Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տիպի և նշանակման, մատուցման համա– կարգի (ձեռքի, մեխանիկական կամ հիդ– րավլիկական ․մատուցմամբ), ավտոմա– տացման աստիճանի։

Նկ․ 1․ շ ա ռ ա վ ղ ա– գայլիկո նիչ հասօւոց․ /․ հիմ– քի սալ, 2․ անշարժ սյուն, 3․ պտտվող պարկուճ, 4․ թեքի տեղադրման շարժիչ, 5․ իլ, 6․ գլխավոր շարժիչ, 7․ գայլիկոն– ման գլխիկ, 8․ ղարձ– կեն թեք

Մետաղամշակման մեջ Գ․ հ–ները կի– րառվում են միլիմետրի հարյուրերորդա– կան մասից մինչև մի քանի հարյուր միլի– մետր տրամագծով և մինչև 20 մ երկարու– թյամբ (նայած տրամագծին) անցքերի գայլիկոնման ու մշակման համար։ Ըստ նշանակման Գ․ հ–ները լինում են ուղղա– ձիգ գայլիկոնիչ՝ փոքր դետալների, և շառավղա–գայլիկոնիչ (նկ․ l)v մեծ դետալ– ների մշակման համար։ Ունիվերսալ շա– ռավղա–գայլիկոնիչ հաստոցներն ունեն դարձկեն թևք և գայլիկոնման գլխիկ, որը հնարավորություն է տալիս իլը տեղադրել անհրաժեշտ անկյան տակ՝ ցանկացած ուղղությամբ անցքերի մշակման համար։ Շատ Մեծ անցքերի գայլիկոնման համար կիրառվում են փոխադրովի կամ շարժա– կան ունիվերսալ շառավղա–գայլիկոնիչ հաստոցներ։ Փոքր դետալներում անցքերը մշակվում են սեղանի Գ․ հ–ներով։ Երկար (խոր) անցքերի գայլիկոնման համար կի– րառվում են այնպիսի Գ․ հ–ներ, որոնց գայլիկոնները աշխատանքի ժամանակ պարբերաբար դուրս են գալիս (տաշեղից մաքրվելու համար), և խոր գայլիկոնման (20 մ և ավելի երկարության) խառատա– յին հաստոցների տիպի Գ․ հ–ներ, որտեղ գայլիկոնն ամրացվում է հաստոցի ետևի կոճղակին։ Մեծ տրամագծի անցքերի գայ– լիկոնումն ու ներտաշումը կատարում են Սերտաշ–ֆրեգիչ հաստոցներով։ Կոորդի– նատային Գ․ հ–ներն օգտագործվում են

Նկ․ 2․2Լ53 մակնիշի շառավղա– գայլիկոնիչ հաստոց

մեծ ճշգրտության անցքերի գայլիկոնման համար։ Փայտամշակման Դ․ հ–ների կոնս– տրուկցիան համանման է մետաղահատ Գ․ հ–ների կոնստրուկցիային, միայն ավե– լի պարզեցված է։ Փայտամշակման մասնա– գիտացված Գ․ հ–ներ են գայլիկոնիչ ավտո– մատը և ակոսահան հաստոցը, որը նախա– տեսված է երկար բների կամ փորակների ստացման համար։ Զանգվածային և խոշոր սերիական արտադրության պայմաննե– րում կիրառվում են ավտոմատացված Գ․ հ–ներ․ շատ տարածված են բազմաիլանի գլխիկները կամ բազմաիլանի Գ․ հ–ները, որոնք միաժամանակ կարող են մշակել տասնյակ և հարյուրավոր անցքեր, ինչ– պես նաև ագրեգատային Գ․ հ–ները (տես Ագրեգատային հաստոց), որոնք հեշտու– թյամբ են մոնտաժվում ավտոմատ գծե– րում։

Հայկ․ ԱՄՀ–ում Գ․ հ–ներ արտադրվում են Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում (Մ–155 մակնիշի սեղանի ուղղաձիգ Գ․ հ․), ’՝Հոկտեմբերյանի հաս– տոցաշինական գործարանում (2Լ53 մակ– նիշի շառավղա–գայլիկոնիչ հաստոցներ, նկ․ 2), այստեղ նախատեսվում է նաև 2Լ52 շառավղա–գայլիկոնիչ, 2Շ53 և 2Շ52 փոխադրովի շառավղա–գայլիկոնիչ, 2518 և 2512 շարժական թևքով շառավղա–գայ– լիկոնիչ հաստոցների արտադրությունը։

ԳԱՏԼՈհԿ (HumuluS), թթազգիների ընտա– նիքի միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ ՄՄՀՄ–ում (Արևմտյան Ուկրաինայում,

ՌԱՖՄՀ մի շարք մարզերում) մշակվում է սովորական 9*․ (H․ lupulus)։ Բազմամյա, երկտուն բույս է։ Ցողունը կողավոր է, փաթաթվող, երկարությունը* մինչև 10 մ Զմռանը մահանում է, հաջորդ տարի կոճ– ղարմատներից դուրս են գալիս նորերը։ Տերևները՝ ամբողջական կամ բլթակա– վոր, ներքևի կողմից պատված կոպիտ մազմզուկներով։ Ծաղիկները միասեռ են։ Իգական ծաղկաբույլը կոնաձև է, արակա– նը՝ հուրանաձև, մանր ծաղիկներով։ Մշակ– վում են իգական բույսերը, որոնց չբեղմնա– վորված ծաղկաբույլերի կոները պարու– նակում են լ ու պ ու լ ի ն (բուրավետ նյութ, որ օգտագործվում է գարեջրի ար– տադրության մեջ)։ Դ․ բազմացվում է վե– գետատիվ եղանակով։ Կիրառվում է ուղ– ղաձիգ կանաչապատման համար (հատ– կապես դեղնաոսկեգույն տերևներ ունե– ցողները)։ ՀՄԱՀ–ում աճում է Լոռու, Իջե– վանի, Ապարանի, Զանգեզուրի շրջաննե– րում, Երևանի շրջակայքում։ Զտրդարիկ պարտիզագործության համար արժեքավոր ճապոնական Գ․ (H․ japonicus) միամյա է, խայտաբղետ տերևներով։ Զ․ Ասավածաարյան

ԳԱՅՈՍԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ ( ի ն ս տ ի տ ու– ց ի ա ն և ր), հռոմեական մասնավոր իրավունքի դասագիրք, կազմել է հռոմեա– կան իրավաբան Գայոսը մ․ թ․ II դարի վերջին։ Բաղկացած է 4 գրքից։ Առաջինում խոսվում է իրավունքի սուբյեկտների և ընտանեկան իրավունքի, երկրորդում և երրորդում* իրերի բաժանման, ընչական, ժառանգական և պարտավորական իրա– վունքի, իսկ չորրորդում* հայցի տեսակ– ների և քաղաքացիական դատավարու– թյան մասին։ Ծառայելով ճորտատերերի շահերին՝* հետագա դարերի ընթացքում հանրաճանաչություն է ձեռք բերել և դըր– վել Հուստինիանոսի ինստիտուցիայի հիմ– քում։ Հեղինակի շարադրման համակար գը դրվել է նաև ֆեոդալական ու կապիտա– լիստական շատ երկրների օրենսդրության՝ ընդհուպ մինչև 1804-ի ֆրանս․ քաղաքա– ցիական օրենսգրքի հիմքում։ Գ․ ք․ ի․ տ․ դ․ իրավաբանական մտքի դասական այն եզակի աշխատություններից է, որը մեզ է հասել ամբողջությամբ։

ԳԱ6ՖԵՃ․8ԱՆ, Գայֆեջյան, Վահ– րամ Մկրտչի [14(26)․4․1879, Ախալցխա – 30․11․1960, Երևան], հայ սովետական նկարիչ։ ՀՄՄՀ արվեստի վաստ․ գործիչ (1954)։ 1892–1901-ին սովորել է Լազար– յան ճեմարանում, 1901– 10-ին՝ Մոսկվայի համալսարանի բժշկ․ և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղա– նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-07, ղեկ․ Մ․ վ․ Իվանով, Կ․ Ա․

Վ․ Մ․ Գ Ш J ֆ և ճ– յան․ Ինքնադի– մանկար (1897, Հայաստանի պե– տական պատկե– րասրահ)

Կորովին)։ 1912–23-ին ապրել է ծննդա– վայրում, կազմակերպել գեղարվեստա– կան ստուդիա, մասնակցել «Հայ արվես– տագետների միության» (Թիֆլիս) ցուցա– հանդեսներին։ Աշխատել է Երևանի գե– ղարվեստա–արդյունաբերական տեխնի– կումում (1924–29-ին՝ դիրեկտոր, 1929– 1955-ին՝ դասատու)։ Հայ սովետական

Վ․ Մ․ Գ ա յ ֆ և ճ– յան․ «Պարահան– դեսից հետո» (1912, "՝Հայաստա– նի պետական պատկերասրահ)

կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գ․ ստեղծա– գործաբար յուրացրել է XX դ* սկզբի ռուս, և արևմտաեվրոպական առաջադեմ ար– վեստի սկզբունքները։ Նկարել է նատյուր– մորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգինե– րից, սրճարաններից, դիմակահանդես–պա– րահանդեսներից։ ՀՊՊ ֆոնդերում են գտնվում Գ–ի շատ գործեր, այդ թվում4 «Արևելյան հեքիաթ», 1907, «Մրճարան», 1914, «Եղրևանի», 1917, «Ինքնանկար», 1921, «Փողոցը գիշերով», 1929, «Երևանյան տեսարան», 1944, «Ախթալա», 1957։