կավագը, Ալավկա որդի Գավիթը, Թոքավերի որդի Գրիգորը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։ IX դ․ վերջից մինչև XII դ․ Գ–ում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ XI դ․ կեսին Գ․ տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088-ին Շադդադյան Փատլունից Գ․ գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գ–ում ծաղկում է նաև մահմեդական ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը՝ ի դեմս Նիզամի Գյանջևիի, Աբուլ–Ուլահ Գյանջևիի, Մեհսեթի Խանումի և ուրիշների։ 1139-ին Գ․ տուժել է երկրաշարժից (սեպտ․ 30)։ XII դ․ 2-րդ կեսին Գ–ի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ XIII դ․ սկզբին Գ․ հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236-ին թաթար-մոնղոլները կործանել են ընդդիմացող Գ–ի պարիսպները և կոտորել բնակիչներին․ քաղաքը ամայացել է։ XVII դ․, հին Գ–ից 5 կմ հվ–արլ․, հիմնվել է համանուն նոր քաղաք, որը XVIII դ․ դարձել է պարսկ․ խանության կենտրոն։ Գ–ի հուշարձաններից նշանավորվել են Ս․ Հովհաննես Մկրտչի վանքը, Ս․ Գրիգոր Լուսավորչի և Ս․ Աստվածածնի եկեղեցիները։ Ռուսաստանին միացվելով (1804)՝ խանության փոխարեն ստեղծվել է նահանգ՝ Գ․ կենտրոնով, իսկ Գ․ վերանվանվել է Ելիզավետպոլ (ի պատիվ Ելիզավետա կայսրուհու)։ XX դ․ սկզբին այն եղել է Անդրկովկասի երկաթուղային խոշոր հանգույց, որի բնակչության (շուրջ 33 հզ․) զգալի մասը (11 հզ․) հայեր էին։ Սովետական կարգերի հաստատումից հետո Ադրբեջանական ՍՍՀ–ի արդյունաբերության ու մշակույթի երկրորդ քաղաքն է, երկաթուղային ու խճուղային ճանապարհների հանգույցը։ 1935-ին վերանվանվել է Կիրովաբադ։ Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Վարդան Վարդապետ, Հաւաքումն պատմութեան, Վնտ․, 1862։ Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Ե․, 1961։ Եսայի Հասան–Ջալայանց, Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի, Երուսաղեմ, 1868։ Լալայան Ե․, Գանձակի գավառ, «ԱՀ», 1899, գիրք 5, № 1։ Из Тарих-ал-камиль Ибн ал-Асира, Баку, 1940․ Բ. Ուլուբաբյան
ԳԱՆՁԱԿ, Գանձակ շահաստան, քաղաք Ատրպատականում, Ուրմիա լճից հարավ–արևելք (Իրանի այժմյան Լեյլան գյուղի տեղում, Մարաղայից հարավ)։ Միջին դարերում՝ Ատրպատականի մայրաքաղաքը։ Մինչև VII դ․ եղել է կրակապաշտական կենտրոն։ Հայկ․ աղբյուրներում սովորաբար հիշատակվում է Մեծ Հայքի արլ․ սահմանի կապակցությամբ։ Գ․ արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր։ 622-ին ավերել են բյուզանդացիները։ Արաբ, տիրապետության շրջանում քաղաքը վերաշինվել է, դարձել խալիֆի կուսակալի նստավայրը։ Գ․ Իրանն ու Արաբիան հյուսիսային երկրների հետ կապող մայրուղու խոշոր հանգույց էր։ Սելջուկ–թուրքերը այն դարձրին Ատրպատականի կուսակալության աթոռանիստը։ Ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։ Բ․ Ուլուբաբյան
ԳԱՆՁԱԿ (ն․ Ենգիջա), գյուղատեղի Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Տախաչ լեռան լանջին։ Պատմական Նորիք գյուղն է։ Ընդառաջելով գանձակցիների պահանջին՝ ՀՍՍՀ կառավարությունը 1960-ին գյուղը ապաբնակեցրել է։ Բնակիչները տեղափոխվել են Ագարակաձոր և Չիվա գյուղերը։
ԳԱՆՁԱԿ, գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Գեղարքունիք գավառում։ Տես Բատիկյան։
ԳԱՆՁԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ռշտունյաց գավառում, Նարեկա վանքից մոտ 16 կմ հեռավորության վրա, Վանա լճի ափին։ XX դ, սկզբին ուներ 57 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար երեք եկեղեցի (Ս․ Աստվածածին, Ա․ Ստեփանոս, Ս․ Գևորգ)։ Գ–ի մոտ էր Լուսապտուղ Ս․ Սահակ մենաստանը։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, վերաբնակվել աշխարհի տարբեր երկրներում։
ԳԱՆՁԱԿԻ ԽՈՍՎԱԾՔ, տես Ղարաբաղի բարբառ։
ԳԱՆՁԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ 1724, 1735, 1․ կնքվել է 1724-ի մարտի 4-ին Ղարաբաղի (սղնախների) հայերի և Գանձակի (այժմ՝ Կիրովաբադ) ադրբեջանցի ֆեոդալների միջև։ Նպատակն էր միավորել հայերի ու ադրբեջանցիների զինական ուժերն ընդդեմ օսմանյան թուրքերի և Դաղստանի ֆեոդալների։ 1724-ի փետրվարին Ղարաբաղի սղնախների հարյուրապետները (յուզբաշիները) և մելիքները դիմել են ռուս. ներկայացուցիչ Իվան Կարապետին, որպեսզի նա դառնա միջնորդ՝ հայերի և ադրբեջանցիների միջև դաշինք կնքելու համար։ Կնքվել է փոխօգնության պայմանագիր՝ երկու օրինակից (հայերեն և պարսկ․)։ Ստորագրել են Եսայի Հասան–Զալալյան կաթողիկոսը, Ավան Ցուզբաշին, Ղարաբաղի մելիքները, Գանձակի ադրբեջանցի մեծամեծները ևն։ Հայերը պարտավորվել են օգնության հասնել ադրբեջանցիներին՝ օսմանյան թուրքերի կամ լեզգի ֆեոդալների հարձակման դեպքում։ Ադրբեջանցիները, իրենց հերթին, օգնելու էին Ղարաբաղի հայերին՝ նրանց վրա հարձակվելու դեպ– քում։ 2․ Կնքվել է 1735-ի մարտի 10-ին Ռուսաստանի և Իրանի միջև։ Ռուսաստանը, պատրաստվելով պատերազմի Թուրքիայի դեմ, Դարբանդն ու Բաքուն իրենց շրջակայքով հանձնել է Իրանին։ Վերջինս պարտավորվել է թույլ չտալ այդ մարզերի անցումը ուրիշ պետության, շարունակել պատերազմը Թուրքիայի դեմ։ Երկու կողմերը պարտավորվել են բանակցություններ չվարել թուրքերի հետ (ի վնաս մյուս կողմի), բանակցությունների ժամանակ հանդես գալ միասնաբար, իրագործել Ռեշտի պայմանագիրը (1732)։ Հռչակվել է Ռուսաստանի ազատ առևտրի իրավունքը Իրանում։ Գրկ․ Юзефович Т․, Договоры России с Востоком, СПБ, 1869; Армяно-русские отношения в первой трети XVIII века․ Сб․ документов, т․ 2, ч․ 2, Е․, 1967, с․ 91–98․
ԳԱՆՁԱԿՈԻՏԱԿՈՒՄ, մետաղյա դրամի, ոսկու և այլ ազնիվ մետաղների ձուլակտորների, դրանցից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի կուտակումը առանձին անձանց մոտ, ինչպես և պետական գանձարաններում։ Բնատնտեսության ժամանակ հարստության կուտակումը կատարվել է արդյունքի ձևով, որը սահմանափակ բնույթ ուներ։ Ապրանքային տնտեսության զարգացմանը համեմատ, փողը, ազնիվ մետաղներն ու թանկարժեք քարերը ավելի ու ավելի լայնորեն են հանդես եկել որպես հասարակական հարստության արտահայտություն։ Այդ ձևով հարստության կուտակումը մեծ չափեր է ընդունում, որոշ իմաստով՝ դառնում ինքնանպատակ։ Ապրանքային տնտեսության զարգացման վաղ աստիճաններում Գ․ կատարվում էր փողը, ազնիվ մետաղներն ու թանկարժեք քարերը շրջանառությունից հանելու միջոցով։ Կապիտալիզմի օրոք, բարձր շահույթ ստանալու նպատակով, կապիտալիստները գանձերը դնում են շրջանառության մեջ, պահում բանկերում։ Բուրժուական տնտեսագետների հաշվարկներով, տարբեր երկրների կապիտալիստները իրենց անձնական չհրկիզվող պահարաններում այժմ պահում են ավելի քան 15 մլրդ դոլարի ոսկի, որը մի քանի անգամ գերազանցում է ամբողջ կապիտալիստական աշխարհում տարեկան արդյունահանվող ոսկու քանակը։ Բուրժուական պետությունները ոսկու պաշարները օգտագործում են որպես տնտ․ պայքարի կարևոր զենք և թույլ զարգացած երկրների վաշխառուական շահագործման միջոց։ Վ․ Ներկարարյան
ԳԱՆՁԱՍԱՐ, գյուղ Մեծ Հայքի Արցախ նահանգի իսսչեն գավառում։ Գտնվում է Խաչենագետի ձախ ափին, Գանձասարի վանքից մեկ կմ հս–արլ․։ Հիշատակվում է սկսած IX դարից։ X դ․ Արցախի և Ուտիքի աշխարհիկ ու հոգևոր տերերն այստեղ են դիմավորել Անանիա Մոկացի կաթողիկոսին, գումարել ժողով, որը դատապարտել է Արևելյան Հայաստանի հոգևոր թեմերում եղած դավանաբանական մոլորությունները, ամրապնդել հայոց եկեղեցու միասնությունը։ Գ․ հետագայում եղել է Խաչենի իշխանության Հասան–Զալալյան ճյուղի (Ներքին Խաչենի իշխանության) աթոռանիստ։ Գյուղն այժմ էլ գոյություն ունի և կոչվում է Վանք։ Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Բ․ Ուլուբաբյան
ԳԱՆՁԱՍԱՐ, վանք Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչեն գետի ձախ ափին (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանում, Վանք գյուղի դիմացի բլրի վրա)։ Իր անունն ստացել է այդ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Գ–ի մասին գրավոր առաջին տեղեկությունը հայտ– նում է Անանիա Մոկացի կաթողիկոսը (X դ․ կես)։ Ըստ Մխիթար Գոշի (XII – XIII դդ․), Գ․ առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան–Զալալյան տոհմի իշխաննե– րի հոգածության շնորհիվ Գ․ պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունե–