Գաոնիի տաճարը վերականգնումից հետո (1975, վերականգնող ճարւո․ Ա․ Սահինյան) սամբ էլ՝ բերված Դվինից և այլ քաղաքնե– րից)։ Գտնվել են նաև սասանյան, արաբ․, բյուզանդ․, սելջուկյան, վրաց․, մոնղ․ ուշ միջնադարյան և պարսկ․, եվրոպական դրամներ, բյուգանդական և սելջուկ–մոնղ․ դրամների գանձեր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամա– նակների կառույցներով։ Գյուղը հս–ից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջ– նադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքա– րերով։ Շատ խաչքարեր փոխադրվել են գյուղի այժմյան գերեզմանոցը։ Գ–ում զարգացել են մի շարք արհեստներ՝ մե– Գ ա ո ն ի․ ամրոցի (մ․ թ․ ա․ III –II դդ․) հատակագիծը տաղագործությունը, զինագործությունը, կավագործությունը, ջուլհակությունը։ XIV–XVII դդ․ Գ․ հերոսական դիմադրու– թյուն է ցույց տվել օտար նվաճողներին՝ մեծապես տուժելով նրանց ասպատակու– թյուններից։ 1638-ին թուրք, զորքերը ավե– րեցին Գ․, սրի քաշեցին բնակչության մի մասին, մնացածներին գերի տարան։ Շուրջ երկու հարյուր տարի Գ․ լքված և ամայի էր։ Միայն Ռուսաստանին Արևել– յան Հայաստանի միացումից հետո, Թուրք– մենչայի պայմանագրի (1828) համաձայն, Պարսկաստանից Ռուսաստանին անցած հայկ․ հողերը գաղթող բնակչության թվում Մակու քաղաքից և նրա շրջակայքից եկած հայերը 1830-ական թթ․ սկզբներին հաս– տատվեցին Գ–ում և այն կրկին վերակեն– դանացավ։ Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ․ թ․ ա․ Ill–II դդ․։ Ըստ Տրդատ Ա թագա– վորի շինարարական արձանագրության, այն վերակառուցվել է 77-ին։ Ռազմա–ամ– րաշինության այս ուշագրավ սիստեմը կառուցվել է եռանկյունաձև բարձր հըր– վանդանի վրա, որը հվ․, հվ–արմ․ և մա– սամբ արլ․ կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղան– կյուն աշտարակների և ամրակուռ պարըս– պապատերի հաջորդականությամբ ստեղծ– վել է պաշտպանական հզոր պատնեշ։ Պատերը շարված են սրբատաշ կապտա– վուն որձաքարից, չոր, առանց շաղախի, որմնաքարերը իրար միացված երկաթյա գամերով՝ ամրացված կապարով։ Աշտա– րակները կառուցված են երկու եղանակով, պաշտպանական տեսակետից առավել կա– րևոր հատվածում (մուտքի մոտ) ամբողջ մակերեսը շարված է համատարած խոշոր քարերով, իսկ մյուս աշտարակների ար– տաքին պարագծով կառուցված են 115– 1 - 50 г/ հաստությամբ քարե շրջանակներ և նրանց մեջ լցված է բուտաբետոն (կազմ– ված կրից, ավազից, ճեղքված որձաքարից և գետաքարից)։ Ամրոցն ունեցել է պաշտ– պանական հետաքրքիր համակարգ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուց– ված են միմյանցից 25–32 մ հեռավորու– թյան վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10–13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։ Ամ– րոցի ներսում գոյություն է ունեցել ճարտ․ կառուցվածքների խոշոր խումբ, որից առայժմ բացվել են հեթանոսական տա– ճարը և անտիկ շրջանի պալատական շեն– քի ու արքունի բաղնիքի մնացորդները։ Այդ շենքերը, զետեղված ամրոցի եռան– կյունաձև վերջավորության ամենաբարձր հատվածում, իրենց դիրքով և ճարտ․ ընդհանուր մտահղացմամբ ստեղծել են ինքնատիպ անսամբլ։ Անսամբլի կոմպո– զիցիոն կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը, որի գլխավոր ճակատը գտնվում է ամրոցի կենտրոնական մուտքի առանց– քին։ Տաճարից արմ․, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Նա մի ճակատով մասնակցել է տաճարի առջև սփռված հրապարակի ճարտարապետական–տա– րածական միջավայրի կազմակերպմանը, մյուսներով բացվել դեպի շրջապատի գեղատեսիլ բնապատկերը։ Առայժմ բաց– վել են պալատական t շենքի 40X15 մ տարածություն ընդգրկող նկուղային հար– կի և հիմքերի մնացորդները։ Նկուղային հարկի հվ–արլ․ կեսում 20X 12,5 й մակե– րեսով երկնավանի կամարակապ դահլիճն է, իսկ մյուս կեսում գտնվում են տնտ․ նպատակների ծառայող բազմաթիվ սեն– յակներ։ Նկուղի սենյակներից մեկի ներսի ծեփի վրա պահպանվել են որմնանկար– չության (կարմիր–վարդագույն ներկեր) հետքեր։ Հավանաբար, շատ ավելի հա– րուստ ձևավորում են ունեցել վերնահար– կի սենյակները և արքայական ընդունե– լության սրահները։ Բաղնիքի շենքը կիստ– վեր վիճակում է․ այն բաղկացած է միև– նույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից, որոնց հվ–արլ․ ճա«
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/690
Արտաքին տեսք