Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րատեսչական Ա․։ ՀՍՍՀ–ում արխիվային գործը ղեկավարում է ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր արխիվային վարչությունը։ 1960-ից լույս են տեսնում «Բանբեր Հայաստանի արխիվների», 1956-ից՝ «Բանբեր Մատենադարանի» գիտական հանդեսները։ Տես նաև Պետական կենտրոնականպատմական արխիվ ՀՍՍՀ և Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիաչիստականշինարարության պետական կենտրոնականարխիվ ՀՍՍՀ։
Գրկ․ Քալաշյան Վ․ Հ․, Հարությունյան Գ․ Գ․, Գրիգորյան Հ․ Լ․, Արխիվային շինարարությունը Հայաստանում, Ե․, 1960։ Чернов А․ В․, История и организация архивного дела в СССР, М․, 1940; Сборник руководящих материалов по архивному делу, М․, 1961; Максаков В․ В․, История и организация архивного дела в СССР․ 1917-1945, М․, 1969․
Ա․ Հարությունյան

ԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿԱ (<հուն․ άρχιτεχτονιχή - շինարվեստ, ճարտարապետություն), ճարտարապետության մեջ կառուցողական արվեստի գլխավոր սկզբունքը, շինության, նաև կլոր քանդակի կամ դեկորատիվ արվեստի ծավալային ստեղծագործության կոնստրուկտիվ համակարգին հատուկ կառուցվածքային օրինաչափությունների գեղարվեստական արտահայտությունը։ Ա․դրսևորվում է կրող և կրվող մասերի փոխադարձ կապի և փոխդասավորվածության, կոնստրուկցիայի ստատիկ ճիգերը ակներ և դարձնող ռիթմական կարգի, մասամբնաև համաչափությունների, գույնի միջոցով։ Ա․ ասելով լայն առումով հասկանում են գեղարվեստական ստեղծագործության (նկարի, սիմֆոնիայի, կինոնկարի, վեպի ևն) կառուցիկությունը, որը պայմանավորում է նրա գլխավոր և երկրորդական տարրերի ներդաշնակ հարաբերակցությունը։


ԱՐԽԻՏՐԱՎ (<հուն․ άρχή - ավագ, գլխավոր և լատ․ trabs - հեծան), քովթար, անտաբլեմենտի 3 հորիզոնադիր մասերից ներքևինը, որ նստում է սյուների խոյակներին և ունի հիմնական կոնստրուկտիվ տարրի նշանակություն։ Դորիական և տոսկանական օրդերներում Ա․լայն, հարթ հեծան է։ Հոնիական և կորնթական օրդերներում ունի սանդղաձև դասավորված 3 հորիզոնական փոքրելուստ՝ ֆասցիաներ։ Նկարը տես Անտաբլեմենտ հոդվածում։


ԱՐԽՈՆՔ, Արքոտ, Արխունդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Սասունի Խիանք գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Շրջակայքում կային աղահանքեր։ Ուներ եկեղեցի (Ա․ Թովմաս)։Ա․ ավերվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։


ԱՐԽՎԱԼԻ, Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանի Լեռնուտ գյուղի նախկին (մինչև 1967) անվանումը։


ԱՐԾԱԹ (Argentum), Ag, տարրերի պարբերական համակարգի I խմբի քիմիական տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին, կարգահամարը՝ 47, ատոմական զանգվածը՝107,868։ Ա․ d տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 4s24p64d105s1․ К, L, М թաղանթները լրացված են։ Բնական Ա․ բաղկացած է 107Ag(51,35%) և 109Ag(48,65%) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 102-117 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենակայունը 110 Ag է (T1/2 = 253 օր)։ Ա․ հայտնի է շատ վաղուց․ Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր։ Ավելի ուշ Ա․ օգտագործվում էր դրամային համաձուլվածքներում։ Պարունակությունը երկրի կեղևում 1,10-5 զանգվածային % է, ծովաջրում՝ 0,3-10 մգ/տ։ Բնության մեջ գտնվում է ազատ վիճակում (բնածին արծաթ), նաև միացությունների ձևով, արգենտիտ՝ Ag2S, պիրարգիրիտ՝ Ag3PbS3, պրուստիտ՝ Ag3AsS3, կերարգիրիտ՝ AgCl ևն։ Փոքր քանակով Ա․ կա նաև բազմաթիվ այլ միներալներում։ Արդյունաբերական նշանակություն ունեն 0,02%-ից շատ Ա․ պարունակող միներալները։ Ա․ գեղեցիկ, սպիտակափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 960,5°C, եռմանը՝ 2212°C, խտությունը՝ 10503,4 կգ/մ3։ Ա․ ավելի լավ, քան հայտնի մյուս մետաղները, անդրադարձնում է լույսը (հատկապես ինֆրակարմիր), հաղորդում է ջերմությունը և էլեկտրականությունը։ Չափազանց պլաստիկ է, Ա–ից կարելի է գլանել մինչև 10-8 մմ հաստության փայլաթիթեղ։ Քիմիապես քիչ ակտիվ, միացություններում միարժեք, երբեմն երկարժեք և եռարժեք է։ Խոնավ օդում Ա․ կլանում է թթվածին՝ առաջացնելով օքսիդի չափազանց բարակ (~12A) պաշտպանական շերտ։ Ա–ի միացությունները թթվածնի հետ ստանում են անուղղակի ճանապարհով։ Հայտնի են Ag2O և AgO կայուն և չափազանց անկայուն Ag2O3 օքսիդները։ Ag2O լույսի ազդեցությամբ դանդաղ քայքայվող դարչնագույն բյուրեղական նյութ է։ Հեշտությամբ վերականգնվում է ջրածնով։ Լուծվում է ջրում (0,013 գ/լ, 20°C-ում), թթուներում և ամոնիումի հիդրօքսիդում։ Օգտագործվում է օրգանական սինթեզում, հակագազերում։ Ag2O-ի ջրային լուծույթը հիմնային է, որը, ըստ երևույթին, Ա–ի հիդրօքսիդի (AgOH) առկայության արդյունք է։ AgO մուգ մոխրագույն մետաղափայլ բյուրեղական նյութ է։ Քայքայվում է 100° C-ում, 110°C-nւմ պայթյունով։ Լուծվում է թթուներում, օքսիդիչ է։ Օգտագործվում է «գերօքսիդային» գալվանական էլեմենտներ պատրաստելիս։ Ատոմական ջրածնի և Ա–ի փոխազդմամբ ստացվում է Ա–ի հիդրիդը՝ AgH, որը խոնավության առկայությամբ արագ քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։ Սենյակային ջերմաստիճանում Ա․ փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով համապատասխան հալոգենիդի պաշտպանական շերտ։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավության առկայությունը հեշտացնում են հալոգենիդի առաջացումը։ AgF բաց դեղնավուն, ամորֆ նյութ է։ Լավ լուծվում է ջրում։ AgF2 և Ag2F ջրի առկայությամբ անկայուն են։ Չոր օդում և տեսանելի լույսի ազդեցությամբ ֆտորիդները կայուն են։ Ա–ի յոդիդը (բաց դեղնավուն բյուրեղներ) ջրում վատ լուծվող նյութ է։ Լույսի ազդեցությամբ քայքայվում է, օգտագործվում է լուսանկարչության մեջ (տես նաև Արծաթի բրոմիդ, Արծաթի քլորիդ)։ Ա․ միանում է ծծմբին և նրա ցնդող միացություններին՝ առաջացնելով սուլֆիդ՝ Ag2S , որը սև, ջրում անլուծելի լուսազգայուն նյութ է․ ստացվում է Ա–ի լուծելի աղերի և ծծմբածխածնի փոխազդմամբ։ Ա․ ազոտին անմիջականորեն չի միանում։ Հայտնի են անկայուն Ա–ի նիտրիդը՝ Ag3N (շագանակագույն, պինդ նյութ), և Ա–ի ազիդը՝ AgN3 (սպիտակ բյուրեղներ, որոնք տաքացնելիս կամ հարվածից պայթում են։ Ածխածինը միանում է Ա–ին միայն շիկացնելիս՝ առաջացնելով Ա–ի կարբիդ՝ Ag2C2, որը սպիտակ փոշի է, պայթում է հարվածից և ուժեղ լուսավորումից։ Մետաղների հետ Ա․ առաջացնում է համաձուլվածքներ (տես Արծաթի համաձոււվածքներ)։ Ա․ լուծվում է թթուներում միայն օքսիդիչների առկայությամբ։ Լավ լուծվում է HNO3-ում, եռացող խիտ է H2ՏO4-ում։ Արծաթի աղերը մեծմասամբ ջրում վատ են լուծվում։ Լավ լուծվում են նիտրատը, ֆտորիդը, գերքլորատը։ Լուծելի աղերը անգույն են և թունավոր (տես Արծաթի նիտրատ)։ Ա–ի սուլֆատը՝ Ag2SO4, սպիտակ բյուրեղական, ջրում վատ լուծվող նյութ է (0,79 գ, 100 մլ ջրում, 20°C)։
Ա–ի կարբոնատը՝ Ag2CO3, դեղնավուն, լուսազգայուն նյութ է, օգտագործվում է օրգանական սինթեզում։ Ա–ի աղերը համապատասխան անիոնների ավելցուկի առկայությամբ առաջացնում են կոմպլեքսային միացություններ՝ K[Ag(CN)2], K3[AgCl4] ևն։ Ա–ի իոնների ամենաչնչին քանակներն անգամ (2,15 .10-9 գ/լ) ունեն մանրէասպան հատկություն։ Արդյունաբերության մեջ Ա․ ստանում են հիմնականում կապարի և պղնձի կոնցենտրատների վերամշակումից։ Սև պղնձից Ա․ անջատում են էլեկարոլիտային ռաֆինացման ժամանակ։ Սև կապարից Ա․ անջատում են ցինկի միջոցով։ Լուծվելով ցինկում՝ այն անջատվում է ցինկի փրփուրի հետ, որից ցինկը հեռացնում են թորելով (1250°C)։ Ա–ի վերջնական մաքրումը կատարվում է էլեկտրոլիզով։ Արծաթային հանքանյութերից Ա․ ստանալու համար հանքանյութերը ենթարկում են գրավիտացիոն հարստացման, ապա անջատում են Ա․ ցիանացման եղանակով։ Պիրիտային և այլ թափոննելում պարունակվող Ա․ անջատելու համար ենթարկում են քլորացնող բովման և ապա ցիանացման։ Ցիանային լուծույթից Ա․ նստեցնում են ցինկով կամ ալյումինով։ Ա․ անջատում են նաև իոնափոխանակման եղանակով և օրգանական լուծիչներով էքստրակտելով։ Ա․մեծ մասամբ օգտագործվում է համաձուլվածքների ձևով մանրադրամներ, ոսկերչական զարդեր, կենցաղային իրեր պատրաստելու համար (տես Արծաթագործություն)։ Մաքուր Ա․ օգտագործվում է արտադրական սարքեր և ռադիոմասեր երեսապատելու, ցինկարծաթային կուտակիչներ պատրաստելու համար։ Մաքուր Ա․կիրառվում է նաև քիմիական սինթեզում որպես կատալիզատոր։ Կոլոիդային Ա․օգտագործվում է բժշկության մեջ, այն