Գառզու տակցել զանազան թերթերի և ամսագրե– րի։ 1939-ին Փարիզում կազմակերպվել է Գ–ի անդրանիկ անհատական ցուցահան– դեսը։ 1941-ից ցուցադրվել է «Անկախների» և «Աշնանային* սալոններում, իսկ 1945-ից կապվել «Դրուան–Դավիթ» ցուցասրահին։ Երեք անգամ՝ 1943, 1951, 1953-ին, արժա– նացել է Հալմարկի մրցանակին։ 1944-ին եղել է Մերձավոր Արևելքում, ցուցահան– դեսներ կազմակերպել Կահիրեում, Ալեք– սանդրիայում, Բեյրութում։ 1950-ական թթ․ Գ–ի արվեստը լայն հռչակ է ձեռք բերել։ Այս շրջանի ստեղծագործություններում գեղարվեստական ձևակերպում են ստացել պատերազմի արհավիրքն ապրած նկարչի հակապատերազմական տրամադրություն– ները և մարդասիրական աշխարհայացքը։ Նա պատկերում է լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկա– թուղային կայարաններ, որտեղ իշխում է ամայության և տագնապի զգացո– ղություն։ Հանրահայտ են «Վենետիկյան» (1953), «Ապոկալիպսիս» (1957) և «Երկ– րային դրախտ» (1959) նկարաշարերը։ 1954-ին «Բուժիվալի լքված պալատը» նկարին տրվել է «Իլ դը ֆրանս» մրցանակ։ 1955-ին՝ Տոկիոյի միջազգային Բիենալե– ում, Գ․ արժանացել է «Մեծ մրցանակի»։ Պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգիոն» շքանշանով։ Գ․ մեծ համբավ է վայելում նաև որպես բեմանկարիչ (Ռա– մոյի «Բարեկիրթ հնդիկները», 1952, Փա– րիզի ազգային թատրոն, Ադանի «ժիզել», 1953, Ռասինի «Աթալի», Կոմեդի ֆրան– Գ ա ռ զ ու․ «Առլե– կին», վիմագրու– թյուն (1959, Հա– յաստանի պետա– կան պատկերա– սրահ, Երևան) սեզ, 1955 ևն)։ 1957-ից կատարել է գրքե– րի նկարազարդումներ (ժ․ Օդիբերտի «Փշոտ ծովակը», 1957, Ա․ Մորուայի «Ֆրանսիա», 1958, է․ Հեմինգուեյի «Հրա– ժեշտ զենքին», 1963, Ա․ Քամյուի «Հուշա– տետրեր», 1965 ևն)։ Վերջին երկու տաս– նամյակներին Գ․ ստեղծել է ջրաներկ նկարներ, գունավոր վիմագրություններ և դեկորատիվ խեցեգործական աշխատանք– ներ, որոնց հատուկ է կարմրի, նարնջա– գույնի և կապույտի հնչեղ երանգավորու– մը։ Գ․ տիրապետում է մայրենի լեզվին, մասնակցում է ֆրանսահայ արվեստա– գետների միջոցառումներին։ 1966-ին առա– ջին անգամ եղել է Երևանում, կազմակեր– պել շուրջ 150 գունավոր վիմագրություն– ների և գրքերի ձևավորումների ցուցա– հանդես, որն ամբողջությամբ նվիրել է Հայաստանի պետական պատկերասրա– հին։ Գրկ․ Fels F․, Carzou, [Geneve, 1959]; Rey R․, Carzou, Monaco, 1959; Lambertin P«, Carzou, P,, 1962․ Շ․ Խաչատրյան
ԳԱՌՆԱԿԵՐՅԱՆ Աշոտ Գևորգի [ծն․ 22․7(4․8)․1907, Դոնի Ռոստով], սովետա– կան բանաստեղծ։ ՄՄԿԿ անդամ 1940-ից։ Գրում է ռուսերեն։ «Հորդ անձրևներ ծիա– ծանի միջից» (1930), «Առագաստը քամու տակ» (1953), «ճանապարհները կանչում են» (1955), «Բացված հորիզոններ» (1961) ժողովածուներում երգել է ժողովուրդների բարեկամությունը, սովետական մարդու բարոյական բարձր հատկությունները։ Հայաստանին նվիրված բանաստեղծու– թյուններում՝ «Իմ ժողովուրդը», «Հայաս– տանում», «Գառնի», փառաբանել է հայ ժողովրդի արիությունը, ապրելու և գոյա– տևելու կամքը։ Երկ․ За родную землю, Е․, 1944; К широко– му разливу, Е․, 1960; Распахнутые горизон– ты․ Стихи и поэмы, М․, 1974․
ԳԱՌՆԱ6ԱՐ, հայաբնակ գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտա– կերտի շրջանում, Գառնաքար գետակի ափին, շրջկենտրոնից 36 կմ հարավ–արև– մուտք։ Միավորված է Վանքի կոլտնտե– սության հետ․ զբաղվում են անասնապա– հությամբ և ծխախոտագործությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան։ Եղել է Ներքին Խաչենի իշխանանիստը։ XII դ․ Գ–ին տեր են դարձել Ւոսղբակյան– ները և Հասանյանները։ Գյուղի տեր Հա– սանը XII դ․ սկզբին ամուսնացել է Կա– պանի թագավոր Գրիգորի դստեր հետ և ժառանգել թագավորական գահը։ Աակայն 1166-ին լքել է թուրքերից պաշարված թագավորանիստը ու վերադարձել Իոսչեն։ XIII դ․ սկզբին 1սաղբակյանները Զաքար– յան զորապետներից տիրույթներ ստացան Վայոց ձորում և Այրարատ նահանգում, իսկ Գ․ իր շրջակայքով մնաց Հասանյան– ներին։ Գրկ․ Բարխուդարյանց Մ․, Ար՝ ցախ, Բաքու, 1895։ Ա․ Մեչքումյան ԳԱՌՆ–ԲԵՐԴԱԿ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, էրզրումի վիլայեթի Դերջան գավառում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Մ․ Գևորգ) և վարժարան։ Բնա– կիչները տեղահանվել են առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին։ ԳԱՌՆ ԷՆ Ի, մորթա–կաթնատու ոչխարների (կարակուլյան, սոկոլյան, ռեշետիլովյան) 1–6 օրական գառան մորթի։ Որակավոր– վում է բրդի գանգրությամբ։ Ամենաարժե– քավոր կաըակույն է։ Գ–ից պատրաստում են գլխարկ, օձիք, մուշտակ։
ԳԱՌՆԻ, ամրոց, հնավայր Հայկական ՄԱՀ Աբովյանի շրջանի համանուն գյու– ղում, Ազատ գետի աջ ափին։ Ըստ XIV դ․ մի ձեռագրի, հիմնադրվել է մ․ թ․ ա․ 2166-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ Cornea ձևով։ Ելնելով ավան– դություններից՝ Մովսես խորենացին Գ–ի հիմնադրումը վերագրում է Հայկ նահա– պետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառ– նիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գ․։ Առավել նշանավոր է եղել որպես ամրոց։ Հիմնադրվել է հավանաբար մ․ թ․ ա․ II դ․։ Մ․ թ․ I դ․ կեսերին այն ավերել են հռոմ․ զորքերը։ I դ․ 70-ական թթ․ Գ․ վերականգ– նել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հուն, արձանագրությունում այն անվան– ված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գ․ եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IV դ․ եպիսկոպոսա– նիստ բնակավայր։ Արշակունյաց թագա– վորության անկումից հետո (428-ին) Գ․ ծառայել է իբրև զորակայան՝ մերթ հայկ․, մերթ պարսկ․ զորքերի համար։ Ամրոցն ավերվել է արաբ, նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IX դ․ 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ X դ․ սկզբին, Աշոտ Բ Բագ– րատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X– XV դդ․ Գ․ եղել է Հայաս– տանի առավել խոշոր և նշանավոր գյու– ղաքաղաքներից մեկը։ Արաբ աշխարհա– գիր Ցակուտը (1178–1229) Գ․ (կոչում է «Ջուրնա» անվամբ) համարում է քաղաք։ 1225-ին Իարեզմի շահ Զալալեդդինի զոր– քերը Գ–ի մոտ տեղի ունեցած ճակատա– մարտում պարտության են մատնել Իվանե աթաբեկի գլխավորած հայ–վրաց․ միաց– յալ զորքին։ 1386-ին Լենկթեմուրի հրո– սակները ասպատակել են Գ․։ Գ․ վաղուց է գրավել եվրոպացի, ռուս և հայ ճանապարհորդների ու գիտնական– ների ուշադրությունը։ 1909–11 –ին Ն․ Մա– ռը պեղել ու բացել է Գ–ի հեթանոսական տաճարի ավերակները։ 1934–36-ին ճար– տարապետ Ն․ Գ․ Բունիաթյանը փորձել է վերականգնել տաճարը։ 1949-ին ՀՄՄՀ ԳԱ հնագիտական արշավախումբը ձեռ– նարկել է Գ–ի կանոնավոր պեղումները Բ․ Ն․ Առաքելյանի ղեկավարությամբ։ Գ–ի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ․ թ․ ա․ III հազարամ– յակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնա– կավայր՝ բոլորակ և քառանկյունի հա– տակագիծ ունեցող կացարաններով և օջախներով, որոնց մեջ գտնվել են օբսի– դաքարից (վանակատ) գործիքներ, ոսկրե բզեր, հերուններ, ներճկված, պարուրաձև և փոսիկավոր զարդերով սև փայլեցրած խեցեղեն, բրոնզե կացնի ձուլման կաղա– պար, մանգաղ, կենդանիների ոսկորներ ևն։ Գ․ դեռևս մ․ թ․ ա․ III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական– երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոն– զեդարյան (մ․ թ․ ա․ II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկ․ (մ․ թ․ ա․ VI– IV դդ․) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գ․ իր շրջակայքով անվանված է Գիառ– նիյան երկիր։ Բացվել են բնակելի շեն– քերի հիմնապատեր, տասից ավելի հըն– ձաններ և մառաններ՝ գինու հորերով, հայտնաբերվել են սանդեր, երկանքներ, մետաղե գործիքներ, զենքեր, հասարակ և ջնարակած խեցեղեն, ապակեղեն (հիմ– նականում՝ տեղական արտադրության, մա–