Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նից։ Հոսում է Գեղարքունիի ձորով դեպի արլ․, ապա ես․։ Նորադուզի հարթավայ– րում առաջացնելով գետոլորաններ՝ թափ– վում է Սևանա լիճը։ Սնումը՝ մթնոլորտա– յին տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ ապրիլ–մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 3,56 մտ/վրկ (Նորադուզ), առավելագույնը՝ 16,0 մ^/վրկ։ Տարեկան հոսքը՝ 112,1 մլն մտ։ Սառցային երևույթնե– րը՝ 105 օր, ջրերն օգտագործվում են նրա հովտում գտնվող սովետական տնտեսու– թյունների (Լանջաղբյուր, Սարուխան, Բա– տիկյան, Կարմիր գյուղ, Կամոյի սովետա– կան տնտեսության տեխնիկում,Նորադուզ) ավելի քան 6700 հա հողատարածություն– ների ոռոգման նպատակներով։ Գործում է ՀԷԿ։ Գ–ի ափին է Կամո քաղաքը։ Գ․ Աբրահամյան

ԳԱՎԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, տես Հայրենագի– տություն ։ԳԱՎԱՌԱԿԱԼ, գավառատեր, գա– վառ ա պ և տ, հին և միջնադարյան Հայաստանում տերունական խոշոր դասի ներկայացուցիչների՝ բդեշխների, նախա– րարների կամ գահերեց և գահակալ իշ– խանների անվանումը։ Գ–ներն իրենց տի– րույթներում՝ գավառներում, ունեցել են տնօրինման (հարկեր գանձելու, դատելու ևն) լիիրավ իրավունքներ։

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ, բարձ– րատիպ տարրական դպրոցներ մինչհեղա– փոխական Ռուսաստանում։ Ստեղծվել են 1804-ին, նահանգական և գավառական քաղաքներում։ Նպատակն էր սովորողնե– րին նախապատրաստել գիմնազիա ըն– դունվելու։ Ուսանում էին առավելապես առևտրականների և արհեստավորների զավակները։ 1872-ին Գ․ ու–ի մեծ մասի փոխարեն ստեղծվեցին քաղաքային ուսումնարաններ։ Անդրկովկասյան ուսում– նական հաստատությունների 1829-ի կա– նոնադրությամբ նախատեսվում էր հիմ– նել մեկ գիմնազիա (Թիֆլիսում) և 20 գավառական ուսումնարան։ Գ․ ու․ հիմ– նըվեցին 1832-ին Երևանում (1868-ից՝ պրոգիմնազիա), 1847-ին՝ Ալեքսանդրա– պոլում։ Անդրկովկասի Գ․ ու–ում դասա– վանդվում էին նաև տեղական լեզուներ (հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։ Գ․ ու․ իրավունք ունեին վերահսկել տըվ– յալ գավառի ծխական դպրոցների գոր– ծունեությունը։ 1860-ին Երևանի նահանգի 3 գավառական ուսումնարաններում (Երե– վանի, Ալեքսանդրապոլի, Նախիջևանի) սովորում էր 302 աշակերտ։ 1853-ի կանո– նադրությամբ Անդրկովկասի Գ․ ու․ բա– ժանվեցին 2 կարգի՝ ստորին (երեքդաս– յան)՝ գավառական քաղաքներում և բար– ձըր (չորսդասյան)՝ այն նահանգական քաղաքներում, որտեղ գիմնազիաներ չկա– յին։ Ա․ Իգնաայան

ԳԱՎԱՌԱՑԻ (Հաճյան Հակոբ, 1828–1906), հայ գրող։ Առաջին երկը «Հեղինե կամ գաղտնիք մը ի Կոստանդ– նուպոլիս» (1869) վեպն է՝ պոլսահայ ազգային կյանքի, կենցաղի ու բարքերի մասին։ Նույն բնույթի է նաև երկրորդ՝ «Բերայի գիշերներ» (1885) վեպը։ 1897-ին հրատարակված «Մոզսփգ 999 հատիկնե– րով» երկհատոր ժողովածուն ընդգրկում է ժող․ ընթերցանության ու ժամանցի նյութեր, ինքնուրույն և թարգմանական հանրագիտական տեղեկություններ, եր– կու վեպ («Կորսված կտակը», «Ամբաս– տանյալ») և պատմվածք –նովելներ։ Ա․ Նազին յան

ԳԱՎԱՌԻ ՁԱՅՆ», գրական, հասարակա– կան, գյուղատնտեսական եռօրյա щиь գիր։ Հրատարակվել է 1913–16-ին, Ալեք– սանդրապոլում։ Ւ^մբագիր–հրատարակիչ՝՛ Հ, Միրզոյան։ Հոդվածներ է տպագրել գավառի գյուղատնտեսության պրոբլեմ– ների, կոոպերատիվ շարժման տեսական ու գործնական խնդիրների մասին։ Բարձ– րացրել է քաղաքի սանիտարական վիճա– կի, կրթական գործի և բնակարանային պայմանների բարելավման հարցեր։ Լու– սաբանել է Ալեքսանդրապոլի մշակու– թային, հատկապես թատերական կյանքը (Սիրանույշի, Իս․ Ալիխանյանի հյուրա– խաղերը, Ա․ Խարազյանի թատերական խմբի ներկայացումները ևն)։ «Գ, ձ․» լայն տեղ է հատկացրել պատերազմի իրադարձություններին և Հայկական հար– ցին։ Տպագրել է գրախոսականներ, չա– փածո և արձակ գործեր։ Ա․ Ղազարյան

ԳԱՎԱՌՆ Ի (Gavarni) Պոլ [U յ ու լ պ ի ս Գիյոմ Շեվալիե (Chevalier) (13․1․ 1804, Փարիզ– 23․11․1866, Փարիզ)], ֆրանսիացի նկարիչ–գրաֆիկ։ Մասնագի– տացել է ինքնակրթությամբ։ Փարիզյան հրատարակություններում տպվել են բո– հեմական կյանքը արտացոլող Գ–ի վիմա– գիր ծաղրանկարները։ Այցելելով Անգ– լիա (1847–51)՝ պատկերել է քաղաքա– յին կյանքի մռայլ կողմերը (լոնդոնյան չքավորներին պատկերող փորագրություն– ներ)։ Վերջին շրջանի ստեղծագործու– թյունները հոռետեսական բնույթ ունեն։ Նկարազարդել է Օ․ Բալզակի ստեղծա– գործությունները ։ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Մ․ Թ․ Ա․ 331, տեղի է ունեցել աքեմենյան և հու– նա–մակեդոնական բանակների միջև, Ար– բելա քաղաքից ոչ հեռու՝ Գավգամելա (այժմ՝ Ցել–Հոմել) գյուղի մոա, հոկտեմ– բերի 1-ին։ Աքեմենյան բանակը (60–80 հզ․ հետևակային, 12–15 հզ․ հեծելակ» շուրջ 200 մարտակառք, 15 մարտական փիղ) առաջնորդել է Դարեհ III Կոդոմա– նոսը, հունա–մակեդոնականը (շուրջ 40 հզ․ հետևակային, 7–8 հզ․ հեծելակ)՝ Աչեք– սանդր Մակեդոնացին։ Դարեհ III զորա– կոչել է հպատակ բոլոր ցեղերի ու ժողո– վուրդների զորքերը։ Հետախուզելով մի– մյանց՝ հակառակորդները մշակել են ճա– կատամարտի պլան և համապատասխան մարտակարգ։ Ըստ ցեղերի ու ժողովուրդ– ների, նրանց բանակները ստորաբաժան– վել են պահեստազորի, կենտրոնի, աջ և ձախ զորաթևերի։ Արիանոսը վկայում է, որ Մեծ Հայքի զորքերը՝ Որոնտեսի առաջ– նորդությամբ, կռվել են Դարեհ III-ի աջ զորաթևում, Փոքր Հայքի զորքերը՝ Միթ– րավստեսի առաջնորդությամբ, ձախ թևում։ ճակատամարտն սկսվել է մակեդոնա– կան աջ զորաթևի գրոհով։ Բակտրիական և սկյութական հեծելագնդերը խոշոր կո– րուստներ պատճառելով և փախուստի մատնելով մակեդոնական տեգավորնե– րի զորամասին՝ հակահարձակումով Փոր– ձել են շրջապատել Ալեքսանդրի աջ զո– րաթևը և նրան հարվածել թիկունքից։ Ագրիանյան հեծելազորին հաջողվել է ծանր կորուստների գնով ապահովել Ալեք– սանդրի թիկունքն այդ վտանգից։ Այնու– հետև սկյութական ու բակտրիական հե– ծելագնդերը հարձակվել են մակեդոնա– կան գումակի վրա՝ կտրվելով Դարեհի ձախ զորաթևից։ Այդ նկատելով, Ալեք– սանդրն իր գլխավոր հարվածային ուժով՝ մակեդոնական հեծելազորով, գրոհել է հակառակորդի կենտրոնի վրա։ Մարտը շարունակվել է մինչև ուշ երեկո։ Ի վերջո, չդիմանալով մակեդոնական կարգավարժ հեծելազորի ճնշմանը, կենտրոնը՝ Դա– րեհ III թագավորի գլխավորությամբ, դի– մել է անկազմակերպ նահանջի, ապա՝ խուճապահար փախուստի։ Մինչդեռ աքե– մենյան բանակի աջ զորաթևը շրջապա– տել և զգալի կորուստներ է պատճառել հունա–մակեդոնական բանակի ձախ թևին, որի հրամանատար Պարմենիոնը օգնու– թյուն է խնդրել Ալեքսանդրից։ Վերջինս հարկադրված է եղել դադարեցնել Դա– րեհի հետապնդումը, թիկունքից հար– ձակվել նրա աջ զորաթևի վրա։ Միևնույն ժամանակ այս զորաթևի հրամանատար Մազեյոսը պարսկ․ զորամասի ու Դա– րեհ III թագավորի փախուստից հիսա– թափվելով՝ դադարեցրել է մարտական գործողությունները և նահանջել Բա– բելոն։ Հայկ․ զորքերը՝ Որոնտեսի ու Միթրավստեսի առաջնորդությամբ, վե– րադարձել են հայրենիք՝ Մեծ Հայքն ու Փոքր Հայքը հռչակելով անկախ ու ինք– նուրույն թագավորություններ։ Որոնտե– սի ու Միթրավստեսի օրինակին են հետևել նաև Բակտրիայի տիրակալ Բեսսոսը, Փոքր Մարաստանի սատրապ Ատրոպա– տեսը և ուրիշներ։ Գ․ ճ․ ավարտվել է հունա–մակեդոնական բանակի հաղթա– նակով։ Վճռական դեր է խաղացել մակե– դոնական ծանրազեն այրուձին՝ Ալեքսան– դըր Մակեդոնացու ղեկավարությամբ։ Շու– տով Մազեյոսը Բաբելոնը ինքնակամ հանձնել է Ալեքսանդրին, որի համար նշանակվել է Բաբելոնի սատրապ։ Այնուհետև մակեդոնացիները գրավել են Աքեմենյան տիրակալության մյուս կեն– սական կենտրոնները (Պասարագադա, Պերսեպոլիս, Շոշ, Եկբատան են)՝ իրենց