է՝ անձրևոտ ամառների և չոր ձմեռ– ների սեզոններով։ Բանջուլում փետրվա– րի միջին ջերմաստիճանը 23°C է, հուլի– սինը՝ 27°C։ Տարեկան տեղումները՝ 750– 1500 till։ Խոշոր գետը Գամբիտն է (350 կմ–ը՝ նավարկելի)։ Բուսածածկույթը սա– վաննային է։ Գամբիա գետի հովտում կան արևադարձային անտառներ։ Պատմական ակնարկ։ Գ–ում հնուց ի ւ]եր բնակվել են աֆրիկյան տարբեր ժողո– վուրդներ (մալինկեներ, վոլոֆներ, ֆուլ– բեներ ևն)։ Եվրոպացիներից առաջինը Գ․ են մուտք գործել վենետիկցիներն ու ջենովացիները։ XV–XVII դդ․ Գ․ սկսեցին թափանցել պորտուգալացիները, անգլիա– ցիները և ֆրանսիացիները։ 1783-ի պայ– մանագրով Ֆրանսիան ճանաչեց Անգլիա– յի գերիշխանությունը Գ–ի մեծ մասի վրա։ 1816-ին Անգլիան հիմնեց Բաթերստ (Բան– ջուլ) նավահանգիստը, որը դարձավ Գ․ գաղութի կենտրոնը։ Գ–ի ժողովուրդը հա– մառ դիմադրություն էր ցույց տալիս գա– ղութարարներին, անգլ․ պատժիչ ջոկատ՝ ները դժվարությամբ ճնշեցին ցեղապետ Ֆոդի Կաբայի գլխավորած ապստամբու– թյունը (1890-ական թթ․ սկիզբ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլ․ գաղութարարները հարկադրված էին երկրում անցկացնել բարենորոգում– ներ։ 1962-ին Գ․ ստացավ սահմանափակ ինքնավարություն, իսկ 1970-ի ապրիլի 24-ին հռչակվեց հանրապետություն։ Ար– տաքին քաղաքականության մեջ Գ․ ղե– կավարվում է չմիանալու, բոլոր երկրնե–