Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյունը (որքանով նրանք մարդկանց բարո– յական կամքի արտահայտությունն են) «նպատակների» նկատմամբ։ Դեռևս Գան– դիի կենդանության օրոք նրա հետևորդնե– րից շատերը ամբողջովին չէին բաժանում Գ–ի քաղ․ և փիլ․ տեսակետները։ Այսպես, Ջ․ Ներուն որոշիչ նշանակություն չէր տալիս անկախության համար մղվող պայ– քարում չբռնանալու սկզբունքին։ Այս հար– ցում ոչ միշտ էր հետևողական նաև ինքը4 Գանղին, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հանգեց զինված ուժերի օգտագործման անհրաժեշտության գաղափարին։ Երբ Հնդկաստանը անկա– խացավ (1947), Գ–ի հետևորդների մեջ ծագեցին լուրջ տարաձայնություններ՝ կապված երկրի սոցիալ–տնտեսական, քաղ․ կյանքում այդ ուսմունքի կիրառման մե– թոդների ու եղանակների հետ։ Իր թե– րություններով հանդերձ Գ․ կարևոր նշա– նակություն է ունեցել մասսաներին գա– ղութատիրության և իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում ներգրավելու ու համա– խմբելու գործում։ Գրկ․ Новейшая история Индии, М․, 1959; Комаров Э․, Литман А․, Миро- возрение Мохандаса Карамчанда Ганди, М․, 1969; Мартышин О․ В․, Политиче– ские взгляды Мохандаса Карамчанда Ганди, М․, 1970; Намбудирипад Е․ М․, Ма– хатма Ганди и гандизм, М․, 1960․

ԳԱՆԷՎ Դիմիտրի (22․10․1898 - 20․4․ 1964), Բուլղարական ժողովրդական Հան– րապետության կուսակցական և պետա– կան գործիչ։ Բուլղարիայի կոմունիստա– կան կուսակցության (ԲԿԿ) անդամ 1921-ից։ Մասնակցեւ է 1923-ի Սեպտեմ– բերյան հակաֆաշիստական ապստամբու– թյանը։ 1948– 52-ին եղել է ԲԺՀ–ի արտա– քին առևտրի մինիստր, 1954–59-ին՝ ԲԿԿ ԿԿ–ի քարտուղար։ 1958-ի նոյեմբերից ԲԺՀ ժողովրդական ժողովի նախագա– հության նախագահն էր։

ԳԱՆԹԱՐՅԱՆ Աամվել (22․9․1838, Կ․ Պո– լիս – 25․10․1908, Վենետիկ), հայ բա– ռարանագիր, թարգմանիչ։ Սովորել է Ս․ Ղազար վանքում, 1855-ին դարձել Մխի– թարյան միաբանության անդամ։ Դասա– վանդել է վանքի դպրոցում, ապա Փարիզի Մուրատյան և Կ․ Պոլսի Մուրատ–Ռափա– յելյան վարժարաններում։ 1863–65-ին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիր։ Գրել է մի շարք աշխատություններ՝ «Տարերք հռետորական արվեստի» (1875), «Բառա– րան գաղղիերեն–հայերեն–տաճկերեն» (1886, 2 հրտ․, 1912), «Բառարան իտալե– րեն–հայերեն» (1908)։ Կատարել է թարգ– մանություններ հայերենից ֆրանսերեն (Ղազնւր Փարպեցի) և ֆրանսերենից հա– յերեն (Լամարթին)։ 9-․ Գաացարյան

ԳԱՆԹԻԱԴԻ, քաղաքատիպ ավան Աբ– խազական ԻՍՍՀ Գազբայի շրջանում, Սև ծովի ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս– արևմուտք։ Երկաթուղային կայարան է։ Կան ծխախոտի ֆերմենտացիոն, պահածո– ների և գինու գործարաններ։ Բնակչու– թյունը զբաղվում է ծխախոտի, եգիպտա– ցորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անաս– նապահությամբ։ Գործում են հանգստյան տներ, մանկական առողջարան, պիոնե– րական ճամբարներ։ Ունի վրաց․, ռուս, և հայկ․ միջնակարգ դպրոցներ, 2 գիշերօ– թիկ դպրոց, 3 մանկապարտեզ, հիվանդա– նոց, դեղատուն, կապի բաժանմունք։ Հա– յերը եկել են Սամսունի, Տրապիզոնի և Օրդուի շրջաններից, 1885-ին։ ԳԱՆԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ ։Կար եկեղեցի (Ս․ Հակոբ)։ Բնակիչները տեղա– հանվել են 1920-ին, Հայաստանի վրա քե– մալականների հարձակման ժամանակ։ ԳԱՆՁ, 1․ շրջանառությունից հանված և իբրև հարստություն պահված մետաղյա դրամների, թանկարժեք զարդերի կամ այլ առարկաների կուտակում։ Լինում են հնագիտական, ազգագրական, դրա– մագիտական։ Հետագայում դրանք ձեռք են բերել նաև աղբյուրագիտական նշանա– կություն։ Դրամական Գ–ի տարիքը որոշ– վում է նրանում առկա, ժամանակով ամե– նանոր դրամի տարեթվով։ Հայաստանում գտնված դրամական Գ–երից ամենահինը վերաբերում է Արտաշեսյանների ժամա– նակաշրջանին։ Հայաստանի դրամական Գ–երը պարունակում են մեծ մասամբ հելլենիստական և հռոմ․ դրամներ, որոնք տարածված են եղել միջազգային առևտը– րում։ Կան նաև Տիգրան Բ Մեծի, Արտա– վազդ Բ–ի և նրանց հաջորդների դրամ– ներ։ Հայոց արքունի գանձերը պահվել են թագավորական գանձատներում։ Ի տարբերություն սակավաթիվ անտիկ Գ–երի, միջնադարյան Գ–եր ավելի հաճախ են հայտնաբերվում։ Հայաստանում գըտ– նըվել են սասանյան, բյուգանդական, արաբ․, սելջուկյան, մոնղ․ և այլ դրամներ։ Դրանց միջոցով հնարավոր է դարձել պարզել երկրի քաղ․ պատմության կարե– վոր հարցեր, ճշտել առևտրական կապերի ուղղությունները։ Գ–երը պահվում և ուսում– նասիրվում են երկրի ազգային թանգարա– նում։ 2․ Իրավունքի մեջ․ հողում թաղված կամ այլ ձևով պահված դրամներ կամ արժեքավոր առարկաներ, որոնց պատկանելությունը հնարավոր չէ պարզել կամ տերը կորցրել է դրանց նկատմամբ ունեցած իրավունքը։ ՍՍՀՄ–ում գործող օրենսդրության համաձայն, Գ–երը հա– մարվում են պետ․ սեփականություն։ Գ, գտնողը պարտավոր է այն հանձնել ֆի– նանսական օրգաններին և կարող է ստա– նալ պարգև՝ հանձնված արժեքների 25%-ի չափով, եթե Գ–ի հայտնաբերումը չի կա– տարվել նրա պարտականությունների մեջ մտնող պեղումների կամ այլ հետա– զոտությունների հետևանքով։ Գ–ի յուրա– ցումը քրեական հանցագործություն է։ Տես Գանձակուաակում։ Գրկ․ Մ ու շ և ղ յ ա ն 1°․, Հայաստանի դրամական գանձերը, հ․ 1, Ե․, 1973։ Իf․ Մուշեղյան ԳԱՆՁ, հայ միջնադարյան հոգևոր երգ– արվեստի ժանր։ Ծագել է քարոզից։ Հիմ– նադիրն է Գրիգոր Նարեկացին, որի Գ–երի առաջին խոսքերից էլ («Գանձ լու– սոյ․․․», «Գանձ բաղձալի․․․», «Գանձ ան– քընին․․․» ևն) նմանօրինակ ստեղծագոր– ծությունները կոչվեւ են Գ–եր։ Նրանից հետո այդ ժանրը զարգացրել են մեծ թվով բանաստեղծ–երաժիշտներ, ընդհուպ մին– չև Գրիգոր Ծերենց Խլաթեցին։ Գրական խոսքերը առհասարակ պատմողական են լինում։ Ըստ ձևի4 դրանց մեջ կան թե ար– ձակ բանաստեղծություններ, թե հանգա– վոր կամ անհանգ աաղաչաՓված գրվածք– ներ։ Եղանակները լինում են ինչպես վան– կային, նույնպես և ծորերգային ոճի։ Գ–երը տակավին միջին դարերում ամվւոփվել են գրչագիր հատուկ մատյաններում՝ գան– ձարաններում (տես Գանձարան)։ Ն․ Թահմիզյան

ԳԱՆՁՍ (Գ ա ն ձ ա ն ի), հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում։ Գտնվում է Փարվանա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 18 կմ հյու– սիս–արևելք։ Անասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է հացա– հատիկի, կարտոֆիլի մշակությամբ, մա– սամբ նաև պտղաբուծությամբ։ Ունի 2 միջնակարգ դպրոց, 4 գրադարան, հի– վանդանոց, դեղատուն, կապի բաժան– մունք։ Գործում են կարի ֆաբրիկայի մասնաճյուղը, յուղի–պանրի գործարանը։ Գանձա Փարվանա գետի վրա 1948-ին կառուց– վել է ՀԷԿ։ Գյուղում և շրջակայքում պահ– պանվել են Քյոռօղլու բերդը, Սուրբ Հով– հաննես մատուռը, Սուրբ Սարգիս կաթ– նաքարը, «Սուրբ Կարապետ» (1859), «Քան– դած ժամ» և խուցուրի՝ արձանագրություն– ներով վրացական 2 եկեղեցիները (XIII – XIV դդ․)։ Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հի– շատակը հավերժացնող հուշարձան։ Գ–ում է ծնվել բանաստեղծ Վ․ Տերյանը։ Գ–ում բացվել է Վահան Տերյանի տուն–թանգա– րանը։ Գյուղի բնակիչները գաղթել են 1830-ին էրզրումի վիլայեթից, Կարսից, Արդահանից և Սալմաստից։

ԳԱՆՁԱԳԻՆ, դրամագին, քսակա– գ ի ն, սեփականության ձև ավատատիրա– կան Հայաստանում։ Գ․ կոչվել են գնված և ավատատիրոջ սեփականությունը դար– ձած կալվածները։ Գ․ Հայաստանում տա– րածում է ունեցել նախարարական կարգի կազմալուծման և առևտրա–վաշխառուա– կան հարաբերությունների զարգացման ժամանակաշրջանում։

ԳԱՆՁԱԿ (պարսկ․ Գ ա ն ջ ա), քաղաք Ուտիք նահանգում, Կուրի Գանձակ վտա– կի ափին։ Անունը ստուգաբանվում է հա– յերեն «գանձ» կամ պարսկ․ «գանջ» (մթե– րանոց) իմաստով։ Հայ պատմիչները հա– ճախ անվանում են «Գանձակ Հայոց» կամ «Գանձակ Առանի»՝ ի տարբերություն Ատրպատականի Գանձակ քաղաքի։ Ըստ «Աղվանից աշխարհի պատմության», հիմ– նադրվել է 840-ական թթ․։ Գ–ում են ծըն– վել, կրթվել կամ գործել Հովհաննես Սար–