Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ախալցխայում (1922), Երևանում (1941, 1954, 1961, 1972), Տալլինում (1972)։ <․ Գայֆեճյան ԳԱՆՍ (Ghana), Գանայի Հանրա– պես! ու թ յ ու ն (Republic of Ghana)։ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ •t• 680 II․ Պետական կարգը 680 III․ Բնությունը 680 IV․ Բնակչությունը 680 V․ Պատմական ակնարկ 680 VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները ն հասարակա– կան մյուս կազմակերպությունները 681 VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ t681 VIII․ Բժ?կա–աշխտրհագրական բնութա– գիրը t682 IX․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները • * 682 X․ Մամուլը․ ռադիոհաղորդումները և հեռուստատեսությունը • • •t• 682 XI․ Արվեստը t682 I․ Ընդհանուր տեղեկություններ Պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Մտնում է բրիտ․ համագործակցության մեջ։ Սահմանակից է Փղոսկրի Ափին, վերին Վոլտային և Տոգոյին։ Հվ–ից ողողվում է Դվինեական ծոցով։ Տարածությունը 238,5 հզ․ կմ2 է, բն․4 մոտ 10 մլն (1974)։ Մայրա– քաղաքը՝ Աքրա։ Վարչականորեն բաժան– վում է 8 մարզի (Աշանտի, Բրոնգ–Ախաֆո, Վերին Վոլտա, Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Կենտրոնական) և մայրա– քաղաքի օկրուգի՝ Մեծ Աքրայի։ II․ Պետական կարգը Գ․ հանրապետություն է։ Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1969-ին։ Պե– տության ղեկավարը 4 տարով ընտրվող պրեզիդենտն է, որը նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։ Երկրի օրենս– դըրական բարձրագույն մարմինը միապա– լատ Ազգային ժողովն է, որին պրեզիդեն– տը հաշվետու չէ։ Պրեմիեր–մինիստրին ու մինիստրներին նշանակում է պրեզի– դենտը։ Դատական համակարգը կազմում են4 գերագույն դատարանը, բարձր դատա– րանը, ապելյացիոն դատարանը և օկրու– գային ու տեղական դատարանները։ III․ Բնությունը Գ․ գտնվում է Հյուսիսային կիսագնդի մերձհասարակածային գոտում։ Մակերե– վույթի մեծ մասը հարթ է (150–300 մ բարձրությամբ), ափագիծը թույլ է կտըրտ– ված։ Հվ–ում, ծովափի երկարությամբ ձըգ– վում են Աքրայի դաշտավայրը և Ականի հարթավայրը։ Կենտրոնում Աշանտիի ըն– դարձակ սարահարթն է, հս–ում՝ Վայի և Մամպրուսիի հարթավայրերը։ Ամենա– բարձր մասը Ջեբոբո լեռն է (876 մ)։ Հա– ր ուստ է բոքսիտի, մանգանի, ոսկու և ալ– մաստի հանքավայրերով։ Ատակորայի շրջանում կան երկաթի հանքավայրեր, նստվածքային ապարներում՝ կրաքար, բարիտ և նավթաերևակումներ։ Կլիման հասարակածային–մուսո– նային է։ Ամենատաք ամսվա (մարտ) մի– ջին ջերմաստիճանը 27°C–32°C է, ամե– նացուրտ ամսվանը (օգոստոս)՝ 23°C– 26°C։ Տարեկան տեղումները մերձափնյա շրջանի արմ–ում և Աշանտիի սարահար– թում 1500–2000 մմ են, Աքրայի շրջանում և մերձափնյա մասի արլ–ում՝ 650–750 մմ, հս․ շրջաններում՝ մինչև 1200 մմ՝․ Նոյեմ– բեր–դեկտեմբերին Աահարայից փչում են չոր և տաք քամիներ։ Խոշոր գետը Վոլ– տան է (նավարկելի է գետաբերանում), որի վրա կառուցվել է Ակոսոմբո ՀԷԿ–ի ամբարտակը և 8422 կմ2 մակերեսով ջրամ– բար։ Մեծ են նաև Պրա, Անկոբրա, Տանո գետերը։ Երկրի միակ լիճը Բոսումտվին է։ Բուսածածկույթը հիմնակա– նում անտառասավաննային և բարձրա– խոտ սավաննային է։ Հվ–ում և հվ–արմ–ում՝ խոնավ արևադարձային անտառներ են։ Կենդանական աշխարհի որոշ տեսակներ ոչնչացվել են։ Հանդիպում են փղեր, առյուծներ։ Տարածված են գոմեշ– ներ, ընձառյուծներ, կապիկներ, գետաձի– եր, թռչուններ, թունավոր օձեր (կոբրա, մամբա), միջատներ, հատգապսս ցսցս ճանճը։ IV․ Բնակչությունը Գ–ի բնակչության 73%-ի լեզուն պատ– կանում է գվինեական լեզվախմբին։ Հս–ում բնակվում են զուր լեզվախմբի ժողովուրդ– ներ։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Գլխավոր քաղաքներն են՝ Աքրան, Կումա– սին, Սեկոնդին, Տակորադին, Տամալեն, Քեյփ Քոսթը։ V․ Պատմական ակնարկ Մինչև XV դ․՝ եվրոպացիների մուտքը, Գ–ի ժողովուրդները հասել էին տնտ․ և մշակութային զարգացման համեմատա– բար բարձր աստիճանի։ Գ–ի տերիտորիա– յում կային մի շարք վաղ–ֆեոդալական պետություններ։ Այստեղ երևացած առա– ջին եվրոպացիները պորտուգալացիներն էին, որոնք 1482-ին հիմնեցին էլմինա ամրոց–ֆակտորիան։ Նրանք երկրից ար– տահանում էին ոսկի (այստեղից էլ՝ «Ոսկե Ափ» անունը, որով Գ․ հայտնի էր Եվրո– պայում)։ Այնուհետև հաստատվեցին հո– լանդական, դանիական, շվեդական, պրու– սական, անգլ․ առևտրականները։ Աստի– ճանաբար Անգլիան դուրս մղեց մրցակիցնե– րին և երկիրը դարձ– րեց իր գաղութը։ Ոսկե Ափի բնակչությունը չէր դադարեցնում պայքա– րը գաղութարարների դեմ։ Ազգային–ազատա– գրական շարժումը ծա– վալվեց հատկապես երկրորդ համաշխարհա– յին պատերազմից հե– տո։ 1945-ին հիմնադըր– վեց Ոսկե Ափի արհ– միությունների կոնգրե– սը․ 1947-ին՝ Ոսկե Ափի միացյալ կոնվենար։ 1949-ի հունիսին Քվամե Նքրումայէւ նախաձեռ– նությամբ ստեղծվեց Կոնվենտի ժողովրդա– կան կուսակցությունը (ԿԺԿ)։ Օրենսդիր ժո– ղովի ընտրություննե– րում ԿԺԿ ստացավ մանդատների գերակը– շիռ մեծամասնությունը։ 1952-ին ստեղծվեց Ոսկե Ափ գաղութի աֆրիկա– ցիներից կազմված կա– ռավարություն։ 1956-ին անգլ․ կառավարությու– նը հարկադրված էր հայտարարել Ազգերի բրիտանական համա– գործակցության շրջա– նակներում Ոսկե Ափին անկախություն (1957-ի մարտից) տալու մա– սին։ Հանրաքվեի հե– տևանքով (1956-ի մա– յիս) Ոսկե Ափին միաց– վեց նաև Տոգոյի մի մասը, որը գտնվում էր Մեծ Բրիտանիայի խնա–