Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ–յան կործանումն իր նշանակությամբ երկրորդ կարեոր համաշխարհային–պատ– մական իրադարձությունն էր՝ սոցիալիզմի համաշխարհային սիստեմի կազմավորու– մից հետո։ Իմպերիալիզմը կորցրեց իր ուղղակի ռազմա–քաղ․ տիրապետությունը աշխարհի մեծ մասի նկատմամբ, զրկվեց կարեոր քաղ․ և ստրատեգիական դիր– քերից։ Մարդկության երկու երրորդ մա– սը, որ մեկուսացված էր համաշխարհային պատմական պրոցեսին ակտիվորեն մաս– նակցելուց, այժմ կարևոր դեր է խաղում մի– ջազգային քաղաքականության մեջ։ Գ–յան լուծը թոթափած ժողովուրդների զգալի մասը ստեղծեց ազգային դեմոկրատիայի պետություն և ընթանում է զարգացման ոչ կաս/իտաւիաոական ուղիով։ Այդ եր– կրրներում ազգային–ազատագրական, դե– մոկրատական հեղափոխությունների խըն– դիրներից են թճ ֆեոդալական և թե կա– պիտալիստական հարաբերությունների վերացումը։ Չնայած իրենց տնտ․ հետա– մնացությանը, նրանք սոցիալիստական երկրների և միջազգային բանվորական ու ազգային–ազատագրական շարժման աջակցությամբ հասել են իրական քաղ․ անկախության, ամրապնդում են իրենց տնտ․ անկախությունը։ Այդ երկրներում տեղի է ունենում իմպերիալիստական մո– նոպոլիաների սեփականության ազգայ– նացում, ազգային բուրժուազիայի տնտ․ և քաղ․ իրավունքների սահմանափակում, իրականացվում է ագրարային ռեֆորմ, ստեղծվում է տնտեսության մեջ պետ․ հատված։ Արդեն 1971-ի սկզբին Եգիպտո– սում պետ․ հատվածն ընդգրկում էր արդ․ արտադրության 85%-ը, Քիրմայում վերա– հսկում էր արդյունահանող արդյունաբե– րության ավելի քան 80%-ը։ Օտարերկրյա մոնոպոլիաների սեփականության ազգայ– նացման ուղղությամբ լուրջ միջոցառում– ներ են անցկացվել Սիրիայում, Իրաքում, Ալժիրում, Գվինեայում, Աոմալիում, Տան– զանիայում։ Կոնգոյի ժողովրդական Հան– րապետությունում պետականացված են ամբողջ հողը և ընդերքը։ Իմպերիալիզմը հեշտությամբ չի հրաժարվում իր դիրքե– րից և հարկադրաբար ճանա՜չելով նախկին գաղութների անկախությունը՝ փորձում է նոր ձևերով ու մեթոդներով պահպանել իր տիրապետությունը այդ երկրներում (տես Նեոգաղութատիրություն)։ Զարգա– ցող երկրների ժողովուրդների պայքա– րի հաջողություններն ընդդեմ նեոգա– ղութատիրության, որ նկատվում է 70-ական թթ․, արդյունք է համաշխարհային մասշ– տաբով ուժերի հարաբերակցության փո– փոխման՝ հօգուտ սոցիալիզմի ու հա– կաիմպերիալիստական ուժերի, միջազ– գային լարվածության թուլացման բնա– գավառում արմատական պոզիտիվ տեղա– շարժերի։ Պայքարը նեոգաղութատիրու– թյան դեմ Գ–յան վերջնական կործանման խնդրի անբաժանելի մասն է, տնտեսապես թույլ զարգացած երկրների ժողովուրդնե– րին հարստահարումից ազատելու երաշ– խիքը։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954 (գլուխ 24, §6)։ Маркс К․ и Эн– гельс Ф․, Колониальная система капи– тализма, [сб․], М․, 1959; Ленин В․ И․,О национальном и национально-колониальном вопросе, [сб․], М․, 1956; Լենին Վ․ Ի․, Իմ– պերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրա– գույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Ս ա ր գ ս յ ա ն Հ․ Ն․, Հին և նոր գաղութատիրությունը, Ե․, 1965։ Васильева В․ Я․, Распад колониальной системы империализма, М․, 1958; Модржинская Е․ Д․, Распад колониальной системы и идеология империа– лизма, М․, 1965․ Հ․ Հակոբյան

ԳԱՃԱՃԱՀԱՍԱԿՈՒԹՏՈՒՆ, թ զ ու կ ու– թյուն, նանիզմ (հուն, vavog – գաճաճ, թզուկ), մարդու ոչ բնականոն ցածր հասակ (տղամարդկանցը՝ 130 սմ«ից ցածր, կանանցը՝ 120-ից)։ Պատճառները մեծ մասամբ ներզատիչ գեղձերի (հիպո– ֆիզ, մակերիկամ, վահանագեղձ, ուրցա– գեղձ) հիվանդություններն են։ Գ–յան բո– լոր ձևերը բաժանվում են 2 խմբի՝ հ ա– մաչափ և անհամաչափ։ Հա– մաչափ Գ․ լինում է․ 1․ հիպոֆիզային՝ հիպոֆիզի առաջային բլթի անբավարար գործունեության (աճման հորմոնի պակա– սություն) հետևանքով, 2․ թիրեոգեն՝ վա– հանաձև գեղձի ախտահարման ժամանակ, երբ խանգարվում է նյութափոխանակու– թյունը, ոսկրացման պրոցեսը՝ (տես Կրե– տինիզմ), 3․ հիպոպլաստիկական (թեր– աճական), երբ օրգանիզմը մնում է զար– գացման մանկական մակարդակին, 4․ գլխուղեղի հիվանդությունների հետե– վանքով (էնցեֆալիտ, ուղեղի ջրակալում)։ |սոնղրոդիստրոֆիային գաճաճահասակություն Անհամաչափ Գ․ լինում է․ 1․ ռախիտային, բնորոշվում է կմախքի ոսկրերի ծռումնե– րով և ձևախախտումներով, 2․ խոնդրո– դիստրոֆիային, որն արտահայտվում է վերջույթների աճման բնածին արատնե– րով, 3․ ոսկրերի սիստեմային հիվանդու– թյունների հետ կապված։ Բուժումը՝ պատ– ճառների վերացում։ Գևորգյան

ԳԱՃԱՃՆԵՐ, պիգմեյներ (հուն․ Iliry|j,cao£ – գաճաճ), կարճահասակ ցե– ղեր (չափահաս տղամարդու միջին հա– սակը՝ 145–150 սմ)։ Բնակվում են Կենտ– րոնական Աֆրիկայում (մոտ 150 հզ․), Հարավ–Արևելյան Ասիայում (մոտ 64 հզ․) և Օվկիանիայում։ Պատկանում են նեգրո– իդ ռասային, ունեն թուխ մաշկ և գանգուր մազեր։ Զբաղվում են որսորդությամբ և հավաքչությամբ։ Գ–ին մինչև վերջերս ան– հայտ էին երկրագործությունը և անաս– նապահությունը։ Զենքերի և այլ առարկա– ների համար մետաղ ստանում էին հա– րևան ժողովուրդներից՝ որսորդական ար– դյունքների հետ Փոխանակելու միջոցով։ ԳԱՍ՛, երկգլխանի մետաղե ձող՝ մեքենայի մասերի, կաթսաների, մետաղական կոնստրուկցիաների չերկատվող միացման համար (Տես Գամային միացում)։ Լինում Նկ․ 1․ գամերի տարածված տե– սակները․ ա․ կիսակլոր գլխիկով, p․ թա– քուն գլխիկով, գ․ կիսաթաքուն գլխիկով, դ․ հարթ գլխիկով, ե․ կոնաձև ենթագլխիկով․ /․ գամի ձող, 2․ փակող գլխիկ, 3․ պարփակող գլխիկ Նկ․ 2․ խողովակային գամ Նկ․ Յ․պայթեցմա ն գամ ա․ մինչե տեղադրու– մը, բ․ միացումից հետո են՝ կիսակլոր, կոնաձև, գլանաձև, թաքնը– վոդ և կիսաթաքնվող գլխիկներով (նկ․ 1)։ Սրանց չափերը սահմանված են պե– տական ստանդարտով։ Մտանդարտ Գ– երից բացի կան նաև հատուկ՝ խողովակա– յին (նկ․ 2) և պայթեցման (նկ․ 3) Գ–եր։ Պատրաստվում են պողպատից, պղնձից, արույրից, ալյումինից և այլ համաձուլ– վածքներից։ Կոռոզիայից և ջերմային լա– րումներից խուսափելու համար Գ–երը և միացվող մասերը պետք է լինեն նույն նյութից։ Պ․ Ղարագյոզյան ԳԱՄԱ (da Gama) Վասկո դա, Վ ա ս կ ո դա Գ ա մ ա (1469–1524), պորտուգա– լացի ծովագնաց։ Արշավախմբով (3 նավ) 1497-ին մեկնել է Լիսաբոնից, շրջանցել Բարեհուսո հրվանդանը, հայտնագործել Աֆրիկայի արլ․ ափի մի մասը և դեպի Հնդկաստան տանող ծովային ուղին։ 1498-ին հասել է Կալիկուտ, 1499-ին վե– րադարձել Լիսաբոն։ Հետագայում (1502– 1503, 1524) Գ․ ևս երկու ճանապարհոր– դություն է կատարել Հնդկաստան։ Եվրո– պայից Հնդկաստան ծովային ուղու հայտ– նադործումը և առևտրական հարաբերու– թյունները հաստատելը հանդիսացան Հնդկաստանում գաղութային քաղաքա– կանության սկիզբը։ Գ․ 1524-ին փոխարքա է նշանակվել Հնդկաստանում։

ԳԱՄԱԼԵԱ Նիկոլայ Ֆեոդորովիչ [5(17)․2․ 1859, Օդեսա – 29․3․1949, Մոսկվա], սո– վետական մանրէաբան։ ՄՍՀՄ ԳԱ պատ– վավոր ակադեմիկոս (1940), ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1945)։ Ավարտել է Օդեսա– յի համալսարանը, ապա աշխատել է